Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ...

 

 

040.2296.180106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հունվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2296-Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ձեռք բերելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 15-ի

N 2296-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով բնապահպանական վերահսկողական գործառույթներ իրականացնող բնապահպանության և ընդերքի պետական տեսուչների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցներ կրելու, պահելու, գործադրելու (կիրառելու) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու (այսուհետ` հատուկ պատրաստություն) նպատակով տեսական և գործնական հմտություններ ձեռք բերելու ընթացակարգը:

2. Հատուկ պատրաստության դասընթացները կազմակերպվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հաստատված ուսումնական տարեկան ծրագրերի, որոնք կազմվում են մինչև հաջորդ տարվա պետական բյուջեի ձևավորման հայտը ներկայացնելը:

(2-րդ կետը փոփ. 17.02.2022 թիվ 171-Ն որոշում)

3. Հատուկ պատրաստության դասընթացներին բնապահպանության և ընդերքի պետական տեսուչները մասնակցում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատված ցանկով, որը համապատասխան ուսումնական հաստատություն է ներկայացվում դասընթացներն սկսվելուց մեկ ամիս առաջ:

(3-րդ կետը փոփ. 17.02.2022 թիվ 171-Ն որոշում)

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատված ցանկում յուրաքանչյուր 20 դասաժամանոց ուսումնական ծրագրում ընդգրկվում են 5 բնապահպանության և ընդերքի պետական տեսուչ:

(4-րդ կետը փոփ. 17.02.2022 թիվ 171-Ն որոշում)

5. Սույն կարգի 3-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատված ցանկում յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ընդգրկվում են բնապահպանության և ընդերքի պետական տեսուչների ընդհանուր թվի 1/3-ը:

(5-րդ կետը փոփ. 17.02.2022 թիվ 171-Ն որոշում)

6. Բնապահպանության և ընդերքի պետական տեսուչը համարվում է դասընթացները յուրացրած, եթե ուսումնական դասընթացների արդյունքում նրան տրվել է հատուկ պատրաստության դասընթացներն ավարտելը հաստատող փաստաթուղթ:

7. Հատուկ պատրաստության դասընթացներն ավարտել հաստատող փաստաթուղթն ուժի մեջ է այն տալու օրվանից հաշված 3 տարի:

8. Հատուկ պատրաստության ուսումնական դասընթացներին բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի մասնակցության ժամանակահատվածը համարվում է աշխատանքային:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2005
N 2296-Ն
Որոշում