Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄ ...

 

 

103.0128.120997

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՐԱՄԱՆ

 

8 սեպտեմբերի 1997 թ. թիվ 128

 

i

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թ. օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների Խորհրդի 1991 թ. մարտի 5-ի թիվ 161 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 347 որոշման և ՀՀ կառավարության 1997 թ. օգոստոսի 14-ի թիվ 30 արձանագրության

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի և հանրային սննդի կազմակերպման տրման կարգը:

2. Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության կարգավորման վարչության պետ Հ. Հարությունյանին` սույն կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման համար:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Շ. Կիրակոսյանի վրա:

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

_______________ Գ. ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆ

 

ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 128

«08» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի և հանրային սննդի գործունեության կազմակերպման լիցենզիաների տրման կարգը:

2. Ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի և հանրային սննդի գործունեության կազմակերպման լիցենզիան (հետագայում լիցենզիա) տրվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների` մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կողմից (հետագայում տարածքային կառավարման մարմիններ), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին (հետագայում տնտեսավարող սուբյեկտներ) անկախ սեփականության ձևից:

3. Ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի, ինչպես նաև հանրային սննդի գործունեության կազմակերպման լիցենզիաների համար սահմանվում է գործողության 2 տարի ժամկետ:

i

4. Տրված լիցենզիաների համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

5. Ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի լիցենզիա ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտները սույն կարգի համաձայն, ներկայացնում հետևյալ փաստաթղթերը

ա) գործունեության իրականացման հայտ,

բ) հիմնադիր փաստաթղթերի պատճենները (եթե տնտեսավարող սուբյեկտը չունի պետական գրանցում, ապա այդ մասին համապատասխան գրառում է կատարվում «հատուկ պահանջներ» մասում),

գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր,

դ) ոչ պրոֆիլային գործունեությամբ զբաղվող պետական ձեռնարկությունների համար վերադաս պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդագիրը, համապատասխան գործունեություն իրականացնելու համաձայնության մասին,

ե) տեղեկանք սանիտարա-հիգիենիկ նորմաներն ապահովելու մասին,

զ) տեղեկանք հակահրդեհային անվտանգության միջոցառումներն ապահովելու մասին:

6. Հանրային սննդի կազմակերպման լիցենզիա ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտները ըստ իրենց գտնվելու վայրի, լիցենզավորումն իրականացնող տարածքային կառավարման մարմնին են ներկայացնում.

ա) գործունեության իրականացման հայտ,

բ) հիմնադիր փաստաթղթերի պատճենները (եթե տնտեսավարող սուբյեկտը չունի պետական գրանցում, ապա այդ մասին համապատասխան գրառում է կատարվում «հատուկ պահանջներ» մասում),

գ) լիցենզիայի ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր,

դ) ոչ պրոֆիլային գործունեությամբ զբաղվող պետական ձեռնարկությունների համար վերադաս պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդագիրը, համապատասխան գործունեություն իրականացնելու համաձայնության մասին,

ե) տեղեկանք սանիտարա-հիգիենիկ նորմաներն ապահովելու մասին,

զ) տեղեկանք հակահրդեհային անվտանգության միջոցառումներն ապահովելու մասին,

է) խոհարարական արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական նկարագիրը,

ը) սպասարկող անձնակազմի (խոհարար, հրուշակագործ, մատուցող) մասնագիտական կրթության, համապատասխան որակավորման մասին վկայականների պատճենները կամ քաղվածք աշխատանքային գրքույկից որակավորման համապատասխան կարգ ունենալու վերաբերյալ:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

7. Ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի և հասարակական սննդի գործունեության կազմակերպման նպատակով լիցենզիա ստանալու համար տնտեսավարող սուբյեկտները սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում են իրենց տնտեսավարման վայրի տարածքային կառավարման մարմնին:

8. Փաստաթղթերի ընդունումը կատարվում է գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու միջոցով:

9. Տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է ընդունված փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն և դրական եզրակացության դեպքում մարզպետի կամ Երևանի քաղաքապետի հաստատմանն է ներկայացվում լիցենզիա տրամադրելու վերաբերյալ որոշման կամ կարգադրության նախագիծ:

10. Կարգադրության ստորագրման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացվում է համապատասխան լիցենզիան և տրվում տնտեսավարող սուբյեկտին:

11. Անհատ ձեռներեցին և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին տրվող լիցենզիայում նշվում են լիցենզիայի գրանցման համարը, պետական ռեգիստրում գրանցման վկայականի սերիան և համարը, Ա.Ա.Հ., տնտեսական գործունեություն իրականացնելու հասցեն և տեսակը, լիցենզիայի տրման ամսաթիվը և տնտեսական գործունեություն իրականացնելու ժամկետը (օրինակելի ձևը կցվում է):

12. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին տրվող լիցենզիայում նշվում են կազմակերպա-իրավական տեսակը, ֆիրմային անվանումը, լիցենզիայի գրանցման համարը, պետական ռեգիստրում գրանցման վկայականի սերիան և համարը, տնտեսական գործունեություն իրականացնելու հասցեն և տեսակը, լիցենզիայի տրման ամսաթիվը և տնտեսական գործունեություն իրականացնելու ժամկետը, ձեռնարկության իրավաբանական հասցեն (հասցեները, եթե գործունեությունն իրականացվելու է տարբեր վայրերում):

13. Լիցենզիայի գործունեության ժամկետի երկարացումը իրականացվում է լիցենզիա ստանալու համար սահմանված կարգին համապատասխան:

14. Լիցենզիան անվանական փաստաթուղթ է, այն չի կարող փոխանցվել, տրամադրվել կամ վաճառվել այլ տնտեսավարող սուբյեկտներին:

15. Տնտեսավարող սուբյեկտի տնտեսական գործունեությունն իրականացնելու հասցեն (հասցեները, եթե գործունեությունն իրականացվելու է տարբեր վայրերում) փոփոխվելու դեպքում լիցենզիան ենթակա է վերաձևակերպման ՀՀ օրենսդրության և սույն կարգի համաձայն:

16. Ձեռնարկության իրավական-կազմակերպական տեսակի փոփոխման, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում փոփոխումներ կատարվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը դիմում է տարածքային կառավարման մարմնին և ստանում է լիցենզիայի վերաձևակերպված տարբերակը:

17. Լիցենզիայի բնօրինակը կամ կրկնօրինակը կորցնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը դիմում է տարածքային կառավարման մարմնին և ստանում լիցենզիայի պատճեն:

 

IV. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

18. Տնտեսավարող սուբյեկտները տնտեսական գործունեությունն իրականացնելու ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել լիցենզիայի տրման ժամանակ ներկայացված պահանջները և լիցենզիայում նշված հատուկ պահանջները:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԵՐԺՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

19. Գործունեության իրականացման հայտը կարող է մերժվել հետևյալ պատճառներով`

ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում,

բ) եթե հայտատուի ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին:

20. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիայի տրամադրման մերժումն արգելվում է:

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

21. Տարածքային կառավարման մարմնի որոշմամբ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել կամ ժամանակավորապես դադարեցվել:

22. Լիցենզիայի գործողության դադարեցման կամ ժամանակավոր դադարեցման հիմք կարող են հանդիսանալ ՀՀ օրենսդրությամբ վերահսկողություն իրականացնող գործադիր մարմինների կողմից տարածքային կառավարման մարմիններին ներկայացված հայտերը:

23. Արգելվում է լիցենզիայով նախատեսված գործունեության կասեցումը մինչև դադարեցման կամ ժամանակավոր դադարեցման մասին որոշման ընդունումը:

24. Լիցենզիայի դադարեցման մասին որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը գրավոր իրազեկվում է որոշման մասին, որին կցվում է քաղվածք որոշումից, իսկ ժամանակավորապես դադարեցման դեպքում` նաև թերությունների վերացման միջոցառումների ցանկը:

25. Լիցենզիան չեղյալ համարելու համար հիմքերի ի հայտ գալու դեպքում թույլտվություն տված համապատասխան մարմինը սահմանում է ժամկետ` ձեռնարկության կողմից թույլ տրված խախտումները վերացնելու համար:

26. Սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները չվերացնելու դեպքում գործունեության թույլտվությունը կարող է չեղյալ համարվել այն տրված մարմնի կամ ՀՀ կառավարության կողմից հետևյալ հիմքերով`

ա) եթե թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի և հիմնավորումների մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.

բ) եթե ձեռնարկության գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրի կամ մարդկանց առողջությանը.

գ) եթե ձեռնարկությունը չի կատարում թույլտվության մեջ նշված հատուկ պահանջները:

27. Լիցենզիայի գործողության դադարեցման որոշման մասին եռօրյա ժամկետում ծանուցագիր է ուղարկվում համապատասխան տարածքային հարկային մարմնին, պետական ռեգիստրի բաժանմունքին և սպասարկող բանկին:

28. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը տնտեսավարող սուբյեկտը կարող է գանգատարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

29. Տնտեսավարող սուբյեկտին, լիցենզիային կից տրվում է քաղվածք սույն կարգի 22, 23, 24, 25, 26, 27, 28 կետերի դրույթների վերաբերյալ:

30. Տնտեսավարող սուբյեկտի գործունեության դադարեցման դեպքում լիցենզիան համարվում է ուժը կորցրած:

31. Լիցենզիան չեղյալ համարելու մասին որոշման պատճեն ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում ձեռնարկությունն իրավունք ունի այն գանգատարկել դատարանում:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

32. Տնտեսավարող սուբյեկտները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնտեսական գործունեությունն իրականացնելու ողջ ժամանակահատվածում պատասխանատվություն են կրում լիցենզիայի հատուկ պահանջների, առևտրի և հասարակական սննդի կազմակերպման կանոնների կատարման համար:

 

      ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                           (ՄԱՐԶԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ)

                                         ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

 

                                         Ք.            հասցե

 

հեռ. --------------

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ

 

ՏՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

      ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏ          ____________________________________

                                    ____________________________________

                                    ____________________________________

 

      ՀԱՍՑԵՆ                        ____________________________________

                                    ____________________________________

 

      ՀԵՌԱԽՈՍ                                 ________________

 

      ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ         ____________________________________

                                    ____________________________________

 

.____________________________________.

ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ             | 1. _______________________________ |

| 2. _______________________________ |

| 3. _______________________________ |

.____________________________________.

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ _________________________

 

Կ.Տ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «12» 09 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05970050

 

ՔԱՂՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

14 օգոստոսի 1997 թ. թիվ 30

 

6. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի

մարտի 5-ի թիվ 161 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու

մասին

 

4. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությանը մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել տարածքային կառավարման մարմինների կողմից ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի, հանրային սննդի կազմակերպման և իրացման լիցենզիաների տրման կարգը:

 

 

pin
Տնտեսական զարգ. եւ ներդրում (Էկոնոմ
08.09.1997
N 128
Հրաման