040.0202ա.240697
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 1997 թ. թիվ 202 ա
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ-ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ-իրանական տնտեսական կապերի ամրապնդման նպատակով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1997 թվականի հունիսի 6-15-ը Երևանի մարզահամերգային համալիրում անցկացվող հայ-իրանական ցուցահանդես-վաճառքի ներկայացուցիչ-կազմակերպիչներին ազատել ցուցահանդեսի ընթացքում վաճառված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարումից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 24-ից: