Սեղմել Esc փակելու համար:
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0164.280206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2006 թվականի N 164-Ն

 

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 18, 20, 22, 24, 25 և 68-րդ հոդվածները, ինչպես նաև ոռոգման ոլորտի բարեփոխումների ծրագրերով նախատեսված գործընթացների արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 18, 22 և 25-րդ հոդվածներին համապատասխան` «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել առանձնացման ձևով` ստեղծելով «Սևան-Հրազդան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները:

2. Սահմանել, որ «Սևան-Հրազդան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների չափերը ձևավորվում են բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

3. «Սևան-Հրազդան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին:

(3-րդ կետը փոփ. 28.02.2019 թիվ 169-Ն որոշում)

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20, 24 ու 25-րդ հոդվածներին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` «Ոռոգում-ջրառ» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել միացման ձևով` «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությանը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սևան-Հրազդան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների բաժանիչ հաշվեկշռի, միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, դրանց համապատասխան սահմանել նշված ընկերությունների կանոնադրական կապիտալների չափերը և հաստատել դրանց կանոնադրությունները.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սևան-Հրազդան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների գույքային իրավունքների պետական գրանցումը` իրենց միջոցների հաշվին:

6. Սահմանել, որ`

ա) «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերը ենթակա չեն հաշվեգրման «Սևան-Հրազդան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների հաշվեկշիռներին.

բ) «Սևան-Հրազդան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության «Սևան-Հրազդան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» մասնաճյուղերից համապատասխան ընկերություններին փոխանցվող ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի օգտագործման իրավունքների իրավահաջորդներն են:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.2006
N 164-Ն
Որոշում