Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0471.131097

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 1997 թ. թիվ 471

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգին անցնելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ`

ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

բ) քննարկել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների աշխատողների թվաքանակի ապահովվածության հարցը և անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) ընտանեկան նպաստի համակարգին անցնելու կապակցությամբ սեղմ ժամկետում ավարտել կարիքավոր ընտանիքների հաշվառման, նրանց տվյալների ճշգրտման աշխատանքները.

բ) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ապահովել անհրաժեշտ աշխատանքային տարածքներով, գույքով (հաշվապահական սեղաններով), կապի միջոցներով, ինչպես նաև նշված կենտրոններում ստեղծել արխիվային տնտեսություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ քննարկել մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների համար համակարգչային տեխնիկա ձեռք բերելու, ինչպես նաև անհրաժեշտ ձևերի և ձևաթղթերի (բլանկներ) տպագրության համար միջոցներ հատկացնելու հարցը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համատեղ կազմակերպել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների աշխատողների ուսուցման դասընթացներ:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը և մյուս գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տրամադրել տվյալներ` «Փարոս» համակարգի աշխատանքներում օգտագործելու համար:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.10.1997
N 471
Որոշում