041.0494.201097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 1997 թ. թիվ 494
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և բնակավայրերի վերանվանման աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
i
2. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի վերանվանման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարզպետներից ստացված միջնորդությունների հիման վրա մինչև 1998 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 07.05.98 թիվ 233 որոշում)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի
ԹԻՎ 494 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
i
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Բարսեղյան - Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի
պատմության ամբիոնի պրոֆեսոր
Հ. Գրգեարյան - Երևանի ժողովրդական տնտեսության
ինստիտուտի աշխարհագրության ամբիոնի
դոցենտ
Հ. Կարագյոզյան - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի
գիտաշխատող
Բ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի պատմության
ֆակուլտետի դեկան
Ն. Հովհաննիսյան - ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի
ինստիտուտի գիտական քարտուղար
Հ. Մաթևոսյան - Հայաստանի գրողների միության նախագահ
Գ. Գալստյան - ՀՀ լեզվի պետական տեսչության պետ
Պ. Մուրադյան - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի
բաժնի վարիչ
Գ. Ջահուկյան - ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի
ինստիտուտի տնօրեն
Կ. Ամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի
աշխատակազմի գլխավոր մասնագետ
(հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 07.05.98 թիվ 233 որոշում)