Սեղմել Esc փակելու համար:
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊ ...

 

 

041.0495.201097

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 1997 թ. թիվ 495

 

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1997 թվականի հոկտեմբերի 26-ին Երևանում Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարության կազմակերպման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` նախապատրաստել Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարության ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը տրամադրել անհրաժեշտ փոխադրամիջոցներ` համաձայն ներկայացված հայտի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հասարակական կարգի պահպանումը և հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

5. Երևանի քաղաքապետին` օժանդակել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը նշված հոբելյանական տոնակատարության պատշաճ անցկացման գործում:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նշված հոբելյանական տոնակատարության կազմակերպման և անցկացման աշխատանքները:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսական վարչությանը` նշված հոբելյանական տոնակատարության մասնակիցների և հյուրերի համար «Հրազդան» հյուրանոցում կազմակերպել պաշտոնական ճաշկերույթ` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած հայտի:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.10.1997
N 495
Որոշում