030.0826.161097
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԳԼԽԱՎՈՐՈՂ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1997 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ նշանակելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած թեկնածությունների վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի տասնմեկերորդ և 95 հոդվածի առաջին մասի չորրորդ կետերով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ նշանակել.
 
Երևան քաղաք
 
     Սամվել Քերոբի Սարգսյանին         -    Երևանի  կայազորի զինվորական
                                           դատախազ
 
Լոռիի մարզ
 
     Ալբերտ Գարուշի Ղազարյանին        -    Ստեփանավանի նախկին վարչական
                                           շրջանի տարածքի և Ստեփանավան
                                           քաղաքի միջշրջանային դատախազ:
 
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
16 հոկտեմբերի 1997 թ.
ՆՀ-826