040.0471.271097
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«27» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 1997 թ. թիվ 471
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 19 ՇԵՆՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 19 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի տնօրինությանը` սահմանված կարգով վաճառքի իրավունքով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 30-ի «Շենքեր հատկացնելու մասին» թիվ 352 որոշման 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 30-ի թիվ 352 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 306 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 27-ից: