Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒ ...

 

 

040.2328.010206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2328-Ն

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԸ (ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ու «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պատասխանատվության մասին» N 1953-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլանը)` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների քարտեզը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում կապի կազմակերպման սխեման` համաձայն N 3 հավելվածի.

4) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիների բնակչության իրային ապահովման միջոցների հաշվարկը` ըստ բնակավայրերի` համաձայն N 4 հավելվածի.

5) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիների բնակչության տարահանման տրանսպորտային միջոցների և վառելիքաքսուքային նյութերի հաշվարկը` ըստ բնակավայրերի` համաձայն N 5 հավելվածի.

6) Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած ճառագայթային վթարի մասին դասակարգված տեղեկատվություն ստանալու համար օգտագործվող ծածկագրերը` համաձայն N 6 հավելվածի.

7) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում ազդարարման կազմակերպման սխեման` համաձայն N 7 հավելվածի.

8) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում նախնական ազդարարման փաստաթղթի ձևը` համաձայն N 8 հավելվածի.

9) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում հետագա հաղորդագրությունների փաստաթղթի ձևը` համաձայն N 9 հավելվածի.

10) բնակչության պաշտպանության պլանավորման համակարգի կառուցվածքային սխեման` համաձայն N 10 հավելվածի.

11) Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում բնակչության տարահանման միջոցառումների կառավարման սխեման` համաձայն N 11 հավելվածի.

12) Հայկական ատոմային էլեկտրակայանի ընդհանուր վթարի դեպքում շտապ պաշտպանական միջոցառումների իրականացման մասին որոշումների ընդունման չափանիշները` համաձայն N 12 հավելվածի.

13) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիների բնակչության վահանաձև գեղձի արգելափակման հաշվարկը` համաձայն N 13 հավելվածի.

14) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովման մասին հաշվարկը` համաձայն N 14 հավելվածի.

15) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում բնակչության պատսպարման մասին հաշվարկը` համաձայն N 15 հավելվածի.

16) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներից բնակչության տարահանման միջանկյալ կետերի հաշվարկը` համաձայն N 16 հավելվածի.

17) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում հակահրդեհային ուժերի և միջոցների հաշվարկը` համաձայն N 17 հավելվածի.

18) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում ոստիկանության և բժշկական հակազդման ուժերի և միջոցների հաշվարկը` համաձայն N 18 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման համապատասխան հավելվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

(2-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալություն ներկայացնել ֆինանսական առաջարկ Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչությանն անհրաժեշտ թվով անհատական պաշտպանական միջոցներ ձեռք բերելու վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալություն ներկայացնել ֆինանսական առաջարկ Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչությանը կայուն յոդի պատրաստուկների անհրաժեշտ քանակությամբ պաշար ձեռք բերելու վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալություն ներկայացնել ֆինանսական առաջարկ Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչությանը սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների անհրաժեշտ քանակություն ձեռք բերելու վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 22.07.10 թիվ 926-Ն որոշումներ)

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալություն ներկայացնել ֆինանսական առաջարկ Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում տարահանման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների համար վառելիքաքսուքային նյութեր ձեռք բերելու վերաբերյալ:

(6-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ըստ սույն որոշման 8-րդ կետում նշված մարմինների ներկայացրած ֆինանսական առաջարկների` ստեղծել համապատասխան պաշարներ և իրականացնել ապահովումը:

(7-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն որոշում)

8. Հանձնարարել սույն որոշմամբ հաստատված պլանում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարներին 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալություն ներկայացնել ֆինանսական առաջարկներ ներգրավված ուժերի համակողմանի ապահովման համար միջոցներ ձեռք բերելու վերաբերյալ:

(8-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն որոշում)

(որոշումը փոփ. 17.01.08 թիվ 194-Ն, փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 25.09.14 թիվ 1039-Ն, 01.03.18 թիվ 248-Ն որոշումներ)

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 22-ի

N 2328-Ն որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ (ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պլանով սահմանվում են «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ՀԱԷԿ) միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից բնակչության պաշտպանության միջոցառումների և դրանց ապահովմանն ուղղված պահանջները:

2. Սույն պլանում օգտագործված հասկացություններն են`

1) նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտի (այսուհետ` ՆՊՄԻ գոտի)` ՀԱԷԿ-ին հարակից 5 կմ շառավղով տարածք, ուր պլանավորվում են օբյեկտից անմիջականորեն ստացված ահազանգման հիման վրա (ըստ օբյեկտում վթարային իրավիճակի համապատասխան դասի)` մինչև ռադիոակտիվ արտանետումը կամ արտանետման սկզբնական փուլում անհապաղ իրականացվելիք գործողություններ.

2) շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտի (այսուհետ` ՇՊՄՊ գոտի)` ՀԱԷԿ-ին հարակից 5-10 կմ շառավղով տարածք, ուր պլանավորվում են միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորող մարմնի (այսուհետ` կարգավորող մարմին) առաջարկությունների հիման վրա վթարային հակազդման ազգային համակարգողի կողմից տրված հրահանգներով իրականացվելիք գործողություններ.

3) երկարաժամկետ պաշտպանական գործողությունների պլանավորման գոտի (այսուհետ` ԵՊԳՊ գոտի)` ՀԱԷԿ-ին հարակից տարածք, ուր պլանավորվում են տեղական արտադրության սննդամթերքի և խմելու ջրի օգտագործման սահմանափակումներից ելնող, ինչպես նաև բնակչության քրոնիկ ճառագայթահարումը բացառող միջոցառումներ, որոնք կիրականացվեն վթարային հակազդման ազգային համակարգողի հրահանգների համաձայն` կարգավորող մարմնի առաջարկությունների հիման վրա:

3. Պլանում ներգրավվում են`

i

1) Հայաստանի Հանրապետության հետևյալ պետական կառավարման մարմինները`

ա. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն (այսուհետ` ՀՀ ԱԻՆ),

բ. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն,

գ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,

դ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն,

ե. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն,

զ. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն,

է. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն,

ը. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն,

թ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն,

ժ. Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն,

ժա. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,

ժբ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն,

ժգ. (ժգ ենթակետն ուժը կորցրել է 22.07.10 թիվ 926-Ն որոշում)

ժգ.1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն,

ժդ. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ` ՀՀ ԷԵԲՊՆ ՋՏՊԿ),

ժե. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն,

ժզ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե,

ժէ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն,

ժը. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն,

ժթ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան,

ի. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան,

իա. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան,

իբ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան,

իգ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե,

իդ. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն,

իե. «Հայաստանի հանրային ռադիո» փակ բաժնետիրական ընկերություն,

իզ. (ժի ենթակետն ուժը կորցրել է 22.07.10 թիվ 926-Ն որոշում)

իզ. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզերի հետևյալ տեղական ինքնակառավարման մարմինները`

ա. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետարան,

բ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքապետարան,

գ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածնի) քաղաքապետարան,

դ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարան,

ե. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետարան,

զ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարան,

է. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետարան,

ը. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետարան,

թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարան,

ժ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնալճի գյուղապետարան,

ժա. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղապետարան,

ժբ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ֆերիկի գյուղապետարան,

ժգ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առատաշենի գյուղապետարան,

ժդ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան գյուղապետարան,

ժե. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արագածի գյուղապետարան,

ժզ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արտաշատի գյուղապետարան,

ժէ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևիկ գյուղապետարան,

ժը. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտի գյուղապետարան,

ժթ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղապետարան,

ի. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խորոնքի գյուղապետարան,

իա. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ծաղկալանջի գյուղապետարան,

իբ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ծիածանի գյուղապետարան,

իգ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հովտամեջի գյուղապետարան,

իդ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հայթաղի գյուղապետարան,

իե. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մրգաշատի գյուղապետարան,

իզ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորավանի գյուղապետարան,

իէ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գեղակերտի գյուղապետարան,

իը. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տարոնիկի գյուղապետարան,

իթ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դողսի գյուղապետարան,

լ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարան,

լա. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրառատի գյուղապետարան,

լբ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի գյուղապետարան,

լգ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահունի գյուղապետարան,

լդ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տանձուտի գյուղապետարան,

լե. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայի գյուղապետարան,

լզ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մրգաստանի գյուղապետարան,

լէ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի գյուղապետարան,

լը. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատի գյուղապետարան,

լթ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բամբակաշատի գյուղապետարան,

խ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խանջյանի գյուղապետարան,

խա. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շահումյանի գյուղապետարան,

խբ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Դաշտի գյուղապետարան,

խգ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ամբերդի գյուղապետարան,

խդ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորապատի գյուղապետարան,

խե. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղապետարան,

խզ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածոտնի գյուղապետարան,

խէ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի գյուղապետարան,

խը. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղապետարան,

խթ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշականի գյուղապետարան,

ճ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կոշի գյուղապետարան,

ճա. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արուճի գյուղապետարան,

ճբ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ՈՒջանի գյուղապետարան.

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի տարածքում գտնվող հետևյալ կազմակերպությունները`

ա. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն,

բ. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչություն,

գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն,

դ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթաբանության կենտրոն,

ե. «ԱրմենԹել» փակ բաժնետիրական ընկերություն,

զ. «ԱրմենԹել» փակ բաժնետիրական ընկերության Կենտրոնական տարածքային կենտրոնի Էջմիածին-Արմավիր-Բաղրամյան ուղղություն,

է) Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության «Արմավիրի կայարան.

ը. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն,

թ. Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության Արմավիրի օդերևութաբանական կայան:

(3-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 08.01.09 թիվ 34-Ն, 22.07.10 թիվ 926-Ն, 25.09.14 թիվ 1039-Ն որոշումներ)

i

4. Պլանի իրավական հիմքերն են հետևյալ միջազգային պայմանագրերը, Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և այլ իրավական ակտեր`

1) «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիա (վավերացվել է 24.09.1997 թ.).

2) «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիա

(վավերացվել է 22.06.1993 թ.).

3) «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի դեպքում օգնության մասին» կոնվենցիա (վավերացվել է 22.06.1993 թ.).

4) «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության փոխանակման, դրանց հետևանքների վերացման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության և տուժած բնակչությանն օգնություն ցույց տալու մասին» համաձայնագիր (վավերացվել է 19.08.2004 թ.).

5) «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

6) «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

7) «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

8) «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

9) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

9.1) «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

10) «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

11) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

12) «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

13) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշում.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» N 592 որոշում.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 679 որոշում.

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 346-Ն որոշում.

18) (18-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.03.18 թիվ 248-Ն որոշում)

19) (19-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.03.18 թիվ 248-Ն որոշում)

20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 634-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն որոշում.

20.1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 259-Ն որոշում.

21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը սահմանելու մասին» N 1064-Ն որոշում.

22) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» N 866-ն որոշումը,

22.1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշում.

22.2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշում.

23) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշում.

24) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1337-Ն որոշում.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը սահմանելու մասին» N 349-Ն որոշում.

26) «Միջուկային ու ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության և իրականացման պատրաստվածությունը: Պահանջներ (Անվտանգության ստանդարտ GS-R-2):

(4-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 08.01.09 թիվ 34-Ն, 22.07.10 թիվ 926-Ն, 25.09.14 թիվ 1039-Ն, 01.03.18 թիվ 248-Ն որոշումներ)

i

5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից, որպես սույն պլանից բխող հավելվածներ, կազմվում են`

1) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում հասարակական կարգի պահպանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմի պաշտպանության պլանը.

2) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում բժշկական ապահովման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.

3) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում կապի և տրանսպորտային միջոցներով ապահովման ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.

4) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործողությունների պլանը,

5) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների իրականացման և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.

6) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների անձնակազմերի պաշտպանության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.

7) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում պաշտպանական կառույցների, նկուղային հարկերի հարմարեցման ու օգտագործման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի անձնակազմի պաշտպանության պլանը.

8) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում էներգետիկ ապահովման և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.

9) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում մարդկանց սանիտարական մշակման ու տեխնիկայի ապաակտիվացման կազմակերպման և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.

10) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործելու և անձնակազմի պաշտպանության պլանը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի վթարային հակազդման պլանը.

12) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների նյութատեխնիկական ապահովման, տուժած բնակչությանը սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության այլ միջոցներով ապահովելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության անձնակազմի պաշտպանության պլանը.

13) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործելու վարչության անձնակազմի և օդանավակայանում գտնվող ուղևորների պաշտպանության կազմակերպման պլանը.

13.1) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործելու և անձնակազմի պաշտպանության պլանը,

14) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գործելու և կոմիտեի ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպման պլանը.

15) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի հետախուզման, ջրային ռեսուրսների հետագա հսկողության ապահովման ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ-ի անձնակազմի պաշտպանության պլանը.

16. ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում պետական ռեզերվների կարգավորման պլանը,

17) Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արագածոտնի մարզային արտակարգ իրավիճակների հանձնաժողովների` ՀԱԷԿ-ի դեպքում վթարային հակազդման պլանները.

18) Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզային տարահանման հանձնաժողովների պլանները.

19) ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտում գտնվող համայնքների` արտակարգ իրավիճակներում գործելու պլանները.

20) ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտում գտնվող կազմակերպությունների անձնակազմերի պաշտպանության պլանները.

21) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում ճառագայթային մոնիթորինգի կազմակերպման պլանը.

22) ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում լրատվության ապահովման պլանը.

23) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում հակահրդեհային ապահովման պլանը,

23.1) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում օդերևութաբանական ապահովման պլանը.

23.2) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության գործողությունների և անձնակազմի պաշտպանության պլանը:

(5-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 22.07.10 թիվ 926-Ն որոշումներ)

 

II. ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

6. ՀԱԷԿ-ում հնարավոր են հետևյալ վթարային իրավիճակները`

i

ա. «Ընդհանուր վթար», երբ միջուկային ռեակտորից տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետում կամ արտահոսք շրջակա միջավայր, կամ կա այդպիսի արտանետման կամ արտահոսքի իրական սպառնալիք.

բ. «Տեղական վթար», երբ միջուկային ռեակտորից տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետում կամ արտահոսք, որը դուրս չի եկել շրջակա միջավայր կամ կա այդպիսի արտանետման կամ արտահոսքի իրական սպառնալիք.

գ. «Տագնապ», երբ ատոմային կայանում տեղի է ունեցել ռեակտորի տեխնոլոգիական պարամետրերի շեղում, որը կարող է հանգեցնել ատոմային կայանի անվտանգ շահագործման սահմանների գերազանցման, կամ խախտվել են ատոմային կայանի անվտանգ շահագործման պայմանները:

(6-րդ կետը փոփ. 01.03.18 թիվ 248-Ն որոշում)

i

7. ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության բնագավառում`

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. ռադիոակտիվ աղտոտված գոտուց բնակչության տարահանման, տուժածների և հիվանդների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովումը,

բ. վթարի դեպքում բնակչության և կառավարման մարմինների ազդարարման իրականացմանն աջակցությունը,

գ. բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում կապի ապահովումը,

դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. պետական կառավարման մարմինների ղեկավարների և բնակչության ազդարարման կազմակերպումը,

ա.1. ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պլանը գործողության մեջ դնելը,

բ. բնակչության պաշտպանությանը վերաբերող որոշումների նախագծերի նախապատրաստումը,

գ. բնակչության պաշտպանության միջոցառումների համակարգումը,

դ. հակահրդեհային անվտանգության ապահովումը,

ե. վթարային ճառագայթային մոնիթորինգի կազմակերպումը և իրականացումը.

ե.1. համապատասխան ոլորտները համակարգող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համատեղ պետական պահուստում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև դրանց կուտակման նորմաների մշակման ու փոփոխման ուղղությամբ աշխատանքների իրականացումը և նշված անվանացանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

ե.2. համապատասխան ոլորտները համակարգող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համատեղ պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկի մշակման ու փոփոխման ուղղությամբ աշխատանքների իրականացումը` այդ ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

ե.3. պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերը սահմանված կարգով մշակելը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել.

ե.4. պատասխանատու պահպանում իրականացնող կազմակերպություններում և պետական ռեզերվների գործակալության համակարգի կազմակերպություններում ու պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, բացթողման, վերադարձման, թարմացման, փոխարինման, տարածքային տեղաբաշխման սահմանված ծրագրերի և առաջադրանքների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.

ե.5. փաստացի և կանխատեսվող եղանակային պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը.

ե.6. ՀԱԷԿ-ի շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտում գամմա ճառագայթման հզորության, իսկ ազդակիր տարածքներում` նաև տեղանքի արտաքին ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի իրականացումը և տեղեկատվության տրամադրումը,

3) ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի գործառույթներն են`

ա. ՀԱԷԿ-ից ստացվող տվյալների և վթարային ճառագայթային մոնիթորինգի արդյունքների հիման վրա ՀԱԷԿ-ում ու դրան հարող տարածքներում իրավիճակի գնահատումը,

բ. իրավիճակի գնահատման հիման վրա դրա հնարավոր փոփոխության կանխատեսումը,

գ. իրավիճակի հնարավոր փոփոխության կանխատեսման հիման վրա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը բնակչության պաշտպանության նպատակով անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկությունների տրամադրումը,

դ. «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիային համապատասխան` միջուկային վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարումը.

4) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների իրազեկումը, նրանց անձնակազմերի պաշտպանությանը մասնակցությունը, վիզային ռեժիմի կարգավորումը,

բ. օգնության ժամանած փրկարարական խմբերի անձնակազմերի` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի պարզեցված տարբերակով տրամադրման ապահովումը,

գ. արտերկրներից անհրաժեշտ մարդասիրական օգնության ստացման կազմակերպումը,

դ. նախարարության անձնակազմի պաշտպանության կազմակերպումը.

5) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. աջակցությունը մարզպետարաններին և տեղական ինքանակառավարման մարմիններին` ռադիոակտիվ աղտոտված գոտուց գյուղատնտեսական կենդանիների և գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման կազմակերպման գործում,

բ. աջակցությունը գյուղատնտեսական մթերքների, անասնակերի ռադիոակտիվ նյութերով ռադիոակտիվ աղտոտվածության աստիճանի և դրանց օգտագործման պիտանիության որոշման գործում,

գ. ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի շրջանակներում գործառույթների իրականացումը,

դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.

դ.1. սննդամթերքի որակի և պիտանիության նկատմամբ հսկողության իրականացում,

6) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. տարահանված և անվտանգ բնակավայրերում տեղաբաշխված դպրոցականների ուսուցման կազմակերպումը,

բ. ռադիոակտիվ աղտոտված գոտում գտնվող հանրակրթական դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում պատսպարման կազմակերպումը,

գ. ռադիոակտիվ աղտոտված գոտուց հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների տարահանումը,

դ. դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում պարբերաբար «ՀԱԷԿ-ի վթարի դեպքում գործողությունները» թեմայով ուսուցման պլանավորումը և անցկացումը,

ե. նախարարության, ենթակա ստորաբաժանումների և կազմակերպությունների անձնակազմերի պաշտպանության ապահովումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. համայնքի ղեկավարի և մարզային փրկարարական վարչությունների հետ համատեղ` մասնակցությունը բնակչության պատսպարման համար պիտանի պաշտպանական կառույցների, նկուղային հարկերի հարմարեցմանը, դրանց պատրաստ վիճակի ապահովմանը,

բ. մարզպետարանների և մարզային փրկարարական վարչությունների հետ համատեղ` մասնակցությունը պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրմանը,

գ. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը,

դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.

8) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. էներգամատակարարման ցանցերի վիճակի հետազոտումը,

բ. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը,

գ. Հայաստանի Հանրապետության տարածքում էներգամատակարարման կայունության ապահովումը,

դ. տարահանված համայնքների վարչական տարածքում գազամատակարարման և էներգամատակարարման դադարեցումը,

ե. վթարային պլանավորման գոտիների բնակավայրերի էներգամատակարարումը,

զ. նախարարության և ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը,

է. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը.

9) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը,

բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 01.03.18 թիվ 248-Ն որոշում)

գ. նախարարության և ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.

10) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. տուժած բնակչության բժշկական ապահովման կազմակերպումը,

բ. տուժածներին և հիվանդներին աղտոտված գոտուց տարահանելու աշխատանքների համակարգումը,

գ. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը,

դ. ռադիոակտիվ աղտոտված գոտում հայտնված մարդկանց տարահանման բժշկական ապահովումը,

ե. շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ռադիոակտիվ աղտոտված գոտուց տուժածների սանիտարական մաքրման իրականացումը,

զ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.

11) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գործառույթներն են`

ա. ճառագայթային մոնիթորինգի կազմակերպումը,

բ. բնակաչությանը փրկարարական աշխատանքների իրականացման համար ուժերի և միջոցների տրամադրումը,

գ. ռադիոակտիվ աղտոտված գոտում հայտնված զինված ուժերի ստորաբաժանումների սպառազինության և տեխնիկայի, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և տեխնիկական միջոցների վարակազերծման համար սանիտարական և հատուկ մշակման կետերի ծավալումը,

դ. նախարարության և ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.

դ.1. (դ.1 պարբերությունն ուժը կորցրել է 01.03.18 թիվ 248-Ն որոշում)

12) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործառույթներն են`

ա. տուժած բնակչությանն առաջին անհրաժեշտության պարագաներով ու միջոցներով ապահովելը.

բ. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը,

գ. տարահանվածներին մաքուր հագուստով ապահովելը,

դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների ու կազմակերպությունների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.

դ.1. սննդի և սննդամթերքի մատակարարման շարժական կետերի միջոցով տուժած բնակչությանը սննդով ապահովումը.

դ.2. հնարավոր աղտոտված գոտում վտանգավոր կազմակերպությունների անվտանգ շահագործման և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը.

դ.3. գործունեությունը դադարեցնող և չդադարեցնող կազմակերպությունների ցուցակի ներկայացում, գործունեությունը շարունակող կազմակերպությունների անձնակազմի պաշտպանության կազմակերպում,

12.1) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. սփյուռքի օգնությամբ հումանիտար օգնության հայթայթումը, վերականգնողական բուժման կազմակերպումն արտերկրում.

բ. վթարային աղտոտված գոտում գտնվող սփյուռքահայերի հաշվառումը.

գ. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը.

դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը,

13) (13 ենթակետն ուժը կորցրել է 22.07.10 թիվ 926-Ն որոշում)

14) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. օգնության նպատակով ժամանող օտարերկրյա ինքնաթիռների վայրէջքի և բեռնաթափման ապահովումը,

բ. վարչության անձնակազմի և օդանավակայանում գտնվող ուղևորների պաշտպանության կազմակերպումը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվում են օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված գործառույթները.

16) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. մասնակցությունը բնակչության ազդարարմանը և իրազեկմանը,

բ. ռադիոակտիվ աղտոտված գոտում գտնվող բնակավայրերի գույքի և նյութական արժեքների պահպանման կազմակերպումը,

գ. բնակավայրերում, կազմակերպություններում, բնակչության տարահանման հավաքակետերում ու տրանսպորտային երթուղիներում հասարակական կարգի պահպանումը,

դ. անցագրային ռեժիմի կազմակերպումը և իրականացումը,

ե. պարետային ծառայության կազմակերպումը,

զ. ոստիկանության անձնակազմի պաշտպանության կազմակերպումը.

զ.1. տարահանվող բնակչության համար նախատեսված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների բաշխման կետերի ու պահեստների պահպանության իրականացումը,

17) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. արտերկրից որպես մարդասիրական օգնություն ներկրվող նյութական արժեքների անարգել ներմուծման ապահովումը,

բ. ժամանող փրկարար ուժերի հաշվառումը և անարգել մուտքի ապահովումը,

գ. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բեռների նկատմամբ սահմանային հսկողության կետերում ճառագայթային հսկողության իրականացումը,

դ. կոմիտեի և ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.

18) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վիճակի հետախուզումը, վիճակի գնահատումը,

բ. կապտաժների և օրվա կարգավորման ջրամբարների հերմետիկացումը,

գ. ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վթարների վերացումը,

դ. տուժածներին, տարահանվողներին ջրով ապահովելը,

ե. սանիտարական և հատուկ մշակման կետերը ջրով ապահովելը,

զ. կոմիտեի և ստորաբաժանումների անձնակազմերի պաշտպանության կազմակերպումը.

19) Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արագածոտնի մարզպետների կողմից իրականացվող գործառույթը մարզի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումն է.

20) Հայաստանի Հանրապետության Շիրակի և Կոտայքի մարզպետների կողմից իրականացվող գործառույթը Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արագածոտնի մարզերից տարահանված բնակչության տեղավորումը և նրանց առաջին անհրաժեշտության առարկաներով ապահովումն է.

21) ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող համայնքների ղեկավարների կողմից իրականացվող գործառույթն իրենց լիազորությունների սահմաններում համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու դրանց ղեկավարումն է.

22) ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող կազմակերպությունների ղեկավարների կողմից իրականացվող գործառույթն իրենց լիազորությունների սահմաններում անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու դրանց ղեկավարումն է.

23) «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործառույթը բնակչության իրազեկումն է.

24) «Հայաստանի հանրային ռադիո» փակ բաժնետիրական ընկերության գործառույթը բնակչության իրազեկումն է:

(7-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 08.01.09 թիվ 34-Ն, 22.07.10 թիվ 926-Ն, 01.03.18 թիվ 248-Ն որոշումներ)

8. Վահանաձև գեղձի արգելափակման համար նախատեսված կայուն յոդի պատրաստուկների անհրաժեշտ քանակությունը նախօրոք տրվում է ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիների համայնքների բնակչությանը և պահպանվում նրանց մոտ, ինչպես նաև` կազմակերպությունների ղեկավարներին` ըստ աշխատողների թվի:

9. Բնակչության պաշտպանության համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող բնակավայրերի բնակչությանը բաշխվում են նախօրոք և պահպանվում նրանց մոտ, ինչպես նաև տրվում են կազմակերպությունների ղեկավարներին` ըստ աշխատողների թվի:

10. Բնակչության պատսպարման համար ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում օգտագործվում են ապաստարաններ, թաքստոցներ և պարզագույն պաշտպանական կառույցներ, ինչպես նաև մարդկանց տներն ու բնակարանները, բնակելի շենքերի առաջին և նկուղային հարկերը, որոնք պետք է նախօրոք և վտանգի առաջացման դեպքում անմիջապես հարմարեցվեն այդ նպատակին:

i

11. Վթարային արձագանքող ստորաբաժանումները նախապես ապահովվում են կայուն յոդի պատրաստուկներով, անհատական պաշտպանական միջոցներով, անհատական դոզամետրով, ռադիոմետրիկ սարքավորումներով` մոնիթորինգ անցկացնելու համար, և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ անցնում են ուսուցում:

(11-րդ կետը փոփ. 01.03.18 թիվ 248-Ն որոշում)

12. Բնակչության պաշտպանության միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով ՆՊՄԻ գոտում գտնվող համայնքների բնակչությունը վթարի մասին ազդարարվում է ՀԱԷԿ-ից տվող «Ճառագայթային վտանգ» ազդանշանի միջոցով: Բնակչության համար այս ազդանշանը հանդիսանում է անհատական պաշտպանական միջոցների կիրառման, կայուն յոդի պատրաստուկների ընդունման և պատսպարման մասին հրահանգ:

13. Պատսպարման վայրերից դուրս գալու և ռադիոակտիվ աղտոտված գոտում գործելակերպի կանոնների մասին տեղեկատվությունը բնակչությանը հասցվում է հեռուստատեսության, ռադիոյի և շարժական բարձրախոս սարքավորումների միջոցով:

14. Ռադիոակտիվ աղտոտված գոտում հայտնված համայնքներից բնակչության տարահանումը կազմակերպվում է պատսպարման վայրերից` ինչպես տրամադրված տրանսպորտային միջոցներով, այնպես էլ սեփական տրանսպորտով:

15. Ավտոտրանսպորտով տարահանման միջոցառումներն իրականացվում են երկու փուլով` տարահանվող համայնքներից մինչև ՇՊՄՊ գոտու սահմանագիծը, այնտեղից` սանիտարական մշակում անցնելուց հետո մարդիկ մեկ այլ տրանսպորտային միջոցով տեղափոխվում են մինչև վերաբնակեցման վայր, իսկ սեփական տրանսպորտային միջոցները հատուկ մշակում անցնելուց հետո շարունակում են երթևեկությունը:

16. ՇՊՄՊ գոտում գտնվող համայնքների բնակչության պաշտպանությունն իրականացվում է ընտրովի` ըստ ճառագայթային մոնիթորինգի տվյալների: Այդ համայնքների բնակչության պաշտպանության միջոցառումների անցկացման մասին հրահանգ է հանդիսանում «Ճառագայթային վտանգ» ազդանշանը:

i

17. ՇՊՄՊ և ԵՊԳՊ գոտիների սահմանագծերում ծավալվում են մարդկանց սանիտարական մշակման (սանթողարան), տեխնիկայի հատուկ մշակման, հսկիչ-անցագրային, բժշկական և աշխատանքների համակարգման կետեր (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության (այսուհետ` ՀՀ ԱԻՆ ՓԾ) ուժերով ծավալվում են համակարգման կետեր) (11), որոնց թիվը կարող է փոփոխվել մոնիթորինգի տվյալների արդյունքում և տեղափոխվել մինչև փաստացի ռադիոակտիվ աղտոտվածության տարածքի սահմանագիծը:

(17-րդ կետը փոփ. 22.07.10 թիվ 926-Ն, 25.09.14 թիվ 1039-Ն որոշումներ)

i

18. Ծավալված (11) բժշկական կետերում ճառագայթահարման և այլ ախտորոշումներով բնակչությանը ցուցաբերվում է առաջին բժշկական օգնություն, և նրանք տարահանվում են մասնագիտացված բուժհիմնարկներ:

(18-րդ կետը փոփ. 01.03.18 թիվ 248-Ն որոշում)

19. Վերաբնակեցման վայրերում ծավալվում են ընդունման հավաքակայաններ, որտեղ և տարահանված բնակչությունն ապահովվում է ժամանակավոր կացարաններով, սննդով և առաջին անհրաժեշտության այլ միջոցներով:

20. Վթարային (բնակչության պաշտպանության միջոցառումներին մասնակցող) անձնակազմի դոզիմետրական հսկողությունն իրականացնում է արձագանքման խմբի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը:

21. Բնակչության պաշտպանության միջոցառումների ընթացքում կապը կազմակերպվում է գերկարճալիք ու կարճալիք ռադիոցանցի, ինչպես նաև բջջային, քաղաքային և ուղիղ հեռախոսակապի միջոցներով:

i

22. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև կապը կազմակերպվում է հեռախոսակապի միջոցով և N 3 գերկարճալիք ռադիոցանցի միջոցով, որն ընդգրկում է ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:

(22-րդ կետը փոփ. 08.01.09 թիվ 34-Ն, 22.07.10 թիվ 926-Ն, 01.03.18 թիվ 248-Ն որոշումներ)

23. Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արագածոտնի մարզերի տարահանման հանձնաժողովների ու արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ բնակչության տարահանման հանրապետական հանձնաժողովի միջև կապը կազմակերպվում է հեռախոսակապի միջոցով:

24. ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների և ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջև կապը կազմակերպվում է N 2 գերկարճալիք ռադիոցանցի միջոցով, որն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների և ճգնաժամային կառավարման կենտրոնի ռադիոկայանները: ՀՀ ԱԻՆ ՓԾ մյուս մարզային փրկարարական վարչության հետ կապը կազմակերպվում է N 1 կարճալիք ռադիոցանցի միջոցով:

25. ՇՊՄՊ և ԵՊԳՊ գոտիների սահմանագծերում իրականացվող միջոցառումների կառավարման նպատակով ստեղծվում է N 4 գերկարճալիք ռադիոցանց, որն ընդգրկում է ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը և մարդկանց սանիտարական մշակման, տեխնիկայի հատուկ մշակման, հսկիչ-անցագրային, բժշկական և աշխատանքների համակարգման կետերը:

i

26. ՀԱԷԿ-ի ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների համար ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում ներգրավվում են հետևյալ ուժերը և միջոցները`

1) վթարային ճառագայթային մոնիթորինգի համար` ՀՀ ԱԻՆ ՓԾ, Հայաստանի Հանրապետության զինված ուժեր.

2) մարդկանց սանիտարական մշակման, տարածքների և տեխնիկայի հատուկ մշակման համար` ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքեր, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.

3) առաջին բժշկական օգնության և տուժածների տեղափոխման համար` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Մեծամորի քաղաքային հիվանդանոցի մասնագիտացված բժշկական բրիգադներ (առնվազն 4 բժիշկ).

4) գերճառագայթահարված հիվանդների ախտորոշման և բժշկական ստուգումների համար` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթաբանության կենտրոն.

5) գերճառագայթահարված անձանց բուժման համար` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն.

6) հակահրդեհային գործողությունների ապահովման համար` ՀՀ ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 համահավաք հակահրդեհային հենակետեր (առնվազն 60 մարդ)` 10 միավոր ԱԲ-40 տեխնիկայով,

7) ՇՊՄՊ գոտու շրջափակման համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները.

8) տարահանման միջոցառումների տրանսպորտային ապահովման համար` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը` տարահանման գործում ներգրավում է առնվազն 699 միկրոավտոբուս և 30 երկաթուղային մարդատար վագոն (նախատեսվում են տրանսպորտային միջոցներ` իրավիճակի կտրուկ փոփոխման դեպքում լրացուցիչ տարահանում իրականացնելու համար).

9) բնակչության ազդարարման և տեղեկատվական ապահովման համար` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.

10) վթարի մասին տեղեկատվության ապահովման համար` Հայաստանի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ՀՀ ՏԿՆ ՓԾ-ն.

11) բնակչության ազդարարման կազմակերպման համար` ՀՀ ՏԿՆ ՓԾ-ն.

12) ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիների բնակչության ազդարարման համակարգի ստեղծման և անխափան աշխատանքի ապահովման համար պատասխանատու են ՀԱԷԿ-ը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

(26-րդ կետը փոփ. 22.07.10 թիվ 926-Ն, 01.03.18 թիվ 248-Ն որոշումներ)

i

27. Վթարային արձագանքող ստորաբաժանումները նախապես ապահովվում են կայուն յոդի պատրաստուկներով, անհատական պաշտպանության միջոցներով, անհատական դոզամիտրով, ռադիոմետրիկ սարքավորումներով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության կողմից` համապատասխան պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարների ներկայացրած հայտերի հիման վրա:

(27-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն որոշում)

28. Հայաստանի Հանրապետության նախարարությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կողմից ներգրավված ուժերի և միջոցների համակողմանի ապահովումն իրականացում է տվյալ պետական կառավարման մարմինը:

i

29. ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող համայնքների բնակչությանն անհատական պաշտպանության միջոցների բաշխումը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Արմավիրի մարզպետարանները, որոնք անհրաժեշտ քանակությամբ անհատական պաշտպանության միջոցներն ստանում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությունից` ըստ ներկայացված հայտի:

(29-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն որոշում)

30. Ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հայտի` ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող համայնքների բնակչությանը կայուն յոդի պատրաստուկների անհրաժեշտ քանակությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ստանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությունից և տրամադրում ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող բուժհիմնարկներին, որոնք էլ իրենց հերթին բաշխում են ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներում գտնվող համայնքների բնակչությանը:

(30-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն որոշում)

i

31. Ըստ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած հայտի` ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիներից տարահանվող բնակչությանն առաջին անհրաժեշտության պարագաների անհրաժեշտ քանակությունը Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունն ստանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությունից և կազմակերպում բաշխումը:

(31-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 22.07.10 թիվ 926-Ն որոշումներ)

32. Ըստ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հայտի` ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությունից ստանում է վառելիքաքսուքային նյութեր` տարահանման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցներն ապահովելու նպատակով:

(32-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն որոշում)

33. ՀԱԷԿ-ի ընդհանուր վթարի ժամանակ բնակչության պաշտպանության նպատակով արտաքին օգնությունը հայցվում և ստացվում է «Միջուկային վթարի կամ ճառագայթային իրավիճակի դեպքում օգնության մասին» կոնվենցիայի համաձայն:

34. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետություն արտերկրից ժամանած օգնության մուտքը, որը բաշխվում է ՀՀ ՏԿՆ ՓԾ-ի կողմից:

35. Օգնության ժամանած փրկարարական կամ այլ հատուկ ուժերի խնդրադրումն իրականացվում է ՀՀ ՏԿՆ ՓԾ-ի կողմից:

i

35.1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն սույն պլանի 7-րդ կետի 12-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված գործառույթի իրականացմանն աջակցում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:

(35.1-րդ կետը լրաց. 22.07.10 թիվ 926-Ն որոշում)

 

III. ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱԿԱԶԴՈՒՄԸ

 

i

36. ՀԱԷԿ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀԱԷԿ-ում տեղի ունեցած ճառագայթային վթարի մասին հաղորդագրությունը ծածկագրի ձևով փոխանցվում է ՀՀ ՏԿՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:

(36-րդ կետը փոփ. 08.01.09 թիվ 34-Ն, 22.07.10 թիվ 926-Ն որոշումներ)

i

37. Տեղեկատվությունը ճշգրտելու նպատակով ՀՀ ՏԿՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետը կապ է հաստատում ՀԱԷԿ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ (ուղիղ կապ, հեռախոսային կապ և այլն): «Ատոմ-8», «Ատոմ-7», «Ատոմ-6», «Ատոմ-5», «Ատոմ-4» ծածկագրերն ստանալու դեպքում ՀՀ ՏԿՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ազդանշանը փոխանցվում է սույն պլանի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարներին կամ նրանց փոխարինող անձանց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հերթապահներին:

(37-րդ կետը փոփ. 01.03.18 թիվ 248-Ն որոշում)

i

38. ՀՀ ՏԿՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ազդարարվում են մոնիթորինգի խմբերի ղեկավարները, ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների օպերատիվ հերթապահները:

(38-րդ կետը փոփ. 01.03.18 թիվ 248-Ն որոշում)

39. ՀՀ ՏԿՆ ՓԾ-ի կողմից կազմակերպվում է ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիների մոնիթորինգը:

i

40. Պետական կառավարման մարմինների ղեկավարներն իրենց հերթին կազմակերպում են արձագանքող վթարային խմբերի անձնակազմի ազդարարումը և հավաքը մշտական աշխատավայրերում (ծառայության վայրերում), կազմակերպում նախարարությունների (գերատեսչությունների) օպերատիվ խմբերի աշխատանքը: Գործի մեջ են դնում սույն պլանի I գլխի 5-րդ կետով նախատեսված իրենց գործողությունների պլանները:

(40-րդ կետը փոփ. 22.07.10 թիվ 926-Ն որոշում)

i

41. Զուգահեռ ազդանշանները ՀԱԷԿ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնից փոխանցվում են ՀՀ ՏԿՆ ՓԾ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն: Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ հերթապահը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի և տարահանման հանձնաժողովի անդամների ազդարարումը:

(41-րդ կետը փոփ. 01.03.18 թիվ 248-Ն որոշում)

i

42. «Ատոմ-3», «Ատոմ-2», «Ատոմ-1» ծածկագրերն ստանալու դեպքում սույն պլանի 40 կետում նշված միջոցառումների իրականացումից հետո պետական կառավարման մարմինների ղեկավարները ժամանում են Հայաստանի Հանրապետության կառավարության շենք` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովի արտահերթ նիստի:

(42-րդ կետը փոփ. 22.07.10 թիվ 926-Ն որոշում)

43. ՆՊՄԻ գոտու համայնքների բնակչության ազդարարումն իրականացվում է ՀԱԷԿ-ից «Ճառագայթային վտանգ» ազդանշանը հնչեցնելու միջոցով:

i

44. ՇՊՄՊ գոտում բնակչության ազդարարումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ՃԿԿ օպերատիվ հերթապահների և (կամ) ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից` «Ճառագայթային վտանգ» ազդանշանը հնչեցնելու միջոցով:

(44-րդ կետը փոփ. 22.07.10 թիվ 926-Ն, 01.03.18 թիվ 248-Ն որոշումներ)

45. Ազդանշանը տրվում է շչակների միջոցով, 3 րոպե անընդմեջ տևողությամբ, բնակչության հետագա գործողությունների վերաբերյալ հաղորդագրությունները տրվում են հեռուստատեսությամբ և ռադիոյով:

46. Անհրաժեշտության դեպքում ազդարարման գործընթացին մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շարժական ուժերն ու միջոցները:

i

47. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (այսուհետ` ԱԷՄԳ) վթարի մասին տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

(47-րդ կետը փոփ. 08.01.09 թիվ 34-Ն որոշում)

48. Հայաստանի Հանրապետությունում գտնվող միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ազդարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

49. ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների մասին որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը` արտահերթ նիստի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզպետները կամ նրանց տեղակալները:

50. ՀԱԷԿ-ի վթարի դեպքում տարահանման միջոցառումները ղեկավարում է արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ բնակչության տարահանման հանրապետական հանձնաժողովը:

51. Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արագածոտնի մազերում ՀԱԷԿ-ի վթարի պայմաններում բնակչության պաշտպանության միջոցառումներ կազմակերպում և իրականացնում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արագածոտնի մարզային արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովները:

52. Տարահանման միջոցառումները մարզերում իրականացնում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզային տարահանման հանձնաժողովները:

53. Բնակչության պաշտպանության միջոցառումները համայնքներում և կազմակերպություններում իրականացնում են արտակարգ իրավիճակների հանձնաժողովները:

54. Հանձնաժողովները կառավարումն իրականացնում են հիմնական կառավարման կետերից և իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում անցնում պահեստային կառավարման կետեր:

55. Երևան քաղաքում ճառագայթային իրավիճակի կտրուկ վատացման դեպքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը տեղափոխվում է ՀՀ ՏԿՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

56. Հայաստանի Հանրապետության նախարարները և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ու պետական մարմինների ղեկավարները կարող են փոխել մշտական աշխատավայրերը` միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո:

57. Օպերատիվ կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմիններն ու պետական մարմիններն ստեղծում են օպերատիվ խմբեր, որոնց կազմից մեկական լիազորված անձ գործուղվում է ՀՀ ՏԿՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

i

58. Բնակչության պաշտպանության գործողությունները համակարգում է ՀՀ ՏԿՆ ՓԾ-ն` հաշվի անելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե պետական կոմիտեի կողմից տրամադրված խորհուրդները և ուղղորդվելով միջուկային ու ճառագայթային վթարների դեպքում հակազդման և պաշտպանական միջոցառումների իրականացման մասին որոշումների ընդունման չափանիշներով:

(58-րդ կետը փոփ. 08.01.09 թիվ 34-Ն որոշում)

59. «Աղետի գոտի հայտարարելու, աղետի գոտու տարածքը սահմանելու և արտակարգ իրավիճակի հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը նախապատրաստում և հաստատման է ներկայացնում ՀՀ ՏԿՆ ՓԾ-ի տնօրենը:

i

60. ՀԱԷԿ-ից ՆՊՄԻ գոտու համայնքների բնակչության (Մեծամոր քաղաք, Ակնալիճ, Արշալույս, Մայիսյան, Ֆերիկ, Նոր Եդեսիա գյուղեր) ազդարարումն իրականացվում է, երբ ՀԱԷԿ-ում տեղի ունեցած պատահարը դասակարգվում է որպես ընդհանուր վթար:

(60-րդ կետը փոփ. 01.03.18 թիվ 248-Ն որոշում)

61. Ընդհանուր վթարի արձագանքման միջոցառումներն իրականացվում են հետևյալ ժամանակացույցով`

1) ելնելով վթարի դասակարգումից` անհետաձգելի պաշտպանական միջոցառումների անցկացման վերաբերյալ առաջարկություններ` 30 րոպեի ընթացքում.

2) անհետաձգելի պաշտպանական միջոցառումների անցկացման մասին որոշումների ընդունում` 30 րոպեի ընթացքում.

3) ՆՊՄԻ գոտու մոնիթորինգի անցկացում` 4 ժամվա ընթացքում:

 

(հավելվածը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2005
N 2328-Ն
Որոշում