ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 1996 թ. թիվ 343
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
/ղեկավար/
Ս. Հայրապետյան - ՀՀ սոցիալական ապահովության,
զբաղվածության, բնակչության տեղաշարժի և
փախստականների հարցերի նախարարի առաջին
տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Եղիազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության
պետ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության
վարչության պետ
Մ. Մանվելյան - ՀԱՄԿ-ի իրավական տեսուչ
Ա. Հարությունյան - ՀՀ սոցիալական ապահովության,
զբաղվածության, բնակչության տեղաշարժի և
փախստականների հարցերի նախարարության
աշխատանքային իրավահարաբերությունների և
սոցիալական երկխոսության բաժնի գլխավոր
տեսուչ
2. Աշխատանքային խմբին` մինչև 1996 թվականի դեկտեմբերի 23-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նախագիծը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տեխնիկական օգնության համապատասխան վարկային ծրագրերի միջոցների հաշվին ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների ֆինանսավորումը: