Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԻՆՉԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅ ...

 

 

040.0475.301097

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 1997 թ. թիվ 475

 

ՄԻՆՉԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մինչև 2000 թվականը ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և վտանգավոր հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի կատարման Հայաստանի Հանրապետության ազգային պլանը /կցվում է/:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 475 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆ

 

ՄԻՆՉԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

________________________________________________________________________

           ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ             ԿԱՏԱՐՄԱՆ      ԿԱՏԱՐՈՂԸ

                                            ԺԱՄԿԵՏԸ

________________________________________________________________________

                   1                           2              3

________________________________________________________________________

 

1. Կազմակերպչական-իրավական հարցեր

 

1.1. Համագործակցության միջազգային-իրավական հիմքի ամրապնդում

 

i

1.1.1. Նախապատրաստել և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը ներկայացնել միջազգային պայմանագրի հետևյալ նախագիծը`

       քրեական դատավարության ընթացքում       1999 թ.  ՀՀ դատախազություն        

       վկաների և  մյուս մասնակիցների        առաջին    ՀՀ արդարադատության

       պաշտպանության մասին համաձայնագիր     կիսամյակ  նախարարություն

       (Ադրբեջանական Հանրապետության և                 ՀՀ ՆԳ և  ԱԱՆ             

        Վրաստանի հետ համատեղ):                        ՀՀ ԱԳՆ                   

(1.1.1. կետը փոփ. 15.07.98 թիվ 443 որոշում)

 

 1.1.2. Հանցավորության դեմ պայքարի       1997-2000 թթ.

բնագավառում միջազգային համագործակցության մեջ Հայաստանի Հանրապետության մասնակցության միջազգային-իրավական հիմքի ընդլայնման նպատակով քննարկել ՄԱԿ-ի, դրա մասնագիտացված հիմնարկների, ԱԷՄԳ-ի, ինչպես նաև Եվրախորհրդի շրջանակներում կնքված քրեաիրավական ոլորտի հիմնական միջազգային պայմանագրերին (ցանկը կցվում է) միանալու նպատակահարմարության մասին հարցը:

 

1.1.3. Իրականացնել անհրաժեշտ ներպետական 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ

 արարողակարգեր` ուժի մեջ մտցնելու համար`                ՀՀ մաքսային            

                                                        վարչություն

                                                        ՀՀ արդարադատության     

                                                        նախարարություն

 

մաքսային գործերով համագործակցության

և փոխօգնության մասին համաձայնագիրը

(1994 թվականի ապրիլի 15).

 

անօրինական կերպով արտահանվող և

ներմուծվող մշակութային արժեքները

կալանելու և վերադարձնելու հարցերով

մաքսային ծառայությունների

համագործակցության մասին համաձայնագիրը

(1994 թվականի ապրիլի 15):

 

 1.1.4. ԱՊՀ անդամ պետությունների         1997-2000 թթ.

 միջխորհրդարանական ասամբլեայի (ՄԽԱ)       ՄԽԱ-ի

համաձայնությամբ մասնակցել կազմակերպված  աշխատանքային

 հանցավորության և  վտանգավոր             պլանի համաձայն

հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի հարցերով հետևյալ օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը`

 

       ԱՊՀ անդամ պետությունների մոդելային              ՀՀ արդարադատության      

       քրեական օրենսգիրք.                              նախարարություն

                                                       ՀՀ դատախազություն

                                                       ՀՀ ՆԳ և ԱԱՆ            

 

       ԱՊՀ անդամ պետությունների մոդելային              ՀՀ արդարադատության      

       քրեադատավարական օրենսգիրք.                      նախարարություն

                                                       ՀՀ դատախազություն

                                                       ՀՀ ՆԳ և ԱԱՆ            

 

       ԱՊՀ անդամ պետությունների մոդելային              ՀՀ արդարադատության      

       քրեակատարողական օրենսգիրք.                      նախարարություն

                                                       ՀՀ դատախազություն

                                                       ՀՀ ՆԳ և ԱԱՆ            

 

       զենքի անօրինական շրջանառության դեմ              ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

       պայքարի մասին.                                  ՀՀ դատախազություն

                                                       ՀՀ մաքսային             

                                                       վարչություն

                                                       ՀՀ արդարադատության      

                                                       նախարարություն

 

       թմրամիջոցների և  հոգեներգործուն                 ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

       նյութերի անօրինական շրջանառությանը              ՀՀ արդարադատության      

       հակազդելու մասին.                               նախարարություն

                                                       ՀՀ դատախազություն

                                                       ՀՀ մաքսային             

                                                       վարչություն

 

       այլ պետությունների տարածքում                    ՀՀ դատախազություն

       հանցագործություններ կատարած անձանց              ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

       հանձնման կարգի մասին.                           ՀՀ արդարադատության      

                                                       նախարարություն

 

       այլ պետությունների դատարանների                  ՀՀ արդարադատության      

       կայացրած դատավճիռները կատարելու մասին.          նախարարություն

                                                       ՀՀ դատախազություն

 

       պատիժը կրելու համար ազատազրկման                 ՀՀ դատախազություն

       դատապարտված անձանց` այն պետություններին,        ՀՀ արդարադատության      

       որոնց քաղաքացին են հանդիսանում նրանք,           նախարարություն

       հանձնելու կարգի մասին.                          ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

 

       ռադիոակտիվ նյութերի շրջանառությունը             ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

       վերահսկելու մասին.                              ՀՀ մաքսային             

                                                       վարչություն

                                                       ՀՀ դատախազություն

 

       կազմակերպված հանցավորության դեմ պայքարի         ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

       մասին.                                          ՀՀ դատախազություն

                                                       ՀՀ արդարադատության      

                                                       նախարարություն

 

       կոռուպցիայի դեմ պայքարի մասին.                  ՀՀ դատախազություն

                                                       ՀՀ ՆԳ և ԱԱՆ            

                                                       ՀՀ հարկային             

                                                       տեսչություն

 

       ահաբեկչության դեմ պայքարի մասին.                ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

                                                       ՀՀ դատախազություն

 

       հանցավոր գործունեությունից ստացված              ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

       եկամուտներն օրինականացնելու նպատակով            ՀՀ հարկային             

       պատասխանատվության մասին.                        տեսչություն

                                                       ՀՀ դատախազություն

 

       իրավապահ մարմինների աշխատակիցների և             ՀՀ դատախազություն

       քրեական պրոցեսի մասնակիցների                    ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

       պաշտպանության մասին:                            ՀՀ արդարադատության      

                                                       նախարարություն

 

 1.1.5. ԱՊՀ անդամ պետությունների իրավական    1997 թ.   ՀՀ դատախազություն

 խորհրդատվական խորհրդի և  ԱՊՀ անդամ                    ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

 պետությունների ներքին գործերի նախարարների             ՀՀ արդարադատության      

 խորհրդի (այսուհետև`  ՆԳՆ-ի խորհուրդ)                  նախարարություն

հովանու ներքո մասնակցել 1993 թվականի հունվարի 22-ին քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայի դրույթների իրականացման ուղղությամբ գիտագործնական մեկնաբանության մշակմանը:

 

1.2. Համագործակցության համակարգման մեխանիզմների ամրապնդում

 

1.2.1. Ընդլայնել ԱՊՀ անդամ պետությունների  1997-2000 թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ իրավապահ մարմիններին կից ներկայացուցիչների (կապի սպաների) սահմանակարգի (ինստիտուտի) կիրառումը:

 

 1.2.2. Մշակել ՄԱԿ-ի թմրամիջոցների        1997-1998 թթ.  ՀՀ ԱԳՆ                

 վերահսկման ծրագրի հետ համատեղ ԱՊՀ անդամ                 ՀՀ ՆԳ և  ԱԱՆ          

 պետությունների փոխգործողության ձևերի                    ՀՀ դատախազություն

 մասին հարցը:                                            ՀՀ մաքսային           

                                                         վարչություն

 

2. Կազմակերպչական գործնական միջոցառումներ

 

2.1. Շարունակել տվյալների մասնագիտացված 1997-2000 թթ. բանկի կազմավորումը, առաջին հերթին`

 

       հանցավոր միջավայրի առաջնորդների                 ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

       (լիդերների), միջազգային և                       ՀՀ դատախազություն

տարածաշրջանային կազմակերպված

հանցավոր խմբավորումների

կազմակերպիչների և ակտիվ

մասնակիցների մասին.

 

       ԱՊՀ անդամ պետությունների և  այլ                 ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

       պետությունների տարածքում հանցավոր               ՀՀ դատախազություն

       գործունեությամբ ձեռք բերված                     ՀՀ հարկային             

       եկամուտների օրինականացման նպատակով              տեսչություն

       օգտագործվող ձեռնարկությունների,                 ՀՀ մաքսային             

       հիմնարկների, բանկերի և  սեփականության           վարչություն

մասին:

 

 2.2. Մասնակցել ՆԳՆ-ի խորհրդի հովանու      1997-1998 թթ. ՀՀ ՆԳ և  ԱԱՆ          

 ներքո ԱՊՀ անդամ պետությունների տարածքում                ՀՀ դատախազություն

 հակաօրինական գործունեությամբ զբաղվող                    ՀՀ հարկային           

 օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն              տեսչություն

 չունեցող անձանց և  օտարերկրյա պետությունների            ՀՀ մաքսային           

 քաղաքացիների նկատմամբ հանցագործություն                  վարչություն

կատարած անձանց վերաբերյալ կոլեկտիվ օգտագործման տվյալների բանկի ստեղծման մասին առաջարկությունների նախապատրաստմանը:

 

 2.3. Ստեղծել ոչ պետական դեղագործական       1997 թ.     ՀՀ ՆԳ և  ԱԱՆ           

 և  այլ քիմիական ձեռնարկությունների,                    ՀՀ դատախազություն

ինչպես նաև առևտրական կառուցվածքների ռեեստր, որոնք իրականացնում են թունամիջոցների, ուժեղ ազդող և թունավոր նյութերի արտադրության, մշակման, արտահանման, ներմուծման, բացթողման, գնման և տեղափոխման հետ կապված գործունեություն, դրանց հիմքի վրա թմրամիջոցների արտադրության ընդհատակյա լաբորատորիաների ստեղծմանը և ԱՊՀ անդամ պետությունների և այլ պետությունների տարածքում դրանց անօրինական շրջանառությանը հակազդելու նպատակով:

 

 2.4. Համաձայն 1995 թվականի մայիսի 31-ի                  ՀՀ ՆԳ և  ԱԱՆ          

ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների համագործակցության մասին պայմանագրի, տրանսսահմանային բնույթի մաքսանենգության, թմրաբիզնեսի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում արտասահմանյան գործընկերների հետ համատեղ տեղեկատվական փոխգործունեությունն ու համագործակցությունն ակտիվացնելու նպատակով`

 

     ա) ստեղծել և  գործարկել ԱՊՀ անդամ         1997 թ.   ՀՀ ՆԳ և  ԱԱՆ          

պետությունների հատուկ ծառայությունների

տվյալների միասնական բանկի (այսուհետև`

տվյալների միասնական բանկ) առաջին հերթը.

 

     բ) մշակել և  գործողության մեջ մտցնել      1997 թ.   ՀՀ ՆԳ և  ԱԱՆ          

տվյալների միասնական բանկի աշխատանքի

նորմատիվ-իրավական հիմքը:

 

 2.5. Միջոցներ ձեռնարկել «Դելտա-Պոտոկ»         1997 թ.  ՀՀ ՆԳ և  ԱԱՆ           

 համակարգի հիման վրա ԱՊՀ անդամ                          ՀՀ մաքսային            

 պետություններ մուտք գործող (դուրս եկող)                վարչություն

 արտասահմանյան քաղաքացիների և                           ՀՀ արդարադատության     

 քաղաքացիություն չունեցող անձանց                        նախարարություն

հաշվառումը կատարելագործելու համար: Այդ նպատակով մասնակցել Մոսկվա քաղաքում անցկացվելիք բազմակողմ միջգերատեսչական խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկել անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերի նախապատրաստման հարցը:

 

 2.6. Անցկացնել ձեռնարկությունների,      1997-1998 թթ.  ՀՀ ՆԳ և  ԱԱՆ           

 հիմնարկների, կազմակերպությունների և                    ՀՀ հարկային            

 քաղաքացիների տրամադրության տակ գտնվող                  տեսչություն

ակոսափող հրազենի, պայթուցիկ նյութերի պահման վայրերի համալիր գույքագրում:

 

 2.7. Անցկացնել ռազմաարդյունաբերական    1997-1998 թթ.  ՀՀ հարկային             

 համալիրի ձեռնարկությունների,                          տեսչություն

 զինվորական մասերի, ռազմականացված                      ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

 ստորաբաժանումների ստուգումներ`                        ՀՀ դատախազություն

նպատակ ունենալով բացահայտել զինամթերքի, զինվորական տեխնիկայի, միջուկային քայքայիչ նյութերի, ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրների, ուժեղ ազդող թույների, պաթոգեն միկրոօրգանիզմների պահման և հաշվառման պայմանների խախտման, ինչպես նաև քաղաքացիներին կամ զինված կազմավորումներին դրանց անօրինական վաճառքի փաստերը:

 

2.8. Նախապատրաստել առաջարկություններ  1997-1998 թթ. ՀՀ հարկային

 ֆիզիկական և  իրավաբանական անձանց                      տեսչություն

 կողմից եկամուտների պաշտոնական                         ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

 հռչակման մեխանիզմի մշակման վերաբերյալ`                ՀՀ դատախազություն

նպատակ ունենալով վերահսկել դրանց ծագման օրինականությունը:

 

 2.9. Վերլուծել ԱՊՀ անդամ                1997-1998 թթ.

պետություններից դուրս ստրատեգիական նշանակություն ունեցող կարևոր հումքային ռեսուրսների մաքսանենգության, անօրինական արտահանման դեմ պայքարի պրակտիկան մաքսային միության անդամ երկրների միասնական մաքսային տարածության պայմաններում և ճշտումներ մտցնել այդ աշխատանքի կազմակերպման մեջ` նպատակ ունենալով ամրապնդել իրավապահ ոլորտի փոխգործողությունները:

 

 2.10. «Պատվերով» սպանությունների          1997 թ.      ՀՀ դատախազություն

 կանխարգելման նպատակով ստուգել մասնավոր                 ՀՀ ՆԳ և  ԱԱՆ           

ձեռնարկատիրական և ֆինանսավարկային բնագավառի պահպանահետախուզական ձեռնարկությունների և անվտանգության ծառայությունների գործունեության մեջ օրինականության պահպանումը: Ձեռնարկել միջոցներ նշված կառուցվածքների օգտագործումը կանխելու համար` վարկերի վերադարձման և այլ պարտքային հանձնառությունների կատարման նպատակով:

 

 2.11. Իրականացնել ԱՊՀ անդամ               Ըստ

 պետությունների համապատասխան իրավապահ      հաստատված

 մարմինների հետ համաձայնեցված              պլանների`

 միջգերատեսչական օպերատիվ-կանխարգելիչ      համաձայնեցված

 նպատակային և  հատուկ միջոցառումներ`       ժամկետներում

 

      հումքային ռեսուրսների                               ՀՀ մաքսային          

      մաքսանենգության և  հափշտակության                    վարչություն

      կանխման ուղղությամբ.                                ՀՀ ՆԳ և  ԱԱՆ         

 

      մշակութային արժեքների                               ՀՀ մաքսային          

      մաքսանենգության և  հափշտակության                    վարչություն

      կանխման ուղղությամբ.                                ՀՀ ՆԳ և  ԱԱՆ         

 

      զենքի և  պայթուցիկ նյութերի                        ՀՀ ՆԳ և  ԱԱՆ          

      անօրինական պատրաստման և                            ՀՀ դատախազություն

շրջանառության կանխման ուղղությամբ.

 

      թմրամիջոցների և  հոգեներգործուն                    ՀՀ ՆԳ և  ԱԱՆ          

      նյութերի անօրինական շրջանառությանը                 ՀՀ դատախազություն

      հակազդելու ուղղությամբ.                            ՀՀ մաքսային           

                                                         վարչություն

 

      միջազգային «գոստրոլյոր» հանցավոր                   ՀՀ ՆԳ և  ԱԱՆ          

      խմբերի գործունեության հայտնաբերման                 ՀՀ դատախազություն

և կանխման ուղղությամբ.

 

      ջրային, օդային, երկաթուղային                       ՀՀ ՆԳ և  ԱԱՆ          

      տրանսպորտում և  ավտոմոբիլային                      ՀՀ մաքսային           

      ճանապարհներին գործող միջազգային                    վարչություն

      բանդիտական խմբավորումների                          ՀՀ դատախազություն

գործունեության հայտնաբերման ու

կանխման ուղղությամբ.

 

      ԱՊՀ անդամ պետությունների տարածքում                 ՀՀ ՆԳ և  ԱԱՆ          

      գտնվող օտարերկրյա քաղաքացիների                     ՀՀ մաքսային           

      հանցավոր խմբավորումների                            վարչություն

      գործունեության կանխման ուղղությամբ.                ՀՀ հարկային           

                                                         տեսչություն

 

      ԱՊՀ անդամ այլ պետություններում                     ՀՀ ՆԳ և  ԱԱՆ          

      բնակվող իրենց երկրի քաղաքացիներին                  ՀՀ դատախազություն

աջակցելու նպատակով (կրթության,

մշակույթի համար և այլն)

տրամադրվող դրամական և նյութական

ռեսուրսների դեմ ոտնձգությունների

հետ կապված իրավախախտումների

կանխարգելման ու կանխման ուղղությամբ.

 

3. Տեղեկատվական և գիտական ապահովում

 

 3.1. ՆԳՆ-ի խորհրդի հովանու ներքո         1997 թ.       ՀՀ ՆԳ և  ԱԱՆ           

 մասնակցել վիճակագրական ցուցանիշների                    ՀՀ դատախազություն

ցանկի մշակմանը, որի հիման վրա հնարավոր կլինի իրականացնել ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության վիճակի և դրա դեմ պայքարի արդյունքների վերլուծություն: Ամեն տարի ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհուրդ ներկայացնել վերլուծություն նշված ցուցանիշների օգտագործմամբ պատրաստված հանցավորության վիճակի վերաբերյալ:

 

3.2. Գլխավոր դատախազների կոորդինացիոն  1997-2000 թթ. խորհրդի և ՆԳՆ-ի խորհրդի հովանու ներքո մասնակցել կազմակերպված հանցավորության և վտանգավոր հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի արդի խնդիրների շուրջ համատեղ ուսումնասիրությունների անցկացմանը` նպատակ ունենալով առաջարկություններ նախապատրաստել իրավական հիմքի և իրավապահ մարմինների պրակտիկ գործունեության կատարելագործման վերաբերյալ, այդ թվում`

 

     առևանգված  և  հափշտակված                          ՀՀ դատախազություն

     ավտոտրանսպորտի առգրավման և                        ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

     հանձնման կարգը.                                   ՀՀ արդարադատության      

                                                       նախարարություն

 

     համագործակցություն մշակութային                    ՀՀ դատախազություն

     արժեք ներկայացնող հնության և                      ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

     արվեստի առարկաների                                ՀՀ մաքսային             

     հափշտակությունների դեմ պայքարի                    վարչություն

     ոլորտում.                                         ՀՀ արդարադատության      

                                                       նախարարություն

 

     ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական                ՀՀ դատախազություն

     անձանց կատարած հանցավոր                           ՀՀ արդարադատության      

     գործողությունների հետևանքով                       նախարարություն

     պատճառված վնասի հատուցում կամ                     ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

     ունեցվածքի հետ հանձնում:                          ՀՀ մաքսային             

                                                       վարչություն

 

 3.3. Մասնակցել ԱՊՀ անդամ             ամեն տարի        ՀՀ դատախազություն

 պետությունների գործադիր                               ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

 քարտուղարության կողմից անցկացվող                      ՀՀ մաքսային             

 ահաբեկչության, կազմակերպված                           վարչություն

հանցավորության և վտանգավոր հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի` ԱՊՀ անդամ պետությունների իրավապահ մարմինների աշխատանքի կատարելագործման խնդիրներին վերաբերող գիտագործնական խորհրդաժողովներին:

 

 3.4. ԱՊՀ անդամ պետությունների         1997 թ.         ՀՀ դատախազություն

 իրավական խորհրդատվական խորհրդի                        ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

հովանու ներքո մասնակցել հանցավոր խմբավորումների առաջնորդներին ու կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու պրակտիկայի ընդհանրացմանը, տեղեկացնել ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն օրենսդրական և դատական ատյաններին, ինչպես նաև հանձնարարականներ պատրաստել իրավապահ մարմիններին:

 

 3.5. Ընդհանրացնել ԱՊՀ անդամ            1997 թ.        ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

 պետություններում տեղեկատվական-                        ՀՀ հարկային             

 -հաշվողական տեխնիկայի, վարկային կեղծ                  տեսչություն

քարտերի և վճարման այլ փաստաթղթերի օգտագործմամբ դրամական միջոցների հափշտակման փաստերով նյութերը: Քննարկել քրեական գործերով անցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին տեղեկատվական տվյալների բանկի ստեղծման հարցը:

 

 3.6. Մասնակցել ԱՊՀ անդամ                              ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

 պետություններում հանցավորության դեմ                   ՀՀ դատախազություն

պայքարի խնդիրներին վերաբերող տեղեկագրի հրատարակման հարցի որոշմանը:

 

 3.7. Կազմակերպել ժամանակակից և         1997 թ.        ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

 հեռանկարային կապի համակարգերի ու                      ՀՀ մաքսային             

 տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծման                  վարչություն

և արդյունավետ օգտագործման ուղղությամբ կազմակերպատեխնիկական միջոցառումների համալիրի մշակումը` ԱՊՀ անդամ պետությունների իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման համար:

 

4. Կադրային ապահովում

 

 4.1. Իրավապահ մարմինների կադրերի       1997-2000 թթ.  ՀՀ ՆԳ և  ԱԱՆ            

 պատրաստման գործում ԱՊՀ անդամ                          ՀՀ մաքսային             

 պետությունների հետ համատեղ շարունակել                 վարչություն

 պայմանագրային հիմունքներով                            ՀՀ հարկային             

 համագործակցությունը:                                  տեսչություն

                                                       ՀՀ դատախազություն

 

4.2. Իրավապահ մարմինների աշխատակիցների 1997-2000 թթ. ՀՀ ՆԳ և ԱԱՆ

 որակավորման բարձրացման, այդ թվում`                     ՀՀ հարկային            

 կազմակերպված հանցավորության և  վտանգավոր               տեսչություն

 հանցագործությունների այլ տեսակների դեմ                 ՀՀ մաքսային            

 պայքարի մասնագիտացված ստորաբաժանումներում              վարչություն

 խորհրդատվությունների և  դասընթացների                   ՀՀ դատախազություն

միջոցով կազմակերպել փոխգործունեություն:

 

 4.3. Իրավապահ մարմինների կադրերի        1997-2000 թթ.  ՀՀ ՆԳ և  ԱԱՆ           

 պատրաստման և  որակավորման բարձրացման                   ՀՀ դատախազություն

ուղղությամբ ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան իրավապահ մարմինների հետ համատեղ իրականացնել ուսումնական պլանների, ծրագրերի ու այլ մեթոդական նյութերի փոխանակում:

 

5. Նյութատեխնիկական և ֆինանսական ապահովում

 

5.1. Հայաստանի Հանրապետության ազգային 1997-2000 թթ. ՀՀ արդյունաբերության

 պլանի նյութատեխնիկական և  ֆինանսական                 և  առևտրի

 ապահովման կարգը սահմանվում է                         նախարարություն

 միջպետական տնտեսական միության տնտեսական              ՀՀ ֆինանսների և

 կոմիտեի որոշմանը համապատասխան` այն                   էկոնոմիկայի

 համաձայնեցնելով ԱՊՀ անդամ պետությունների             նախարարություն

կառավարությունների հետ:

 

5.2. Երկկողմ պայմանավորվածությունների 1997-2000 թթ. հիման վրա և օրենքով սահմանված կարգով զարգացնել համագործակցությունը սպառազինության, հատուկ միջոցների, տեխնիկայի և սարքավորումների մշակման, արտադրության, մատակարարման բնագավառում` կազմակերպված հանցավորության և վտանգավոր հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարի ստորաբաժանումները մատակարարելու նպատակով:

 

6. Հայաստանի Հանրապետության ազգային պլանի կատարումն

իրականացնող և վերահսկող մեխանիզմը

 

Հայաստանի Հանրապետության ազգային պլանի 3-րդ սյունակում առաջինը նշված հանրապետական գործադիր մարմինները պատասխանատու են համապատասխան միջոցառումների ժամանակին և որակով կատարման համար:

ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերում քննարկվող փաստաթղթերի նախագծերը պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները սահմանված ժամկետներում ներկայացնում են ԱՊՀ անդամ պետությունների գործադիր քարտուղարություն` անհրաժեշտ հիմնավորումներ, դրանց իրականացման սոցիալ-քաղաքական և այլ հետևանքների կանխատեսումներ ընդգրկող պարզաբանող գրությամբ:

ԱՊՀ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հովանու ներքո նախապատրաստված փաստաթղթերի նախագծերը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների կողմից ներկայացվում են ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան կանոնադրական մարմիններ:

Նախապատրաստված փաստաթղթերի նախագծերը, մինչև ԱՊՀ անդամ պետությունների գործադիր քարտուղարություն կամ ԱՊՀ անդամ պետությունների այլ կանոնադրական մարմիններ ներկայացնելը, ենթակա են Հայաստանի Հանրապետության ազգային պլանի 3-րդ սյունակում նշված հանրապետական գործադիր մյուս մարմինների հետ պարտադիր համաձայնեցման:

Հայաստանի Հանրապետության ազգային պլանի կատարման ընթացքի վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հանրապետական գործադիր մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում տեղեկատվություն ամեն տարվա հունիսի 10-ին և հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության ազգային պլանով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության ազգային պլանի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող մարմինն ամեն տարի Հայաստանի Հանրապետության ազգային պլանի իրականացման ընթացքի մասին տեղեկատվություն է ներկայացնում ԱՊՀ անդամ պետությունների գործադիր քարտուղարություն:

 

ՑԱՆԿ

 

ՄԱԿ-Ի, ԴՐԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԱԷՄԳ-Ի, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

 

_________________________________________________________________________

      Անվանումը                  Կատարման     Կատարողը       Նշումներ

                                 ժամկետը                     կատարման

                                                             մասին

_________________________________________________________________________

          1                        2             3              4

_________________________________________________________________________

 

I. ՄԱԿ-ի, դրա մասնագիտացված հիմնարկների և ԱԷՄԳ-ի

շրջանակներում կնքված պայմանագրեր

 

ա) միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում

 

  1. Կոնվենցիա օդանավում                                     1994 թվականի

  կատարվող                                                   մարտի 29*

հանցագործությունների

և այլ ակտերի մասին

(1963 թ.):

 

  2. Կոնվենցիա օդանավերի                                     1994 թվականի

  անօրինական զավթումների                                     մարտի 29*

դեմ պայքարի մասին

(1970 թ.):

 

  3. Կոնվենցիա քաղաքացիական                                  1996 թվականի

  ավիացիայի անվտանգությանն                                   հոկտեմբերի 8*

ուղղված անօրինական ակտերի

դեմ պայքարի մասին (1971 թ.):

 

  4. Կոնվենցիա միջազգային                                   1993 թվականի

  պաշտպանությունից օգտվող                                   դեկտեմբերի 21*

անձանց, այդ թվում`

դիվանագիտական գործակալների

դեմ հանցագործությունների

կանխման և պատժի մասին

(1973 թ.):

 

   5. Միջազգային կոնվենցիա    1997-2000 թթ.  ՀՀ ԱԳՆ,                           

   պատանդ վերցնելու դեմ                      շահագրգիռ

   պայքարի մասին (1979 թ.):                  նախարարու-

                                             թյունների,

                                             գերատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

   6. Կոնվենցիա միջուկային                                   1993 թվականի

   նյութի ֆիզիկական                                          հունիսի 22*

պաշտպանության մասին

(1980 թ.):

 

   7. Կոնվենցիա քաղաքացիական                                 1996 թվականի

   ավիացիայի անվտանգությանն                                  հոկտեմբերի 8*

ուղղված ապօրինի

գործողությունների դեմ

պայքարի մասին (1988

թվականին Մոնրեալում

ստորագրված կից

արձանագրությամբ` միջազգային

օդանավակայաններում բռնության

անօրինական ձեռնարկումների

դեմ պայքարի մասին (1971 թ.):

 

   8. Կոնվենցիա ծովային       1997-2000 թթ.  ՀՀ ԱԳՆ,                           

   նավագնացության                            շահագրգիռ

   անվտանգությանն ուղղված                    նախարարու-

   ապօրինի ակտերի դեմ                        թյունների,

   պայքարի մասին (1988 թ.):                  գեատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

   9. Արձանագրություն         1997-2000 թթ.  ՀՀ ԱԳՆ,                           

   մայրցամաքային շելֆում                     շահագրգիռ

   տեղակայված անշարժ                         նախարարու-

   կառամատույցների                           թյունների,

   անվտանգությանն ուղղված                    գեատեսչու-

   ապօրինի ակտերի դեմ                        թյունների

   պայքարի մասին (1988 թ.):                  հետ համատեղ

 

  10. Կոնվենցիա պլաստիկ       1997-2000 թթ.  ՀՀ ԱԳՆ,        ընթացք չի          

   պայթուցիկ նյութերը և                      շահագրգիռ      տրվել հայերեն

   դրանց հայտնաբերման                        նախարարու-     տեքստի

   նպատակով մակնիշելու                       թյունների,     բացակայության

   (դրոշմելու) մասին                         գեատեսչու-     պատճառով

   (1991 թ.):                                թյունների

                                             հետ համատեղ

 

բ) թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի

շրջանառության ու դրանց չարաշահման դեմ պայքարի ոլորտում

 

   1. Միասնական կոնվենցիա                                 1993 թվականի

   թմրամիջոցների մասին                                    մայիսի 24*

(1961 թ.):

 

   2. Կոնվենցիա                                           1993 թվականի

   հոգեներգործուն նյութերի                                մայիսի 24*

մասին (1971 թ.):

 

   3. Արձանագրություն 1961                                1993 թվականի

   թվականին թմրամիջոցների                                 մայիսի 24*

վերաբերյալ միասնական

կոնվենցիայում ուղղումներ

կատարելու մասին (1972 թ.):

 

   4. ՄԱԿ-ի կոնվենցիա                                     1993 թվականի

   թունամիջոցների և                                       մայիսի 24*

հոգեներգործուն նյութերի

ապօրինի շրջանառության

դեմ պայքարի մասին

(1980 թ.):

 

գ) միջազգային վտանգ ներկայացնող այլ հանցագործությունների

դեմ պայքարի ոլորտում

 

   1. Միջազգային կոնվենցիա    1997-2000 թթ.  ՀՀ ԱԳՆ,                           

   պոռնոգրաֆիկ                               շահագրգիռ

   հրապարակումների                           նախարարու-

   շրջանառությունը և  դրանց                  թյունների,

   առևտուրը  կանխելու մասին                  գեատեսչու-

   (1923 թ.):                                թյունների

                                             հետ համատեղ

 

   2. Միջազգային կոնվենցիա    1997-2000 թթ.  ՀՀ ԱԳՆ,                           

   դրամանիշերի կեղծումների                   շահագրգիռ

   դեմ պայքարի մասին                         նախարարու-

   (1920 թ.):                                թյունների,

                                             գեատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

   3. Կոնվենցիա մարդկանց      1997-2000 թթ.  ՀՀ ԱԳՆ,                           

   առևտրի  և  երրորդ                         շահագրգիռ

   անձանց կողմից պոռնկության                 նախարարու-

   շահագործման դեմ պայքարի                   թյունների,

   մասին (1950 թ.):                          գեատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

   4. Կոնվենցիա մշակութային                                  1993 թվականի

   արժեքների արտահանումը,                                    հունիսի 22*

ներմուծումը և դրանց

նկատմամբ սեփականատիրական

իրավունքի փոխանցումն

արգելելուն և կանխելուն

ուղղված միջոցառումների

մասին (1970 թ.):

 

II. Եվրախորհրդի շրջանակներում կնքված պայմանագրեր

 

1. 1957 թվականի եվրոպական 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ,

   կոնվենցիա հանձնման մասին                  շահագրգիռ

   (1975 և  1978 թվականների                  նախարարու-

   լրացուցիչ                                 թյունների,

   արձանագրություններով):                    գեատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

2. 1959 թվականի եվրոպական 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ,

   կոնվենցիա քրեական գործերով                շահագրգիռ

   փոխադարձ իրավական օգնության               նախարարու-

   մասին` 1978 թվականի                       թյունների,

   լրացուցիչ արձանագրությամբ:                գեատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

3. 1964 թվականի եվրոպական 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ,

   կոնվենցիա պայմանական                      շահագրգիռ

   դատապարտվածների և                         նախարարու-

   պայմանական ազատված                        թյունների,

   իրավախախտողների                           գեատեսչու-

   վերահսկողության մասին:                    թյունների

                                             հետ համատեղ

 

4. 1969 թվականի եվրոպական 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ,

   կոնվենցիա հնագիտական                      շահագրգիռ

   ժառանգության պահպանման                    նախարարու-

   մասին:                                    թյունների,

                                             գեատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

   5. 1970 թվականի եվրոպական  1997-2000 թթ.  ՀՀ ԱԳՆ,        1993 թվականի       

   կոնվենցիա քրեական գործերով                շահագրգիռ      մայիսի 24*

   որոշումների միջազգային ուժի               նախարարու-

   մասին:                                    թյունների,

                                             գեատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

6. 1972 թվականի եվրոպական 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ,

   կոնվենցիա քրեական գործերով                շահագրգիռ

   վարույթը հանձնելու մասին:                 նախարարու-

                                             թյունների,

                                             գեատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

7. 1978 թվականի եվրոպական 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ,

   կոնվենցիա մասնավոր անձանց                 շահագրգիռ

   կողմից հրազենի ձեռքբերման                 նախարարու-

   և  պահպանման                              թյունների,

   վերահսկողության մասին:                    գեատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

8. 1977 թվականի եվրոպական 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ,

   կոնվենցիա ահաբեկչության                   շահագրգիռ

   դեմ պայքարի մասին:                        նախարարու-

                                             թյունների,

                                             գեատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

9. 1983 թվականի եվրոպական 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ,

   կոնվենցիա բռնի                            շահագրգիռ

   հանցագործությունների                      նախարարու-

   զոհերին փոխհատուցելու                     թյունների,

   մասին:                                    գեատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

10. 1985 թվականի եվրոպական 1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ,

   կոնվենցիա սպորտային                       շահագրգիռ

   միջոցառումների,                           նախարարու-

   մասնավորապես` ֆուտբոլային                 թյունների,

   խաղերի ժամանակ                            գեատեսչու-

   հանդիսատեսների կողմից                     թյունների

   բռնությունների և                          հետ համատեղ

խուլիգանական վարքագծի

կանխման մասին:

 

11. 1990 թվականի կոնվենցիա  1997-2000 թթ. ՀՀ ԱԳՆ,

 հանցավոր գործունեությունից                  ՀՀ կենտրոնական

 ստացված եկամուտները                         բանկի և

 «լվանալու», հայտնաբերելու,                  շահագրգիռ

 վերցնելու և  բռնագրավելու                   նախարարու-

 մասին:                                      թյունների,

                                             գերատեսչու-

                                             թյունների

                                             հետ համատեղ

 

_________________

*) Հայաստանի Հանրապետությունը միացել է նշված պայմանագրին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.1997
N 475
Որոշում