Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ...

 

 

040.0495.071197

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 1997 թ. թիվ 495

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդների աշխատանքի կազմակերպման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 24 կգ որոշմամբ հաստատված կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 1998 թվականի հունվարի 1-ից սահմանել Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հունաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների ռազմական կցորդների պաշտոնային դրույքը` նշված երկրներում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդականի պաշտոնային դրույքաչափով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հունաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների ռազմական կցորդների գործունեությունը ծավալելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 1998 թվականի ծախսերի նախահաշվի նախագծում նախատեսել 163990 ԱՄՆ-ի դոլարին համարժեք միջոցներ, այդ թվում`

 

       Ռուսաստանի Դաշնությունում              33015  ԱՄՆ-ի դոլար,

 

       Ամերիկայի Միացյալ Նահանգներում         60425  ԱՄՆ-ի դոլար,

 

       Հունաստանի Հանրապետությունում          43000  ԱՄՆ-ի դոլար,

 

       Իրանի Իսլամական Հանրապետությունում     27550  ԱՄՆ-ի դոլար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.1997
N 495
Որոշում