Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԱՌԱՎԵԼ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԱՌԱՎԵԼ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0496.071197

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 1997 թվականի թիվ 496

 

i

ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԱՌԱՎԵԼ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՈՎ ՕԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

i

ա/ բնական աղետներից առավել տուժած Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին օգնելու նպատակով աշնանացան ցորենի սերմացու ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերությանը մինչև 1999 թվականի նոյեմբերի 15-ը` մարման ժամկետով հատկացնել 320 մլն դրամի վարկ` ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը 1997 թվականին տրամադրված պարենային ցորենի իրացումից գոյացած միջոցների հաշվին.

բ/ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության հետ կնքել վարկային պայմանագիր` տարեկան 1,2 տոկոսադրույքով, հաշվի առնելով դրամի սղաճի միջին տարեկան տեմպը:

(1-ին կետը փոփ. 10.06.99 թիվ 420 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա/ կազմակերպել Ռուսաստանի Դաշնությունից անհրաժեշտ քանակությամբ աշնանացան ցորենի սերմացուի ներկրումը և հատկացումը սույն որոշման 1-ին կետում նշված` բնական աղետներից առավել տուժած մարզերին.

բ/ երկշաբաթյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության և Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետների միջև վարկային պայմանագրի կնքումը:

3. Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետներին` որպես ապրանքային վարկ հատկացվող աշնանացան ցորենի սերմացուն բնական աղետներից առավել տուժած համայնքների գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին տրամադրել պայմանագրային հիմունքներով ու միջոցներ ձեռնարկել նշված սերմացուի նպատակային օգտագործման և սահմանված ժամկետում ապրանքային վարկի վերադարձման ուղղությամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 7-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.11.1997
N 496
Որոշում