Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՍՓՌՄԱՆ ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0513.051197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 1997 թ. թիվ 513

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՍՓՌՄԱՆ ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի պետական հեռուստատեսության ծրագրերի սփռման ցանցի ընդլայնման և արդիականացման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված ռադիոհեռուստատեսային ծրագրերի սփռման ծախսերի գծով առաջացած 348,8 մլն դրամի պարտքը Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» հատուկ նշանակության պետական ձեռնարկությանը մարել հետևյալ ժամանակահատվածներում` 148,8 մլն դրամ` մինչև 1997 թվականի նոյեմբերի 10-ը, 100 մլն դրամ` մինչև 1997 թվականի նոյեմբերի 28-ը, 100 մլն դրամ` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 20-ը:

2. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության հետ համատեղ սույն որոշման 1-ին կետում նշված գումարից 210 մլն դրամը նպատակաուղղել հեռուստատեսային հաղորդիչ ցանցի ընդլայնմանն ու արդիականացմանը.

բ) մինչև 1998 թվականի մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հանրապետական ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոն» հատուկ նշանակության պետական ձեռնարկության ուժերով ապահովել գործող հեռուստատեսային հաղորդիչ ցանցի 43 լամպային հաղորդակների փոխարինումը տրանզիստորային հաղորդակներով և 32 ընդունիչ երկրային արբանյակային կայանների տեղակայումը հեռուստատեսային հաղորդիչ ցանցում:

3. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ծայրամասային շրջաններում և դրա սահմաններից դուրս հեռուստատեսային ծրագրերի հաղորդման արբանյակային կապի համակարգերի կիրառմամբ հաղորդիչ ցանցի ստեղծման և շահագործման վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.11.1997
N 513
Որոշում