041.0514.061197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 1997 թ. թիվ 514
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՆՈՎԵՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «EXPO - 2000» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2000 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության Հաննովեր քաղաքում կայանալիք «EXPO - 2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու կապակցությամբ`
1. Ստեղծել «EXPO - 2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման հանձնաժողով ու հաստատել դրա կազմը (կցվում է):
2. «EXPO - 2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման հանձնաժողովին` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը մշակել «EXPO - 2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախարարություններից ու կազմակերպություններից ստացված նյութերը, կազմել միասնական ծրագիր և դրա իրականացման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեում նախատեսելու վերաբերյալ առաջարկություններն ու միասնական ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի
ԹԻՎ 514 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
i
«EXPO - 2000» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
«EXPO - 2000» համաշխարհային - Հայաստանի Հանրապետության
ցուցահանդեսի Հայաստանի արդյունաբերության և առևտրի
Հանրապետության բաժանմունքի նախարար
գլխավոր կոմիսար, հանձնաժողովի
նախագահ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ - Հայաստանի Հանրապետության
արդյունաբերության և առևտրի
նախարարի տեղակալ (ներդրումների
և արտահանման հարցերի գծով)
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության
քաղաքաշինության նախարարի առաջին
տեղակալ
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության
մշակույթի, երիտասարդության
հարցերի և սպորտի նախարարի
առաջին տեղակալ
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի նախարարի առաջին
տեղակալ
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի տեղակալ (բյուջետային
եկամուտների քաղաքականության,
ֆինանսական շուկայի և միջազգային
ֆինանսական համագործակցության
հարցերի գծով)
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարարի
տեղակալ (սննդի արդյունաբերության
հարցերի գծով)
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
տնտեսության օպերատիվ կառավարման
վարչության պետ
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության
առևտրաարդյունաբերական պալատի
նախագահ
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարության
ֆունկցիոնալ խնդիրների վարչության
պետ
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարության
միջազգային համագործակցության
վարչության պետ
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության
արդյունաբերողների և
գործարարների միության արտաքին
կապերի մշտական հանձնաժողովի
անդամ (ցուցահանդեսների
կազմակերպման հարցերի գծով)
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության
արդյունաբերության և առևտրի
նախարարության արտահանման խթանման
բաժնի պետ
Հանձնաժողովի անդամ - Հայաստանի Հանրապետության
գիտությունների ազգային
ակադեմիայի ցեղասպանության
թանգարան-ինստիտուտի տնօրեն
Հանձնաժողովի անդամ - Ճարտարապետության ազգային
թանգարան-ինստիտուտի տնօրեն
(կազմը փոփ. 16.02.99 թիվ 103, 06.12.99 թիվ 745, 10.01.00 թիվ 9 որոշումներ)