ՔԱՂՎԱԾՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 53
34. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ մանկավարժական կրթության բարեփոխման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 3-ԻՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 2005թ.
դեկտեմբերի 29-ի նիստի N 53
արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ
1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունում գործում են մանկավարժական կրթություն իրականացնող 8 պետական, 19 ոչ պետական բարձրագույն և 23 պետական ու 1 ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություն:
Բարձրագույն մանկավարժական կրթության ոլորտում իրականացվում են բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի կրթական ծրագրեր պետակաան և ոչ պետական ուսումնական հաստատաություններում, առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Հետբուհական կրթական համակարգում գործում են նաև ասպիրանտուրա և դոկտորանտուրա:
Հայաստանում մանկավարժական կրթության համակարգն իր կառուցվածքային և բովանդակային մի շարք պարամետրերով համադրելի չէ միջազգային չափանիշներին և քիչ մրցունակ է:
Մանկավարժական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները խոչընդոտում են համակարգի` բարեփոխումների ռազմավարությանը համահունչ զարգացմանը:
Մանկավարժական կադրերի պատրաստման, վերապատրաստման և ատեստավորման գործընթացները հետագա կանոնակարգման կարիք ունեն:
Բացակայում են շարունակական մանկավարժական կրթության հայեցակարգը, միասնական չափորոշիչները և ուսումնական պլանները:
Մանկավարժական մասնագիտությունների ցանկը թերի է, չի համապատասխանում բարեփոխումների միտումներին:
Մանկավարժական կրթության բովանդակությունը նորացման անհրաժեշտություն ունի: Անհրաժեշտ են կրթական նոր չափորոշիչներ, ուսումնական պլաններ, ծրագրեր: Որոշ դասընթացներ կորցրել են իրենց արդիականությունը և իներցիայով շարունակում են դասավանդվել մանկավարժական հաստատություններում:
Մանկավարժական կրթության տեսության և պրակտիկայի միջև զգալի խզում կա:
Նախադպրոցական հաստատությունների դաստիարակների միայն 35 օ/օ-ն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն: Հաստատությունների տնօրենների ու դաստիարակների համար չեն կազմակերպվում համակարգված վերապատրաստման դասընթացներ: Նրանք հիմնականում աշխատում են հին, ներկա պայմանների համար քիչ արդյունավետ մեթոդներով:
Հանրակրթության ոլորտում մանկավարժական կազմի միջին տարիքը 55 է: Դիտվում է կադրերի սեռային անհամամասնություն. ուսուցիչների 85 օ/օ-ը կին է: Հանրակրթական դպրոցների ուսուցիչների շուրջ 30 օ/օ-ը չունի բարձրագույն մանկավարժական կրթություն:
Բուհական համակարգի պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 28 օ/օ-ը կանայք են: Պրոֆեսորադասախոսական կազմի տարիքը նույնպես աճի միտում ունի և հասնում է մինչև 58-ի:
Մանկավարժական կադրերի պատրաստման համակարգը ներառում է ոչ արդիական կրթական ծրագրեր և ուսումնական պլաններ:
Մանկավարժական կադրերը չունեն բավարար գիտելիքներ նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների վերաբերյալ:
Չնայած մանկավարժական կադրեր պատրաստվում են ընդհանուր պահանջարկից ավելի, այնուամենայնիվ գյուղական (հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային) բնակավայրերում, առկա է գրեթե բոլոր մասնագիտությունների մանկավարժների պակաս:
Եթե Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում 2005-2006 թվականների ընթացքում նախատեսվում է ուսուցիչների լայնամասշտաբ վերապատրաստում, ապա նախնական մասնագիտական, միջին և բարձրագույն կրթության ոլորտի մանկավարժական կադրերի որակավորման դասընթացների կոնկրետ ծրագրեր չկան: Բացառություն են կազմում մի շարք արտասահմանյան կազմակերպությունների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերը:
Չի գործում մանկավարժական կադրերի ատեստավորման համակարգը:
Ուսումնական շենքերի և կառույցների զգալի մասը գտնվում է անմխիթար վիճակում: Ուսումնանյութական բազան չի համապատասխանում ժամանակի պահանջներին, հնարավորություն չի տալիս լաբորատոր և գործնական պարապմունքների արդյունավետ կազմակերպման համար:
Հաստատությունները բավարար չափով ապահովված չեն համակարգիչներով և ուսուցման այլ միջոցներով:
Բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժության գծով մասնագիտությունների համար բացակայում է հայոց լեզվի ժամանակակից մանկավարժական գրականությունը:
2. ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՈԼՈՐՏ
- Մանկավարժական կրթությանը ներկայացվող ժամանակակից պահանջներին համահունչ նոր մանկավարժական մասնագիտական պետական կրթական չափորոշիչների, ուսումնական պլանների, առարկայական (նաև այլընտրանքային) ծրագրերի մշակում և ներդրում.
- Կրթության և պրակտիկայի համամասնական կապերի ընդլայնում, պրակտիկայի տարամակարդակ և տարաբնույթ ձևերի կիրառում.
- Դասավանդման ժամանակակից ակտիվ մեթոդների և ուսուցման նոր տեխնոլոգիաների ներդրում.
- նախնական և տարրական կրթության մանկավարժների պատրաստման ծրագրերում հատուկ կրթության ուսումնական դասընթացների ներառում.
- Մանկավարժական կադրերի պատրաստման առաջնահերթ ուղղությունների սահմանում.
- Մանկավարժության գծով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության պետական պատվերի ձևավորման սկզբունքների վերանայում.
- Դասախոսական կազմի որակավորման բարձրացման համակարգի արդիականացում.
- Դասախոսական և ուսուցչական համակազմերի վերապատրաստում դասավանդման ժամանակակից ակտիվ մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ.
- Արտադպրոցական հաստատությունների համար մանկավարժական կադրերի պատրաստման համակարգի արդիականացում.
- Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում.
- Թերհամալրված դպրոցների համար բազմապրոֆիլ ուսուցչական կադրերի պատրաստում.
- Ուսուցիչների վերապատրաստման հանրապետական ցանցի լիարժեք գործարկում.
- Հանրակրթական դպրոցների համար «Հասարակագիտություն», «Բնագիտություն» և այլ ինտեգրված առարկաների ուսուցիչների պատրաստում.
- Երկպրոֆիլ և բազմապրոֆիլ մանկավարժական կագրերի պատրաստում (էկոլոգ մանկավարժ, հատուկ կրթության բազմապրոֆիլ մանկավարժ, դաստիարակ-դասվար, արտադպրոցական հիմնարկների մանկավարժներ և այլն).
- Ուսուցիչների և պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման կարգերի մշակում.
- Բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ատեստավորման կարգի մշակում.
- Մանկավարժի տարիֆաորակավորման բնութագրերի մշակում.
- Ուսուցիչների ատեստավորման կարգի ներդրում.
- Մանկավարժական պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգի մշակում.
- Արտասահմանյան երկրներում և Հայաստանի Հանրապետությունում տարբեր միջազգային կազմակերպությունների ծրագրերի տրամադրած վերապատրաստման վկայականների ճանաչման իրավական կանոնակարգում.
- Մանկավարժական մասնագիտություններ ունեցող բուհերում մանկավարժության գծով մագիստրատուրայի հիմնում.
- Դպրոց-բուհ, նախադպրոցական հաստատություն-բուհ համատեղ մանկավարժական փորձարարակակ լաբորատորիաների մոդելների ստեղծում և ներդրում.
- «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում ձևավորված դպրոց-կենտրոնները որպես մանկավարժական պրակտիկայի բազայի օգտագործում.
- Մանկավարժական մասնագիտությունների ցանկի վերանայում, մանկավարժական նոր մասնագիտությունների ներդրում, բազմապրոֆիլ (ինտեգրված դասընթացներ) ուսուցչական կադրերի պատրաստում.
- Մանկավարժական մասնագիտությունների վերատեղաբաշխում պետական մանկավարժական բուհերի և քոլեջների միջև.
- Հեռակա մանկավարժական կրթության նպատակային կազմակերպման մեխանիզմների կատարելագործում.
- Հեռավար մանկավարժական կրթության կազմակերպման համակարգի մշակում և աստիճանական ներդրում.
- Մանկավարժական ոլորտի տեղեկատվական համակարգի արդիականացում.
- Կրթության սոցիալական արդյունավետությունը պարզելու նպատակով մանկավարժական բուհերի շրջանավարտների մոնիտորինգի անցկացում:
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏ
- Մանկավարժական կադրերի պատրաստման անվճար ուսուցման համակարգի ձևավորման սկզբունքների հետագա կատարելագործում, մանկավարժական կադրերի պատրաստման գործընթացում առաջարկ-պահանջարկ համամասնության հստակեցում, ծրագրավորում և անհրաժեշտ ֆինանսավորման մեխանիզմների գործարկում.
- Մանկավարժական կադրերի պատրաստման պայմանագրային մեխանիզմների ընդլայնում, կատարելագործում.
- Հեռավոր, սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրեր աշխատանքի գործուղված մանկավարժական կադրերի սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների ձեռնարկում.
- Մանկավարժական պրակտիկայի կազմակերպման ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրում.
- Ատեստավորման հիման վրա մանկավարժների տարակարգերի սահմանում և տարբերակված վճարման համակարգի մշակում ու ներդրում.
- Մանկավարժական կադրերի վերապատրաստման ֆինանսական նորմատիվների վերանայում և բավարար ֆինանսավորում:
ՈՒՍՈՒՄՆԱՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
- Մանկավարժական հաստատությունների գրադարանային ֆոնդերի համալրում.
- Մրցութային կարգով «Մանկավարժություն», «Սոցիալական մանկավարժություն», «Մանկավարժության պատմություն» և այլ դասագրքերի ստեղծում.
- Ուսումնական լաբորատորիաների, կաբինետների ընդլայնում և կահավորում.
- Ուսումնական գործընթացում և տեղեկատվական և հաղորդակցական նոր տեխնոլոգիաների աստիճանական ներդրում.
- Մանկավարժական կադրերի համար համացանցային էջերի ստեղծում.
- Ուսումնական հաստատությունների շենքային հարմարությունների և ուսումնանյութական բազայի վիճակի բարելավում:
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 29-ի
նիստի N 53 արձանագրային
որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ
1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունում գործում են մանկավարժական կրթություն իրականացնող 8 պետական, 19 ոչ պետական բարձրագույն և 23 պետական ու 1 ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություն:
Բարձրագույն մանկավարժական կրթության ոլորտում իրականացվում են բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի կրթական ծրագրեր` պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում, առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Հետբուհական կրթական համակարգում գործում են նաև ասպիրանտուրա և դոկտորանտուրա:
Հայաստանում մանկավարժական կրթության համակարգն իր կառուցվածքային և բովանդակային մի շարք պարամետրերով համադրելի չէ միջազգային չափանիշներին և քիչ մրցունակ է:
Մանկավարժական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները խոչընդոտում են համակարգի` բարեփոխումների ռազմավարությանը համահունչ զարգացմանը:
Մանկավարժական կադրերի պատրաստման, վերապատրաստման և ատեստավորման գործընթացները հետագա կանոնակարգման կարիք ունեն:
Բացակայում են շարունակական մանկավարժական կրթության հայեցակարգը, միասնական չափորոշիչները և ուսումնական պլանները:
Մանկավարժական մասնագիտությունների ցանկը թերի է, չի համապատասխանում բարեփոխումների միտումներին:
Մանկավարժական կրթության բովանդակությունը նորացման անհրաժեշտություն ունի: Անհրաժեշտ են կրթական նոր չափորոշիչներ, ուսումնական պլաններ, ծրագրեր: Որոշ դասընթացներ կորցրել են իրենց արդիականությունը և իներցիայով շարունակում են դասավանդվել մանկավարժական հաստատություններում:
Մանկավարժական կրթության տեսության և պրակտիկայի միջև զգալի խզում կա:
Նախադպրոցական հաստատությունների դաստիարակների միայն 35%-ն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն: Հաստատությունների տնօրենների ու դաստիարակների համար չեն կազմակերպվում համակարգված վերապատրաստման դասընթացներ: Նրանք հիմնականում աշխատում են հին, ներկա պայմանների համար քիչ արդյունավետ մեթոդներով:
Հանրակրթության ոլորտում մանկավարժական կազմի միջին տարիքը 55 է: Դիտվում է կադրերի սեռային անհամամասնություն. ուսուցիչների 85%-ը կին է: Հանրակրթական դպրոցների ուսուցիչների շուրջ 30%-ը չունի բարձրագույն մանկավարժական կրթություն:
Բուհական համակարգի պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 28%-ը կանայք են: Պրոֆեսորադասախոսական կազմի տարիքը նույնպես աճի միտում ունի և հասնում է մինչև 58-ի:
Մանկավարժական կադրերի պատրաստման համակարգը ներառում է ոչ արդիական կրթական ծրագրեր և ուսումնական պլաններ:
Մանկավարժական կադրերը չունեն բավարար գիտելիքներ նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների վերաբերյալ:
Չնայած մանկավարժական կադրեր պատրաստվում են ընդհանուր պահանջարկից ավելի, այնուամենայնիվ գյուղական (հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային) բնակավայրերում, առկա է գրեթե բոլոր մասնագիտությունների մանկավարժների պակաս:
Եթե Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում 2005-2008 թվականների ընթացքում նախատեսվում է ուսուցիչների լայնամասշտաբ վերապատրաստում, ապա նախնական մասնագիտական, միջին և բարձրագույն կրթության ոլորտի մանկավարժական կադրերի որակավորման դասընթացների կոնկրետ ծրագրեր չկան: Բացառություն են կազմում մի շարք արտասահմանյան կազմակերպությունների կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերը:
Չի գործում մանկավարժական կադրերի ատեստավորման համակարգը:
ՈՒսումնական շենքերի և կառույցների զգալի մասը գտնվում է անմխիթար վիճակում: Ուսումնանյութական բազան չի համապատասխանում ժամանակի պահանջներին, հնարավորություն չի տալիս լաբորատոր և գործնական պարապմունքների արդյունավետ կազմակերպման համար:
Հաստատությունները բավարար չափով ապահովված չեն համակարգիչներով և ուսուցման այլ միջոցներով:
Բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժության գծով մասնագիտությունների համար բացակայում է հայոց լեզվով ժամանակակից մանկավարժական գրականությունը:
2. Անհրաժեշտ գործողություններ
Բովանդակային ոլորտ
- Մանկավարժական կրթությանը ներկայացվող ժամանակակից պահանջներին համահունչ նոր մանկավարժական մասնագիտական պետական կրթական չափորոշիչների, ուսումնական պլանների, առարկայական (նաև այլընտրանքային) ծրագրերի մշակում և ներդրում
- Կրթության և պրակտիկայի համամասնական կապերի ընդլայնում, պրակտիկայի տարամակարդակ և տարաբնույթ ձևերի կիրառում
- Դասավանդման ժամանակակից ակտիվ մեթոդների և ուսուցման նոր տեխնոլոգիաների ներդրում
- Նախնական և տարրական կրթության մանկավարժների պատրաստման ծրագրերում հատուկ կրթության ուսումնական դասընթացների ներառում
- Մանկավարժական կադրերի պատրաստման առաջնահերթ ուղղությունների սահմանում
- Մանկավարժության գծով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության պետական պատվերի ձևավորման սկզբունքների վերանայում
- Դասախոսական կազմի որակավորման բարձրացման համակարգի արդիականացում
- Դասախոսական և ուսուցչական համակազմերի վերապատրաստում դասավանդման ժամանակակից ակտիվ մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ
- Արտադպրոցական հաստատությունների համար մանկավարժական կադրերի պատրաստման համակարգի արդիականացում
- Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում
- Թերհամալրված դպրոցների համար բազմապրոֆիլ ուսուցչական կադրերի պատրաստում
- Ուսուցիչների վերապատրաստման հանրապետական ցանցի լիարժեք գործարկում
- Հանրակրթական դպրոցների համար «Հասարակագիտություն», «Բնագիտություն» և այլ ինտեգրված առարկաների ուսուցիչների պատրաստում
- Երկպրոֆիլ և բազմապրոֆիլ մանկավարժական կադրերի պատրաստում (էկոլոգ մանկավարժ, հատուկ կրթության բազմապրոֆիլ մանկավարժ, դաստիարակ-դասվար, արտադպրոցական հիմնարկների մանկավարժներ և այլն)
- Ուսուցիչների և պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման կարգերի մշակում
- Բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ատեստավորման կարգի մշակում
- Մանկավարժի տարիֆաորակավորման բնութագրերի մշակում
- Ուսուցիչների ատեստավորման կարգի ներդրում
- Մանկավարժական պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգի մշակում
- Արտասահմանյան երկրներում և Հայաստանի Հանրապետությունում տարբեր միջազգային կազմակերպությունների ծրագրերի տրամադրած վերապատրաստման վկայականների ճանաչման իրավական կանոնակարգում:
- Մանկավարժական մասնագիտություններ ունեցող բուհերում մանկավարժության գծով մագիստրատուրայի հիմնում:
- Դպրոց-բուհ, նախադպրոցական հաստատություն-բուհ համատեղ մանկավարժական փորձարարական լաբորատորիաների մոդելների ստեղծում և ներդրում
- «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում ձևավորված դպրոց-կենտրոնները որպես մանկավարժական պրակտիկայի բազայի օգտագործում
- Մանկավարժական մասնագիտությունների ցանկի վերանայում, մանկավարժական նոր մասնագիտությունների ներդրում, բազմապրոֆիլ (ինտեգրված դասընթացների) ուսուցչական կադրերի պատրաստում
- Մանկավարժական մասնագիտությունների վերատեղաբաշխում պետական մանկավարժական բուհերի և քոլեջների միջև
- Հեռակա մանկավարժական կրթության նպատակային կազմակերպման մեխանիզմների կատարելագործում
- Հեռավար մանկավարժական կրթության կազմակերպման համակարգի մշակում և աստիճանական ներդրում
- Մանկավարժական ոլորտի տեղեկատվական համակարգի արդիականացում
- Կրթության սոցիալական արդյունավետությունը պարզելու նպատակով մանկավարժական բուհերի շրջանավարտների մոնիտորինգի անցկացում:
Ֆինանսավորման ոլորտ
- Մանկավարժական կադրերի պատրաստման անվճար ուսուցման համակարգի ձևավորման սկզբունքների հետագա կատարելագործում, մանկավարժական կադրերի պատրաստման գործընթացում առաջարկ-պահանջարկ համամասնության հստակեցում, ծրագրավորում և անհրաժեշտ ֆինանսավորման մեխանիզմների գործարկում
- Մանկավարժական կադրերի պատրաստման պայմանագրային մեխանիզմների ընդլայնում, կատարելագործում
- Հեռավոր, սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրեր աշխատանքի գործուղված մանկավարժական կադրերի սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների ձեռնարկում
- Մանկավարժական պրակտիկայի կազմակերպման ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրում
- Ատեստավորման հիման վրա մանկավարժների տարակարգերի սահմանում և տարբերակված վճարման համակարգի մշակում ու ներդրում
- Մանկավարժական կադրերի վերապատրաստման ֆինանսական նորմատիվների վերանայում և բավարար ֆինանսավորում:
Ուսումնանյութական միջոցներ
- Մանկավարժական հաստատությունների գրադարանային ֆոնդերի համալրում
- Մրցութային կարգով «Մանկավարժություն», «Սոցիալական մանկավարժություն», «Մանկավարժության պատմություն» և այլ դասագրքերի ստեղծում
- Ուսումնական լաբորատորիաների, կաբինետների ընդլայնում և կահավորում
- Ուսումնական գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական նոր տեխնոլոգիաների աստիճանական ներդրում
- Մանկավարժական կադրերի համար համացանցային էջերի ստեղծում
- Ուսումնական հաստատությունների շենքային հարմարությունների և ուսումնանյութական բազայի վիճակի բարելավում: