Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՔԱՂՎԱԾՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

29 դեկտեմբերի 2005 թվականի N 53

 

33. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ մեծահասակների կրթության հայեցակարգին և ռազմավարությանը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 3-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 2005թ.

դեկտեմբերի 29-ի նիստի N 53

արձանագրային որոշման

 

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մեծահասակների կրթություն է համարվում հանրակրթության տարիքն անցած անձանց` հանրակրթական հիմնական և լրացուցիչ, ինչպես նաև մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվող կրթությունը, որը քաղաքացիների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների, տեխնիկական միջոցների, կենսագործունեության միջավայրի, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական ծառայությունների միջոցով ընթացող կրթական գործընթացն է:

 

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածն ամրագրում է, որ «Լրացուցիչ ուսումնական ծրագրեր կներդրվեն առանձին անհատների և հասարակայնության պահանջմունքներին համապատասխան»: Լրացուցիչ կրթության գլխավոր խնդիրը մասնագիտական կրթության յուրաքանչյուր աստիճանում անհատի շարունակական մասնագիտական որակավորման զարգացումն է: Այն պետք է իրականացվի միջնակարգ, մասնագիտական և լրացուցիչ կրթության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև անհատական մանկավարժական գործունեության միջոցով:

Կրթության շարունակականությունը դիտվում է որպես գործընթաց, որը տալիս է անընդհատ կրթություն ու անհատի զարգացում և բաժանված է փուլերի, որոնցից յուրաքանչյուրը հիմքեր է նախապատրաստում ավելի բարձր փուլին անցնելու համար:

«Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը» մեծահասակների կրթությունը սահմանում է` «գործընթաց, որն իրականացվում է կրթական և ոչ կրթական հաստատությունների միջոցով, որի ընթացքում օգտագործվում է որոշակի կրթական և արտադրական ուսուցման ծրագրեր և նպատակ ունի հիմնարար կրթության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները վերարտադրել, արդիականացնել, զարգացնել ու արդյունավետ օգտագործել` կախված տվյալ ժամանակաշրջանի պահանջարկներից և պայմաններից»:

Կարևորվում է մեծահասակների կրթությունը որպես «շարունակական և երբեք չդադարող ուսումնական գործընթաց, որը բերում է մարդկային ռեսուրսների նորացման և ողջ կյանքի ընթացքում ուսուցման բովանդակության ադապտացիայի» աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, այսինքն` դիտվում է որպես մեծահասակների վերապատրաստմանը ծառայող գործընթաց:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում մեծահասակների կրթության որոշ սկզբունքներ ներկայացված են որպես «լրացուցիչ կրթություն` մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթություն»:

Օրենքը նախատեսում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների կառուցվածքային ստորաբաժանումները լրացուցիչ կրթական ծրագրերով կարող են իրականացնել վերապատրաստում և մասնագետների որակավորման բարձրացում:

Բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նոր ձևերի ներթափանցումը Հայաստան առաջ են բերել հասարակական զգալի պահանջարկ լրացուցիչ կրթական դասընթացների նկատմամբ: Կրթության (այդ թվում նաև մեծահասակների) և ուսուցման ակտիվ իրականացնողների մի նոր, ստվար խավ է ձևավորվել հասարակության մեջ: Մեծահասակների կրթություն (լրացուցիչ կրթություն) տրամադրող հաստատությունների մեծ մասը շուկային ուղղված մասնավոր կազմակերպություններ են: Նրանք առաջարկում են հիմնականում կարճաժամկետ ուսուցողական/վերապատրաստման ծրագրեր առանց որևէ տարիքային սահմանափակման` ելնելով շուկայական պահանջարկից և շեշտը դնելով մասնագիտական վերաորակավորման կամ փոքր բիզնեսի համար անհրաժեշտ հմտությունների զարգացման վրա: Առավել պահանջարկ վայելող մասնագիտություններն են.

զբոսաշրջության սպասարկում.

հավելյալ հասարակական ծառայություններ.

օտար լեզուների ուսուցում.

սպասարկման ծառայություններ.

անհատական փոքր ձեռներեցության մասնագիտություններ.

ձեռներեցության հմտություններ.

մասնագիտական հմտությունների խորացում.

անձնական գիտելիքների խորացում.

մշակութային-կրոնական գիտելիքներ.

գրասենյակային աշխատանքի հմտություններ.

շուկայական պահանջարկ ունեցող նոր մասնագիտություններ.

համակարգչային գրագիտություն:

Մեծահասակների կրթության այս ծրագրերը կրթություն են տալիս յուրաքանչյուր ցանկացողի` առանց տարիքային, ռասսայական , ազգային, գենդերային և այլ սահմանափակման, ընդլայնում են լրացուցիչ կրթություն ստանալու` ՀՀ բոլոր տարիքի քաղաքացիների հնարավորությունները, ստեղծում են հավելյալ ուսումնական նյութեր մեծահասակների կրթության համար, ձևավորում են նոր, զանգվածային զբաղվածության ոլորտ Հայաստանի տնտեսության մեջ, բարձրացնում են կրթության արդյունավետությունը շուկայական հարաբերությունների և կապերի համակարգում, լրացուցիչ կրթություն իրականացնելու համար խթանում են համագործակցությունն առաջատար միջազգային կենտրոնների հետ:

Որոշ առումով և տարբեր ձևերով, պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունները ևս իրականացնում են մեծահասակների կրթության որոշ ծրագրեր (մասնագիտական կրթություն, հետմասնագիտական կրթություն, գրական, մարզական, զբոսաշրջության, ժամանցային նախասիրական խմբեր ուսանողների համար և այլն):

Մի շարք բուհեր առանձին մասնագիտությունների գծով ունեն նաև հեռակա դասավանդման համակարգ: Որոշ բուհեր լրացուցիչ կրթություն են տալիս Հումանիտար Մասնագիտությունների ֆակուլտետների (ՀԱՖ) միջոցով, որտեղ հիմնական մասնագիտությանը զուգահեռ երկու տարի սովորելով ուսանողը կարող է ստանալ երկրորդ դիպլոմը մեկ այլ մասնագիտության գծով:

Բացի այդ, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ նախատեսված են պետական ծառայողների պարտադիր վերապատրաստումներ: Ընդունված կարգի համաձայն, շահագրգիռ բուհերը մշակում և իրականացնում են համապատասխան վերապատրաստման ծրագրեր:

Մեծահասակների կրթության ծրագրեր իրականացնում են նաև ՀՀ պետական կառավարման մարմինները` այդ նպատակով ստեղծված կազմակերպությունների միջոցով: Այդպիսի ծրագրերի դաշտը շատ ընդգրկուն է և բազմազան: ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության Ազգային Ինստիտուտը պարբերաբար իրականացնում է ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Իրականացվում են առողջապահության և սոցիալական ոլորտի աշխատողների վերապատրաստումներ: Գործում է «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալությունը: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ուսումնական կենտրոնն իրականացնում է պետական ֆինանսների կառավարմանը նպատակաուղղված ուսուցում և վերապատրաստում: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Մշակույթի պալատը», ՀՀ պաշտպանության նախարարության «Սպայի տունը» իրականացնում են մեծահասակների կրթության տարաբնույթ ծրագրեր: Հայաստանում մեծահասակների կրթության ծրագրեր իրականացնում են նաև միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակները: «Մեծահասակների ուսուցումը և կրթություն ողջ կյանքի ընթացքում» հիմնադրամի հիմնական առաքելությունը վերապատրաստման ծառայությունների շուկայի ուսումնասիրությունն է:

Այս բոլորը պետական ընդհանուր քաղաքականության շրջանակում մեծահասակների կրթության չհամակարգվող տարատեսակ դրսևորումներ են, երբ շատ հաճախ մեծահասակների կրթության խնդիրներն իրականացվում են մասնավոր ուսումնական և ոչ ուսումնական հաստատությունների կողմից:

 

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հայաստանում առայժմ չկա մեծահասակների կրթության քաղաքականության նպատակների և բովանդակության հստակ ըմբռնում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում չկա մեծահասակների կրթության հարցերով զբաղվող օղակ, ՀՀ մասնագիտական կրթության ոլորտը նախապատրաստված չէ մեծահասակների կրթության քաղաքականության մոտեցումներն ընդունելու և կիրառելու, դեռևս մշակված չեն մեծահասակների կրթության առարկայական ծրագրեր և մեթոդական ձեռնարկներ:

Թեև Հայաստանը ստորագրել է Լիսաբոնի հռչակագիրը, քիչ գործ է արված իրավական դաշտը ստանձնած պարտավորություններին հարմարեցնելու և պահանջվող չափորոշիչները ներդնելու ուղղությամբ: Այս նպատակով որոշ կառուցվածքային և կազմակերպական փոփոխություններ են նախատեսված «Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում: Սակայն Եվրոպական և միջազգային կրթական տարածքներին Հայաստանի մասնագիտական կրթության համակարգի միանալու ճանապարհին դեռևս մնում են լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը մասնագիտական ուսումնական հաստատություններում բավարար չէ:

Գործարար ոլորտի և մասնագիտական ուսումնական հաստատությունների համագործակցությունը հազվադեպ է: Բուհերի դասախոսական անձնակազմի գիտելիքները հետ են մնում ժամանակակից չափանիշներից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Մեծահասակների կրթության հայեցակարգը և ռազմավարությունը ներառում է հանրակրթությունը, մասնագիտական և լրացուցիչ կրթությունը, վերապատրաստումը և վերաորակավորումը:

Անհրաժեշտ է կազմակերպել կրթության ոլորտից դուրս մնացած մեծահասակ քաղաքացիների կրթությունը, երկրորդ մասնագիտություն ստանալը, տվյալ մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն չունեցողների վերաորակավորումը, գրանցված գործազուրկների մասնագիտական կրթության կազմակերպումը, առողջական վիճակի պատճառով իր մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն չունեցող քաղաքացիների մասնագիտական կրթության կազմակերպումը:

Մեծահասակների կրթության նպատակն է քաղաքացիներին իրենց ընդունակություններին և առողջությանը համապատասխան նոր մասնագիտությամբ և աշխատանքով ապահովելը, հասարակական պայմաններին նրանց հարմարվողականությանն օժանդակելը:

Մեծահասակների կրթությունը ներառում է.

ա) գործազուրկների կրթությունը.

բ) վերապատրաստումը.

գ) վերաորակավորումը:

Մեծահասակների կրթությունը պետք է ընթանա տնտեսության զարգացմանը զուգահեռ` հաշվի առնելով, որ նախկինում ձեռք բերած մասնագիտական կրթությունը (որակավորումը) չի ծառայում քաղաքացուն և գործատուին` նոր տեխնոլոգիաների զարգացման և կրթական քաղաքականության բարեփոխման նպատակով:

Մեծահասակների կրթությունը պետք է իրականացվի շահագրգիռ պետական և ոչ պետական մարմինների միջոցով, հատկապես`

ա) հանրակրթություն իրականացնող հաստատությունների միջոցով.

բ) նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների միջոցով.

գ) բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների միջոցով, հետբուհական և լրացուցիչ կրթություն իրականացնող կազմակերպությունների միջոցով.

դ) վերապատրաստում և վերաորակավորում իրականացնող կազմակերպությունների միջոցով.

ե) միջպետական համաձայնագրերով և պայմանագրերով մեծահասակների կրթություն իրականացնող կազմակերպությունների միջոցով:

Մեծահասակների կրթության իրականացումը պահանջում է քաղաքացիների մասնագիտական և զբաղվածության վիճակագրական հետևյալ տվյալները.

- բնակչության թվակազմը ըստ կրթական մակարդակի.

- բնակչության կրթական մակարդակը և որակավորումը.

- գործազուրկների մասնագիտական որակավորումները.

- մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների զբաղվածության վերլուծությունը.

- հանրապետությունից հեռացող քաղաքացիների կրթական մակարդակը և նրանց մասնագիտական որակավորումները.

- մասնագետ աշխատողների պահանջարկի վերլուծությունն ըստ մարզերի և քաղաքների:

Մեծահասակների կրթության կազմակերպմանն անցնելը նախօրոք պահանջում է.

- պահանջների կարիքների վերլուծություն իրականացնող կառույցի ստեղծում.

- կրթություն իրականացնող մարմինների շրջանակների սահմանում.

- վերապատրաստում և վերաորակավորում ստանալու հայտեր, մասնագիտական ուսուցում իրականացնող մասնագետների առկայություն.

- ուսումնական ծրագրեր.

- ուսումնական բազա.

- ֆինանսական ներդրման աղբյուրներ, մասնագիտական որակավորում շնորհելու չափանիշներ:

Մեծահասակների կրթության հայեցակարգը և ռազմավարությունը, որպես փոխկապակցված գործընթացներ, ներառում են.

- իրավական ակտերի ստեղծում.

- պետական ծրագրերի հաստատում.

- տեղեկատվական ծառայությունների ձևավորում.

- վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորում.

- ֆինանսական ծրագրերի պլանավորում.

- փորձի փոխանակման կենտրոնների ստեղծում:

Մեծահասակների կրթությունը ենթադրվում է իրականացնել հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր հանրակրթական ծրագրերով:

Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով մեծահասակների կրթությունը ենթադրվում է իրականացնել նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով:

Մեծահասակների կրթությունը պետք է իրականացվի անկախ հասակից, կրթության նախկին մակարդակից, որակավորման աստիճանից և լեզվի իմացության աստիճանից:

Կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած մեծահասակներին կարող է տրվել համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ:

Հայաստանում մեծահասակների կրթության քաղաքականությունը բոլոր քաղաքացիների համար պետք է երաշխավորի հետևյալ իրավունքները.

ձեռք բերել, ընդլայնել, խորացնել, կատարելագործել իր գիտելիքներն ու ունակությունները ողջ կյանքի ընթացքում, անկախ սեռից, տարիքից, սոցիալական դիրքից և հավատից, ազգային պատկանելությունից,

որակյալ մասնագիտական կրթություն ստանալ աշխատանքային շուկայի պահանջարկին և միջազգային չափանիշներին համապատասխան,

օգտագործել տեղեկատվական և հաղորդակցման նոր տեխնոլոգիաները կրթության ոլորտում, համաշխարհային ամենաթարմ գիտելիքների հաղորդակից լինելու համար:

Այս առումով մեծահասակների կրթության ռազմավարության ներդրման տրամաբանական և հիմնարար բաղկացուցիչները հետևյալն են`

1. Ապահովել և վերահսկել կրթության որակը.

2. Ստեղծել ուսումնառության հավասար հնարավորություններ բոլորի համար.

3. Մասնագիտական կրթության և վերաորակավորման համակարգը դարձնել առավել մատչելի.

4. Խրախուսել մեծահասակների կրթության բնագավառում դասավանդման նոր մեթոդների ներդրումը.

5. Ընդլայնել տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների տեխնիկական մատչելիությունը.

6. Խրախուսել հասարակության բոլոր շահագրիռ կողմերի` Կառավարության, կրթական հաստատությունների, գործատուների և պոտենցիալ սովորողների սերտ համագործակցությունը մեծահասակների կրթության բնագավառում.

7. Ավելացնել ռեսուրսները և խրախուսել ներդրումների նոր ձևերը.

8. Քաղաքացիներին իրազեկել մեծահասակների կրթության նպատակները:

Մեծահասակների կրթության ռազմավարությունը և քաղաքականությունը Հայաստանում պետք է նպատակաուղղված լինեն.

Ապահովել մասնագիտական կրթությունը յուրաքանչյուրի համար անկախ սեռից, տարիքից, սոցիալական դիրքից, հավատքից, ազգությունից և այլն.

Ընդլայնելու ՀՀ ցանկացած տարիքի քաղաքացիների հնարավորությունը ստանալու մասնագիտական կրթություն.

Մշակելու նոր ուսումնական նյութեր և դասընթացներ մեծահասակների կրթության համար.

ՀՀ տնտեսության մեջ ձևավորելու աշխատանքային լայն դաշտ.

Օժանդակելու մեծահասակների կրթության բովանդակությանը համապատասխանող դասավանդման նոր մեթոդների ներդրմանը.

Բարձրացնելու մասնագիտական կրթության արդյունավետությունը, աշխատաշուկայի հետ կապը,

Զարգացնելու կրթական ոլորտի տեխնիկական մատչելիությունը համաշխարհային տեղեկատվության և հաղորդակցության միջոցներին,

Իրականացնելու լրացուցիչ մասնագիտական կրթություն,

Ավելացնելու ռեսուրսները և խրախուսելու բարձրագույն կրթության մեջ նոր ներդրումները:

Դրան համապատասխան անհրաժեշտ է.

Իրականացնել որակի հսկողություն և ներդնել ուսուցման առաջընթացի ուղենիշներ, չափորոշիչներ և մեխանիզմներ,

Իրավունք տալ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին և համալսարաններին աշխատանքային շուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտական դասընթացներ մշակելու և առաջարկելու,

Խրախուսել կրթական հաստատություններին իրենց նախկին շրջանավարտներին մասնագիտական գիտելիքների խորացման և որակավորման բարձրացման դասընթացներ առաջարկելու ուղղությամբ,

Մշակել և ներդնել կրեդիտ-միավորների փոխանցման համակարգեր,

Բարձրացնել քաղաքացիների մեջ շահագրգռվածություն լրացուցիչ շարունակական կրթություն ստանալու ուղղությամբ,

Ապահովել հաշմանդամների և գյուղական վայրերի բնակիչների համար կրթություն ստանալու հնարավորությունը` տեղերում ստեղծելու ուսուցման տարածքային կենտրոններ,

Ստեղծել օժանդակ ծառայություններ` ուղղորդող կենտրոններ, հոգեբանական կենտրոններ, երեխաների խնամքի ծառայություններ և այլն` ելնելով եղած միջոցներից,

Խրախուսել բանկերի կողմից ուսանողներին կրթական վարկերի տրամադրումը,

Բարձրացնել կրթության վարկանիշը,

Խրախուսել երիտասարդների կրթություն ստանալու ձգտումը և կրթությունը որպես շարունակական պրոցես ընկալելը,

Զարգացնել քաղաքացիների մոտ իրենց պարտականությունների գիտակցումը ժողովրդավարական և բարոյական արժեքներ ուսուցանելու միջոցով,

Կրթության ոլորտում օգտագործել տեղեկատվական և հաղորդակցման նոր տեխնոլոգիաները,

Խրախուսել կրթական հաստատություններին` կիրառելու հեռավոր ուսուցման նոր ձևեր,

Օժանդակել մեծահասակների կրթության որակավորման բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանը,

Վերանայել առկա ռեսուրսների տեղաբաշխումը,

Խրախուսել ներդրումների նոր ձևերը,

Մշակել և զարգացնել մեծահասակների կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմներ,

Հատուկ քայլեր ձեռնարկել ցածր կրթական մակարդակ ունեցողներին օգնելու ուղղությամբ,

Կոորդինացման և համագործակցության նոր ձևեր կիրառել կրթություն և վերաորակավորում իրականացնող հաստատությունների միջև,

Առևտրային ընկերություններին և հասարակական կազմակերպություններին ներգրավել ուսումնական ծրագրերի մշակման, չափորոշիչների սահմանման և գնահատման գործընթացի մեջ,

Մշակել խրախուսման ձևեր առանց աշխատանքից կտրելու, կրթություն ստանալու ուղղությամբ,

«Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարել մեծահասակների կրթության քաղաքականության ներդրման հետ կապված անհրաժեշտ փոփոխություններ:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 29-ի

նիստի N 53 արձանագրային

որոշման

 

ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մեծահասակների կրթություն է համարվում հանրակրթության տարիքն անցած անձանց` հանրակրթական հիմնական և լրացուցիչ, ինչպես նաև մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվող կրթությունը, որը քաղաքացիների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների, տեխնիկական միջոցների, կենսագործունեության միջավայրի, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական ծառայությունների միջոցով ընթացող կրթական գործընթացն է:

 

Մեծահասակների կրթության ձևերը Հայաստանում

 

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածն ամրագրում է, որ «Լրացուցիչ ուսումնական ծրագրեր կներդրվեն առանձին անհատների և հասարակայնության պահանջմունքներին համապատասխան»: Լրացուցիչ կրթության գլխավոր խնդիրը մասնագիտական կրթության յուրաքանչյուր աստիճանում անհատի շարունակական մասնագիտական որակավորման զարգացումն է: Այն պետք է իրականացվի միջնակարգ, մասնագիտական և լրացուցիչ կրթության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև անհատական մանկավարժական գործունեության միջոցով:

Կրթության շարունակականությունը դիտվում է որպես գործընթաց, որը տալիս է անընդհատ կրթություն ու անհատի զարգացում և բաժանված է փուլերի, որոնցից յուրաքանչյուրը հիմքեր է նախապատրաստում ավելի բարձր փուլին անցնելու համար:

«Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը» մեծահասակների կրթությունը սահմանում է` «գործընթաց, որն իրականացվում է կրթական և ոչ կրթական հաստատությունների միջոցով, որի ընթացքում օգտագործվում է որոշակի կրթական և արտադրական ուսուցման ծրագրեր և նպատակ ունի հիմնարար կրթության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները վերարտադրել, արդիականացնել, զարգացնել ու արդյունավետ օգտագործել` կախված տվյալ ժամանակաշրջանի պահանջարկներից և պայմաններից»:

Կարևորվում է մեծահասակների կրթությունը որպես «շարունակական և երբեք չդադարող ուսումնական գործընթաց, որը բերում է մարդկային ռեսուրսների նորացման և ողջ կյանքի ընթացքում ուսուցման բովանդակության ադապտացիայի» աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, այսինքն` դիտվում է որպես մեծահասակների վերապատրաստմանը ծառայող գործընթաց:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում մեծահասակների կրթության որոշ սկզբունքներ ներկայացված են որպես «լրացուցիչ կրթություն` մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթություն»:

Օրենքը նախատեսում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների կառուցվածքային ստորաբաժանումները լրացուցիչ կրթական ծրագրերով կարող են իրականացնել վերապատրաստում և մասնագետների որակավորման բարձրացում:

Բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նոր ձևերի ներթափանցումը Հայաստան առաջ են բերել հասարակական զգալի պահանջարկ լրացուցիչ կրթական դասընթացների նկատմամբ: Կրթության (այդ թվում նաև մեծահասակների) և ուսուցման ակտիվ իրականացնողների մի նոր, ստվար խավ է ձևավորվել հասարակության մեջ: Մեծահասակների կրթություն (լրացուցիչ կրթություն) տրամադրող հաստատությունների մեծ մասը շուկային ուղղված մասնավոր կազմակերպություններ են: Նրանք առաջարկում են հիմնականում կարճաժամկետ ուսուցողական/վերապատրաստման ծրագրեր առանց որևէ տարիքային սահմանափակման` ելնելով շուկայական պահանջարկից և շեշտը դնելով մասնագիտական վերաորակավորման կամ փոքր բիզնեսի համար անհրաժեշտ հմտությունների զարգացման վրա: Առավել պահանջարկ վայելող մասնագիտություններն են.

զբոսաշրջության սպասարկում,

հավելյալ հասարակական ծառայություններ,

օտար լեզուների ուսուցում,

սպասարկման ծառայություններ,

անհատական փոքր ձեռներեցության մասնագիտություններ,

ձեռներեցության հմտություններ,

մասնագիտական հմտությունների խորացում,

անձնական գիտելիքների խորացում,

մշակութային-կրոնական գիտելիքներ,

գրասենյակային աշխատանքի հմտություններ,

շուկայական պահանջարկ ունեցող նոր մասնագիտություններ,

համակարգչային գրագիտություն:

Մեծահասակների կրթության այս ծրագրերը կրթություն են տալիս յուրաքանչյուր ցանկացողի` առանց տարիքային, ռասայական, ազգային, գենդերային և այլ սահմանափակման, ընդլայնում են լրացուցիչ կրթություն ստանալու` ՀՀ բոլոր տարիքի քաղաքացիների հնարավորությունները, ստեղծում են հավելյալ ուսումնական նյութեր մեծահասակների կրթության համար, ձևավորում են նոր, զանգվածային զբաղվածության ոլորտ Հայաստանի տնտեսության մեջ, բարձրացնում են կրթության արդյունավետությունը շուկայական հարաբերությունների և կապերի համակարգում, լրացուցիչ կրթություն իրականացնելու համար խթանում են համագործակցությունն առաջատար միջազգային կենտրոնների հետ:

Որոշ առումով և տարբեր ձևերով, պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունները ևս իրականացնում են մեծահասակների կրթության որոշ ծրագրեր (մասնագիտական կրթություն, հետմասնագիտական կրթություն, գրական, մարզական, զբոսաշրջության, ժամանցային նախասիրական խմբեր ուսանողների համար և այլն):

Մի շարք բուհեր առանձին մասնագիտությունների գծով ունեն նաև հեռակա դասավանդման համակարգ: Որոշ բուհեր լրացուցիչ կրթություն են տալիս Հումանիտար Մասնագիտությունների ֆակուլտետների (ՀՄՖ) միջոցով, որտեղ հիմնական մասնագիտությանը զուգահեռ երկու տարի սովորելով ուսանողը կարող է ստանալ երկրորդ դիպլոմը մեկ այլ մասնագիտության գծով:

Բացի այդ, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ նախատեսված են պետական ծառայողների պարտադիր վերապատրաստումներ: Ընդունված կարգի համաձայն, շահագրգիռ բուհերը մշակում և իրականացնում են համապատասխան վերապատրաստման ծրագրեր:

Մեծահասակների կրթության ծրագրեր իրականացնում են նաև ՀՀ պետական կառավարման մարմինները` այդ նպատակով ստեղծված կազմակերպությունների միջոցով: Այդպիսի ծրագրերի դաշտը շատ ընդգրկուն է և բազմազան: ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության Ազգային Ինստիտուտը պարբերաբար իրականացնում է ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Իրականացվում են առողջապահության և սոցիալական ոլորտի աշխատողների վերապատրաստումներ: Գործում է «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալությունը: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ուսումնական կենտրոնն իրականացնում է պետական ֆինանսների կառավարմանը նպատակաուղղված ուսուցում և վերապատրաստում: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Մշակույթի պալատը», ՀՀ պաշտպանության նախարարության «Սպայի տունը» իրականացնում են մեծահասակների կրթության տարաբնույթ ծրագրեր: Հայաստանում մեծահասակների կրթության ծրագրեր իրականացնում են նաև միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակները: «Մեծահասակների ուսուցումը և կրթություն ողջ կյանքի ընթացքում» հիմնադրամի հիմնական առաքելությունը վերապատրաստման ծառայությունների շուկայի ուսումնասիրությունն է:

Այս բոլորը պետական ընդհանուր քաղաքականության շրջանակում մեծահասակների կրթության չհամակարգվող տարատեսակ դրսևորումներ են, երբ շատ հաճախ մեծահասակների կրթության խնդիրները իրականացվում են մասնավոր ուսումնական և ոչ ուսումնական հաստատությունների կողմից:

 

Մեծահասակների կրթության հիմնախնդիրները

 

Հայաստանում առայժմ չկա մեծահասակների կրթության քաղաքականության նպատակների և բովանդակության հստակ ըմբռնում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում չկա մեծահասակների կրթության հարցերով զբաղվող օղակ, ՀՀ մասնագիտական կրթության ոլորտը նախապատրաստված չէ մեծահասակների կրթության քաղաքականության մոտեցումներն ընդունելու և կիրառելու, դեռևս մշակված չեն մեծահասակների կրթության առարկայական ծրագրեր և մեթոդական ձեռնարկներ:

Թեև Հայաստանը ստորագրել է Լիսաբոնի հռչակագիրը, քիչ գործ է արված իրավական դաշտը ստանձնած պարտավորություններին հարմարեցնելու և պահանջվող չափորոշիչները ներդնելու ուղղությամբ: Այս նպատակով որոշ կառուցվածքային և կազմակերպական փոփոխություններ են նախատեսված «Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում: Սակայն Եվրոպական և միջազգային կրթական տարածքներին Հայաստանի մասնագիտական կրթության համակարգի միանալու ճանապարհին դեռևս մնում են լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը մասնագիտական ուսումնական հաստատություններում բավարար չէ:

Գործարար ոլորտի և մասնագիտական ուսումնական հաստատությունների համագործակցությունը հազվադեպ է: Բուհերի դասախոսական անձնակազմի գիտելիքները հետ են մնում ժամանակակից չափանիշներից:

 

Հայաստանի Հանրապետությունում մեծահասակների կրթության հայեցակարգի

և ռազմավարության հիմնադրույթները

 

Մեծահասակների կրթության հայեցակարգը և ռազմավարությունը ներառում է հանրակրթությունը, մասնագիտական և լրացուցիչ կրթությունը, վերապատրաստումը և վերաորակավորումը:

Անհրաժեշտ է կազմակերպել կրթության ոլորտից դուրս մնացած մեծահասակ քաղաքացիների կրթությունը, երկրորդ մասնագիտություն ստանալը, տվյալ մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն չունեցողների վերաորակավորումը, գրանցված գործազուրկների մասնագիտական կրթության կազմակերպումը, առողջական վիճակի պատճառով իր մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն չունեցող քաղաքացիների մասնագիտական կրթության կազմակերպումը:

Մեծահասակների կրթության նպատակն է քաղաքացիներին իրենց ընդունակություններին և առողջությանը համապատասխան նոր մասնագիտությամբ և աշխատանքով ապահովելը, հասարակական պայմաններին նրանց հարմարվողականությանն օժանդակելը:

Մեծահասակների կրթությունը ներառում է.

ա) գործազուրկների կրթությունը,

բ) վերապատրաստումը,

գ) վերաորակավորումը:

Մեծահասակների կրթությունը պետք է ընթանա տնտեսության զարգացմանը զուգահեռ` հաշվի առնելով, որ նախկինում ձեռք բերած մասնագիտական կրթությունը (որակավորումը) չի ծառայում քաղաքացուն և գործատուին` նոր տեխնոլոգիաների զարգացման և կրթական քաղաքականության բարեփոխման նպատակով:

Մեծահասակների կրթությունը պետք է իրականացվի շահագրգիռ պետական և ոչ պետական մարմինների միջոցով, հատկապես`

ա) հանրակրթություն իրականացնող հաստատությունների միջոցով,

բ) նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների միջոցով,

գ) բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների միջոցով, հետբուհական և լրացուցիչ կրթություն իրականացնող կազմակերպությունների միջոցով,

դ) վերապատրաստում և վերաորակավորում իրականացնող կազմակերպությունների միջոցով,

ե) միջպետական համաձայնագրերով և պայմանագրերով մեծահասակների կրթություն իրականացնող կազմակերպությունների միջոցով:

Մեծահասակների կրթության իրականացումը պահանջում է քաղաքացիների մասնագիտական և զբաղվածության վիճակագրական հետևյալ տվյալները.

- բնակչության թվակազմը ըստ կրթական մակարդակի,

- բնակչության կրթական մակարդակը և որակավորումը,

- գործազուրկների մասնագիտական որակավորումները,

- մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների զբաղվածության վերլուծությունը,

- հանրապետությունից հեռացող քաղաքացիների կրթական մակարդակը և նրանց մասնագիտական որակավորումները,

- մասնագետ աշխատողների պահանջարկի վերլուծությունն ըստ մարզերի և քաղաքների:

Մեծահասակների կրթության կազմակերպմանն անցնելը նախօրոք պահանջում է.

- պահանջների կարիքների վերլուծություն իրականացնող կառույցի ստեղծում,

- կրթություն իրականացնող մարմինների շրջանակների սահմանում,

- վերապատրաստում և վերաորակավորում ստանալու հայտեր, մասնագիտական ուսուցում իրականացնող մասնագետների առկայություն,

- ուսումնական ծրագրեր,

- ուսումնական բազա,

- ֆինանսական ներդրման աղբյուրներ, մասնագիտական որակավորում շնորհելու չափանիշներ:

Մեծահասակների կրթության հայեցակարգը և ռազմավարությունը, որպես փոխկապակցված գործընթացներ, ներառում են.

- իրավական ակտերի ստեղծում,

- պետական ծրագրերի հաստատում,

- տեղեկատվական ծառայությունների ձևավորում,

- վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորում,

- ֆինանսական ծրագրերի պլանավորում,

- փորձի փոխանակման կենտրոնների ստեղծում:

Մեծահասակների կրթությունը ենթադրվում է իրականացնել հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր հանրակրթական ծրագրերով:

Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով մեծահասակների կրթությունը ենթադրվում է իրականացնել նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով:

Մեծահասակների կրթությունը պետք է իրականացվի անկախ հասակից, կրթության նախկին մակարդակից, որակավորման աստիճանից և լեզվի իմացության աստիճանից:

Կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած մեծահասակներին կարող է տրվել համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ:

Հայաստանում մեծահասակների կրթության քաղաքականությունը բոլոր քաղաքացիների համար պետք է երաշխավորի հետևյալ իրավունքները.

ձեռք բերել, ընդլայնել, խորացնել, կատարելագործել իր գիտելիքներն ու ունակությունները ողջ կյանքի ընթացքում, անկախ սեռից, տարիքից, սոցիալական դիրքից և հավատից, ազգային պատկանելությունից,

որակյալ մասնագիտական կրթություն ստանալ աշխատանքային շուկայի պահանջարկին և միջազգային չափանիշներին համապատասխան,

օգտագործել տեղեկատվական և հաղորդակցման նոր տեխնոլոգիաները կրթության ոլորտում, համաշխարհային ամենաթարմ գիտելիքների հաղորդակից լինելու համար:

Այս առումով մեծահասակների կրթության ռազմավարության ներդրման տրամաբանական և հիմնարար բաղկացուցիչները հետևյալն են`

1. Ապահովել և վերահսկել կրթության որակը,

2. Ստեղծել ուսումնառության հավասար հնարավորություններ բոլորի համար,

3. Մասնագիտական կրթության և վերաորակավորման համակարգը դարձնել առավել մատչելի,

4. Խրախուսել մեծահասակների կրթության բնագավառում դասավանդման նոր մեթոդների ներդրումը,

5. Ընդլայնել տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների տեխնիկական մատչելիությունը,

6. Խրախուսել հասարակության բոլոր շահագրգիռ կողմերի` Կառավարության, կրթական հաստատությունների, գործատուների և պոտենցիալ սովորողների սերտ համագործակցությունը մեծահասակների կրթության բնագավառում,

7. Ավելացնել ռեսուրսները և խրախուսել ներդրումների նոր ձևերը,

8. Քաղաքացիներին իրազեկել մեծահասակների կրթության նպատակները:

Մեծահասակների կրթության ռազմավարությունը և քաղաքականությունը Հայաստանում պետք է նպատակաուղղված լինեն.

Ապահովելու մասնագիտական կրթությունը յուրաքանչյուրի համար անկախ սեռից, տարիքից, սոցիալական դիրքից, հավատքից, ազգությունից և այլն,

Ընդլայնելու ՀՀ ցանկացած տարիքի քաղաքացիների հնարավորությունը ստանալու մասնագիտական կրթություն,

Մշակելու նոր ուսումնական նյութեր և դասընթացներ մեծահասակների կրթության համար,

ՀՀ տնտեսության մեջ ձևավորելու աշխատանքային լայն դաշտ,

Օժանդակելու մեծահասակների կրթության բովանդակությանը համապատասխանող դասավանդման նոր մեթոդների ներդրմանը,

Բարձրացնելու մասնագիտական կրթության արդյունավետությունը, աշխատաշուկայի հետ կապը,

Զարգացնելու կրթական ոլորտի տեխնիկական մատչելիությունը համաշխարհային տեղեկատվության և հաղորդակցության միջոցներին,

Իրականացնելու լրացուցիչ մասնագիտական կրթություն,

Ավելացնելու ռեսուրսները և խրախուսելու բարձրագույն կրթության մեջ նոր ներդրումները:

Դրան համապատասխան անհրաժեշտ է.

Իրականացնել որակի հսկողություն և ներդնել ուսուցման առաջընթացի ուղենիշներ, չափորոշիչներ և մեխանիզմներ,

Իրավունք տալ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին և համալսարաններին աշխատանքային շուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտական դասընթացներ մշակելու և առաջարկելու,

Խրախուսել կրթական հաստատություններին իրենց նախկին շրջանավարտներին մասնագիտական գիտելիքների խորացման և որակավորման բարձրացման դասընթացներ առաջարկելու ուղղությամբ,

Մշակել և ներդնել կրեդիտ միավորների փոխանցման համակարգեր,

Բարձրացնել քաղաքացիների մեջ շահագրգռվածություն լրացուցիչ/շարունակական կրթություն ստանալու ուղղությամբ,

Ապահովել հաշմանդամների և գյուղական վայրերի բնակիչների համար կրթություն ստանալու հնարավորությունը` տեղերում ստեղծելով ուսուցման տարածքային կենտրոններ,

Ստեղծել օժանդակ ծառայություններ` ուղղորդող կենտրոններ, հոգեբանական կենտրոններ, երեխաների խնամքի ծառայություններ և այլն` ելնելով եղած միջոցներից,

Խրախուսել բանկերի կողմից ուսանողներին կրթական վարկերի տրամադրումը,

Բարձրացնել կրթության վարկանիշը,

Խրախուսել երիտասարդների կրթություն ստանալու ձգտումը և կրթությունը որպես շարունակական պրոցես ընկալելը,

Զարգացնել քաղաքացիների մոտ իրենց պարտականությունների գիտակցումը ժողովրդավարական և բարոյական արժեքներ ուսուցանելու միջոցով,

Կրթության ոլորտում օգտագործել տեղեկատվական և հաղորդակցման նոր տեխնոլոգիաները,

Խրախուսել կրթական հաստատություններին` կիրառելու հեռավար ուսուցման նոր ձևեր,

Օժանդակել մեծահասակների կրթությանն որակավորման բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանը,

Վերանայել առկա ռեսուրսների տեղաբաշխումը,

Խրախուսել ներդրումների նոր ձևերը,

Մշակել և զարգացնել մեծահասակների կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմներ,

Հատուկ քայլեր ձեռնարկել ցածր կրթական մակարդակ ունեցողներին օգնելու ուղղությամբ,

Կոորդինացման և համագործակցության նոր ձևեր կիրառել կրթություն և վերաորակավորում իրականացնող հաստատությունների միջև,

Առևտրային ընկերություններին և հասարակական կազմակերպություններին ներգրավել ուսումնական ծրագրերի մշակման, չափորոշիչների սահմանման և գնահատման գործընթացի մեջ,

Մշակել խրախուսման ձևեր առանց աշխատանքից կտրվելու կրթություն ստանալու ուղղությամբ,

«Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարել մեծահասակների կրթության քաղաքականության ներդրման հետ կապված անհրաժեշտ փոփոխություններ:

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2005
N 53
Արձանագրային որոշում