030.0843.101197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Օ. ԴՈՒՐՅԱՆԻՆ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻ
Հայկական երաժշտական մշակույթի բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների, ազգային և համաշխարհային նվագախմբային արվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Հայաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Օհան Դուրյանին պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
10 նոյեմբերի 1997 թ.
ՆՀ-843