Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0506.131197

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«13» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 1997 թ. թիվ 506

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1997 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ գներով ծառայություններ իրականացնելու հետևանքով առաջացած վնասները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը հատկացնել 30,0 մլն դրամ` 1997 թվականի պետական բյուջեով «Պետական աջակցության սուբսիդիաների տեսքով ձեռնարկությունների և բանկերի վերակառուցման, ինչպես նաև վնասների ծածկման համար» հոդվածով նախատեսված գումարների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարներն ամբողջությամբ ուղղել Երևանի ուղևորատար ավտոբուսային ձեռնարկությունների հարկային պարտավորությունների մարմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 13-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.11.1997
N 506
Որոշում