Սեղմել Esc փակելու համար:
ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱԿՆԻՇՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

040.0507.131197

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«13» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 1997 թ. թիվ 507

 

i

ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱԿՆԻՇՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի վեցերորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գրանցված ապրանքային նշաններով պարտադիր մակնիշման ենթակա ապրանքների ցանկը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 507 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՑԱՆԿ

 

ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱԿՆԻՇՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._______________________________________________________________________.

|  ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ      |              ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                 |

|  ԱՏԳ ԱԱ              |                                                |

|______________________|________________________________________________|

| 30.01-30.04, 30.06   | Դեղեր և  դեղագործական պատրաստուկներ            |

|______________________|________________________________________________|

| 20.01-20.08          | Վերամշակված և  (կամ) պահածոյացված մրգեր,       |

| 16.01-16.05          | բանջարեղեն, ձկնեղեն, ձկնամթերք, միս և  մսամթերք|

|______________________|________________________________________________|

| 19.01                | Մանկական սնունդ                                |

|______________________|________________________________________________|

| 22.04-22.08          | Ալկոհոլային խմիչքներ                           |

|______________________|________________________________________________|

| 22.03                | Գարեջուր                                       |

|______________________|________________________________________________|

| 22.02                | Ոչ ալկոհոլային ըմպելիքներ                      |

|______________________|________________________________________________|

| 22.01                | Հանքային ջրեր                                  |

|______________________|________________________________________________|

| 22.02                | Զովացուցիչ ըմպելիքներ (այդ թվում` թան)         |

|______________________|________________________________________________|

| 01.01-21.06,25       | Սննդային խտածոներ, հավելումներ, աղ և           |

|                      | համեմունքներ                                   |

|______________________|________________________________________________|

| 09.01                | Սուրճ                                          |

|______________________|________________________________________________|

| 24.01-24.03          | Ծխախոտային արտադրանք                           |

|______________________|________________________________________________|

| 71.13-71.16          | Թանկարժեք մետաղներից և  (կամ) թանկարժեք քարերից|

|                      | պատրաստված իրեր                                |

|______________________|________________________________________________|

| 90.26-90.30,90.18    | Չափիչ սարքեր, այդ թվում` էլեկտրականության,     |

|                      | գազի և  հեղուկի հոսքի, կշռաչափ սարքեր, բժշկական|

|                      | չափիչ սարքեր                                   |

|______________________|________________________________________________|

| 95.02-95.03          | Պլաստմասսայից և  այլ սինթետիկ նյութերից        |

|                      | պատրաստված մանկական խաղալիքներ                 |

|______________________|________________________________________________|

| 31.01, 34.02         | Կենցաղային քիմիայի ապրանքներ                   |

|______________________|________________________________________________|

| 39.23, 39.24         | Սննդամթերքի հետ անմիջականորեն առնչվող սարքեր,  |

| 74.17, 76.15, 82.15  | սպասք, տարաներ և  այլ իրեր                     |

|______________________|________________________________________________|

| 33.03, 33.04         | Օծանելիք և  կոսմետիկայի միջոցներ               |

._______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.11.1997
N 507
Որոշում