040.0513.181197
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 1997 թ. թիվ 513
1997/98 ԹՎԱԿԱՆԻ ՁՄՌԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայկական ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքի համար Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանների նվազագույն ռեժիմով անընդմեջ աշխատանքի, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանների ջրաթեքման (դերիվացիոն) ջրանցքների սառցակալումը բացառելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1997/98 թվականի ձմռան ժամանակաշրջանում էներգետիկ նպատակներով Սևանա լճից բաց թողնել մինչև 45 մլն խոր. մետր ջուր, այդ թվում` 1997 թվականի 4-րդ եռամսյակում` մինչև 15 մլն խոր. մետր, իսկ 1998 թվականի 1-ին եռամսյակում` մինչև 30 մլն խոր. մետր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 18-ից: