041.0547.201197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 1997 թ. թիվ 547
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների սոցիալական ապահովագրության անհատական ծածկագրային (կոդային) համակարգի մշակման և ներդրման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Զ. Սարգսյան - ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության
հիմնադրամի նախագահ (նախագահ)
Գ. Գսպոյան - ՀՀ սոցիալական ապահովության
նախարարության բարեփոխումների
վարչության պետ
Գ. Ավետիսյան - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
Ա. Զաքարյան - ՀՀ ներքին գործերի և ազգային
անվտանգության նախարարության
անձնագրային և վիզաների վարչության պետ
Յու. Պողոսյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և
վերլուծության վարչության սոցիալական
վիճակագրության բաժնի վարիչ
Ս. Պատուրյան - ՀՀ հարկային տեսչության ավտոմատ
համակարգերի և հարկերի հաշվառման բաժնի
պետ
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` երկամսյա ժամկետում քննարկել հանձնաժողովի մշակած` քաղաքացիների սոցիալական ապահովագրության անհատական ծածկագրային համակարգերի ներդրման և գործունեության կարգի մասին առաջարկությունները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն: