041.0549.241197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 1997 թ. թիվ 549
Հ. Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայ ականավոր բանաստեղծ, հրապարակախոս, Հայկական ՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Կարապետի Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով.
Վ. Սիրադեղյան - Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
առաջին տեղակալ-գլխավոր գանձապետ
Ռ. Ամիրխանյան - Հայաստանի կոմպոզիտորների և երաժիշտների
միության նախագահ
Գ. Էմին - գրող
Հ. Թամրազյան - գրականագետ
Ս. Իսրայելյան - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության
նախագահ
Տեր-Հուսիկ Լազարյան - ՀՀ Ազգային Ժողովի կրթության, գիտության,
մշակույթի և երիտասարդության հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
Ս. Խանզադյան - գրող
Ս. Կապուտիկյան - գրող
Ռ. Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Գ. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-օպերատիվ հարցերի նախարարի
տեղակալ
Ե. Ղազանչյան - Հայաստանի թատերական գործիչների միության
նախագահ
Հ. Մաթևոսյան - Հայաստանի գրողների միության նախագահ
Մ. Մարգարյան - գրող
Հ. Պետրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Գ. Ստամբոլցյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Սմբատյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարար
Ա. Սահինյան - գրող
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի և ազգային
անվտանգության նախարարի տեղակալ
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի նախարար
2. Երևանի քաղաքապետին` ապահովել Հ. Հովհաննիսյանի թաղումը Երևանի կենտրոնական գերեզմանատանը: