Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ, «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԱՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ, «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԼՈՒՅՍ» ՓԱԿ ԲԱԺ ...

 

 

040.0525.241197

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«24» Նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 Նոյեմբերի 1997 թվականի թիվ 525

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ, «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԼՈՒՅՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՈՒ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Լույս» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը

ա) համաձայնեցնելով «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության և «Լույս» փակ բաժնետիրական ընկերության հետ, վերաբաշխել և կարգավորել փոխադարձ ֆինանսական պարտավորությունները ղեկավարվելով հետևյալ պայմաններով.

պետական գույքի գնման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության 670864000 դրամի պարտքը փոխանցվում է «Լույս» փակ բաժնետիրական ընկերությանը.

«Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը «Լույս» փակ բաժնետիրական ընկերությանն իր տված վարկի հիմնական գումարից 670864000 դրամի պարտքը համարում է մարված.

«Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը հրաժարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 19-ի «Հայարդշինբաժնետերբանկին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը վաճառելու մասին» թիվ 256 որոշմամբ բանկին վերապահված վճարային արտոնությունից.

«Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է դադարեցնել նշված վարկի մնացորդի և չվճարված տոկոսների նկատմամբ կիրառվող տույժերի և տուգանքների հաշվարկը.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ձեռք է բերում գրավառուի իրավունքներ «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում գրավադրված «Լույս» փակ բաժնետիրական ընկերության գույքի համապատասխան մասի նկատմամբ.

«Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է նշված վարկի մնացորդի մարման ժամկետը սահմանված կարգով երկարաձգել մեկ տարով առանց տոկոսների հաշվարկման.

բ) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գործարքի կնքման կապակցությամբ սահմանված կարգով լուծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության միջև 1997 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված բաժնետոմսերի բաժանորդագրության պայմանագիրը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 24-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.1997
N 525
Որոշում