Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0526.241197

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«24» Նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 1997 թվականի թիվ 526

 

i

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում պետական մասնակցության կարգի, պայմանների և Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» որոշման 7-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» , «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» , «Հրազդանմեքենա» , «Հայկական ավիաուղիներ» , «Շողակն» և «Սապֆիր» պետական մասնակցությամբ ձեռնարկությունների (ընկերությունների) միջև 1997 թվականի հուլիսի 18-ին կնքված պայմանագրերին «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության 46549 սովորական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության կառավարությանը սեփականության իրավունքով հանձնելու վերաբերյալ:

2. Սահմանել «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարության բաժնեմասը` 138897500 դրամ, որը համապատասխանում է 55559 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2500 դրամ անվանական արժեքով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում պետական բաժնեմասի օտարման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 24-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.1997
N 526
Որոշում