040.0527.241197
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» Նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 1997 թվականի թիվ 527
ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշմանդամների մասնագիտական ուսուցման, մարզական և հանգստի կենտրոն ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Հրազդան» մարզահամալիր» պետական ձեռնարկության երկհարկանի անավարտ շենքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել հաշմանդամների «Փյունիկ» միությանը:
(1-ին կետը լրաց. 18.07.98 թիվ 446 որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում հաշմանդամների «Փյունիկ» միության հետ համատեղ ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները.
բ) երկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի հետ ճշտել նշված շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմաններն ու տալ համապատասխան ձևակերպում:
գ) մեկամսյա ժամկետում հաշմանդամների «Փյունիկ» միության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիրը ընդգրկելով նաև շենքի վերակառուցման համար անհրաժեշտ միջոցների չափը, ֆինանսավորման աղբյուրները, շենքի նպատակային օգտագործման և հաշմանդամների «Փյունիկ» միության լուծարման դեպքում դրա` որպես պետական սեփականություն, հետ վերադարձման մասին պայմանները:
(2-րդ կետը փոփ. և լրաց. 18.07.98 թիվ 446 որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 24-ից: