041.0561.271197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 Նոյեմբերի 1997 թվականի թիվ 561
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության տակ գտնվող` 1987 թվականի արտադրության «Գազ 24-10» (պետհամարանիշ` 55-34 ԱԴԲ, շարժիչ` 119232, թափք` 1158084, հենասահք` 104827) և 1988 թվականի արտադրության «Գազ 24-10» (պետհամարանիշ` 55-17 ԱԴԲ, շարժիչ` 0150789, թափք` 1244119, հենասահք` 0189719) մակնիշի ավտոմեքենաները հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը` հետագա օգտագործման համար:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` 10-օրյա ժամկետում ավարտել նշված ավտոմեքենաների սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները: