Սեղմել Esc փակելու համար:
1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼԻՔ ՀԱՐՑԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0562.271197

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 1997 թվականի թիվ 562

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼԻՔ ՀԱՐՑԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին`

ա) 1998 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերում քննարկվելիք հարցերի ծրագիրը կազմելու համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի 1998 թվականի ցանկը և ժամանակացույցը:

Նշված ցանկը և ժամանակացույցը տարվա համար ներկայացնել ըստ եռամսյակների, իսկ ընթացիկ եռամսյակին հաջորդող եռամսյակի հաջորդող եռամսյակի համար` ըստ տասնօրյակների: Ընդ որում, ցանկը և ժամանակացույցը 1998 թվականի տարվա և առաջին եռամսյակի համար` ըստ տասնօրյակների, ներկայացնել մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ 1998 թվականի մնացած եռամսյակների համար` այդ եռամսյակներին նախորդող ամսվա 1-ը.

բ) հարցերի, մաքսատուրքերի, մաքսավճարների, սակագների, բյուջեից տրվող գումարների և այլ նմանատիպ հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը պետք է հիմնավորված լինեն կից հաշվարկներով, տեղեկանքներով և այլ անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.11.1997
N 562
Որոշում