Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.08.2006  -ից մինչեւ   07.04.2018  -ը:
 

 

010.0157.120706

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը` դատական ծառայության մասով:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով.

 

i

«ՀՈԴՎԱԾ 22.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը որոշումներ ընդունում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին:

3. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահն ընդունում են նորմատիվ կամ ներքին կամ անհատական կամ դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 57.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 57.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

12 հուլիսի 2006 թվականի

ՀՕ-157-Ն

 

 

pin
ՀՀ 07.07.2006
N ՀՕ-157-Ն օրենք