Սեղմել Esc փակելու համար:
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, Ա ...

 

041.0575.081297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 դեկտեմբերի 1997 թվականի 575

 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԻՆԱՆՅՈՒԹԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Կոտայքի մարզպետին` 1998 թվականի հունվարի 19-ից մինչև փետրվարի 15-ը Իտալիայի Հանրապետության Բարի քաղաքում կազմակերպել ու անցկացնել «Հայաստանի ճարտարապետությունը, արդյունաբերությունը և շինանյութը» ցուցահանդեսը:

2. Ցուցահանդեսի կազմակերպմանն ու բացմանը մասնակցելու նպատակով 1998 թվականի հունվարի 17-22-ը Իտալիայի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Գ. Բաղդասարյանին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ը`

ա) ցուցահանդեսի ձևավորման, նախապատրաստման և անցկացման համար ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և կոտայքի մարզպետարանի համապատասխան մասնագետների.

բ) ապահովել Վենետիկում գտնվող «Հայաստանի արդի ճարտարապետությունը» ցուցահանդեսին նյութերի տեղափոխումը Բարի քաղաք:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Կոտայքի մարզպետին` ապահովել իրենց ենթակայության շինանյութերի արտադրության ձեռնարկությունների մասնակցությունը ցուցահանդեսին վերջիններիս միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ցուցահանդեսի պատրաստման և անցկացման, ինչպես նաև պատվիրակության գործուղման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Կոտայքի մարզպետին համապատասխան միջոցներ հատկացնելու մասին համաձայն ներկայացված նախահաշվի:

6. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը ապահովել «Հայաստանի ճարտարապետությունը, արդյունաբերությունը և շինանյութը» ցուցահանդեսի ցուցանմուշների փոխադրման հետ կապված փաստաթղթերի ձևակերպումը, ինչպես նաև առաքման ու հետբերման ժամանակ մաքսային ստուգումները կատարել ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հայտերի:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը`

ա) ապահովել ցուցանմուշների փոխադրումն ու վերադարձը.

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակության և աշխատանքային խմբի Իտալիայի Հանրապետության Բարի քաղաք մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 575 ՈՐՈՇՄԱՆ

 

i

Կ Ա Զ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

   Ֆ. Փիրումյան                - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության

                                 նախարար

 

   Գ. Եղիազարյան               - Հայաստանի Հանրապետության

                                 արդյունաբերության և առևտրի նախարարի

                         տեղակալ

 

   Հ. Հովհաննիսյան             - Կոտայքի մարզպետ

 

   Ս. Կարապետյան               - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության

                                 նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի

                                 ղեկավար)

 

   Պ. Տեր-Պետրոսյան            - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության

                                 նախարարության կոլեգիայի անդամ, ՀՀ

                                 շինարարների ասոցիացիայի պրեզիդենտ

 

   Ս. Օհանյան                  - Հայաստանի Հանրապետության կառավարության

                                 աշխատակազմի քաղաքաշինության և աղետի

                                 գոտու հարցերի վարչության պետ

 

(փոփ. 15.01.98 թիվ 22 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.12.1997
N 575
Որոշում