Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՎԱՆՈՒՄ ՉՈՒՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՆՎԱՆՈՒՄ ՉՈՒՆԻ

 

 

115.0230.071197

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 նոյեմբերի 1997թ. թիվ 230-Պ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 379 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը (կցվում են):

2. Աշխատանքի և զբաղվածության վարչությանը`

սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«01» 10  1997 Թ.

ԹԻՎ 230-Պ ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությունը (այսուհետև հանրապետական ծառայություն) կոչված է ղեկավարելու, համակարգելու և կազմակերպելու աշխատանքի և զբաղվածության մարզային ձեռնարկությունների (այսուհետև մարզային ծառայություններ) աշխատանքի և զբաղվածության տարածքային կենտրոնների (այսուհետև տարածքային կենտրոններ) աշխատանքը, ցույց տալու նրանց մեթոդական օգնություն:

2. Հանրապետական ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամաններով, ինչպես նաև նախարարության և սույն կանոնադրությամբ:

3. Հանրապետական ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետև նախարարություն) համակարգում և իր գործունեությամբ հաշվետու է նրան:

4. Հանրապետական ծառայությունն իր աշխատանքի ընթացքում համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, համաձայնեցման կոմիտեների և հասարակական կազմակերպությունների հետ:

5. Հանրապետական ծառայության կազմի մեջ են մտնում մարզային ծառայությունները և տարածքային կենտրոնները, որոնք ենթարկվում են հանրապետական ծառայությանը և իրենց գործունեությամբ հաշվետու են նրան:

6. Հանրապետական ծառայության աշխատակազմի, նրա տարածքային կենտրոնների կառուցվածքը և հաստիքները հաստատվում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարի կողմից:

7. Հանրապետական ծառայության և նրա տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

8. Հանրապետական ծառայության պետին, նրա տեղակալներին, տարածքային կենտրոնների տնօրեններին, պաշտոնի նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը:

9. Հանրապետական ծառայության աշխատողներին, տարածքային կենտրոնների փոխտնօրեններին, աշխատանքի տեսուչներին և հաշվապահներին աշխատանքի նշանակում և ազատում է հանրապետական ծառայության պետը:

10. Տարածքային կենտրոնների մյուս աշխատողներին աշխատանքի նշանակում և ազատում է տարածքային կենտրոնի տնօրենը:

11. Հանրապետական ծառայությունը, տարածքային կենտրոններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ, Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերմամբ կնիքներ, դրոշմակնիքներ, սահմանված նմուշի ձևաթղթեր և հաշիվներ բանկային հաստատություններում:

 

II. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Հանրապետական ծառայության հիմնական խնդիրներն են.

* կոորդինացնել և համակարգել աշխատանքային իրավահարաբերությունների

կարգավորման գործառույթները,

* կազմակերպել աշխատանքի պայմանների պետական փորձաքննության

աշխատանքները,

* իրականացնել մարզային ծառայությունների և տարածքային կենտրոնների

ղեկավարումը, նրանց իրավական նորմատիվ փաստաթղթերով ապահովումը,

* կոորդինացնել մարզային ծառայությունների և տարածքային կենտրոնների

աշխատանքը, նրանց ցույց տալ մեթոդական օգնություն,

* ամփոփել մարզային ծառայությունների և Երևան քաղաքի տարածքային

կենտրոնների կազմած զբաղվածության ծրագրերը, մշակել զբաղվածության

հանրապետական ծրագրեր և ապահովել դրանց իրականացումը,

* ապահովել զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորումը ՀՀ

կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի միջոցների այն մասից,

որը հատկացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

* կազմել հանրապետական ծառայության, տարածքային կենտրոնների

պահպանման ծախսերի նախահաշիվները և սահմանված կարգով ներկայացնել

նախարարություն,

* ամփոփել մարզային ծառայություններից և Երևան քաղաքի տարածքային

կենտրոններից ստացվող վիճակագրական հաշվետվությունները և

սահմանված կարգով ներկայացնել նախարարություն և ՀՀ

վիճպետվարչություն,

* ամփոփել տարածքային կենտրոններից ստացվող ֆինանսական

հաշվետվությունները և ներկայացնել նախարարություն,

* մարզային ծառայություններից և տարածքային կենտրոններից ստացված

հայտերի հիման վրա կազմակերպել գործազուրկների վերապատրաստման և

որակավորման բարձրացման աշխատանքները,

* ուսումնասիրել աշխատուժի տարածքային տեղաշարժերը և

առաջարկություններ ներկայացնել նախարարություն դրանք կարգավորելու

ուղղությամբ,

* մարզային ծառայություններից և տարածքային կենտրոններից ստացվող

հայտերի հիման վրա սահմանված կարգով մասնակցել աշխատուժի

արտահանման աշխատանքների կազմակերպմանը,

* առաջարկություն ներկայացնել նախարարություն հանրապետական

ծառայության և տարածքային կենտրոնների աշխատողների մասնագիտական

ուսուցումը և որակավորման բարձրացումը կազմակերպելու ուղղությամբ,

* ձեռնարկել միջոցներ հանրապետական ծառայության և տարածքային

կենտրոնների գործունեության համար պատշաճ աշխատանքային պայմաններ

ստեղծելու, նրանց աշխատանքները և տեղեկատվությունը ավտոմատացնելու

և համակարգչավորելու համար,

* իրականացնել մարզային ծառայությունների և տարածքային կենտրոնների

կողմից զբաղվածության ծրագրերի կատարման ընթացքի վերահսկողություն,

* խրախուսել և պատասխանատվության ենթարկել ՀՀ օրենսդրությամբ

սահմանված կարգով հանրապետական ծառայության և տարածքային

կենտրոնների աշխատակիցներին,

* հրատարակել աշխատանքի և զբաղվածության բնագավառին վերաբերող

տեղեկագրեր:

 

13. Մարզային ծառայությունները պարտավոր են.

 

* ամփոփել տարածքային կենտրոնների կողմից կազմված վիճակագրական

հաշվետվությունները մարզի մակարդակով, և սահմանված կարգով

ներկայացնել հանրապետական ծառայություն և մարզպետարան,

* ամփոփել տարածքային կենտրոններից ստացված աշխատանքի շուկայի վիճակի

վերաբերյալ վերլուծության արդյունքները, դրանց հիման վրա կազմել

մարզի աշխատուժի կառուցվածքի և միտումների վերաբերյալ ամփոփ

վերլուծություն և ներկայացնել հանրապետական ծառայություն.

* ամփոփել մարզի տարածքային կենտրոնների զբաղվածության ծրագրերը,

կազմել մարզային տարածքային ծրագրեր և դրանք ներկայացնել

հանրապետական ծառայություն:

 

14. Մարզային ծառայության լիազորությունները կատարում է մարզի վարչական կենտրոնում գտնվող տարածքային կենտրոնը:

15. Մարզային ծառայությունը իր մեջ ներառում է մարզի տարածքում գործող տարածքային կենտրոնները:

16. Տարածքային կենտրոնները պարտավոր են.

 

* կատարել գործատուների մոտ աշխատանքային իրավահարաբերությունների

կարգավորման նպատակով ուսումնասիրություններ և արդյունքների մասին

տեղեկացնել գործատուներին և վարձու աշխատողներին,

* իրականացնել աշխատանքի պայմանների փորձաքննություն և արդյունքների

մասին սահմանված կարգով տեղեկացնել գործատուներին,

* մասնակցել գործատուների և աշխատավորների միջև ծագած աշխատանքային

վեճերի լուծման ընթացակարգին,

* մասնակցել աշխատավորական կոլեկտիվների և գործատուների միջև

կնքվող աշխատանքային կոլեկտիվ (տարիֆային) պայմանագրերի կնքման

գործընթացին,

* կազմակերպել աշխատավորների և գործատուների համար աշխատանքային

օրենսդրության, աշխատանքի պայմանների, աշխատանքի հիգիենայի և

անվտանգության հարցերին նվիրված սեմինարներ և խորհրդատվություն,

* աջակցել գործատուներին իրենց մոտ կազմակերպելու աշխատանքի

հիգիենայի և անվտանգության ծառայություններ, և ցույց տալ այդ

ծառայություններին մեթոդական օգնություն,

* կատարել աշխատաշուկայի վերլուծություն, տեղեկություններ` տալ

աշխատուժի շուկայի վիճակի և միտումների մասին,

* օժանդակել աշխատանք փնտրող անձանց փնտրելու համար աշխատանք, իսկ

գործատուներին` ապահովել անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում

ունեցող անձանցով,

* հաշմանդամներին աշխատանքի տեղավորման նպատակով, գործատուների հետ

համաձայնեցնելով, նրանց մոտ սահմանված կարգով ստեղծել առանձին

մասնագիտացված ստորաբաժանումներ, կազմակերպել նրանց մասնագիտական

ուսուցումը,

* աշխատանք փնտրող չզբաղված անձանց սահմանված կարգով տալ գործազուրկի

կարգավիճակ և նշանակել գործազրկության նպաստ,

* կազմակերպել գործազուրկ անձանց վերամասնագիտացումը և որակավորման

բարձրացումը` սահմանված կարգով նշանակել կրթաթոշակ,

* իրականացնել աշխատանք փնտրող, այդ թվում գործազուրկ անձանց

հաշվառումը,

* աշխատանք փնտրող չզբաղված անձանց սահմանված կարգով ցույց տալ

դրամական օգնություն,

* կազմակերպել զբաղվածության տարածքային ծրագրերի մշակման և

իրականացման աշխատանքները,

* ֆինանսապես աջակցել գործազուրկներին ձեռնարկատիրական

գործունեությամբ զբաղվելու և գործատուների մոտ լրացուցիչ

աշխատատեղեր ստեղծելու հարցերում,

* սահմանված կարգով փոխհատուցել այլ վայր աշխատանքի գործուղվող

գործազուրկի ծախսերը,

* համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում

գործատուների մոտ գործուղել աշխատանք փնտրող անձանց,

 

17. Տարածքային կենտրոններն իրավունք ունեն.

 

* կասեցնել կամ դադարեցնել գործազրկության նպաստի և դրամական

օգնության վճարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում,

* գործատուներից պարբերաբար պահանջել տեղեկություններ թափուր

աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային

փոփոխությունների և այն միջոցառումների մասին, որոնց հետևանքով

կարող է տեղի ունենալ աշխատողների ազատում,

* կասեցնել զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների

ընդունած որոշումները «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ

օրենքով սահմանված դեպքերում,

* ստուգել զբաղվածության կենտրոն դիմած անձանց ներկայացրած

փաստաթղթերի հավաստիությունը,

* անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմիններից պահանջել

տեղեկություններ անձանց զբաղվածության մասին:

 

18. Աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությունը կատարում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում նրանց դիմումներն ու գանգատները, ինչպես նաև դրանցում բարձրացված հարցերն ու առաջարկությունները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալով դրանց:

19. Հանրապետական ծառայության կողմից բնակչությանը ցույց տրվող ծառայությունները կատարվում են անվճար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«01» 10  1997 Թ.

ԹԻՎ 230-Պ ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ

       ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ                 ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ

ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ

ԿԵՆՏՐՈՆԻ

ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

       Աշտարակի          ք. Աշտարակ և  Աշտարակի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Ապարանի           Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը

       Ծաղկահովտի        Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը

       Թալինի            Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը

       Արարատի           ք. Արարատ

       Վեդու             Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը

       Արտաշատի          ք. Արտաշատ և  Արտաշատի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Մասիսի            Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը

       Արմավիրի          ք. Արմավիր և  Արմավիրի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Բաղրամյանի        Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը

       Վաղարշապատի       ք. Վաղարշապատ և  Էջմիածնի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Գավառի            ք. Գավառ և  Կամոյի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Սևանի             ք. Սևան  և  Սևանի  նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Ճամբարակ          Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը

       Մարտունու         Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը

       Վարդենիսի         Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը

       Վանաձորի          ք. Վանաձոր և  Գուգարքի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Ալավերդու         ք. Ալավերդի և  Թումանյանի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Սպիտակի           ք. Սպիտակ և  Սպիտակի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Ստեփանավանի       ք. Ստեփանավան և  Ստեփանավանի նախկին վարչական

                         շրջանի տարածքը

       Տաշիրի            Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը

       Աբովյանի          ք. Աբովյան և  Կոտայքի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Հրազդանի          ք. Հրազդան և  Հրազդանի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Չարենցավանի       ք. Չարենցավան

       Եղվարդի           Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը

       Գյումրիի          ք. Գյումրի և  Ախուրյանի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Ամասիայի          Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը

       Աշոցքի            Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը

       Արթիկի            ք. Արթիկ և  Արթիկի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Մարալիկի          Անիի նախկին վարչական շրջանի տարածքը

       Գորիսի            ք. Գորիս և  Գորիսի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Կապանի            ք. Կապան և  Կապանի նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Մեղրու            Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը

       Սիսիանի           Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը

       Եղեգնաձորի        Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը

       Վայքի             Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը

       Ջերմուկի          ք. Ջերմուկ և  Վայքի նախկին վարչական շրջանի

                         Գնդևազ գյուղ

       Իջևանի            ք. Իջևան  և  Իջևանի  նախկին վարչական շրջանի

                         տարածքը

       Նոյեմբերյանի      Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը

       Բերդի             Տավուշի նախկին վարչական շրջանի տարածքը

       Դիլիջանի          ք. Դիլիջան

 

     2. ԵՐԵՎԱՆԻ                           ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ

        ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ

        ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ

        ՏԱՐԱԾՔԱՅԻՆ

        ԿԵՆՏՐՈՆԻ

        ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

       Կենտրոն           Կենտրոն թաղային համայնքի տարածքը

 

        Էրեբունի          Էրեբունի թաղային համայնքի տարածքը

 

        Արաբկիր           Արաբկիր թաղային համայնքի տարածքը

 

        Մալաթիա-          Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի տարածքը

        Սեբաստիա

 

        Աջափնյակ          Աջափնյակ թաղային համայնքի տարածքը

 

        Դավիթաշեն         Դավիթաշեն թաղային համայնքի տարածքը

 

        Շենգավիթ          Շենգավիթ թաղային համայնքի տարածքը

 

Քանաքեռ-Զեյթուն  Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի տարածքը

 

        Ավան              Ավան թաղային համայնքի տարածքը

 

        Նուբարաշեն        Նուբարաշեն թաղային համայնքի տարածքը

 

        Նոր-Նորք          Նոր-Նորք թաղային համայնքի տարածքը

 

        Նորք-Մարաշ        Նորք-Մարաշ թաղային համայնքի տարածքը

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«01» 10  1997 Թ.

ԹԻՎ 230-Պ ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

1. Զբաղվածության բաժին

 

2. Աշխատանքի տեսչություն

 

3. Ֆինանսական բաժին

 

4. Կոորդինացման և մեթոդական օգնության բաժին

 

5. Ընդհանուր բաժին

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «07»  11  1997 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16970055

 

 

pin
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նա
01.10.1997
N 230-Պ
Հրաման