040.0425.120406
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2006 թվականի N 425-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 27-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` անշարժ գույքի կադաստրի զարգացման 2006 թվականի համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի մարտի 16-ի
N 425-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN | Ծրագրի |Բյուջե- |Բյուջե-|1-ին |1-ին |Ինն ամիս| Տարի |
|ը/կ| անվանումը |տային |տային |եռամսյակ|կիսամյակ| | |
| | |ծախսերի |ծախսերի| | | | |
| | |գործա- |տնտեսա-| | | | |
| | |ռական |գիտական| | | | |
| | |դասա- |դասա- | | | | |
| | |կարգման |կարգման| | | | |
| | |ծածկա- |հոդվածը| | | | |
| | |գիրը | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|________________|________|_______|________|________|________|________|
|1. |Կադաստրային |08.05.01|7000 |3400.0 |8800.0 |14600.0 |20000.0 |
| |քարտեզագրում` | | | | | | |
| |առաջին պետական | | | | | | |
| |գրանցման | | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |իրականացում | | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
|2. |«Գեոդեզիայի և |08.05.02|7000 |1750.0 |3600.0 |5500.0 |7000.0 |
| |քարտեզագրության | | | | | | |
| |կենտրոն» ՊՈԱԿ-ի | | | | | | |
| |կողմից | | | | | | |
| |իրականացվող | | | | | | |
| |աշխարհագրական | | | | | | |
| |անվանումների | | | | | | |
| |հաշվառման և | | | | | | |
| |գրանցման | | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |պետական պատվեր | | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
|3. |«Գեոդեզիայի և |08.05.03|7000 |44061.2 |114040.7|189203.9|259183.5|
| |քարտեզագրության | | | | | | |
| |կենտրոն» ՊՈԱԿ-ի | | | | | | |
| |կողմից պետական | | | | | | |
| |մասշտաբային | | | | | | |
| |շարքի բազային | | | | | | |
| |քարտեզների | | | | | | |
| |ստեղծման և | | | | | | |
| |օդալուսանկարա- | | | | | | |
| |հանման | | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |իրականացման | | | | | | |
| |պետական պատվեր | | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
|4. |«Գեոդեզիայի և |08.05.04|7000 |1700.0 |4400.0 |7300.0 |10000.0 |
| |քարտեզագրության | | | | | | |
| |կենտրոն» ՊՈԱԿ-ի | | | | | | |
| |կողմից | | | | | | |
| |քարտեզագրված | | | | | | |
| |միավորների | | | | | | |
| |թվայնացման | | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |իրականացման | | | | | | |
| |պետական պատվեր | | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
|5. |«Գեոդեզիայի և |08.05.05|7000 |9150.0 |45750.0 |82350.0 |91500.0 |
| |քարտեզագրության | | | | | | |
| |կենտրոն» ՊՈԱԿ-ի | | | | | | |
| |կողմից | | | | | | |
| |գեոդեզիական | | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |իրականացման | | | | | | |
| |(WGS-84 | | | | | | |
| |համաշխարհային | | | | | | |
| |գեոդեզիական | | | | | | |
| |կոորդինատային | | | | | | |
| |համակարգում նոր | | | | | | |
| |գեոդեզիական | | | | | | |
| |ցանցի ստեղծման | | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |շարունակություն)| | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |պետական պատվեր | | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
|6. |Գույքի նկատմամբ |08.05.06|6400 |17632.7 |45637.6 |75717.0 |103722.0|
| |իրավունքների | | | | | | |
| |առաջին պետական | | | | | | |
| |գրանցման | | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |իրականացում և | | | | | | |
| |սեփականության | | | | | | |
| |իրավունքի | | | | | | |
| |վկայականների | | | | | | |
| |տրամադրում | | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
|7. |Անշարժ գույքի |08.05.07|5600 |5100.0 |13200.0 |21900.0 |30000.0 |
| |պետական | | | | | | |
| |միասնական | | | | | | |
| |կադաստրի | | | | | | |
| |տեղեկատվության | | | | | | |
| |տրամադրում | | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
|8. |ՀՀ կառավարու- | |0010 |197271.0|394542.0|591813.0|789067.8|
| |թյանն առընթեր | |_______|________|________|________|________|
| |անշարժ գույքի | |0020 |64096.0 |128192.0|192288.0|256391.0|
| |կադաստրի պետական| |_______|________|________|________|________|
| |կոմիտեի ստորա- | |1600 |51215.0 |102430.0|153645.0|204857.4|
| |բաժանումների | |_______|________|________|________|________|
| |կողմից մատուցվող| |2650 |2250.0 |4500.0 |6750.0 |9000.0 |
| |ծառայություն- | |_______|________|________|________|________|
| |ներից ստացվող | |2700 |2800.0 |7000.0 |11200.0 |14000.0 |
| |եկամուտների | |_______|________|________|________|________|
| |հաշվին կոմիտեի |08.05.08|2800 |16320.0 |32640.0 |48960.0 |65280.0 |
| |համակարգի գծով | |_______|________|________|________|________|
| |իրականացվող | |3000 |2449.4 |4898.8 |7348.1 |9797.7 |
| |ծախսեր | |_______|________|________|________|________|
| | | |3100 |112.5 |225.0 |337.5 |450.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |3200 |3753.0 |7506.0 |11259.0 |15011.6 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |3300 |15.0 |30.0 |45.0 |60.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |3400 |796.5 |1593.0 |2389.5 |3186.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |3500 |1312.0 |1312.0 |1312.0 |2624.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |3550 |25270.0 |33910.0 |42550.0 |56300.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |3600 |234.6 |469.2 |703.8 |938.5 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |3700 |325.0 |650.0 |975.0 |1300.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |3800 |5925.0 |11850.0 |17775.0 |23700.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |4200 |750.0 |1500.0 |2250.0 |3000.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |4300 |125.0 |250.0 |375.0 |500.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |4970 |0.0 |1290.0 |1290.0 |1290.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |5600 |5150.0 |12250.0 |17400.0 |24500.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |6600 |0.0 |10000.0 |20000.0 |20000.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |6650 |0.0 |15500.0 |15500.0 |15500.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |6800 |0.0 |5000.0 |10000.0 |15000.0 |
| | | |_______|________|________|________|________|
| | | |7700 |4650.5 |23122.1 |41167.2 |51246.0 |
|___|_________________________________|________|________|________|________|
| | ընդամենը |384820.5|800660.1|1197333 |1583000.|
| | | | | .1| 0 |
|___|_________________________________|________|________|________|________|
|9. |«Հողշինմոնի- |08.05.09|6400 |8500.0 |22000.0 |36500.0 |50000.0 |
| |թորինգ» ՊՈԱԿ-ի | | | | | | |
| |կողմից ՀՀ | | | | | | |
| |համայնքների | | | | | | |
| |վարչական | | | | | | |
| |սահմաններից | | | | | | |
| |դուրս գտնվող` | | | | | | |
| |գյուղատնտեսական | | | | | | |
| |նշանակության | | | | | | |
| |հողերի գնահատման| | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |իրականացման | | | | | | |
| |պետական պատվեր | | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
|10.|Գույքահարկի և |08.05.10|6400 |5950.0 |15400.0 |25550.0 |35000.0 |
| |հողի հարկի | | | | | | |
| |բազայի ստեղծման | | | | | | |
| |նպատակով անշարժ | | | | | | |
| |գույքի, այդ | | | | | | |
| |թվում` հողերի | | | | | | |
| |կադաստրային | | | | | | |
| |գնահատման | | | | | | |
| |աշխատանքների | | | | | | |
| |իրականացում | | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
|11.|Անշարժ գույքի | |5600 |17850.0 |46200.0 |76650.0 |105000.0|
| |կադաստրի վարման | |_______|________|________|________|________|
| |ավտոմատացված |08.05.11|6400 |6647.7 |18676.5 |31781.5 |43810.0 |
| |համակարգի | |_______|________|________|________|________|
| |ներդնում, | |6950 |2500.0 |5000.0 |7500.0 |10000.0 |
| |զարգացում և | | | | | | |
| |տեղեկատվական | | | | | | |
|___|_________________________________|________|________|________|________|
| | ընդամենը |26997.7 |69876.5 |115931.5|158810.0|
|___|_________________________________|________|________|________|________|
|12.|Երկրատեղեկատվա- |08.05.12|7000 |15470.0 |40040.0 |66430.0 |91000.0 |
| |կան համակարգի | | | | | | |
| |նախագծում, | | | | | | |
| |ներդնում և | | | | | | |
| |սպասարկում | | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
|13.|«Հողշինմոնի- |08.05.13|6400 |5100.0 |13200.0 |21900.0 |30000.0 |
| |թորինգ» ՊՈԱԿ-ի | | | | | | |
| |կողմից անշարժ | | | | | | |
| |գույքի գնահատման| | | | | | |
| |նոր համակարգի | | | | | | |
| |ներդրման | | | | | | |
| |նպատակով հողի և | | | | | | |
| |դրա վրա գտնվող | | | | | | |
| |շենքերի ու | | | | | | |
| |շինությունների, | | | | | | |
| |անշարժ գույքի | | | | | | |
| |շուկայի | | | | | | |
| |համակարգված | | | | | | |
| |դիտարկումների | | | | | | |
| |իրականացման | | | | | | |
| |պետական պատվեր | | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
|14.|Հասարակության |08.05.14|2100 |340.0 |880.0 |2620.0 |4000.0 |
| |տեղեկատվություն | |_______|________|________|________|________|
| | | |5600 |1020.0 |2640.0 |3220.0 |4000.0 |
|___|_________________________________|________|________|________|________|
| | ընդամենը |1360.0 |3520.0 |5840.0 |8000.0 |
|___|_________________________________|________|________|________|________|
|15.|«Հողշինմոնի- |08.05.15|6400 |29750.0 |77000.0 |127750.0|175000.0|
| |թորինգ» ՊՈԱԿ-ի | | | | | | |
| |կողմից ՀՀ | | | | | | |
| |վարչատարածքային | | | | | | |
| |միավորների | | | | | | |
| |սահմանների | | | | | | |
| |նկարագրություն | | | | | | |
| |և | | | | | | |
| |վարչատարածքային | | | | | | |
| |նոր բաժանման | | | | | | |
| |կազմակերպում ու | | | | | | |
| |իրականացում | | | | | | |
|___|________________|________|_______|________|________|________|________|
| |Ընդամենը | | |560742.1|1277124.|1993805.|2652215.|
| | | | | | 9 | 5| 5 |
._________________________________________________________________________.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԾՐԱԳԻՐ
«Կադաստրային քարտեզագրում` առաջին պետական գրանցման
աշխատանքների իրականացում»
.___________________________________________.
|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը|
|___________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|_____________|______________|______________|
| 08 | 05 | 01 |
|_____________|______________|______________|
|Բնակարանային | Այլ ծախսեր | |
|կոմունալ | | |
|տնտեսություն | | |
.___________________________________________.
2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Ծրագրի իրականացման նպատակը
Կադաստրային քարտեզագրման աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում սկսել են իրականացվել 1998 թվականից, և համայնքների գերակշռող մասը քարտեզագրվել է 1998-2002 թվականների ընթացքում:
Ծրագրի իրականացման հիմնական նպատակը նշված ժամանակահատվածում քարտեզագրված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 20 համայնքի կադաստրային քարտեզների և հատակագծերի թարմացումն է` մշտապես արդիական, ժամանակակից մակարդակին և տեղանքին համապատասխան քարտեզներ ունենալու համար:
Սույն ծրագրով 2006 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել նախկինում քարտեզագրված համայնքների քարտեզների թարմացման աշխատանքներ` հիմնականում այն համայնքներում, որտեղ քարտեզագրման ավարտից հետո ժամանակի ընթացքում անշարժ գույքի հետ կապված` քանակական և որակական առումով տեղի են ունեցել մեծ թվով փոփոխություններ. համայնքների տարածքում իրականացվել են պետական նշանակության շինարարական կամ ճանապարհաշինական աշխատանքներ, ինչպես նաև` այն համայնքներում, որտեղ եղել են նոր հողահատկացումներ, աճուրդներ, կամ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են չքարտեզագրված տարածքներ:
2. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
Սույն ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նախկինում քարտեզագրված` Հայաստանի Հանրապետության 20 համայնքի թարմացված կադաստրային քարտեզներ, որոնք լինելու են արդիական և արտապատկերելու են տարածքը` տվյալ պահին համապատասխան:
Կադաստրային քարտեզներում պատկերված տեղեկատվությունն օգտագործվելու է համայնքների վարչական սահմաններում առկա տարածքների և հատկապես բնակավայրերի բազմաբնույթ խնդիրների լուծման համար, այդ թվում`
անշարժ գույքի կադաստրի վարում,
անշարժ գույքի հաշվառում,
անշարժ գույքի գնահատում,
հողի հարկի և գույքահարկի ճշգրտում,
վարչատարածքային միավորների սահմանների նկարագրում և ճշգրտում,
հողերի օգտագործման սխեմաների կազմում,
հողային հաշվեկշռի կազմում,
տարածքային պլանավորում և այլն:
3. Ծրագրի իրականացման միջոցառումները
Համաձայն 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 մասշտաբների տեղագրական հանույթների հրահանգի և կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգի պահանջների` կադաստրային հատակագծերն ու քարտեզները մշտապես արդիական, ժամանակակից մակարդակին և տեղանքին համապատասխան պահպանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել դրանց թարմացման աշխատանքներ:
Նշված համայնքներում քարտեզագրման աշխատանքները հիմնականում պետք է կատարվեն գոյություն ունեցող նյութերի թարմացման եղանակով, սակայն կան նաև որոշ տարածքներ, որտեղ անհրաժեշտ կլինի կատարել ամբողջությամբ նոր և խոշոր մասշտաբի կադաստրային քարտեզագրում:
Կախված տեղանքի բնույթից, փոփոխությունների ինտենսիվությունից, հատակագծերի նշանակությունից, մասշտաբից, ինչպես նաև փոփոխությունների հաշվառման արդյունքներից` հատակագծերը թարմացվում են անընդհատ կամ պարբերաբար:
Կադաստրային հատակագծերը թարմացվում են ընթացիկ փոփոխությունների հաշվառման նյութերի, նոր կառուցապատումների կատարողական հանույթների, դաշտային հետազոտումների և հանութային նյութերի հիման վրա:
Թարմացման աշխատանքների արդյունքում կատարված փոփոխությունների հիման վրա թվայնացվում են տեղագրական հատակագծի տվյալ հատվածի բոլոր փոփոխված տարրերը: Նոր տեղեկատվությունն անցկացվում է հատակագծի` գոյություն ունեցող բնօրինակի վրա` թվային տեսքով:
Կադաստրային քարտեզների թարմացման աշխատանքների իրականացման հիմնական փուլերն են`
ա) նախապատրաստական (հանութային հիմքի ուսումնասիրում և վերականգնում (անհրաժեշտության դեպքում),
բ) կադաստրային հանութագրում` թարմացման եղանակով,
գ) գրասենյակային մշակում:
Աշխատանքներն իրականացվելու են կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգի պահանջներին համապատասխան: Դաշտային աշխատանքների ավարտից հետո քարտեզագրված միավորների մուտքագրման և թվայնացման աշխատանքները կներկայացվեն առանձին ծրագրով:
Քարտեզագրման աշխատանքներն իրականացվելու են միայն մրցութային եղանակով, լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցով, որը կհանգեցնի աշխատանքների կատարման որակի բարձրացմանը, ժամկետների կրճատմանը և աշխատանքների նախատեսված գնի նվազեցմանը:
4. Ծրագրի բյուջեն
Հայաստանի Հանրապետության մարզերի 20 համայնքի կադաստրային քարտեզների թարմացման աշխատանքների` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսվող աշխատանքների արժեքը` ըստ նախատեսված ծավալների, ներկայացված է N 1 աղյուսակում:
ՀԱՇՎԱՐԿ
2006 թվականի կադաստրային քարտեզների թարմացման աշխատանքների
Աղյուսակ N 1
.____________________________________________________________________.
|NN | Մարզի անվանումը |Չափի |Ծավալը|Միավորի |Գումարը |
|ը/կ| |միավորը| |միջին արժեքը|(հազ. դրամ)|
| | | | |(դրամ) | |
|___|________________________|_______|______|____________|___________|
|1. |Արագածոտն |համայնք|3 |1100000 |3300.0 |
|___|________________________|_______|______|____________|___________|
|2. |Կոտայք |համայնք|2 |1500000 |3000.0 |
|___|________________________|_______|______|____________|___________|
|3. |Վայոց ձոր |համայնք|2 |800000 |1600.0 |
|___|________________________|_______|______|____________|___________|
|4. |Շիրակ |համայնք|1 |800000 |800.0 |
|___|________________________|_______|______|____________|___________|
|5. |Լոռի |համայնք|1 |900000 |900.0 |
|___|________________________|_______|______|____________|___________|
|6. |Գեղարքունիք |համայնք|6 |900000 |5400.0 |
|___|________________________|_______|______|____________|___________|
|7. |Տավուշ |համայնք|3 |1000000 |3000.0 |
|___|________________________|_______|______|____________|___________|
|8. |Սյունիք |համայնք|2 |1000000 |2000.0 |
|___|________________________|_______|______|____________|___________|
| |Ընդամենը | |20 | |20000.0 |
.____________________________________________________________________.
Ընդհանուր առմամբ 2006 թվականի կադաստրային քարտեզագրման աշխատանքների համար կպահանջվի մոտավորապես 20000.0 հազ. դրամ:
Աշխատանքների իրականացման ժամանակացույցը` ըստ աշխատանքների տեսակների, ներկայացված է N 2 աղյուսակում:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
կադաստրային քարտեզագրման ոլորտում Հայաստանի Հանրապետության 2006
թվականի պետական բյուջեով նախատեսվող աշխատանքների իրականացման
Աղյուսակ N 2
._________________________________________________________________________.
|Աշխատանքի |Հուն|Փետր|Մարտ|Ապրիլ|Մա-|Հու|Հու|Օգոս|Սեպ-|Հոկ-|Նոյեմ|Դեկ-|
|անվանումը |վար |վար | | |յիս|նիս|լիս|տոս |տեմ-|տեմ-|բեր |տեմ-|
| | | | | | | | | |բեր |բեր | |բեր |
|______________|____|____|____|_____|___|___|___|____|____|____|_____|____|
|ՀՀ մարզերի | | | | | | | | | | | | |
|համայնքների | | | | | | | | | | | | |
|կադաստրային |____|____|____|_____|___|___|___|____|____|____|_____|____|
|քարտեզների | | | | | | | | | | | | |
|թարմացում | | | | | | | | | | | | |
| այդ թվում` | | | | | | | | | | | | |
|______________|____|____|____|_____|___|___|___|____|____|____|_____|____|
|ա) մրցույթների|____|____|____| | | | | | | | | |
|կազմակերպում | | | | | | | | | | | | |
|______________|____|____|____|_____|___|___|___|____|____|____|_____|____|
|բ) հանութային | | | |_____|___|___| | | | | | |
|հիմքի | | | | | | | | | | | | |
|ապահովում | | | | | | | | | | | | |
|______________|____|____|____|_____|___|___|___|____|____|____|_____|____|
|գ) դաշտային | | | | | | | | | | | | |
|հանութագրում` | | | | | |___|___|____|____|____| | |
|թարմացման | | | | | | | | | | | | |
|եղանակով | | | | | | | | | | | | |
|______________|____|____|____|_____|___|___|___|____|____|____|_____|____|
|դ) գրասենյակա-| | | | | | | | | |____|_____|____|
|յին մշակում | | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԾՐԱԳԻՐ
«Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող
աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքների
պետական պատվեր»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 02 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
ԾՐԱԳԻՐ
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. Ծրագրի իրականացման նպատակը
Ծրագրի հիմնական նպատակը ոլորտի զարգացման և արդյունավետության բարձրացման համար աշխարհագրական անվանումների միասնական տեղեկատվական բանկի ստեղծումը և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների քարտադարանի վարումն է` ավտոմատացված համակարգում:
Այս բնագավառում 2002-2005 թվականներին ավարտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման ու գրանցման աշխատանքները:
2005 թվականին ներդրվել է աշխարհագրական անվանումների քարտադարանի ստեղծման և վարման ավտոմատացված համակարգը, որը ներառում է աշխարհագրական անվանումների քարտադարանի (տեղեկատվական բանկի) ստեղծումը և վարումը, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման, գրանցման և դրանց մասին տեղեկատվության տրամադրման աշխատանքների ավտոմատացումը:
Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների քարտադարանի վարման և թարմացման աշխատանքներ, ինչպես նաև ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների տեղեկատու-բառարան:
2. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
Սույն ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալ ձեռքբերումները`
ա) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների թարմացված և համալրված քարտադարան (տեղեկատվական բանկ),
բ) Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների տեղեկատու-բառարան:
3. Ծրագրի իրականացման միջոցառումները
1. Նախատեսվում է 2006 թվականին իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների քարտադարանի (տեղեկատվական բանկի) վարման, համալրման և թարմացման աշխատանքներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Այն ներառում է տեղեկատվական բանկի տվյալների անընդհատ թարմացում և համալրում` ի հաշիվ նորաստեղծ աշխարհագրական օբյեկտների (եկեղեցիներ, մատուռներ, կամուրջներ, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ և այլն), անանուն աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և գոյություն ունեցող աշխարհագրական օբյեկտների անվանափոխման: Բացի դրանից` նախատեսվում է իրականացնել նաև տեղեկատվության տրամադրման աշխատանքներ:
2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների քարտադարանի ստեղծումից հետո, համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջների, ստեղծվելու և հրատարակվելու են մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարաններ և տեղեկատուներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների տեղեկատու-բառարանը, որը նախատեսվում է հրատարակել 2006 թվականին: Բառարանն ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների մասին մանրամասն տեղեկատվություն` գործող և հին անվանումները, գտնվելու վայրը, անհրաժեշտ բնութագրերն ու տվյալները, այլ տեղեկություններ: Նշված բառարանը հրատարակվելու է առաջին անգամ` 1000 օրինակ տպաքանակով:
4. Ծրագրի բյուջեն
Աշխարհագրական անվանումների ոլորտում 2006 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող աշխատանքների արժեքը` ըստ նախատեսված ծավալների, ներկայացված է N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
.______________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Ծավալը |Միավորի| Գումարը |
|ը/կ| |միավորը| |արժեքը |(հազ. դրամ)|
| | | | |(դրամ) | |
|___|______________________________|_______|_______|_______|___________|
|1. |ՀՀ աշխարհագրական անվանումների | | | | |
| |քարտադարանի վարման և | | | | |
| |թարմացման աշխատանքներ` | | | | |
| | ա) թարմացում |- |- |- |3000.0 |
| | բ) վարում |- |- |- |1000.0 |
|___|______________________________|_______|_______|_______|___________|
|2. |ՀՀ ֆիզիկաաշխարհագրական | | | | |
| |օբյեկտների տեղեկատու-բառարան` | | | | |
| | ա) բառարանի հրատարակման |բառարան|1 |2550000|2550.0 |
| |նախապատրաստում | | | | |
| | բ) հրատարակում |օրինակ |1000 |450 |450.0 |
|___|______________________________|_______|_______|_______|___________|
| | Ընդամենը | | | |7000.0 |
.______________________________________________________________________.
Աշխատանքների իրականացման ժամանակացույցը` ըստ աշխատանքների տեսակների, ներկայացված է N 2 աղյուսակում:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
2006 թվականին աշխարհագրական անվանումների բնագավառում կատարվելիք
աշխատանքների` ըստ եռամսյակների (հազ. դրամ)
Աղյուսակ N 2
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի | I | II | III | IV |Ընդամենը|
|ը/կ| |միավորը | | | | |(հազ. |
| | | | | | | |դրամ) |
|___|_______________________|________|______|______|______|______|________|
|1. |ՀՀ աշխարհագրական |անվանում| | | | | |
| |անվանումների հաշվառման | | | | | | |
| |ու գրանցման | | | | | | |
| |աշխատանքների թարմացում | | | | | | |
| |և քարտադարանի վարում` | | | | | | |
| | ա) թարմացում |- |700.0 |700.0 |800.0 |800.0 |3000.0 |
| | բ) վարում |- |250.0 |250.0 |250.0 |250.0 |1000.0 |
|___|_______________________|________|______|______|______|______|________|
|2. |ՀՀ ֆիզիկաաշխարհագրական | | | | | | |
| |օբյեկտների տեղեկատու - |մեկ | | | | | |
| |բառարանի նախապատրաստում|բառարան |800.0 |900.0 |850.0 |- |2550.0 |
|___|_______________________|________|______|______|______|______|________|
|3. |ՀՀ ֆիզիկաաշխարհագրական | | | | | | |
| |օբյեկտների տեղեկատու - |1000 | | | | | |
| |բառարանի հրատարակում |օրինակ |- | - |- |450.0 |450.0 |
|___|_______________________|________|______|______|______|______|________|
| | Ընդամենը | |1750.0|1850.0|1900.0|1500.0|7000.0 |
._________________________________________________________________________.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԾՐԱԳԻՐ
«Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն «ՊՈԱԿ-ի կողմից պետական
մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և
օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման պետական պատվեր»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 03 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
1. Ծրագրի իրականացման նպատակը
Քարտեզագրման ոլորտի հիմնական նպատակը երկրի պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսության տարբեր ճյուղերին, ինչպես նաև գիտության, կրթության, պաշտպանության և այլ բնագավառներին արդիական և ժամանակակից պահանջներին համապատասխան` հայերենով ստեղծված քարտեզագրական նյութերով ապահովումը, ինչպես նաև տեղագրական քարտեզների և դրանց մասին տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն է: Բացի դրանից` ոլորտի զարգացման համար կարևորագույն խնդիրներն են պետական և համայնքային խնդիրների համար մեկ քարտեզագրական (հանութային) հիմքը որպես բազային` սկզբունքի ներդրումը, թվային և երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, բազային քարտեզագրական նյութերի ստացման նպատակով օդա- և տիեզերահանույթների իրականացումը, թվային ֆոտոգրամետրիկ տեխնոլոգիաների ներդրումը, ֆոտոպլանների և օրթոֆոտոքարտեզների ստեղծումը, երկրատեղեկատվական համակարգի մշակումը և ներդրումը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 28-ի նիստի N 8 արձանագրությամբ հավանության արժանացած գեոդեզիայի և քարտեզագրության 2002-2006 թվականների զարգացման հայեցակարգը, ինչպես նաև «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման դրույթները` քարտեզագրման ոլորտում 2002 թվականից լայն թափով սկսվել են աշխատանքներ, և ներկայացվող 2006 թվականի ծրագիրը նշված ծրագրերի օրգանական շարունակությունն է:
2002 թվականին արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հայ մասնագետների մասնակցությամբ իրականացվել են օդալուսանկարահանման աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերի և Երևան քաղաքի մոտավորապես 6.2 հազ. քառ. կմ տարածքում: Կատարվել են օդալուսանկարահանման արդյունքում ստացված ժապավենների հայտածման աշխատանքները, իրականացվում են օդալուսանկարահանման նյութերի տեսաներածման և ֆոտոգրամետրիական մշակման աշխատանքները: Շարունակվում են նաև պետական մասշտաբային շարքի 1:10000 մասշտաբի նախկինում ստեղծված և թարմացված տեղագրական քարտեզների թվայնացման աշխատանքները, որոնք հետագայում հիմք կհանդիսանան երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար:
2. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, որոնց միջոցով
պետք է հասնել ծրագրի իրականացման նպատակին
Տեղագրական բազային քարտեզները նախատեսված են երկրի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման համար, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային ու բարձունքային համակարգերում և կազմվում են սահմանված տեղեկատվության հիման վրա, որոնք արտացոլում են տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում:
Ստեղծվող թվային բազային քարտեզները հիմք են հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական-հետախուզական աշխատանքների, անտառատնտեսության և այլն) խնդիրների լուծման նպատակով թեմատիկ քարտեզների ստեղծման համար:
Տեղագրական բազային քարտեզների ստեղծման և թարմացման անհրաժեշտությունն ու առաջնահերթությունը բխում են նաև նրանից, որ թվային քարտեզների վրա բոլոր օբյեկտները և տարրերը պատկերվելու են վեկտորային ֆորմատով, որը թույլ կտա անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրել ոչ միայն ամբողջ քարտեզի ծավալով, այլև առանձին շերտերի ձևով, որով վերջնականապես կկարգավորվի գաղտնի և հատուկ նշանակության օբյեկտների մասին տեղեկատվության տրամադրման սահմանափակման խնդիրը և քաղաքացիական օգտագործման նպատակներով քարտեզների ու հատակագծերի հրատարակումը:
Ծրագրի իրականացման հիմնական ուղղություններն են`
ա) տիեզերալուսանկարահանում,
բ) տիեզերալուսանկարահանման նյութերի մշակում ու թվայնացում,
գ) օդալուսանկարահանման նյութերի մշակում և թվայնացում:
3. Ծրագրի իրականացման միջոցառումները
1. Նախատեսվում է 2006 թվականին իրականացնել 2790 քառ. կմ տարածքի տիեզերական ստերեո հանութագրում` 1:10000 մասշտաբի համար` 1 մ թույլատրելիությամբ (ռեզոլյուցիայով):
Շարունակվելու են նաև Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստացման նպատակով տիեզերահանութագրման 6703 քառ. կմ տարածքի նյութերի մշակման աշխատանքները:
Այդ տարածքների բարձր թույլատրելիությամբ (ռեզոլյուցիայով) տիեզերալուսանկարահանման նյութերի ստեղծման ու մշակման համար նախատեսված միջոցառումների տեսակները և դրանց ծավալները ներկայացված են N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
.________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը |Չափի |Ծավալը |
|ը/կ| |միավորը | |
|___|___________________________________________________|________|_______|
|1. |Տիեզերալուսանկարահանում` 1:10000 մասշտաբի` 1 մ |քառ. կմ |2790 |
| | թույլատրելիությամբ (ռեզոլյուցիայով) (ստերեո) | | |
|___|___________________________________________________|________|_______|
|2. |1:10000 մասշտաբի տիեզերալուսանկարահանման |քառ. կմ |6703 |
| |նյութերի խտացում և հավասարակշռում | | |
|___|___________________________________________________|________|_______|
|3. |1:10000 մասշտաբի տիեզերալուսանկարահանման |քառ. կմ |6703 |
| |նյութերի օրթոֆոտոյի և ռելիեֆի ստեղծում | | |
|___|___________________________________________________|________|_______|
|4. |Տիեզերալուսանկարահանման նյութերի |քառ. կմ |6708 |
| |դաշտային վերծանում | | |
|___|___________________________________________________|________|_______|
|5. |Տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական |թերթ |201 |
| |քարտեզների մշակում և թվայնացում | | |
.________________________________________________________________________.
2. 2006 թվականին շարունակվելու են Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստացման նպատակով օդալուսանկարահանված 2786 քառ. կմ տարածքի նյութերի մշակման աշխատանքները:
Այդ նյութերի մշակման աշխատանքների իրականացման միջոցառումների տեսակները և դրանց ծավալները ներկայացված են N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 2
._________________________________________________________________________.
|NN | Աշխատանքի անվանումը |Չափի |Ծավալը |
|ը/կ| |միավորը | |
|___|____________________________________________________|________|_______|
|1. |Օդալուսանկարահանման նյութերի խտացում և |քառ. կմ |2786 |
| |հավասարակշռում | | |
|___|____________________________________________________|________|_______|
|2. |Օդալուսանկարահանման նյութերի օրթոֆոտոյի |քառ. կմ |2786 |
| |և ռելիեֆի ստեղծում | | |
|___|____________________________________________________|________|_______|
|3. |Օդալուսանկարահանման նյութերի դաշտային վերծանում |քառ. կմ |2786 |
|___|____________________________________________________|________|_______|
|4. |Օդալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական |թերթ |126 |
| |քարտեզների մշակում և թվայնացում | | |
._________________________________________________________________________.
4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
Տվյալ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալ ձեռքբերումները`
1. Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստացման նպատակով օդալուսանկարահանված 2786 քառ. կմ տարածքի մշակված նյութեր.
2. Շուրջ 2790 քառ. կմ տարածքի տիեզերալուսանկարահանման նյութեր.
3. 201 թերթ մշակված և թվայնացված տիեզերալուսանկարահանման նյութեր.
4. 126 թերթ մշակված և թվայնացված օդալուսանկարահանման նյութեր:
5. Ֆինանսավորումը
Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման ոլորտում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսվող աշխատանքների արժեքը` ըստ նախատեսված ծավալների, ներկայացված է N 3 աղյուսակում:
ՀԱՇՎԱՐԿ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
Աղյուսակ N 3
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը | Չափի |Ծավալը|Միավորի|Գումարը |
|ը/կ| |միավորը| |արժեքը |(հազ. դրամ)|
| | | | |(դրամ) | |
|___|__________________________________|_______|______|_______|___________|
|1. |Տիեզերալուսանկարահանման և | | | | |
| |նյութերի մշակման աշխատանքներ | | | | |
| |__________________________________|_______|______|_______|___________|
| |1.1. տիեզերալուսանկարահանում` |կմ 2 |2790 |44443.2|123996.5 |
| |1:10000 մասշտաբի (ստերեո) | | | | |
| |__________________________________|_______|______|_______|___________|
| |1.2. 1:10000 մասշտաբի |կմ 2 |6703 |939 |6294.1 |
| |տիեզերալուսանկարահանման նյութերի | | | | |
| |խտացում և հավասարակշռում (Ա) | | | | |
| |__________________________________|_______|______|_______|___________|
| |1.3. 1:10000 մասշտաբի |կմ 2 |6703 |2192 |14693.0 |
| |տիեզերալուսանկարահանման նյութերի | | | | |
| |օրթոֆոտոյի և ռելիեֆի ստեղծում (Ա)| | | | |
| |__________________________________|_______|______|_______|___________|
| |1.4. տիեզերալուսանկարահանման |կմ 2 |6708 |7327 |49149.5 |
| |նյութերի դաշտային վերծանում (Հ) | | | | |
| |__________________________________|_______|______|_______|___________|
| |1.5. տիեզերալուսանկարներից |թերթ |201 |108000 |21708.0 |
| |1:10000 մասշտաբի տեղագրական | | | | |
| |քարտեզների մշակում և թվայնացում | | | | |
|___|__________________________________|_______|______|_______|___________|
|2. |Օդալուսանկարահանման նյութերի | | | | |
| |մշակման աշխատանքներ | | | | |
| |__________________________________|_______|______|_______|___________|
| |2.1. օդալուսանկարահանման 1:10000 |կմ 2 |2786 |7327 |20413.0 |
| |մասշտաբի նյութերի դաշտային | | | | |
| |վերծանում | | | | |
| |__________________________________|_______|______|_______|___________|
| |2.2. օդալուսանկարահանման 1:10000 |կմ 2 |2786 |1003 |2794.4 |
| |մասշտաբի նյութերի խտացում և | | | | |
| |հավասարակշռում | | | | |
| |__________________________________|_______|______|_______|___________|
| |2.3. օդալուսանկարահանման 1:10000 |կմ 2 |2786 |2342 |6524.8 |
| |մասշտաբի նյութերի օրթոֆոտոյի և | | | | |
| |ռելիեֆի ստեղծում | | | | |
| |__________________________________|_______|______|_______|___________|
| |2.4. օդալուսանկարներից |թերթ |126 |108000 |13608.0 |
| |1:10000 մասշտաբի տեղագրական | | | | |
| |քարտեզների մշակում և | | | | |
| |թվայնացում | | | | |
|___|__________________________________|_______|______|_______|___________|
| |Ընդամենը | | | |259181.3 |
._________________________________________________________________________.
ԾՐԱԳԻՐ
«Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից քարտեզագրված
միավորների թվայնացման աշխատանքների իրականացման պետական պատվեր»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 04 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
ԾՐԱԳԻՐ
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Ծրագրի իրականացման նպատակը
Ծրագրի իրականացման նպատակը 2006 թվականի ընթացքում կադաստրային դաշտային հանութագրման և թարմացման արդյունքում ստացված նյութերի թվայնացումը և ծածկագրումն է: Արդյունքում ստացվում է կադաստրային քարտեզի էլեկտրոնային (թվային) տարբերակը:
Այս ծրագրով տարածքային ստորաբաժանումների կողմից հերթապահ կադաստրային քարտեզների վարման արդյունքում թվայնացվելու են անշարժ գույքի այն միավորները, որոնք ժամանակի ընթացքում կրել են որոշակի փոփոխություն կամ առաջացել են քարտեզագրման աշխատանքների ավարտից հետո: Ճշգրտման և թվայնացման աշխատանքներից հետո պետք է իրականացվեն նաև անշարժ գույքի միավորների ծածկագրման աշխատանքներ: Նախատեսվում է նմանատիպ աշխատանքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության 121 համայնքում, այդ թվում` նախատեսվում է թվայնացման աշխատանքներ իրականացնել մոտավորապես 15500 անշարժ գույքի միավորի, իսկ ծածկագրման աշխատանքներ` շուրջ 537140 միավորի համար:
2. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
Սույն ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ Հայաստանի Հանրապետության 121 համայնքի վարչական տարածքների կադաստրային թարմացված և ծածկագրված թվային կադաստրային քարտեզներ:
Ստեղծվող թվային քարտեզների առավելությունն այն է, որ թվայնացված կադաստրային քարտեզների վրա բոլոր օբյեկտները և տարրերը պատկերվում են վեկտորային ֆորմատով, առանձին թեմատիկ շերտերի ձևով, որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրել ոչ միայն ամբողջ քարտեզի ծավալով, այլև առանձին շերտերով: Այն նաև հնարավորություն է տալիս ցանկացած քարտեզագրված տարածք տպագրելու ցանկացած մասշտաբով:
3. Ծրագրի իրականացման միջոցառումները
1. Նախկինում քարտեզագրված Հայաստանի Հանրապետության 121 համայնքի թարմացված քարտեզների թվայնացման աշխատանքների իրականացման միջոցառումների տեսակները ներկայացված են N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
.______________________________________________.
|NN | Աշխատանքի անվանումը |
|ը/կ| |
|___|__________________________________________|
|1. |Ճշգրտված գրաֆիկական տվյալների մուտքագրում |
|___|__________________________________________|
|2. |Թվայնացում |
.______________________________________________.
2. 537140 միավորի ծածկագրման աշխատանքների իրականացման միջոցառումների տեսակները ներկայացված են N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 2
.__________________________________________________.
|NN | Աշխատանքի անվանումը |
|ը/կ| |
|___|______________________________________________|
|1. |Տոպոլոգիայի և տիրույթների փակության ստուգում |
|___|______________________________________________|
|2. |Անշարժ գույքի միավորների ծածկագրում |
.__________________________________________________.
4. Ֆինանսավորումը
Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության 121 համայնքի թարմացված քարտեզների 15500 անշարժ գույքի միավորների թվայնացման և 537140 միավորի ծածկագրման աշխատանքների արժեքը` ըստ նախատեսված ծավալների, ներկայացված է N 3 աղյուսակում:
Աղյուսակ N 3
._________________________________________________________________________.
|NN | Աշխատանքի անվանումը | Չափի |Ծավալը|Միավորի|Ընդհանուր |
|ը/կ| |միավորը| |արժեքը |գումարը |
| | | | |(դրամ) |(հազ. դրամ)|
|___|__________________________________|_______|______|_______|___________|
|1. |Նախկինում քարտեզագրված |միավոր |15500 |260.5 |4037.75 |
| |Հայաստանի Հանրապետության 121 | | | | |
| |համայնքի ճշգրտված անշարժ գույքի | | | | |
| |միավորների թվայնացում | | | | |
|___|__________________________________|_______|______|_______|___________|
|2. |Կադաստրային քարտեզագրման անշարժ |միավոր |537140|11.1 |5962.25 |
| |գույքի միավորների ծածկագրում | | | | |
|___|__________________________________|_______|______|_______|___________|
| |Ընդամենը | | | |10000.0 |
._________________________________________________________________________.
Ընդհանուր առմամբ 2006 թվականի կադաստրային քարտեզների թվայնացման աշխատանքների համար կպահանջվի մոտավորապես 10000.0 հազ. դրամ:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
կադաստրային քարտեզների թվայնացման ոլորտում Հայաստանի
Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսվող
աշխատանքների իրականացման
Աղյուսակ N 4
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի |փետր|մարտ|ապրիլ|մա-|հու|հու|օգոս|սեպ-|հոկ-|նոյեմ|դեկ-|
|ը/կ|անվանումը |վար | | |յիս|նիս|լիս|տոս |տեմ-|տեմ-|բեր |տեմ-|
| | | | | | | | | |բեր |բեր | |բեր |
|___|_______________|____|____|_____|___|___|___|____|____|____|_____|____|
|1. |Նախկինում | | | | | | | | | | | |
| |քարտեզագրված | | | | | | | | | | | |
| |Հայաստանի | | | | | | | | | | | |
| |Հանրապետության | | | | | | | | | | | |
| |121 համայնքի |____|____|_____|___|___|___|____|____| | | |
| |թարմացված | | | | | | | | | | | |
| |կադաստրային | | | | | | | | | | | |
| |քարտեզների | | | | | | | | | | | |
| |թվայնացում | | | | | | | | | | | |
|___|_______________|____|____|_____|___|___|___|____|____|____|_____|____|
|2. |537140 անշարժ | | | | | | | | | | | |
| |գույքի միավորի |____|____|_____|___|___|___|____|____| | | |
| |ծածկագրման | | | | | | | | | | | |
| |աշխատանքներ | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԾՐԱԳԻՐ
«Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գեոդեզիական
աշխատանքների իրականացման (WGS-84 համաշխարհային գեոդեզիական
կոորդինատային համակարգում նոր գեոդեզիական ցանցի ստեղծման
աշխատանքների շարունակություն) աշխատանքների պետական պատվեր»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 05 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի իրականացման ընդհանուր նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գեոդեզիական բարձունքային ցանցի արդիականացումն է:
Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցը եղել է նախկին ԽՍՀՄ պետական գեոդեզիական ցանցի մի մասը, որն ստեղծվել է 1932-1990-ական թվականներին: ԽՍՀՄ-ում գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը ղեկավարվում էր ԽՍՀՄ-ի Մինիստրների խորհրդին կից գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության կողմից` կենտրոնացված կարգով: Հայաստանի Հանրապետությունում բնագավառի քաղաքականությունն իրականացվում էր ՀայպետԻԳՀՆ ինստիտուտի կողմից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերջին 10-15 տարվա ընթացքում բնագավառը չի զարգացել տնտեսական և կազմակերպական-կառուցվածքային բնույթի փոփոխությունների հետևանքով:
2001 թվականին «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող պետական գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցերի ուսումնասիրման ու հետազոտման աշխատանքներ: ՈՒսումնասիրման և հետազոտման արդյունքների վերլուծությունից բացահայտվել է, որ պլանային ցանցի կետերից պահպանվել է 78 տոկոսը, որոնք հիմնականում տեղակայված են բարձունքների վրա, որոնցից օգտվելը մեծ դժվարություններ է առաջացնում, իսկ բարձունքային ցանցի հենանիշերից ու դրոշմանիշերից` 54.5 տոկոսը: Ելնելով հետազոտման արդյունքներից` անհրաժեշտություն է դառնում պետական գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցերի վերակառուցման խնդիրը` օգտագործելով ժամանակակից արբանյակային և էլեկտրոնային տեխնոլոգիաները:
Վերլուծելով պետական ցանցի ուսումնասիրման և հետազոտման արդյունքները` պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում I դասի նիվելիրացման ցանցը 5 բաց ընթացքներ է, որոնք շարունակվել են Վրաստանի ու Ադրբեջանի տարածքներով և եղել են նախկին ԽՍՀՄ-ի I դասի նիվելիրացման պոլիգոնների մի մասը, և դրանց հավասարակշռումը կատարվել է համատեղ, որը ներկայումս համարյա հնարավոր չէ, ուստի, I դասի նիվելիրացման ցանցը նախատեսվում է կառուցել փակ ընթացքների (պոլիգոնների) տեսքով, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության տարածքում հավասարակշռման աշխատանքները դիտարկելու որպես անկախ, ինքնուրույն ցանցեր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս արբանյակային տեխնոլոգիաները գործնականում լայնածավալ կիրառվում են գեոդեզիայի, գեոդինամիկայի, կադաստրի, տեղագրության, հողաշինարարության, նավիգացիայի և այլ հարակից բնագավառներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը Միջազգային գեոդեզիական և քարտեզագրական ստանդարտներին համապատասխանեցնելու և Համաեվրոպական կոորդինատային համակարգի կենտրոնական բյուրոյի հետ Համաեվրոպական համակարգին (EUREF) միանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի N 225 որոշմամբ որոշվեց Հայաստանի Հանրապետության տարածքում 2002 թվականից ներդնել WGS-84 համաշխարհային կոորդինատային համակարգը:
2004 թվականի հունիսի 1-ին Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում կայացած գիտաժողովում Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 0-ական դասի հավասարակշռված 5 կետերն ընդգրկվել են Համաեվրոպական EUREF-ի համակարգում` որպես B կարգի կետեր: Նոր ռեֆերենց ցանցին տրված է ARMREF 02 անվանումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 28-ի նիստի N 8 արձանագրությամբ հավանության արժանացած գեոդեզիայի և քարտեզագրության 2002-2006 թվականների զարգացման հայեցակարգի դրույթների համաձայն անհրաժեշտ է պլանային գեոդեզիական ցանցը պարբերաբար արդիականացնել:
Աշխատանքների հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության մասշտաբային շարքի քարտեզագրման համար բարձր ճշտությամբ միասնական կոորդինատային ցանցի ապահովումն է, որը համապատասխանի Միջազգային գեոդեզիական և քարտեզագրական ստանդարտներին և հնարավորություն ընձեռի նախկինում կատարված քարտեզագրական նյութերը նոր կոորդինատային համակարգ տեղափոխելու, ինչպես նաև որոշելու մեկ կոորդինատային համակարգից մյուսին անցնելու պարամետրերը:
WGS-84 և բալթյան 1977 թվականի բարձունքային համակարգերի անցումային գործակիցների որոշման ու առկա ծանրաչափական քարտեզների ճշտության աստիճանի ուսումնասիրման և որոշման համար անհրաժեշտ են տրանսֆորմացիոն գործակիցներ, որոնք ստացվում են նիվելիրային հենանիշերի վրա GPS դիտարկումների արդյունքում:
Աշխատանքները պետք է իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից հաստատված տեխնիկական նախագծերի և համապատասխան սխեմաների հիման վրա: Աշխատանքների ավարտից հետո պետք է հանձնել պլանային և բարձունքային կետերի ու հենանիշերի կատալոգները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1530-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի ոլորտի 2002-2006 թվականների զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում ստեղծված 0-ական, I և II դասերի ցանցն արդի վիճակում պահպանելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել մոնիթորինգ, որի արդյունքների հիման վրա` ըստ անհրաժեշտության իրականացնել հիմնակետերի արդիականացման, վերականգնման և դիտարկման աշխատանքներ` տարեկան 10 տոկոսի չափով:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի իրականացման նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական բարձունքային ցանցի վերակառուցումն է` օգտագործելով ժամանակակից թվային տեխնոլոգիաները, որն իր ճշտությամբ կծառայի և կբավարարի առաջադրված խնդիրների լուծմանը:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացումից հետո ակնկալվում է ունենալ`
ա) WGS-84 համաշխարհային կոորդինատային համակարգում ստեղծված գեոդեզիական ցանցի 0-ական դասի` 6 կետ, I դասի` 50 կետ, II դասի` 856 կետ.
բ) պետական բարձունքային ցանցի I դասի 1985.33 կմ նիվելիրացում, որտեղ ընդգրկված են 595 հենանիշ և դրոշմանիշ, II դասի 1234.4 կմ նիվելիրացում, որտեղ ընդգրկված են 347 հենանիշ և դրոշմանիշ:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
1. WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական նոր ցանցի ստեղծման համար նախատեսված միջոցառումների տեսակները և դրանց ծավալները ներկայացված են N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
._________________________________________________________________________.
|NN | Աշխատանքի անվանումը |Ծավալը|Միավորի|Գումարը|
|ը/կ | | |արժեքը |(հազ. |
| | | |(դրամ) |դրամ) |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|I. |ՀՀ պետական բարձունքային I և II դասերի | | | |
| |ցանցերի վերակառուցման, նիվելիրացման | | | |
| |և հավասարակշռման աշխատանքները | | | |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|1. |I դասի նիվելիրացման աշխատանքներ |259.5 |92959 |24122.9|
|____|_____________________________________________|______|_______|_______|
|2. |Գրավիմետրիական աշխատանքներ |66 |40000 |2640.0 |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|3. |I դասի նիվելիրային ցանցի հավասարակշռում |638.8 |3400 |2172.0 |
| |և կատալոգի կազմում | | | |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|4. |II դասի նիվելիրացման աշխատանքներ |227.2 |36161 |8215.8 |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|5. |Գրավիմետրիական աշխատանքներ |38 |40000 |1520 |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|6. |II դասի նիվելիրային ցանցի հավասարակշռում |392.2 |2958 |1160.1 |
| |և կատալոգի կազմում | | | |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|7. |Տեխնիկական հաշվետվության կազմում |1 |651 |651 |
|____|_____________________________________________|______|_______|_______|
| |ընդամենը | | |40481.8|
|____|_____________________________________________|______|_______|_______|
|II. |ՀՀ պետական բարձունքային I և II դասերի | | | |
| |ցանցերի ուսումնասիրման, հետազոտման, | | | |
| |նոր ցանցի ստեղծման, նիվելիրացման և | | | |
| |հավասարակշռման աշխատանքներ | | | |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|1. |I դասի նիվելիրացման աշխատանքներ |90.22 |92959 |8386.8 |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|2. |Գրավիմետրիական աշխատանքներ |65 |40000 |2600 |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|3. |I դասի նիվելիրային ցանցի հավասարակշռում |90.22 |3400 |306.8 |
| |և կատալոգի կազմում | | | |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|4. |II դասի նիվելիրացման աշխատանքներ |382.2 |36161 |13820.7|
|____|_____________________________________________|______|_______|_______|
|5. |Գրավիմետրիական աշխատանքներ |101 |40000 |4040 |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|6. |II դասի նիվելիրային ցանցի հավասարակշռում |382.2 |2958 |1130.5 |
| |և կատալոգի կազմում | | | |
|____|_____________________________________________|______|_______|_______|
|7. |Տեխնիկական հաշվետվության կազմում |1 |500000 |500.0 |
|____|_____________________________________________|______|_______|_______|
| |ընդամենը | | |30784.8|
|____|_____________________________________________|______|_______|_______|
|III.|Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում | | |5000.0 |
| |WGS-84 համաշխարհային գեոդեզիական | | | |
| |կոորդինատային համակարգում կետերի | | | |
| |կատալոգների կազմման հրահանգը ՀՀ ազգային | | | |
| |գեոդեզիական ցանցի հիմնական դրույթները | | | |
| |I, II, III և IV դասերի նիվելիրացման | | | |
| |հրահանգը WGS-84 համաշխարհային գեոդեզիական | | | |
| |կոորդինատային համակարգում գեոդեզիական | | | |
| |ցանցի հրահանգը | | | |
|____|_____________________________________________|______|_______|_______|
| |ընդամենը | | |76266.6|
|____|_____________________________________________|______|_______|_______|
| |ԱԱՀ-ն` 20 տոկոս | | |15253.3|
|____|_____________________________________________|______|_______|_______|
| |Ընդամենը | | |91519.9|
._________________________________________________________________________.
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
2. Գեոդեզիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսվող աշխատանքների արժեքը` ըստ նախատեսված ծավալների, ներկայացված է N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 2
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը | 2006 թ. |
|ը/կ | |____________________________________________|
| | |ընդա- |ծավա-| I | II | III | IV |
| | |մենը |լը |եռամս-|եռամս- |եռամս- |եռամս- |
| | | | |յակ |յակ |յակ |յակ |
|____|____________________________________________________________________|
|I. |ՀՀ պետական բարձունքային I և II դասերի ցանցերի վերակառուցման, |
| |նիվելիրացման և հավասարակշռման աշխատանքները |
|____|____________________________________________________________________|
|1. |I դասի նիվելիրացման |24122.9|259.5|3718.4|10202.2|10202.3| |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|2. |Գրավիմետրիական |2640.0 |66 | |1320.0 |1320.0 | |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|3. |I դասի նիվելիրային |2172.0 |638.8| | | |2172.0 |
| |ցանցի հավասարակշռում և | | | | | | |
| |կատալոգի կազմում | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|4. |II դասի նիվելիրացման |8215.8 |227.2| |4107.9 |4107.9 | |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|5. |Գրավիմետրիական |1520 |38 | |760.0 |760.0 | |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|6. |II դասի նիվելիրային |1160.1 |392.2| | | |1160.1 |
| |ցանցի հավասարակշռում և | | | | | | |
| |կատալոգի կազմում | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|7. |Տեխնիկական |651 |1 | | | |651 |
| |հաշվետվության կազմում | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
| |ընդամենը |40481.8| |3718.4|16390.1|16390.2|3983.1 |
|____|____________________________________________________________________|
|II. |ՀՀ պետական բարձունքային I և II դասերի ցանցերի ուսումնասիրման, |
| |հետազոտման, նոր ցանցի ստեղծման, նիվելիրացման և հավասարակշռման |
| |աշխատանքները |
|____|____________________________________________________________________|
|1. |I դասի նիվելիրացման |8386.8 |90.22| |4193.4 |4193.4 | |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|2. |Գրավիմետրիական |2600 |65 | |1280.0 |1320.0 | |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|3. |I դասի նիվելիրային |306.8 |90.22| | | |306.8 |
| |ցանցի հավասարակշռում և | | | | | | |
| |կատալոգի կազմում | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|4. |II դասի նիվելիրացման |13820.7|382.2| |6910.3 |6910.4 | |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|5. |Գրավիմետրիական |4040 |101 | |2000.0 |2040.0 | |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|6. |II դասի նիվելիրային |1130.5 |382.2| | | |1130.5 |
| |ցանցի հավասարակշռում և | | | | | | |
| |կատալոգի կազմում | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|7. |Տեխնիկական |500.0 |500.0| | | |500.0 |
| |հաշվետվության կազմում | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
| |ընդամենը |30784.8| | |14383.7|14463.8|1937.3 |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|III.|Նորմատիվ-տեխնիկական |5 000 0| | |1 000 0|1 000 0|3 000 0|
| |փաստաթղթերի մշակում | | | | | | |
| |WGS-84 համաշխարհային | | | | | | |
| |գեոդեզիական | | | | | | |
| |կոորդինատային | | | | | | |
| |համակարգում կետերի | | | | | | |
| |կատալոգների կազմման | | | | | | |
| |հրահանգը I, II, III և | | | | | | |
| |IV դասերի նիվելիրացման | | | | | | |
| |հրահանգը | | | | | | |
| |WGS-84 համաշխարհային | | | | | | |
| |գեոդեզիական | | | | | | |
| |կոորդինատային | | | | | | |
| |համակարգում գեոդեզիական| | | | | | |
| |ցանցի հրահանգը | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
| |ընդամենը |76266.6| |3718.4|31773.8|31854.0|8920.4 |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
| |ԱԱՀ-ն` 20 տոկոս |15253.3| |743.7 |6354.7 |6370.8 |1784.1 |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
| |Ընդամենը |91519.9| |4462.1|38128.5|38224.8|10704.5|
._________________________________________________________________________.
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Աղյուսակ N 3
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը | 2006 թ. |
|ը/կ | |____________________________________________|
| | |ընդա- |ծավա-| I | II | III | IV |
| | |մենը |լը |եռամս-|եռամս- |եռամս- |եռամս- |
| | | | |յակ |յակ |յակ |յակ |
|____|____________________________________________________________________|
|I. |ՀՀ պետական բարձունքային I և II դասերի ցանցերի վերակառուցման, |
| |նիվելիրացման և հավասարակշռման աշխատանքները |
|____|____________________________________________________________________|
|1. |I դասի նիվելիրացման |24122.9|259.5|______|_______|_______| |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|2. |Գրավիմետրիական |2640.0 |66 | |_______|_______| |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|3. |I դասի նիվելիրային |2172.0 |638.8| | | |_______|
| |ցանցի հավասարակշռում և | | | | | | |
| |կատալոգի կազմում | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|4. |II դասի նիվելիրացման |8215.8 |227.2| |_______|_______| |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|5. |Գրավիմետրիական |1520 |38 | |_______|_______| |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|6. |II դասի նիվելիրային |1160.1 |392.2| | | |_______|
| |ցանցի հավասարակշռում և | | | | | | |
| |կատալոգի կազմում | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|7. |Տեխնիկական |651 |1 | | | |_______|
| |հաշվետվության կազմում | | | | | | |
|____|____________________________________________________________________|
|II. |ՀՀ պետական բարձունքային I և II դասերի ցանցերի ուսումնասիրման, |
| |հետազոտման, նոր ցանցի ստեղծման, նիվելիրացման և հավասարակշռման |
| |աշխատանքները |
|____|____________________________________________________________________|
|1. |I դասի նիվելիրացման |8386.8 |90.22| |_______|_______| |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|2. |Գրավիմետրիական |2600 |65 | |_______|_______| |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|3. |I դասի նիվելիրային |306.8 |90.22| | | |_______|
| |ցանցի հավասարակշռում և | | | | | | |
| |կատալոգի կազմում | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|4. |II դասի նիվելիրացման |13820.7|382.2| |_______|_______| |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|5. |Գրավիմետրիական |4040 |101 | |_______|_______| |
| |աշխատանքներ | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|6. |II դասի նիվելիրային |1130.5 |382.2| | | |_______|
| |ցանցի հավասարակշռում և | | | | | | |
| |կատալոգի կազմում | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|7. |Տեխնիկական |500.0 |500.0| | | |_______|
| |հաշվետվության կազմում | | | | | | |
|____|_______________________|_______|_____|______|_______|_______|_______|
|III.|Նորմատիվ-տեխնիկական |5 000 0| | |_______|_______|_______|
| |փաստաթղթերի մշակում | | | | | | |
| |WGS-84 համաշխարհային | | | | | | |
| |գեոդեզիական | | | | | | |
| |կոորդինատային | | | | | | |
| |համակարգում կետերի | | | | | | |
| |կատալոգների կազմման | | | | | | |
| |հրահանգը I, II, III և | | | | | | |
| |IV դասերի նիվելիրացման | | | | | | |
| |հրահանգը WGS-84 | | | | | | |
| |WGS-84 համաշխարհային | | | | | | |
| |գեոդեզիական | | | | | | |
| |կոորդինատային | | | | | | |
| |համակարգում գեոդեզիական| | | | | | |
| |ցանցի հրահանգը | | | | | | |
._________________________________________________________________________.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԾՐԱԳԻՐ
«Գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների
իրականացում և սեփականության իրավունքի վկայականների տրամադրում»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 06 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
ԾՐԱԳԻՐ
«Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի
տեղեկատվության տրամադրում»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 07 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
ԾՐԱԳԻՐ
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Ընդհանուր նպատակը
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, կադաստրային տվյալների մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության և կենտրոնացման սկզբունքների հիման վրա:
Առաջնորդվելով պետական գրանցման այս հիմնական սկզբունքներով` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում կադաստրի համակարգը նպատակ ունի լուծելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առաջադրված կարևոր խնդիրներ, որոնք են`
ա) 2006 թվականի ընթացքում ընթացիկ գործունեության արդյունքում գրանցել շուրջ 100 հազ. միավոր անշարժ գույք,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայտերի հիման վրա կատարել 103722.0 հազ. դրամի պետական գրանցում,
գ) ավարտել գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվական համակարգի ստեղծումը,
դ) գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տվյալների մատչելիության, օբյեկտիվության և անընդհատության ապահովումը:
Պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը ենթադրում է գույքի նկատմամբ դեռևս չգրանցված իրավունքների պետական գրանցում և այս իմաստով գրանցված իրավունքների երաշխավորման խնդրով է թելադրված իրավունքների պետական գրանցման, այսինքն` գույքի նկատմամբ իրավունքների ճանաչման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ճշգրիտ ու անշեղ կատարումը, առանց որի անհնար է երաշխավորել գույքի նկատմամբ գրանցված իրավունքները:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական գրանցման աշխատանքները լիարժեք չեն իրականացվում, քանի որ գրանցված չեն անշարժ գույքի նկատմամբ բոլոր իրավունքներն ու սահմանափակումները:
Ծրագրի իրականացման նպատակը և ակնկալվող արդյունքները
2006 թվականի ընթացքում կգրանցվի շուրջ 100 հազար միավոր գույքի նկատմամբ իրավունք:
Համակարգի առջև դրված խնդիրների լուծման համար հարկավոր է`
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ճշգրիտ կատարումն ապահովելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գրանցման վարչության աշխատողներին պարբերաբար գործուղել կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ:
2. Գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվական համակարգի ներդրման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տվյալների մատչելիության, օբյեկտիվության և անընդհատության ապահովման խնդիրների արդյունավետ լուծման նպատակով 2006 թվականին անհրաժեշտ է`
ա) կանոնակարգել պետական կառավարման մարմինների և իրավունքի մյուս սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը,
բ) ձեռնարկել միջոցներ` տեղեկատվական բանկի, ավտոմատացված կադաստրի ներդրման աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար:
Անհրաժեշտ միջոցները
Ծրագրային գործունեություն
2006 թվականի ընթացքում իրավունքների պետական գրանցման մեխանիզմների կատարելագործման և կադաստրային տվյալների մասին տեղեկատվության մատչելիության, անընդհատության և օբյեկտիվության ապահովման համար նախատեսված են հետևյալ աշխատանքները`
ա) միջոցների ձեռնարկում` տեղեկատվական բանկի, ավտոմատացված կադաստրի ներդրման աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար,
բ) բոլոր տարածքային ստորաբաժանումներում ավտոմատացված կադաստրի համակարգի ներդնում, որի արդյունքում կլուծվեն շատ խնդիրներ` իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման բնագավառում, ընդ որում, 2006 թվականին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի N 155 որոշման շրջանակներում տրամադրել շուրջ 60000 անվճար տեղեկատվություն, որի ընդհանուր արժեքը կկազմի մոտավորապես 30 մլն դրամ:
Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ` ապահովելու համար էլեկտրոնային արխիվների ստեղծման ավարտի, կադաստրի արխիվային ֆոնդի վերականգնման աշխատանքները, որի համար անհրաժեշտ են`
ա) հայտնաբերել անընթեռնելի, մաշված կամ պատռված, կորած կամ վնասված փաստաթղթերը և գործերը,
բ) արխիվային ֆոնդի վերականգնման աշխատանքները, էլեկտրոնային արխիվների ստեղծմանը զուգահեռ ներառվելու են նաև կորած կամ վնասված կադաստրային գործերի վերականգնման, դրանց` համակարգչում տեսաներածման և կադաստրային գործերի` անընթեռնելի, մաշված կամ պատռված փաստաթղթերի վերականգնման աշխատանքները,
գ) կադաստրային գործերի թղթապանակների (արագակար) շուրջ 40 տոկոսը փոխարինել նորերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԾՐԱԳԻՐ
«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող
եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսեր»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 08 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
Ծրագրի իրականացման նպատակը
Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի` անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը պլանավորվում, իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով և հաստատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին հավելվածով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2006 թվականի տարեկան ծախսերը պլանավորվում են 1731722.0 հազ. դրամի չափով, որից 1583000.0 հազ. դրամը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից 2006 թվականի ընթացքում պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման ծառայության դիմաց գանձվելիք վճարների հաշվին:
Ստացված եկամուտների հաշվին կիրականացվեն հետևյալ ուղղություններով նախատեսված ծախսերը (N 1 աղյուսակ)`
1. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ` այս հոդվածով նախատեսված է իրականացնել 1045458.8 հազ. դրամի ծախս: Այն հաշվարկվել է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Աշխատողների խրախուսման նպատակով ստեղծվում է խրախուսման ֆոնդ, որը հաշվարկվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն` աշխատավարձի տարեկան ֆոնդի 40 տոկոսի չափով:
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ` հաշվարկվել է «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով նշված օրենքում կատարված փոփոխությունները, որոնք կազմում են ընդամենը 204857.4 հազ. դրամ:
3. Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ` 2006 թվականին պլանավորվում են գործուղումներ` ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ հանրապետությունից դուրս, որոնց գծով նախատեսվում է իրականացնել համապատասխանաբար 9000.0 և 14000.0 հազ. դրամի ծախս: Հաշվարկները կատարվել են Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղումների համար սահմանված նորմաների հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական ապարատում հաշվառված է 7 ծառայողական մեքենա: Մեկ տրանսպորտային միավորի համար ծառայությունների վճարը հաշվարկված է 1200.0 հազ. դրամ, ընդամենը` 8400.0 հազ. դրամ:
Տարածքային ստորաբաժանումներում հաշվառված է 49 ծառայողական մեքենա, և կպահանջվի տարեկան 56800 հազ. դրամ:
5. Կապի ծառայությունների վճար` կապի ծառայություններից օգտվելու համար 2006 թվականին պլանավորվում է իրականացնել 28505.3 հազ. դրամի ծախս: Հաշվարկները կատարվել են` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման պահանջները:
6. Կոմունալ ծառայությունների վճար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի գործունեության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի օգտագործման համար ծախսերը որոշելիս` հաշվի է առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշմամբ նախատեսված նորմերը: Տարածքային ստորաբաժանումների ջեռուցման և վառելիքի գումարը մեկ տարվա համար կազմում է 1324.0 հազ. դրամ: Հաշվարկների ժամանակ հաշվի է առնվել տարածքային ստորաբաժանումների գոտիականությունը և բյուջետային նորմաները: Համակարգում գործող 49 ստորաբաժանումներում լուսավորության, սարքավորումների օգտագործման, ձմռան ամիսներին սարքերի և աշխատողների համար անհրաժեշտ ջերմաստիճանի պահպանման համար էլեկտրաէներգիայի ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 47600.0 հազ. դրամ, իսկ կենտրոնական ապարատի էլեկտրաէներգիայի ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 10000.0 հազ. դրամ:
Համակարգի կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերը մեկ տարում կազմում են շուրջ 57600.0 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները կնքել են պայմանագրեր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ: Հաշվարկը կատարվել է ըստ նորմատիվի` մեկ աշխատողին օրական 30 լ ջուր: Համակարգի կողմից օգտագործվող ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձը մեկ տարվա համար կկազմի ընդամենը 938.5 հազ. դրամ:
Աղբահանության և դեռատիզացիայի ծախսերը հաշվարկվել են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի աղբահանության և դեռատիզացիայի պայմանագրի արժեքը` համաձայն որի նախատեսված է ամսական 30.0 հազ. դրամ վճար, տարեկան` 450.0 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշ ստորաբաժանումներ կնքել են աղբահանության և դեռատիզացիայի պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 850.0 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աղբահանության և դեռատիզացիայի ծախսերը կկազմեն ընդամենը 1300.0 հազ. դրամ:
7. Շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը նախատեսված են համաձայն տարածքային ստորաբաժանումների կողմից կնքված տարածքների վարձակալության պայմանագրերի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 23700.0 հազ. դրամ:
8. Այլ ծախսեր. արտագերատեսչական պահպանության ծախսեր` տարածքային ստորաբաժանումների կողմից կնքված արտագերատեսչական պահպանության պայմանագրային գումարը կազմում է 3000.0 հազ. դրամ:
9. Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր` կենտրոնական ապարատի հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր հոդվածով` 500.0 հազ. դրամ:
10. Ներկայացուցչական ծախսեր` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համագործակցում է մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որի համար անհրաժեշտ է 1290.0 հազ. դրամ:
11. Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր` հաշվարկված են մեկ աշխատողի հաշվով` մեկ ամսվա համար 750 դրամ, 7920.0 հազ. դրամ: Տարածքային բաժանմունքների բանկային ծառայություններից օգտվելու և սարքերի, սարքավորումների վերանորոգման համար կպահանջվի շուրջ 6580.0 հազ. դրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ապարատի նախորդ տարիների փաստաթղթերի արխիվացման համար նախատեսվում է 5000.0 հազ. դրամ, ընդամենը` 19500.0 հազ. դրամ:
12. Այլ ծախսեր` հաշվարկվել է 5000.0 հազ. դրամի չափով պահուստային ֆոնդ:
13. Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր` 2006 թվականի ընթացքում նախատեսվում է ձեռք բերել մեկ պատճենահանման սարք` 850.0 հազ. դրամ, մեկ համակարգիչ-սերվեր` 1100.0 հազ. դրամ, 7 համակարգիչ` 4550.0 հազ. դրամ, մեկ տպիչ սարք A3` 1600.0 հազ. դրամ, 3 տպիչ սարք A4` 500.0 հազ. դրամ, 5 անընդհատ սնուցման աղբյուր` 2000.0 հազ. դրամ, մեկ սկաներ A3` 1600.0 հազ. դրամ, 2 արտաքին կրիչ` 500.0 հազ. դրամ, 20 կոնդիցիոներ` 7300.0 հազ. դրամ:
Նախատեսվում է կատարել ընդամենը 20000.0 հազ. դրամի սարքավորումների գնում:
14. Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսերի գծով նախատեսվում է 15500.0 հազ. դրամ:
15. Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր` 2006 թվականի ընթացքում նախատեսվում է կատարել հետևյալ գնումները` 50 սեղան` 2500.0 հազ. դրամ, 60 գրապահարան` 3000.0 հազ. դրամ, 40 համակարգչի սեղան` 2000.0 հազ. դրամ, 60 բազկաթոռ` 3000.0 հազ. դրամ, 6 ղեկավարի սեղան` 1000.0 հազ. դրամ, 70 դարակաշար (ստելաժ)` 3500.0 հազ. դրամ:
Նախատեսվում է կատարել ընդամենը 15000.0 հազ. դրամի գնում:
16. Կապիտալ նորոգման ծախսեր` 2006 թվականի համար կազմում է 92644.0 հազ. դրամ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԾՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐ
Աղյուսակ N 1
._________________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Ընդհանուր |
|հոդվածների անվանումները |գումարը |
| |(հազ. դրամ)|
|_____________________________________________________________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |1583000.0 |
|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |1481254.0 |
|_____________________________________________________________|___________|
|Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց |1045458.8 |
|ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ | |
|_____________________________________________________________|___________|
|Ընթացիկ տրանսֆերտային վճարներ` |204857.4 |
| որից` | |
|_____________________________________________________________|___________|
| - պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |204857.4 |
|_____________________________________________________________|___________|
|Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |23000.0 |
|այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|- հանրապետության ներսում |9000.0 |
|_____________________________________________________________|___________|
|- արտասահմանում |14000.0 |
|_____________________________________________________________|___________|
|Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր |65280.0 |
|_____________________________________________________________|___________|
|Կապի ծառայությունների վճար |28505.3 |
|_____________________________________________________________|___________|
|Կոմունալ ծառայությունների վճար |61162.5 |
| այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|Վառելիքի և ջեռուցման ծախսեր |1324.0 |
|_____________________________________________________________|___________|
|Էլեկտրաէներգիայի ծախսեր |57600.0 |
|_____________________________________________________________|___________|
|Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |938.5 |
|_____________________________________________________________|___________|
|Այլ կոմունալ ծախսեր |1300.0 |
|_____________________________________________________________|___________|
|Այլ ծախսեր |52990.0 |
| այդ թվում` | |
|_____________________________________________________________|___________|
|շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր|23700.0 |
|_____________________________________________________________|___________|
|Արտագերատեսչական պահպանության ծախսեր |3000.0 |
|_____________________________________________________________|___________|
|Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր |500.0 |
|_____________________________________________________________|___________|
|Ներկայացուցչական ծախսեր |1290.0 |
|_____________________________________________________________|___________|
|Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |19500.0 |
|_____________________________________________________________|___________|
|Այլ ծախսեր` պահուստային ֆոնդ |5000.0 |
|_____________________________________________________________|___________|
| Ընդամենը` կապիտալ ծախսեր |101746.0 |
|_____________________________________________________________|___________|
|Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր |20000.0 |
|_____________________________________________________________|___________|
|Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր |15500.0 |
|_____________________________________________________________|___________|
|Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր |15500.0 |
|_____________________________________________________________|___________|
|Կապիտալ նորոգման ծախսեր |51246.0 |
._________________________________________________________________________.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԾՐԱԳԻՐ
«Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ համայնքների վարչական
սահմաններից դուրս գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերի
գնահատման աշխատանքների իրականացման պետական պատվեր»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 09 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
(Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս
գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային գնահատման 2004-2006
թվականների ծրագրի իրականացման շրջանակներում)
Բնական կերահանդակների ուսումնասիրությունների և կադաստրային
գնահատման անհրաժեշտությունը
Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգում, 2004-2006 թվականների ծրագրային աշխատանքների շրջանակներում, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող մոտավորապես 228.0 հազ. հեկտար հողատարածությունների վրա նախատեսվում է կատարել բնական կերահանդակների երկրաբուսաբանական ուսումնասիրություններ, կուլտուր-տեխնիկական վիճակի դիտարկումներ և հողերի որակական գնահատում: Այդ հողերի կադաստրային նոր գնահատման անհրաժեշտության հիմքում ընկած են ինչպես բնական հատկությունների, այնպես էլ արտադրողականության և կատարվող ծախսերի փոփոխությունները, նոր գների որոշման մեթոդաբանական մոտեցումները: Նոր գնահատման ընթացքում բնական կերահանդակները դիտվում են որպես անշարժ գույք և շուկայական շրջանառության առարկա:
Բնական կերահանդակների ուսումնասիրությունների անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանի Հանրապետության բնական կերահանդակների երկրաբուսաբանական` 20-30 տարվա վաղեմություն ունեցող հետազոտությունների համեմատությամբ, այժմյան արոտների ու խոտհարքների բուսական կազմի կուլտուր-տեխնիկական վիճակի էական փոփոխություններից: Վերջին 10-15 տարվա ընթացքում արոտների երկարատև, անխնա, չափից ավելի ծանրաբեռնված օգտագործումը և խնամքի բացակայությունը հանգեցրել են շատ հողատարածքներում արժեքավոր բույսերի քանակի նվազեցմանը, ոչ արժեքավոր` կոպտացողուն վատ ուտվող, վնասակար և թունավոր բույսերի քանակի ավելացմանը: Տրորվածության պատճառով գոյացել են բուսականությունից զուրկ տարածքներ: Դրանք տարբեր աստիճանի ոտնահարված, գուղձապատված, թփապատված, քարքարոտ ու ապառի ելքերով զանգվածներ են: Զգալի հողատարածքներում հողատարվածության, աղակալվածության, գերխոնավացման, տեխնոգեն աղտոտվածության, օրգանական նյութերի պաշարների աստիճանաբար նվազման և այլ բացասական երևույթների արտահայտվածության պատճառով ընկել է բնական կերահանդակների արտադրողականությունը, և գոյություն ունեցող նախկին գնահատման ցուցանիշները չեն համապատասխանում իրականությանը, ինչը հիմք է հանդիսանում այդ հողատարածքների նոր ուսումնասիրություններ և կադաստրային գնահատում կատարելու համար:
Նպատակը
Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային գնահատման նպատակներն են`
ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի համայնքների վարչական սահմաններից դուրս, լեռնային զանգվածների մոտավորապես 228.0 հազ. հեկտար հողատարածության վրա գտնվող գյուղատնտեսական հողատեսքերից` բնական կերահանդակների վիճակի ուսումնասիրման և որակական գնահատման իրականացումը, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգում, պետական հողային կադաստրի վարման աջակցումը,
բ) Հայաստանի Հանրապետության 10 մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող բնական կերահանդակների 2004-2006 թվականների ծրագրային աշխատանքների ամփոփումը:
Խնդիրները
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող բնական կերահանդակների վիճակի փոփոխությունների բացահայտում, բնութագրում, նոր ուսումնասիրությունների նյութերի հիման վրա դրանց որակական գնահատում:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող բնական կերահանդակների վիճակի մասին տեղեկատվության տրամադրում:
3. Հայաստանի Հանրապետության 10 մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող բնական կերահանդակների` ըստ զանգվածների, կադաստրային գնահատման քարտեզների ստեղծում:
4. Հայաստանի Հանրապետության 10 մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող բնական կերահանդակների` ըստ զանգվածների, կադաստրային գնահատման գրքերի ստեղծում:
Միջոցառումները
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման և գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի համակարգված դիտարկումների անցկացման մեթոդիկաները հաստատելու մասին» N 124 որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի համայնքների վարչական սահմաններից դուրս, լեռնային զանգվածների մոտավորապես 228.0 հազ. հեկտար հողատարածության վրա գտնվող բնական կերահանդակների երկրաբուսաբանական հետազոտությունների իրականացում, որակական և տնտեսական (արժեքային) գնահատում:
2. Հայաստանի Հանրապետության 10 մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող բնական կերահանդակների կադաստրային քարտեզների բազայի (էլեկտրոնային) հիմքերի վրա կադաստրային գնահատման քարտեզների պատրաստում` ըստ զանգվածների:
3. Հայաստանի Հանրապետության 10 մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող բնական կերահանդակների կադաստրային գնահատման գրքերի պատրաստում` ըստ զանգվածների:
Աշխատանքների կատարման փուլերը
I. Նախապատրաստական փուլ
1. Բնական կերահանդակների նախկին գնահատման նյութերի հավաքում և վերլուծություն:
2. Հետազոտվող զանգվածների բնական պայմանների (լեռնագրության, հողային, երկրաբանական, մակերեսային ջրերի, օդերևութաբանական և այլն), բուսական ծածկի ուսումնասիրությունների և դրանց ժամանակակից օգտագործման ու բարելավման վերաբերյալ առկա նյութերի հավաքում և վերլուծություն:
3. Հողաշինարարական, օդալուսանկարահանութային հիմքերի, համապատասխան գրականության ընտրություն և ուսումնասիրություն:
4. Հետազոտվող զանգվածների երթուղիների մշակում, դաշտային քարտեզի վրա հիմնական կտրվածքների, կիսափոսերի տեղերի նշանակում:
5. Ծանոթացում հերբարիումներին և բույսերի որոշիչներին, հետազոտվող տարածքների վրա տարածված բույսերի կազմին, այդ թվում`
կերահանդակների նախնական դասակարգումը և դրանց անցկացումը քարտեզագրական հիմքերի վրա,
քարտեզագրական հիմքերի վրա անտառների, ավազուտների, ճահիճների, խիստ քարքարոտ, անօգտագործելի տարածքների առանձնացում:
6. Աշխատանքային պլանի և ժամանակացույցի կազմում:
II. Դաշտային աշխատանքների փուլ
1. Բնական կերահանդակների երկրաբուսաբանական հետազոտությունները ներառում են հետազոտություններ և հանութային աշխատանքներ, այդ թվում`
ա) բուսականության վիճակի ուսումնասիրում`
բուսական տիպերի որոշում,
բուսականության կազմի որոշում,
կերահանդակների արտադրողականության որոշում,
կերահանդակներում թունավոր և վնասակար բուսականության հայտնաբերում,
կերահանդակների կուլտուր-տեխնիկական վիճակի որոշում.
բ) հողածածկի վիճակի ուսումնասիրում`
հողի տիպի, ենթատիպի որոշում,
հզորության որոշում,
հումուսի պարունակության որոշում,
հողատարվածության որոշում,
քարքարոտվածության որոշում.
գ) ռելիեֆի նկարագրություններ`
ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը,
լանջի կողմնադրությունը,
լանջի թեքության աստիճանը:
2. Հողաշինարարական հիմքերի վրա երկրաբուսաբանական ուրվագծերի, մելիորատիվ ֆոնդի և անօգտագործելի հողերի սահմանների առանձնացում:
3. Կերահանդակների բուսականության կուլտուր-տեխնիկական վիճակի նկարագրում` ըստ օգտագործման առանձնահատկությունների (խոտհարք, արոտ):
4. Կերահանդակների բուսածածկի բերքատվությունը որոշելու համար հունձի վերցնում,
5. Կերահանդակների անծանոթ և կասկածելի բույսերի հերբարիումի հավաքում:
6. Աշխատանքային քարտեզի վրա երկրաբուսաբանական ուրվագծերի սահմանների և համարների «կայանների», «կետերի» ամրագրում:
7. Վերցված նմուշների բուսականության տիպերի ցանկի կազմում, այդ թվում`
նմուշների բաժանումը` ըստ բուսաբանական խմբերի,
նմուշների չորացում և կշռում,
կերահանդակների բերքատվության հաշվարկում` չոր զանգվածի հաշվով:
III. Կամերալ աշխատանքների փուլ
1. Բնական կերահանդակների դաշտային ուսումնասիրությունների նյութերի մշակում և փաստաթղթերի պատրաստում, այդ թվում`
հավաքված նյութերի խմբավորում,
բուսական տիպերի և ենթատիպերի վերջնական դասակարգում,
կերահանդակների բերքատվության ցուցանիշների հաշվարկում:
2. Կերահանդակների երկրաբուսաբանական հեղինակային քարտեզների կազմում:
3. Կուլտուր-տեխնիկական վիճակի բարելավման և արդյունավետ օգտագործման միջոցառումների քարտեզի կազմում:
IV. Բնական կերահանդակների որակական գնահատման փուլ
1. Բնական կերահանդակների որակական գնահատում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման և գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի համակարգված դիտարկումների անցկացման մեթոդիկաները հաստատելու մասին» N 124 որոշմամբ հաստատված մեթոդիկայի:
2. Բնական կերահանդակների տարածքների բնական գոտիների առանձնացում:
3. Բնական կերահանդակների որակական գնահատման սանդղակների և ուղղման գործակիցների մշակում:
4. Երկրաբուսաբանական, հողագիտական հետազոտությունների հիման վրա բնական կերահանդակների հողերի որակական գնահատում` բոնիտում և խմբավորում:
5. Կերահանդակների բնական գոտիների գնահատման տնտեսական միջին բազիսային ցուցանիշների` ռենտային եկամտի և հողի կադաստրային միջին արժեքի որոշում:
6. Բնական կերահանդակների հողամասերի և հողային զանգվածների կադաստրային արժեքի որոշում:
7. Հայաստանի Հանրապետության 10 մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող բնական կերահանդակների կադաստրային քարտեզների բազայի (էլեկտրոնային) հիմքերի վրա կադաստրային գնահատման քարտեզների պատրաստում` ըստ զանգվածների:
8. Հայաստանի Հանրապետության 10 մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող բնական կերահանդակների կադաստրային գնահատման գրքերի պատրաստում` ըստ զանգվածների:
6. Բնական կերահանդակների հողամասերի և հողային զանգվածների կադաստրային արժեքի որոշում:
2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԿԵՐԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ` ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ
.__________________________________________________________.
|NN | Մարզի | Տարածաշրջանի |Լեռնազանգվածի մակերեսը|
|ը/կ| անվանումը | անվանումը | (հազ. հա) |
|___|____________|__________________|______________________|
|1. |Լոռի |Ստեփանավան |24.1 |
| | |__________________|______________________|
| | |Թումանյան |13.7 |
| | |__________________|______________________|
| | |Տաշիր |25.5 |
| | |__________________|______________________|
| | |Գուգարք |8.70 |
| | |__________________|______________________|
| | |ընդամենը` մարզում |72.0 |
|___|____________|__________________|______________________|
|2. |Շիրակ |Ախուրյան |0.4 |
| | |__________________|______________________|
| | |Արթիկ |10.0 |
| | |__________________|______________________|
| | |Ամասիա |11.5 |
| | |__________________|______________________|
| | |Աշոցք |12.5 |
| | |__________________|______________________|
| | |ընդամենը` մարզում |34.4 |
|___|____________|__________________|______________________|
|3. |Սյունիք |Սիսիան |72.4 |
| | |__________________|______________________|
| | |Գորիս |10.20 |
| | |__________________|______________________|
| | |Կապան |32.40 |
| | |__________________|______________________|
| | |Մեղրի |6.60 |
| | |__________________|______________________|
| | |ընդամենը` մարզում |121.60 |
|___|_______________________________|______________________|
| |Ընդամենը` հանրապետությունում |228.0 |
| |2006 թվականի ընթացքում | |
.__________________________________________________________.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԾՐԱԳԻՐ
«Գույքահարկի և հողի հարկի բազայի ստեղծման նպատակներով անշարժ
գույքի, այդ թվում` հողերի կադաստրային գնահատման
աշխատանքների իրականացում»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 10 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Ներկա իրավիճակը
Համաձայն «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հողային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթների պահանջներին համապատասխան, հողի հարկով հարկման, ամենամյա բազաների ստեղծման նպատակով յուրաքանչյուր տարի իրականացվել է հողամասերի գնահատում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում հողի հարկի հարկման 1997-2003 թթ. բազաների ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից յուրաքանչյուր տարի գնահատվել են շուրջ 1,2 մլն միավոր, իսկ 2004 թվականին` շուրջ 1.5 մլն միավոր հողամասեր` շուրջ 480 հազ. հեկտար ընդհանուր մակերեսով:
Հայաստանի Հանրապետությունում 2006 թվականին հողի հարկի բազաների ձևավորման նպատակով 2006 թվականի ընթացքում, ըստ սահմանված ժամանակացույցի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից կիրականացվեն հողերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, փոփոխված գյուղատնտեսական հողատեսքերի, նպատակային կամ գործառական նշանակության փոփոխություններով պետական գրանցում ստացած հողամասերի, ինչպես նաև սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի կադաստրային գնահատում` 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա, այդ թվում` համայնքների ղեկավարների կողմից տրամադրված հողամասերի ընթացիկ հաշվառման մասին տվյալների հիման վրա:
Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզի սահմաններում) գտնվող հողերի կադաստրային գնահատումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ անտառային հողերի կադաստրային գնահատումը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ հողերի գնահատման կարգը սահմանվելու դեպքում:
Նպատակը
Ծրագրի նպատակը հողի հարկի 2006 թվականի հարկման բազայի ձևավորումն է` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Խնդիրները
1. Հարկման նպատակով հողերի կադաստրային գնահատման 2006 թվականի աշխատանքների իրականացում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 48 տարածքային ստորաբաժանումների գնահատման բաժինների մասնագետների կողմից, այդ թվում`
բնակավայրերի և այլ նպատակային նշանակության հողերի,
գյուղատնտեսական նշանակության հողերի,
անտառային նշանակության հողերի կադաստրային գնահատում (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվելու դեպքում):
2. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հողի հարկի հարկման բազայի որոշման նպատակով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող հողերի կադաստրային գնահատման աշխատանքների արդյունքում ձևավորված` հարկվող օբյեկտ հանդիսացող հողամասերի հարկման բազաների (կադաստրային գների) պահպանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին (համապատասխան ձևաթղթերով և մագնիսական կրիչներով):
Միջոցառումները
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 48 տարածքային ստորաբաժանումների կողմից հողի հարկի հարկման բազաների ձևավորման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող շուրջ 1.5 մլն միավոր հողամասերի կադաստրային գնահատման աշխատանքների իրականացում, այդ թվում`
ա) շուրջ 620000 միավոր բնակավայրերի և այլ նպատակային նշանակության հողամասերի,
բ) շուրջ 840000 միավոր գյուղատնտեսական նշանակության հողամասերի,
գ) շուրջ 40000 միավոր այլ հողերի կադաստրային գնահատում:
2. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և սահմաններից դուրս գտնվող հողերի կադաստրային գնահատման աշխատանքների արդյունքում ձևավորված հարկման բազաների (կադաստրային գների) ներառում համակարգչի մեջ և արտատպում համապատասխան ձևաթղթերի վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին:
3. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող գնահատման կարգերով` հողի հարկի հարկման բազաների ձևավորում:
Աշխատանքների իրականացումը
1. Հայաստանի Հանրապետության մարզերում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող գյուղատնտեսական հողատեսքերը գնահատվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման և գյուղատնտեսական հողատեսքերի վիճակի համակարգված դիտարկումների անցկացման մեթոդիկաները հաստատելու մասին» N 124 որոշմամբ հաստատված մեթոդիկայի:
2. Հարկվող օբյեկտ համարվող հողամասերի հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշմամբ հաստատված հողերի կադաստրային զուտ եկամտի և արժեքի (ժամանակավոր) միջին չափերն ու Երևան քաղաքի տարածագնահատման գոտիները,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշման 1-ին կետով հաստատված` ըստ համայնքների և գնահատման շրջանների տվյալներից` տնամերձի զուտ եկամտի արժեքները,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշմամբ հաստատված` գնահատման կարգով հաշվարկված կադաստրային գները:
3. Աշխատանքներն իրականացվելու են «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, նորմատիվ-գերատեսչական ակտերով սահմանված ժամկետներում և ծավալներով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անմիջական աջակցությամբ և հսկողությամբ:
4. Հողի հարկի բազայի ստեղծման նպատակով աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 48 տարածքային ստորաբաժանումների կողմից:
5. Հողի հարկի բազաները տրամադրվելու են հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի «Հողի սեփականատերերի, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգի մասին» N 629 որոշմամբ հաստատված կարգով:
Ծրագրային աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները
Կձևավորվեն Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և սահմաններից դուրս (մարզի սահմաններում) գտնվող հողերի` հողի հարկի 2006 թվականի հարկման բազաները, որոնք հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին փոխանցվելուց հետո հնարավորություն կընձեռվի հաշվարկելու և գանձելու 2006 թվականի հողի հարկը` համայնքային բյուջեներում ներգրավելու համար:
.__________________________________________________________________.
|Միջոցառումը |Միավորի |Միավորների | Ընդամենը` |
| | գինը | քանակը | գինը |
| |(դրամ) |(հազ. դրամ) |(մլն դրամ) |
|________________________________|_________________________________|
| | 2006 թ. |
|________________________________|_________________________________|
|Հողերի գնահատում (կադաստրային |23.3 |1500.0 |35.0 |
|արժեքների հաշվարկում) | | | |
|__________________________________________________________________|
|Հողերի գնահատումն իրականացվելու է ՀՀ կառավարությանն առընթեր |
|անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային |
|ստորաբաժանումների կողմից: |
.__________________________________________________________________.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԾՐԱԳԻՐ
«Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ներդնում,
զարգացում և տեղեկատվական բանկի սպասարկում»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 11 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՆՈՒՄ, ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական ավտոմատացված համակարգի և տեղեկատվական բանկի ստեղծման ծրագիրը մշակվել է` ելնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ և 45-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 33-րդ և «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի ավտոմատացված համակարգի ստեղծման ու վարման ընդհանուր դրույթների (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից` 14.02.2003 թ., N 32203055) 6-րդ կետի պահանջներից:
1. Իրավիճակի նկարագրությունը
Հողային կադաստրների ստեղծման և ավտոմատացման արտերկրի փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ հողային կադաստրի տվյալների լրիվության, հավաստիության ապահովումը, հողակադաստրային տվյալների ստացման և փաստաթղթերի ձևակերպման գործընթացների արագացումը հնարավոր է միայն անշարժ գույքի միասնական տեղեկատվական բանկի ստեղծման միջոցով, որը պարունակում է անշարժ գույքի մասին ամբողջ (հաշվառման, գրանցման և գնահատման) տեղեկատվությունը:
1.1. Կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծումը
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա է ավելի քան 1500000 թղթապանակ` անշարժ գույքի մասին տեղեկատվությամբ, որոնք պահպանվում են Հայաստանի Հանրապետության 47 արխիվներում, որոնցից 7-ը` Երևանում: Բացի դրանից` տեղեկատվությունն ավելանում է նաև անշարժ գույքի նկատմամբ կատարվող գործարքներից` ամսական միջին հաշվով` 4100 գործարք:
Անշարժ գույքի կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվներն ստեղծվում են սկսած 2000 թվականից: Արդեն մուտքագրվել է 1,399,065 կադաստրային գործի (կադաստրային գործի ծածկագիր, անշարժ գույքի կադաստրային ծածկագիր, անշարժ գույքի հասցե, սեփականատիրոջ (օգտագործողի) անուն, ազգանուն (անվանում), վկայականի համար) տվյալներ, ծածկագրվել և մուտքագրվել են 19,400,208 էջի (փաստաթղթի տիպ, հերթական համար, ֆորմատ) տվյալներ, տեսաներածվել է 1,664,139 էջ:
2003-2004 թվականների ընթացքում կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները ներկայացված են N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
.____________________________________________________.
|Տարեթիվը |Կադաստրային գործը|Կադաստրային|Տեսաներածված|
| | |գործի էջը | էջը |
|_________|_________________|___________|____________|
|2003 թ. |311,612 |6,240,895 |449,462 |
|_________|_________________|___________|____________|
|2004 թ. |244,042 |5,337,314 |814,680 |
.____________________________________________________.
1.2. Աշխատատեղերի տեխնիկական ապահովումը և վերազինումը
Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծման և առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 1998-2004 թվականներին ձեռք բերված համակարգչային տեխնիկայի ցանկը ներկայացված է N 2 աղյուսակում:
Աղյուսակ N 2
._________________________________________________________________________.
| Սարքավորման | Քանակը |Ընդա-|
| անվանումը | |մենը |
|_______________|___________________________________________________|_____|
|Համակարգիչ |«Պենտիում»|»Պենտիում II»|»ՊենտիումIII»|»ՊենտիումIV»| |
| |__________|_____________|_____________|____________|331 |
| | 7 | 161 | 58 | 105 | |
|_______________|___________________________________________________|_____|
|Տպիչ | A0 ֆորմատ | A4 ֆորմատ | A3 ֆորմատ | |
| |_____________|___________________|_________________|123 |
| | 2 | 78 | 45 | |
|_______________|_____________|___________________|_________________|_____|
|Տեսաներածիչ | A0 ֆորմատ | A4 ֆորմատ | A3 ֆորմատ | |
| |_____________|___________________|_________________|64 |
| | 3 | 48 | 13 | |
|_______________|___________________________________________________|_____|
|Արխիվացման սարք| <= 2 ԳԲ | <= 80 GB | |
| |________________________|__________________________|51 |
| | 23 | 28 | |
|_______________|___________________________________________________|_____|
|Օպտիկական | 7 |7 |
|կրիչների մասսիվ| | |
|_______________|___________________________________________________|_____|
|Ցանցային | 10 ՄԲիտ/Վ | 10/100 ՄԲիտ/Վ | 1 ԳԲիտ | |
|կուտակիչ |_____________|___________________|_________________|57 |
| | 40 | 15 | 2 | |
|_______________|___________________________________________________|_____|
|Պատճենահանող | 51 |51 |
|սարք | | |
._________________________________________________________________________.
Համակարգչային տեխնիկան հիմնականում ձեռք է բերվել մինչև 2003 թ., որի պատճառով այդ սարքավորումները և ֆիզիկապես, և բարոյապես արդեն մաշված են (համակարգիչներ` «Պենտիում», «Պենտիում II», «Պենտիում III», 68 տոկոս, ցանցային կուտակիչներ` 10 ՄԲիտ/Վ` 70 տոկոս, արխիվացման սարքեր` <= 2 ԳԲ` 45 տոկոս, տեսաներածիչներ (18 հատ, որոնք աշխատում են միայն ՄՍ ՎԻՆԴՕՈՒՍ 98 գործող համակարգի հետ)` 28 տոկոս, պատճենահանող սարքեր` 74 տոկոս (2003-2004 թթ. ձեռք է բերվել 13 նոր սարք) և չեն բավարարում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, ծրագրային ապահովման, տեխնիկական պահանջները: ՈՒնեցած համակարգիչներից 51 տոկոսը (168 համակարգիչ) ունեն ընդամենը միայն 64 ՄԲ օպերատիվ հիշողություն և 4-8ԳԲ` արտաքին հիշողություն: Մինչդեռ միայն ՄՍ ՎԻՆԴՕՈՒՍ 2000 (MS WINDOWS 2000) կամ ավելի բարձր տարբերակի գործող համակարգերի համար անհրաժեշտ է ամենաքիչը 128 ՄԲ օպերատիվ հիշողություն («Միքրոսֆթ» ֆիրմայի կողմից հանձնարարելի օպերատիվ հիշողությունը 256 ՄԲ է)` չհաշված տվյալների շտեմարանների ղեկավարման համակարգը (օգտագործվում է ՄՍ ՍՔԼ 2000` անհրաժեշտ է ևս 256 ՄԲ) և կադաստրային քարտեզների ստեղծման ու վարման համակարգը (օգտագործվում է «Բենտլեյ» ֆիրմայի Միքրոստեյշն համակարգը` լրացուցիչ 256 ՄԲ): Ներկայումս միայն կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծման և տեղեկատվության տրամադրման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին անհրաժեշտ են ամենաքիչը 80 ԳԲ արտաքին հիշողությամբ համակարգիչներ` չհաշված համայնքների թվային կադաստրային քարտեզները, որոնց համար անհրաժեշտ է լրացուցիչ` ամենաքիչը 40 ԳԲ արտաքին հիշողություն: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական կենտրոնում կուտակված տեղեկատվության պահպանման ու թարմացման համար այսօր արդեն անհրաժեշտ է մոտավորապես 4 ՏԲ (տերաբայթ) արտաքին հիշողություն, մինչդեռ առկա երկու սերվերների արտաքին հիշողությունը կազմում է ընդամենը 1.5 ՏԲ: Նախնական գնահատականներով անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի պահպանման համար, չհաշված պահուստային պատճենները և պետական մասշտաբային շարքի թվային տեղագրական քարտեզները, անհրաժեշտ է մոտավորապես 10ՏԲ արտաքին հիշողություն:
Բացի դրանից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ունեցած համակարգիչների 68 տոկոսը («Պենտիում», «Պենտիում II», «Պենտիում III») վաղուց արդեն դուրս են եկել արտադրությունից, և համակարգչի որևէ սարքի` շարքից դուրս գալու դեպքում երբեմն անհնար է գտնել համապատասխան պահեստամասը կամ այն հնարավոր է լինում ձեռք բերել շատ երկար ժամանակամիջոցում (2-6 ամիս), որի հետևանքով անհնար է ապահովել տեղեկատվության լրիվությունը և արդիականությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգիչների տեխնիկական պարամետրերի անբավարարության հետևանքով դանդաղում են (նույն գործողությունը կատարվում է 2-3 անգամ ավելի դանդաղ) տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները, ընկնում է մարդկային ռեսուրսների օգտագործման օգտակար գործողության գործակիցը: Բացի դրանից` ֆիզիկապես և բարոյապես մաշված (68 տոկոս` «Պենտիում», «Պենտիում II», «Պենտիում III») տեխնիկական սարքավորումներն աշխատանքային վիճակում պահելու համար ծախսվում են զգալի աշխատանքային և ֆինանսական ռեսուրսներ:
2003-2004 թվականների Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ձեռք բերված տեխնիկական հիմնական սարքավորումների (չհաշված պահեստամասերն ու տեխնիկայի թարմացման և հզորացման սարքերը` օպերատիվ և արտաքին հիշողություն) ցանկը ներկայացված է N 3 աղյուսակում:
Աղյուսակ N 3
.________________________________________________________________________.
| Սարքավորման անվանումը |2003 թ.|2004 թ.|Ընդամենը|
|_______________________________________________|_______|_______|________|
|Համակարգիչ (ներառյալ սնուցման աղբյուրները` UPS)|33 |50 |83 |
|_______________________________________________|_______|_______|________|
|Տեսաներածիչ | |5 |5 |
|_______________________________________________|_______|_______|________|
|Տպիչ` A4 ֆորմատի | |10 |10 |
|_______________________________________________|_______|_______|________|
|Տպիչ` A3 ֆորմատի | |5 | |
|_______________________________________________|_______|_______|________|
|Պատճենահանող սարք |3 |10 |13 |
.________________________________________________________________________.
Անշարժ գույքի ավտոմատացման համակարգի ներդրման և շահագործման համար անհրաժեշտ համակարգիչների (ներառյալ սնուցման աղբյուրները` UPS) հաշվարկը ներկայացված է N 4 աղյուսակում:
ՀԱՇՎԱՐԿ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ
Աղյուսակ N 4
._________________________________________________________________________.
|Մարզի |Ստորա- | Անհրաժեշտ է «Պենտիում IV» |ունեն |անհրա- |
|անվանումը |բաժանման | համակարգիչ |«Պենտի-|ժեշտ է |
| |անվանումը |_________________________________|ում IV»|ձեռք |
| | |ընդ-|գրանց|հաշ-|գնա-|էլեկտ-|ընդա-|համա- |բերել |
| | |հա- |ման |վառ-|հատ-|րոնա- |մենը |կարգիչ | |
| | |նուր|բաժին|ման |ման |յին | | | |
| | |բա- | |բա- |բա- |արխիվի| | | |
| | |ժին | |ժին |ժին |ստեղ- | | | |
| | | | | | |ծում | | | |
|___________|___________|____|_____|____|____|______|_____|_______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___________|___________|____|_____|____|____|______|_____|_______|_______|
| |Արաբկիր |2 |3 |5 |1 |3 |14 |5 |9 |
| |___________|____|_____|____|____|______|_____|_______|_______|
| |Նոր Նորք |2 |3 |5 |1 |3 |14 |5 |9 |
| |___________|____|_____|____|____|______|_____|_______|_______|
| |Դավթաշեն |2 |3 |5 |1 |3 |14 |5 |9 |
| |___________|____|_____|____|____|______|_____|_______|_______|
| Երևան |Կենտրոն |2 |3 |5 |1 |3 |14 |5 |9 |
| |___________|____|_____|____|____|______|_____|_______|_______|
| |Շենգավիթ |2 |3 |5 |1 |3 |14 |5 |9 |
| |___________|____|_____|____|____|______|_____|_______|_______|
| |Էրեբունի |2 |3 |5 |1 |3 |14 |5 |9 |
| |___________|____|_____|____|____|______|_____|_______|_______|
| |Մարաշ |2 |3 |5 |1 |3 |14 |6 |8 |
|___________|___________|____|_____|____|____|______|_____|_______|_______|
| |Աբովյան |2 |3 |5 |1 |3 |14 |5 |9 |
| |___________|____|_____|_________|______|_____|_______|_______|
| |Հրազդան |1 |1 | 3 |2 |7 |3 |4 |
| Կոտայք |___________|____|_____|_________|______|_____|_______|_______|
| |Չարենցավան |1 |1 | 2 |1 |5 |2 |3 |
| |___________|____|_____|_________|______|_____|_______|_______|
| |Եղվարդ |1 |1 | 1 |1 |4 |2 |2 |
|___________|___________|____|_____|_________|______|_____|_______|_______|
| |Արմավիր |1 |2 |2 |1 |2 |8 |2 |6 |
| |___________|____|_____|____|____|______|_____|_______|_______|
| Արմավիր |Վաղարշապատ |1 |2 |2 |1 |2 |8 |2 |6 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Բաղրամյան | 1 | 1 |1 |3 |0 |3 |
|___________|___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Մասիս |1 |1 | 3 |2 |7 |3 |4 |
| |___________|____|_____|_________|______|_____|_______|_______|
| Արարատ |Վեդի |1 |1 | 3 |2 |7 |2 |5 |
| |___________|____|_____|_________|______|_____|_______|_______|
| |Արտաշատ |1 |1 | 3 |2 |7 |2 |5 |
|___________|___________|____|_____|_________|______|_____|_______|_______|
| |Գյումրի |1 |1 |3 |1 |2 |9 |2 |7 |
| |___________|____|_____|_________|______|_____|_______|_______|
| |Ախուրյան |1 |1 | 2 |2 |6 |1 |5 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Արթիկ | 1 | 2 |2 |5 |0 |5 |
| Շիրակ |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Անի | 1 | 2 |2 |5 |0 |5 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Ամասիա | 1 | 1 |1 |3 |0 |3 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Աշոցք | 1 | 1 |1 |3 |0 |3 |
|___________|___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Աշտարակ |1 | 1 | 3 |2 |7 |2 |5 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Թալին | 1 | 2 |2 |5 |2 |3 |
| Արագածոտն |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Ապարան | 1 | 2 |2 |5 |2 |3 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Ծաղկահովիտ | 1 | 1 |1 |3 |0 |3 |
|___________|___________|__________|_________|______|_____|_______|_______|
|Վայոց ձոր |Եղեգնաձոր | 1 | 1 |1 |3 |0 |3 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Վայք | 1 | 1 |1 |3 |1 |2 |
|___________|___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Վանաձոր |1 |2 |3 |1 |2 |9 |4 |5 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Ալավերդի | 1 | 2 |2 |5 |0 |5 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| Լոռի |Սպիտակ | 1 | 2 |2 |5 |1 |4 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Ստեփանավան | 1 | 2 |2 |5 |1 |4 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Տաշիր | 1 | 1 |1 |3 |0 |3 |
|___________|___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Մարտունի | 1 | 2 |2 |5 |2 |3 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Սևան | 1 | 2 |2 |5 |0 |5 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
|Գեղարքունիք|Գավառ | 1 | 2 |2 |5 |2 |3 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Վարդենիս | 1 | 2 |2 |5 |2 |3 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Ճամբարակ | 1 | 1 |1 |3 |0 |3 |
|___________|___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Նոյեմբերյան| 1 | 1 |1 |3 |0 |3 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Բերդ | 1 | 1 |1 |3 |1 |2 |
| Տավուշ |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Իջևան | 1 | 2 |2 |5 |1 |4 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Դիլիջան | 1 | 2 |2 |5 |1 |4 |
|___________|___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Կապան | 1 | 2 |2 |5 |1 |4 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Գորիս | 1 | 1 |1 |3 |1 |2 |
| Սյունիք |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Մեղրի | 1 | 1 |1 |3 |1 |2 |
| |___________|__________|_________|______|_____|_______|_______|
| |Սիսիան | 1 | 1 |1 |3 |1 |2 |
|_______________________|___________________________|_____|_______|_______|
| Ընդամենը | |305 |88 |217 |
._________________________________________________________________________.
1.3. Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծումը
Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծման նպատակով կատարվել են հետևյալ աշխատանքները`
ա) ստեղծվել են 904 համայնքի թվային քարտեզներ,
բ) ավարտվել է 400 համայնքի կադաստրային քարտեզների կադաստրային ծածկագրումը,
գ) թվային կադաստրային քարտեզների հիման վրա ավարտվել է 350 համայնքի քարտեզների թեմատիկ շերտերի (հողային ֆոնդի, հողակադաստրային շրջանների, գնահատման խմբերի և գրանցման սուբյեկտների) ստեղծումը,
դ) էլեկտրոնային արխիվ են մուտքագրվել 1,444,795 անշարժ գույքի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների մասին տվյալներ, որոնք անշարժ գույքի գրանցման ավտոմատացված համակարգի ներդրմանը զուգընթաց տեղափոխվելու են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների գրանցման տվյալների շտեմարան,
ե) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների գրանցման տվյալների շտեմարան են մուտքագրվել մոտավորապես 20000 (առաջին պետական գրանցման շրջանակներում) անշարժ գույքի քանակական և որակական, դրանց սեփականատերերի (օգտագործողների) և անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տվյալներ,
զ) աշխարհագրական անվանումների մասին տվյալների շտեմարան են մուտքագրվել 4500 աշխարհագրական օբյեկտի մասին տվյալներ,
է) ընթացքի մեջ են 2000-2004 թթ. անշարժ գույքի և անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների տվյալների ստանդարտիզացման և անշարժ գույքի ու անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների տվյալների շտեմարան տեղափոխելու աշխատանքները,
ը) 2005 թ. սկսվել են շենքերի թվային պլան-հատակագծերի ստեղծման, անշարժ գույքի քանակական և որակական տվյալների մուտքագրման աշխատանքները (2005 թ. առաջին եռամսյակում ստեղծվել է 4500 բնակարանի թվային պլան-հատակագիծ),
թ) թվայնացվել է պետական մասշտաբային շարքի քարտեզների 1:10000 մասշտաբի 462 թերթ (2003 թ.` 202 թերթ, 2004 թ.` 260 թերթ)` օդալուսանկարահանման եղանակով (Երևան), 1:2000 մասշտաբի` 117 թերթ (2004 թ.), 1:10000 մասշտաբի` 48 թերթ (2004 թ.), տիեզերանկարահանման եղանակով` 1: 10000 մասշտաբի` 36 թերթ (2003 թ.` 1, 2004 թ.` 35):
1.4. Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի
նախագծումը, մշակումը, ներդնումը և շահագործումը
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացման նպատակով`
ա) 1999 թ. նախագծվել, մշակվել և 2000 թ. շահագործվում է կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների վարման համակարգը,
բ) 1999-2001 թթ. ԱՄՆ-ի միջազգային զարգացման ծրագրերի շրջանակներում, որպես փորձնական նախագիծ, նախագծվել և մշակվել են կադաստրային քարտեզների վարման (ARPAC) և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման (ALR 2.0) համակարգերը, որոնք նախատեսված են եղել միայն առաջին պետական գրանցման աշխատանքներն ավտոմատացնելու և անշարժ գույքի մասին ելակետային տեղեկատվության մուտքագրման համար,
գ) 2003 թ., հաշվի առնելով նախորդ համակարգերի շահագործման փորձը և այդ համակարգերում եղած թերությունները (գրաֆիկական (ARPAC) և տեքստային (ALR 2.0) տեղեկատվության և կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների տարբեր` միմյանցից անկախ տվյալների շտեմարաններ, ընթացիկ գործարքների ավտոմատացված եղանակով իրականացման և անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման հնարավորությունների բացակայություն և այլն), նախագծվել և մշակվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների գրանցման միասնական համակարգ (ARPACREG), որը ներառում է նախորդ 3 համակարգի բոլոր գործառական հնարավորությունները` ապահովելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների գրանցման ու տեղեկատվության տրամադրման ամբողջ գործընթացի իրականացումն ավտոմատացված համակարգի օգնությամբ,
դ) 2004 թ. նախագծվել և մշակվել են`
հողերի գնահատման, անշարժ գույքի և անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների ու շուկայի վերլուծության ավտոմատացված համակարգը,
Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների քարտադարանի ավտոմատացված համակարգը,
Ինտերնետի միջավայրում անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման ավտոմատացված համակարգը:
2004 թվականին ստեղծված 3 համակարգը նախագծվել և մշակվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների գրանցման համակարգի (ARPACREG) բազայի հիման վրա, որն ապահովում է այդ համակարգերի տեղեկատվական համատեղելիությունը` ապահովելով անշարժ գույքի կադաստրի վարման միասնական տեղեկատվական բանկի ստեղծման ու վարման գործընթացների ավտոմատացումը:
1.5. Կադրերի պատրաստումը և վերապատրաստումը
Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման բուռն տեմպերը (հատկապես վերջին տարիներին)` ավտոմատացված համակարգերի ներդրման և շահագործման ամենաէական գործոններից մեկը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների առկայությունն է: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հետևողականորեն իրականացնում է աշխատողների ուսուցումը և վերապատրաստումը:
2003-2004 թթ. ընթացքում աշխատողների վերապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը ներկայացված է N 5 աղյուսակում:
Աղյուսակ N 5
.________________________________________________________________________.
|Տարեթիվը| Ուսուցման ոլորտը (ծրագիր) |Վերապատրաստվել է|Ընդամենը|
| | | (աշխատող) | |
|________|_____________________________________|________________|________|
| |Համակարգային ադմինիստրատորներ (ՄՍ |48 | |
| |ՎԻՆԴՕՈՒՍ ՆՏ գործող համակարգ և ՄՍ ՍՔԼ| | |
|2003 թ. |ՍԵՐՎԵՐ ներածական կուրս) | | |
| |_____________________________________|________________|98 |
| |Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների |50 | |
| |և սահմանափակումների գրանցման | | |
| |միասնական համակարգ | | |
|________|_____________________________________|________________|________|
| |Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների |48 | |
| |և սահմանափակումների գրանցման | | |
| |միասնական համակարգ | | |
| |_____________________________________|________________| |
| |ՀՀ աշխարհագրական անվանումների |4 | |
| |քարտադարանի ավտոմատացված համակարգ | | |
| |_____________________________________|________________|86 |
| |Հողերի գնահատման, անշարժ գույքի |30 | |
|2004 թ. |և անշարժ գույքի շուկայի համակարգված | | |
| |դիտարկումների ու շուկայի | | |
| |վերլուծության ավտոմատացված համակարգ | | |
| |_____________________________________|________________| |
| |Ինտերնետի միջավայրում անշարժ գույքի |4 | |
| |նկատմամբ գրանցված իրավունքների և | | |
| |սահմանափակումների մասին | | |
| |տեղեկատվության տրամադրման | | |
| |ավտոմատացված համակարգ | | |
.________________________________________________________________________.
Մինչդեռ միայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների գրանցման համակարգի ներդրման, շահագործման ու գրանցման աշխատանքներն ավտոմատացված համակարգի օգնությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է վերապատրաստել 188 աշխատող:
2. Հիմնական խնդիրները
Սույն ծրագիրը նախատեսված է անշարժ գույքի կադաստրի վարման արդյունավետությունը բարձրացնելու համար, այդ թվում`
ա) անշարժ գույքի կադաստրի պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծում և վարում,
բ) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ժամանակի էական կրճատում,
գ) անշարժ գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության (ինչպես տարածական, այնպես էլ իրավական) տրամադրման ժամանակի զգալի կրճատում,
դ) ամբողջ հասարակությանն անշարժ գույքի տեղեկատվական բանկի մատչելիության ապահովում,
ե) անշարժ գույքի մասին տեղեկատվության հավաստիության բարձրացում, տվյալների փոփոխման և թարմացման անընդհատության ապահովում,
զ) անշարժ գույքի մասին տեղեկատվության անհարկի կրկնության բացառում,
է) տեղեկատվական աջակցություն`
պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչմանը, երաշխավորմանը և պաշտպանությանը,
հողի հարկի և գույքահարկի բազաների ստեղծմանը,
անշարժ գույքի շուկայի կայացմանը:
3. Միջոցառումները
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը ներկայացված է N 6 աղյուսակում:
Աղյուսակ N 6
._________________________________________________________________________.
|NN | Միջոցառումները |
|ը/կ| |
|___|_____________________________________________________________________|
|1. |Տարածքային ստորաբաժանումներում կադաստրային գործերի տվյալների |
| |մուտքագրում և էջերի տեսաներածում, շենքերի, շինությունների թվային |
| |պլան-հատակագծերի ստեղծում |
|___|_____________________________________________________________________|
|2. |ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի |
| |գերատեսչական ցանցի սպասարկում |
|___|_____________________________________________________________________|
|3. |ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական |
| |համակարգչային տեխնիկայի սպասարկում և վերանորոգում |
|___|_____________________________________________________________________|
|4. |Ավտոմատացված համակարգի ուսուցման դասընթացների կազմակերպում |
|___|_____________________________________________________________________|
|5. |Ինտրանետ/Ինտերնետ միջավայրում անշարժ գույքի գրանցման ավտոմատացված |
| |համակարգի փորձնական շահագործում |
|___|_____________________________________________________________________|
|6. |Ինտրանետ/Ինտերնետ միջավայրում անշարժ գույքի գրանցման ավտոմատացված |
| |համակարգի տեղադրում, կարգաբերում և շահագործում |
._________________________________________________________________________.
4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
Ծրագրի իրականացումից ակնկալվող հիմնական արդյունքներն են`
ա) 928 համայնքի թվային կադաստրային քարտեզները` անշարժ գույքի քանակական ու որակական տվյալներով,
բ) 350,000 կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվները,
գ) 100,000 շենքերի, շինությունների թվային պլան-հատակագծերը,
դ) 50 վերապատրաստված աշխատողները,
ե) անշարժ գույքի պետական միասնական տեղեկատվական բանկը,
զ) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ժամանակի էական կրճատումը,
է) անշարժ գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության (ինչպես տարածական, այնպես էլ իրավական) տրամադրման ժամանակի զգալի կրճատումը (հաշված րոպեների ընթացքում),
ը) ամբողջ հասարակությանն անշարժ գույքի տեղեկատվական բանկի մատչելիության ապահովումը (Ինտերնետի միջոցով),
թ) անշարժ գույքի մասին տեղեկատվության հավաստիության բարձրացումը, տվյալների փոփոխման և թարմացման անընդհատության ապահովումը,
ժ) անշարժ գույքի մասին տեղեկատվության անհարկի կրկնության բացառումը:
5. Ֆինանսական միջոցները
Ավտոմատացված համակարգեր նախագծող և մշակող մասնագիտացված ֆիրմաների ու տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետների գնահատականով` նշված համակարգերի նախագծման, մշակման, ներդրման, շահագործման և սպասարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախահաշիվն ու բաշխումը` ըստ տարիների, ներկայացված են աղյուսակում:
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
Աղյուսակ
.________________________________________________________________________.
|NN | Ծրագիրը | 2006 թ. |
|ը/կ| | |
|___|_______________________________________________________|____________|
| |Անշարժ գույքի կադաստրի վարման ավտոմատացված համակարգի |158,810,000 |
| |ներդրում, զարգացում և տեղեկատվական բանկի սպասարկում | |
|___|_______________________________________________________|____________|
|1. |Կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների հանրապետական|43,810,000 |
| |տեղեկատվական բանկի ստեղծում, շենքերի, շինությունների | |
| |թվային պլան-հատակագծերի ստեղծում | |
|___|_______________________________________________________|____________|
|2. |ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի |54,000,000 |
| |պետական կոմիտեի գերատեսչական ցանցի սպասարկում 1 | |
|___|_______________________________________________________|____________|
|3. | ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի |42,000,000 |
| |պետական համակարգչային տեխնիկայի սպասարկում 1 | |
|___|_______________________________________________________|____________|
|4. | ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի |9,000,000 |
| |պետական կոմիտեի աշխատողների վերապատրաստում և | |
| |ուսուցում (4-ամսյա դասընթացներ)2 | |
|___|_______________________________________________________|____________|
|5. |Գործավարության իրականացումն ապահովող ծրագրային |10,000,000 |
| |փաթեթների ձեռքբերում | |
|___|_______________________________________________________|____________|
| | Ընդամենը |158,810,000 |
.________________________________________________________________________.
1. Ֆինանսական միջոցների հաշվարկը ներկայացված է 2004 թ. այս ծառայությունների մատուցման համար անցկացված մրցույթների արդյունքների հիման վրա:
2. Ֆինանսական միջոցների հաշվարկը ներկայացված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2003 թ. անցկացված TRP/Trn./2003-1 «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի համակարգային ադմինիստրատորների ուսուցում և վերապատրաստում» մրցույթի արդյունքների հիման վրա:
Ամեն տարի իրականացվելու է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի 50 աշխատողի վերապատրաստում և ուսուցում` տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:
ԾՐԱԳԻՐ
«Երկրատեղեկատվական համակարգի նախագծում, ներդնում և սպասարկում»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 12 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ
1. Ծրագրի իրականացման նպատակը
Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի իրականացման ծրագիրը մշակվել է` ելնելով «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 197-Ն որոշմամբ հաստատված երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգի պահանջներից:
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջները բավարարող երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է, որն անհրաժեշտ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների մասին տվյալների (ինչպես քարտեզագրական, այնպես էլ տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման ու հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:
Հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի ու ամբողջական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության և նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների մասին, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքային այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:
2006 թվականի ծրագրով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մի շարք խոշոր բնակավայրերի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որը ներառում է թվային քարտեզագրական հիմքի ստեղծումը և անհրաժեշտ տվյալների հավաքագրումը` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:
Համաձայն երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգի` քաղաքների և խոշոր բնակավայրերի երկրատեղեկատվական համակարգի մակարդակի համար սահմանված են 1:500, 1:1000 և 1: 2000 մասշտաբների քարտեզները:
2005 թվականի Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային տեղագրական քարտեզների ստեղծման ծրագրով Հայաստանի Հանրապետության մի շարք խոշոր բնակավայրերի (Գյումրի, Հրազդան, Արմավիր, Արտաշատ) կառուցապատված և դրանց հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների տեղագրական բազային հատակագծերն ստեղծվել են 1:2000 մասշտաբով, որոնց համար հիմք են հանդիսացել 1998-2004 թթ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծված 1:500 և 1:2000 մասշտաբների թվային կադաստրային քարտեզները` դրանց վրա ավելացնելով ընթացիկ փոփոխությունները և տեղանքի ռելիեֆը:
2006 թվականի այս ծրագրով նախատեսվում է նշված եղանակով տեղագրական քարտեզներ ստանալ Ծաղկաձոր և Աշտարակ քաղաքների համար, ինչպես նաև այդ քաղաքների և Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք, Դավթաշեն թաղային համայնքների 29.5 կմ.2 տարածքի համար իրականացնել ստորգետնյա հաղորդակցուղիների հանութագրման և երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ քարտեզագրական տվյալների հավաքագրման և մուտքագրման աշխատանքներ:
Այս ծրագրով նախատեսվում է նաև իրականացնել Հայաստանի Հանրապետության մի շարք գյուղական համայնքների (Ջրվեժ, Առինջ, Բյուրական, Շիրակամուտ, Թովուզ, Պառավաքար, Ակունք) բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնք ներառում են 1:2000 մասշտաբի կադաստրային հատակագծերի և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների հիման վրա թվային քարտեզագրական հիմքի ստեղծումը և երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրումն ու մուտքագրումը:
2. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
Բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկն ստեղծվում է թվային տեղագրական, կադաստրային հատակագծերի և քարտեզների հիման վրա, միասնական կոորդինատային ու բարձունքային համակարգերում, որոնք արտացոլում են տեղանքի արդիական պատկերը` տվյալ ժամանակահատվածում և պետք է պարունակեն հետևյալ տվյալները (գրաֆիկական և տեքստային)`
ա) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային սահմանները.
բ) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները.
գ) Հայաստանի Հանրապետության անշարժ գույքը.
դ) Հայաստանի Հանրապետության հիդրոգրաֆիան.
ե) Հայաստանի Հանրապետության ռելիեֆը.
զ) Հայաստանի Հանրապետության գծային ենթակառուցվածքները, այդ թվում`
երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության),
գազատարներ, ջրատարներ, նավթամուղեր (վերգետնյա, ստորգետնյա),
հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա),
բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա),
կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):
Ստեղծվող թվային տեղագրական հատակագծերը և քարտեզները Ծաղկաձոր, Աշտարակ քաղաքների, Ջրվեժ, Առինջ, Բյուրական, Շիրակամուտ, Թովուզ, Պառավաքար, Ակունք գյուղական համայնքների և Երևան քաղաքի 29.5 կմ.2 տարածքի (Ավան, Նոր Նորք, Դավթաշեն թաղային համայնքներ) համար հիմք են հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական-հետախուզական աշխատանքների, անտառատնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների ու առանձին տարածքների զարգացման օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:
3. Ծրագրի իրականացման միջոցառումները
Հայաստանի Հանրապետության բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծերն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
3.1. 1:500-1:2000 մասշտաբների կադաստրային հիմքի վրա ռելիեֆի տեղադրում, դաշտային թարմացում և թվայնացում.
3.2. ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ.
3.3. 1:2000 մասշտաբի կադաստրային և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների համադրում, ռելիեֆի տեղադրում և թվայնացում.
3.4. բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի ստեղծում, քարտեզագրական տվյալների հավաքագրում և մուտքագրում:
4. Ծրագրի բյուջեն
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանքի անվանումը | Չափի |Միավորի| Ծավալը |Արժեքը |
|ը/կ| |միավորը |արժեքը | |(հազ. |
| | | |(դրամ) | |դրամ) |
|___|__________________________________|_________|_______|________|_______|
|1. |1:2000 մասշտաբի կադաստրային հիմքի |հա |4246 |2790 |11846.3|
| |վրա ռելիեֆի տեղադրում և դաշտային | | | | |
| |թարմացում (Ծաղկաձոր, Աշտարակ) | | | | |
|___|__________________________________|_________|_______|________|_______|
|2. |1:2000 մասշտաբի տեղագրական հիմքի |հա |1083 |2790 |3021.6 |
| |մշակում և թվայնացում (Ծաղկաձոր, | | | | |
| |Աշտարակ) | | | | |
|___|_____________________________________________________________________|
|3. |1:2000 մասշտաբի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների |
| |հանութագրում |
|___|_____________________________________________________________________|
| |ա) Երևան (Դավթաշեն, Ավան, Նոր |հա |6026 |2950 |17776.7|
| |Նորք) | | | | |
|___|__________________________________|_________|_______|________|_______|
| |բ) այլ քաղաքներ (Ծաղկաձոր, |հա |3013 |2790 |8406.3 |
| |Աշտարակ) | | | | |
|___|_____________________________________________________________________|
|4. |1:2000 թվային տեղագրական հիմքի վրա երկրատեղեկատվական համակարգի |
| |համար անհրաժեշտ ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների շերտերի |
| |ստեղծում |
|___|_____________________________________________________________________|
| |ա) Երևան (Դավթաշեն, Ավան, Նոր |հա x շերտ| |2950x4 | |
| |Նորք) | | | | |
|___|__________________________________|_________|_______|________|_______|
| | | |145.4 |11800 |1715.7 |
|___|__________________________________|_________|_______|________|_______|
| |բ) այլ քաղաքներ (Ծաղկաձոր, |հա x շերտ| |2790x4 | |
| |Աշտարակ) | | | | |
|___|__________________________________|_________|_______|________|_______|
| | | |71.6 |11160 |799.1 |
|___|__________________________________|_________|_______|________|_______|
|5. |ՀՀ 7 համայնքի (Ջրվեժ, Առինջ, |հա |433.2 |18222 |7893.8 |
| |Բյուրական, Շիրակամուտ, Թովուզ, | | | | |
| |Պառավաքար, Ակունք) 1:2000 մասշտաբի| | | | |
| |կադաստրային հիմքի վրա 1:10000 | | | | |
| |մասշտաբի ռելիեֆի տեղադրում և | | | | |
| |խտացում (Ջրվեժ` 1407 հա, Առինջ` | | | | |
| |997 հա, Բյուրական` 2100 հա, | | | | |
| |Շիրակամուտ` 2668 հա, Թովուզ` | | | | |
| |2654 հա, Պառավաքար` 3952 հա, | | | | |
| |Ակունք` 4444 հա) | | | | |
|___|__________________________________|_________|_______|________|_______|
|6. |1:10000 (1:2000) թվային տեղագրական|հա x շերտ| |18222x13| |
| |հիմքի վրա երկրատեղեկատվական | | | | |
| |համակարգի համար անհրաժեշտ շերտերի | | | | |
| |ստեղծում, դասակարգում և թերթերի | | | | |
| |համընկեցում | | | | |
| |__________________________________|_________|_______|________|_______|
| | | |45 |236886 |10659.9|
|___|__________________________________|_________|_______|________|_______|
|7. |1:10000 մասշտաբի թվային տեղագրական|հա |300 |18222 |5466.6 |
| |քարտեզների և կադաստրային | | | | |
| |հատակագծերի համադրման ընթացքում | | | | |
| |անճշտությունների ուղղում | | | | |
|___|__________________________________|_________|_______|________|_______|
|8. |Բազային երկրատեղեկատվական |տարր |60 |360800 |21648.0|
| |համակարգի ստեղծման համար անհրաժեշտ| | | | |
| |տվյալների հավաքագրում և | | | | |
| |ներմուծում տվյալների բազա | | | | |
|___|__________________________________|_________|_______|________|_______|
|9. |Տեխնիկական նախագծի կազմում |նախագիծ |1 |916000 |916.0 |
|___|__________________________________|_________|_______|________|_______|
|10.|Տեխնիկական հաշվետվության կազմում |հաշվ. |1 |850000 |850.0 |
|______________________________________|_________|_______|________|_______|
| Ընդամենը | | | |90999.9|
._________________________________________________________________________.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԾՐԱԳԻՐ
«Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի կողմից անշարժ գույքի գնահատման նոր
համակարգի ներդրման նպատակով հողի և դրա վրա գտնվող շենքերի և
շինությունների, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների
իրականացման պետական պատվեր»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 13 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Ներկա իրավիճակը
2006 թվականին անշարժ գույքի միասնական գնահատման նոր համակարգի ներդրման նպատակով 2004-2006 թթ. ծրագրային աշխատանքների շրջանակներում իրականացվում են անշարժ գույքի` հողամասերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների միասնական համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում ստեղծվող գնահատման մեթոդիկան հնարավորություն կընձեռի 2007 թվականի ընթացքում (համապատասխան օրենսդրական դաշտի բարեփոխումներից հետո) իրականացնել անշարժ գույքի միասնական կադաստրային գնահատման աշխատանքներ: 2006 թվականի վերջին նախատեսվում է ավարտել այդ աշխատանքների իրականացումը` ընթացքում պահպանելով տվյալների հավաքագրման, վերլուծման և գնագոյացման բանաձևերի դուրսբերման անընդհատությունը, այդ թվում` օգտագործելով ավտոմատացված համակարգի հնարավորությունները, որտեղ կներառվեն միջազգային պրակտիկայում կիրառվող տվյալների վիճակագրական վերլուծման SPSS կամ NCSS ծրագրային փաթեթը:
Կադաստրային գնահատման մեթոդիկաների մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիթորինգի) իրականացման մասին» N 465 որոշմամբ սահմանված կարգով իրականացնում է անշարժ գույքի վիճակի և արժեքի համակարգված դիտարկումներ: Դրանց արդյունքում գույքահարկի եռամյա ժամանակահատվածների (2002-2004 թթ. և 2005-2007 թթ.) հարկման բազաների ձևավորման համար բացահայտվել են անշարժ գույքի վիճակի և արժեքի վրա ազդող էական գործոնները, դուրս են բերվել բազային արժեքները, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանվել են գնահատման կարգերը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանվել են շենքերի, շինությունների տարածագնահատման գոտիները, դրանց սահմանների նկարագրերը, գոտիների անցման գործակիցները, բնակավայրերի հողերի օտարման նպատակով բազային գները և տարածագնահատման գոտիները:
Սակայն գույքահարկի եռամյա և հողի հարկի ամենամյա հարկման բազաների ձևավորման ժամանակահատվածների անհամապատասխանությունը լրացուցիչ ծախսեր, տեխնիկական դժվարություններ ու բարդություններ են առաջացնում` ինչպես հաշվառող, գնահատող, հարկ հաշվարկող և գանձող լիազոր մարմինների, այնպես էլ հարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների համար:
Հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման միջազգային պրակտիկան` անշարժ գույքի շուկայում գնագոյացմանը համահունչ հարկման դաշտի ձևավորման և առավել արդարացի տեղաբաշխման սկզբունքներից` անհրաժեշտություն է դարձել անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման համար կիրառել շուկայական մեթոդների վրա հիմնված հետևյալ սկզբունքը` անշարժ գույքը դիտարկել միասնական և գնահատել հողամասը` որպես գույքային միավոր, իսկ դրա վրա կառուցված (գտնվող) շենքերն ու շինությունները (կամ այլ բարելավումները) գնահատել որպես հողամասի բարելավումներ: Ստեղծել անշարժ գույքի միասնական տարածագնահատման գոտիներ, դրանց փոփոխման գործակիցներ և գնահատման բազային գներ, որոնց նկատմամբ կկիրառվեն շուկայական գնագոյացման էական գործոնների համապատասխան գործակիցները:
2005 թվականից սկսած` իրականացվում են ճյուղային երկրատեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները, որոնք պետք է լինեն շարունակական նաև հաջորդ տարիների համար` հետևյալ պատճառաբանությամբ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքագրված հսկայածավալ տեղեկատվությունը, որը գտնվում է միմյանցից անկախ, տարբեր ֆորմատներով ստեղծված առանձին ֆայլերի կամ թղթերի տեսքով (հաճախակի կրկնվող), համարյա անհնար են դառնում տեղեկատվական առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվության մշակումը, համալիր վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացումը և այդ տեղեկատվության օգտագործումն անշարժ գույքի կադաստրային քարտեզների վարման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ավտոմատացված համակարգերում: 2004 թվականին ստեղծված ավտոմատացված համակարգը հնարավորություն է ընձեռել որոշակիորեն հաղթահարել նշված խոչընդոտները` 2005 թվականի և հաջորդ յուրաքանչյուր տարվա նոր տվյալները տեղափոխելով համակարգ` հնարավոր կդառնան`
համակարգում ներառված SPSS ծրագրային փաթեթի միջոցով միջազգային չափանիշներին համահունչ տվյալների վիճակագրական վերլուծության իրականացումը,
անշարժ գույքի և անշարժ գույքի շուկայի արդյունավետ համակարգված դիտարկումները, որոնց արդյունքում`
ա) մամուլում պարբերաբար հրապարակումներից` հասարակության լայն շերտերին կտեղեկացվեն անշարժ գույքի շուկայի վիճակի ու գնային իրավիճակի մասին կողմնորոշվելու և հավաստի տվյալներ ունենալու համար,
բ) վերլուծական նյութերը կտրամադրվեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, անշարժ գույքի մասնագետներին` համապատասխան որոշումներ կայացնելու, կողմնորոշվելու և հավաստի տվյալներ ունենալու համար,
գ) կստեղծվեն դիդակտիկ նյութեր` կադաստրային քարտեզներում (շերտերի տեսքով)` յուրաքանչյուր տարի անշարժ գույքի շուկայական գնագոյացման և տարածագնահատման գոտիների համեմատական տվյալներով:
Նպատակը
Ծրագրի նպատակներն են`
ա) անշարժ գույքի միասնական գնահատման հայեցակարգի և մեթոդիկայի մշակումը,
բ) անշարժ գույքի շուկայի վերլուծությունների և անշարժ գույքի համակարգված դիտարկումների շարունակումը, կադաստրային քարտեզների (էլեկտրոնային) բազայի հիման վրա արդյունքների վերաբերյալ դիդակտիկ նյութերի (թեմատիկ շերտերի) ստեղծումը,
գ) անշարժ գույքի շուկայի մասնակիցներին տեղեկատվական աջակցության ցուցաբերումը, անշարժ գույքի շուկայի վիճակի, գնային իրավիճակի մասին օբյեկտիվ և վերլուծական տեղեկատվության տրամադրումը:
ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի խնդիրներն են`
ա) բնակավայրերի հողերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների միասնական գնահատման մեթոդիկայի մշակումը, այդ թվում`
անշարժ գույքի շուկայում հողերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների 2004-2006 թթ. վիճակի և գնի վրա էական ազդեցություն ունեցող գործոնների ու գնագոյացման բանաձևի դուրսբերումը,
անշարժ գույքի շուկայում հողերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների 2004-2006 թթ. տարածագնահատման միասնական գոտիների բացահայտումը, սահմանագծերի նկարագրումն ու բնութագրումը, գոտիների անցման գործակիցների դուրսբերումը.
բ) գյուղատնտեսական նշանակության հողերի 2006 թվականի գնային իրավիճակի բացահայտումը, բնութագրումը.
գ) անշարժ գույքի շուկայի 2006 թվականի վիճակի, գնային իրավիճակի բացահայտումը, բնութագրումը.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների կադաստրային քարտեզներում թեմատիկ շերտերի ստեղծումը, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի ազդեցության (ակտիվության) թեմատիկ շերտի ստեղծումը,
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի տարածագնահատման գոտիների թեմատիկ շերտերի ստեղծումը,
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի վիճակի, գնային իրավիճակի վրա ազդող էական գործոնների թեմատիկ շերտի ստեղծումը:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
ԱՇԽԱՏԱՆՔ N 1
1. Բնակավայրերի հողերի և դրանց վրա կառուցված շենքերի,
շինությունների համակարգված դիտարկումներ
(2004-2006 թթ. ծրագրի ամփոփում)
Բնակավայրերի հողերի ու դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների վիճակի և արժեքի համակարգված դիտարկումներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիթորինգի) իրականացման մասին» N 465 որոշմամբ սահմանված կարգով: Համակարգված դիտարկումներն իրականացվելու են 3 փուլով`
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ` հավաքագրվելու, խմբավորվելու և դասակարգվելու են բնակավայրերի նշանակության հողերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների շուկայական արժեքների (գների) մասին 2006 թվականի տվյալներն ու տեղեկությունները:
Ստեղծվելու է վերլուծության համար անհրաժեշտ` 2006 թվականի ելակետային տվյալների բազա: Ակնկալվում է, որ ուսումնասիրությունների ընթացքում կհավաքագրվեն և կօգտագործվեն, այդ թվում` նախկինում հավաքագրված` շուրջ 30 հազար (արտանետումներից հետո մնացած) քանակական և որակական (մակերես, գին և այլն) տվյալներ:
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ` վիճակագրական վերլուծությունների SPSS ծրագրի միջոցով վերլուծվելու են առաջին փուլում հավաքագրված և դասակարգված տվյալները: Այդ թվում` օգտագործվելու են անշարժ գույքի համակարգված դիտարկումների տվյալների մշակման հետևյալ մեթոդները`
ա) միջին գների հաշվարկ,
բ) տարաբաժանման (դիսպերսիայի) գնահատում և դուրս ընկնող արժեքների հեռացում,
գ) սխալմունքի գնահատում միջինների որոշման ժամանակ,
դ) ժամանակի տվյալ պահին տվյալների կապակցում,
ե) մաթեմատիկական մոդելի կառուցում` ռեգրեսիոն վերլուծությունների միջոցով:
Բնակավայրերի նշանակության հողերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների համակարգված դիտարկման երկրորդ փուլում իրականացվելու են`
ա) անշարժ գույքի (օբյեկտների) շուկայական գնագոյացման մոդելների միջոցով` շուկայական գնագոյացնող գործոնների արժևորում, արժեքի վրա ազդող էական գործոնների առանձնացում և ընդգրկում կադաստրային գնահատման բանաձևերում, մոդելների (բանաձևերի) փորձարկում, հիմնավորում,
բ) օբյեկտների (բնակավայրերի նշանակության հողերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների) շուկայական գների խմբավորում (կլաստերացում), խմբերի բնութագրում գոտիների սահմանագծում, նկարագրում,
գ) համապատասխան գոտիների համեմատում, ընդհանրացում, նոր տարածագնահատման (տեղադրության և գտնվելու վայրի) միասնական գոտիների բնութագրում գոտիների սահմանագծում, դրանց համարակալում (աճողական կարգով) և նկարագրում,
դ) անշարժ գույքի օբյեկտների տարածագնահատման (տեղադրության և գտնվելու վայրի) միասնական գոտիների հավասարաչափ անցման գործակիցների դուրսբերում` ըստ ստանդարտ գնային միջակայքերի (չափորոշիչների):
Վերլուծական տվյալները հիմք են հանդիսանալու երրորդ փուլում բնակավայրերի նշանակության հողերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների միասնական գնահատման մեթոդիկայի մշակման համար:
ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ` մշակվելու են`
ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների միասնական գնահատման նոր մեթոդիկան (վերջնական տեսքով)` հաշվի առնելով 2004-2006 թթ. անշարժ գույքի շուկայում գնային իրավիճակի ամփոփման արդյունքները.
բ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների միասնական գնահատման նոր մեթոդիկայում ներառվող անշարժ գույքի տարածագնահատման գոտիները, դրանց միասնական բնութագրերը (այդ թվում` Երևան քաղաքում և այլ խոշոր քաղաքներում, որոնք ամփոփվում են մի քանի գոտու մեջ, սահմանագծերի նկարագրումն ու արտապատկերումն իրականացվում են` ըստ փողոցների և այլ կողմնորոշիչների, իսկ մյուս քաղաքային և գյուղական համայնքները, որոնք ամփոփվում են մեկ գոտու մեջ, նկարագրվում ու արտապատկերվում են ըստ մարզերում ընդգրկված գոտիների ցանկի): Տարածագնահատման գոտիներն արտացոլվելու են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների կադաստրային քարտեզներում` թեմատիկ շերտի տեսքով, որտեղ կներառվեն նաև անշարժ գույքի շուկայում 2004-2006 թթ. գնային իրավիճակի տվյալները:
ԱՇԽԱՏԱՆՔ N 2
2. Անշարժ գույքի շուկայի 2006 թ. համակարգված
դիտարկումներ (շարունակական)
Անշարժ գույքի շուկայի 2006 թ. համակարգված դիտարկումներն են`
ա) անշարժ գույքի շուկայի վիճակի և գնային իրավիճակի 2006 թ. համակարգված դիտարկումների իրականացումը` արդյունքներն ամփոփելով վիճակագրական վերլուծման SPSS ծրագրային փաթեթի օգնությամբ, այդ թվում`
անշարժ գույքի շուկայի 2006 թվականի ակտիվության ուսումնասիրում,
անշարժ գույքի շուկայում 2006 թվականի գնային իրավիճակի ուսումնասիրում,
անշարժ գույքի շուկայում 2006 թվականի առաջարկի և պահանջարկի փոխհարաբերակցության ուսումնասիրում,
անշարժ գույքի օբյեկտների 2006 թվականի իրացվելիության և մատչելիության ուսումնասիրում.
բ) անշարժ գույքի շուկայի 2005 թվականի (դեկտեմբեր, 4-րդ եռամսյակ, 2-րդ կիսամյակ, տարեկան) և 2006 թվականի ամսական, եռամսյակային, 9 և 11 ամիսների, կիսամյակային (բացի` դեկտեմբեր, 4-րդ եռամսյակ, 2-րդ կիսամյակ, տարեկան) կտրվածքներով վիճակի և գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական ժողովածուների, համառոտագրերի և վերլուծական ժողովածուների պատրաստումը.
գ) գյուղատնտեսական հողատեսքերի գնային իրավիճակի 2006 թվականի համակարգված դիտարկումների իրականացումը` արդյունքներն ամփոփելով վիճակագրական վերլուծության SPSS ծրագրային փաթեթի օգնությամբ, այդ թվում`
գյուղատնտեսական հողատեսքերի 2006 թվականի շուկայական միջին գների բացահայտում` ըստ հողակադաստրային գնահատման շրջանների, ենթաշրջանների,
գյուղատնտեսական հողատեսքերի 2006 թվականի շուկայական միջին գների և փոփոխման միջակայքերի վերաբերյալ գնային սանդղակների կազմում,
համայնքների խմբավորում` ըստ գնային սանդղակների,
մարզի բնութագրում` ըստ խմբավորված համայնքների.
դ) շարունակվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքների և գյուղական համայնքների 2006 թվականի անշարժ գույքի համակարգված դիտարկումների և անշարժ գույքի շուկայի վերլուծությունների համար հավաքագրված տեքստային տվյալների ու տեղեկությունների (յուրաքանչյուր ամիս) համալրումը տեղեկատվական բանկում: Ընդ որում, օտարման, վարձակալության և գրավադրման գործարքների դեպքում տեղեկատվական բանկում լրացուցիչ ներառվելու են անշարժ գույքի ծածկագրերը, գնագոյացնող գործոնների բնութագրերը, և իրականացվելու է տվյալների ստանդարտացում (նույնականացում).
ե) շարունակվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքների և գյուղական համայնքների կադաստրային քարտեզների հետ (ըստ պատրաստվածության) 2006 թվականի անշարժ գույքի համակարգված դիտարկումների և անշարժ գույքի շուկայի վերլուծությունների համար հավաքագրված տեքստային տվյալների ու տեղեկությունների կապակցման աշխատանքները, ինչպես նաև թեմատիկ շերտերի ստեղծման աշխատանքները, որոնք պարունակելու են`
1) անշարժ գույքի օտարման (առուվաճառքի, նվիրատվության, փոխանակության), վարձակալության, գրավադրման (այդ թվում` հիպոթեքի) քանակական (միավոր) և որակական (մակերես, ծավալ, հողատեսք, տարածագնահատման գոտի, հողագնահատման խումբ, շուկայական գին, վարձավճար, դրույքաչափ և այլն) տվյալներ,
2) անշարժ գույքի մասնավորեցման (ապապետականացման միջոցով), անհատույց սեփականաշնորհման, օրինականացման (ինքնակամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման), առաջնային գրանցման (այդ թվում` նորակառույցների) և այլ պետական գրանցումների քանակական (միավոր) տվյալները,
3) անշարժ գույքի շուկայի վիճակը բնութագրող ընդհանրացված տեղեկատվություն`
անշարժ գույքի շուկայի ակտիվությունը` անշարժ գույքի հետ կապված գործարքների քանակը, կառուցվածքը և շարժընթացը` ըստ սեփականության սուբյեկտների: Ընդ որում, գործարքները վերլուծվում են եռամսյակային կտրվածքով, նախորդ և համադրելի եռամսյակների համեմատությամբ,
շուկայի գնային իրավիճակը` շուկայական գների (միջին, MIN, MAX) մակարդակը, գների շարժընթացները, ինդեքսները` ըստ անշարժ գույքի տեսակների և տարածագնահատման գոտիների և հողագնահատման շրջանների (ենթաշրջանների),
վարձավճարների մակարդակը և վարձակալության ժամկետների մակարդակը,
գրավադրման տոկոսադրույքների և ժամկետների մակարդակը.
4) բնակավայրերի հողերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների առուվաճառքի գործարքների քանակական և որակական (մակերես, ծավալ, գրանցման ամսաթիվ, գին և այլն) տվյալները` ըստ շենքերի, շինությունների բնութագրերի`
պատի նյութ, հարկ, հարկայնություն, ծածկի նյութ, միջհարկային բարձրություն, ավարտվածության և վնասվածության աստիճաններ, մաշվածություն, անհրաժեշտության դեպքում` արտաքին հարդարում և այլն.
5) գյուղատնտեսական նշանակության հողամասերի առուվաճառքի գործարքների քանակական և որակական (մակերես, գին, գրանցման ամսաթիվ և այլն) տվյալները` ըստ գյուղատնտեսական նշանակության հողամասերի բնութագրերի`
նպատակային և գործառական նշանակություն, հողատեսքի, հողագնահատման խմբի, վարելահողերի դեպքում` ջրովի և անջրդի գործոնի:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների միասնական գնային իրավիճակի համակարգված դիտարկումների արդյունքում`
ա) կմշակվի անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկայի վերջնական տարբերակը` հաշվի առնելով 2004-2006 թթ. անշարժ գույքի շուկայում օբյեկտների գնային իրավիճակի վերլուծման արդյունքները,
բ) կբացահայտվեն Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների միասնական տարածագնահատման գոտիները և դրանց անցման գործակիցները:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի գնային իրավիճակի համակարգված դիտարկումների արդյունքում`.
ա) կբացահայտվեն գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման մեթոդիկայում ներառված բազիսային գների և գործոնների ճշգրտման համար անհրաժեշտ տվյալները,
բ) կբացահայտվի ըստ քաղաքների և գյուղական համայնքների գյուղատնտեսական հողատեսքերի շուկայական միջին գների 2006 թվականի մակարդակը,
գ) կբացահայտվեն անշարժ գույքի շուկայում 2006 թվականի գյուղատնտեսական հողատեսքերի վրա էական ազդեցություն ունեցող գործոնները և գնային իրավիճակի փոփոխությունները:
Որպես արդյունք, ակնկալվում է գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման մեթոդիկայի կատարելագործման համար անհրաժեշտ տվյալների ստացումը` հաշվի առնելով 2006 թվականի անշարժ գույքի շուկայում էական ազդեցություն ունեցող գործոնները և գնային իրավիճակի փոփոխությունները: Կբացահայտվեն հողակադաստրային գնահատման շրջանների, ենթաշրջանների գնագոյացնող գործոնների, գնահատման խմբերի միջին բազիսային արժեքների հետ համընկնող և չհամընկնող արժեքները:
3. Անշարժ գույքի շուկայի 2006 թվականի վիճակի և գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի`
ա) շուկայական մեխանիզմների վրա հիմնված անշարժ գույքի միասնական գնահատման նոր մեթոդիկայի մշակման համար ստանալու վերլուծական և հավաստի տվյալներ,
բ) ապահովելու անշարժ գույքի շուկայի մասնակիցներին, այդ թվում` պետական և տարածքային կառավարման մարմիններին որոշումներ կայացնելիս` օգտվել անշարժ գույքի շուկայի վերլուծական և հավաստի տվյալներից,
գ) ապահովել տեղեկատվության անընդհատությունը` շարունակելու մամուլում, տեղեկագրերում անշարժ գույքի շուկայի վիճակի, այդ թվում` գնային իրավիճակի վերաբերյալ հոդվածների հրապարակումները, մասնագիտական և վերլուծական ժողովածուների ստեղծումը` 2005 թվականի (դեկտեմբեր, 4-րդ եռամսյակ, 2-րդ կիսամյակ, տարեկան) և 2006 թվականի ամսական, եռամսյակային, 9 և 11 ամիսների, կիսամյակային (բացի` դեկտեմբեր, 4-րդ եռամսյակ, 2-րդ կիսամյակ, տարեկան) կտրվածքներով:
4. Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզների բազայի հիման վրա արտացոլել`
ա) բնակավայրերի հողերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների միասնական տարածագնահատման գոտիների շերտը,
բ) անշարժ գույքի շուկայի ակտիվության շերտը,
գ) անշարժ գույքի առանձին տեսակների շուկայական միջին արժեքների (գների) շերտը,
դ) անշարժ գույքի գնագոյացման գործոնների (շենքերի, շինությունների տիպերի, շահագործման տևողության, վնասվածության աստիճանի, ավարտվածության աստիճանի, հարկայնության և այլնի) շերտերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԾՐԱԳԻՐ
Հասարակության տեղեկատվություն
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 14 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
._________________________________________________________________________.
| | Նկարագրությունը |Գնահատման |
| | |չափանիշները|
|Ընդհանուր | | |
|նպատակը |________________________________________________|___________|
| |ՀՀ տարածքում անշարժ գույքի կադաստրի վարման | |
| |վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացում | |
|____________|________________________________________________|___________|
| |ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի| |
| |պետական կոմիտեի կարևորագույն խնդիրներից են | |
| |իրականացվող աշխատանքների թափանցիկության և | |
| |մատչելիության ապահովումը, բաց և հրապարակային | |
| |աշխատանքը, ինչպես նաև բնակչության և տեղական | |
| |ինքնակառավարման մարմինների ղեկավարների | |
| |իրազեկումը, տեղեկացվածության մակարդակի | |
| |բարձրացումը: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև | |
| |այնպիսի հարցերի լուծումներ գտնելուն, ինչպիսիք են| |
| |հողի շուկայի կայացման համար անհրաժեշտ բոլոր | |
|Իրականացման |նախադրյալների զարգացումը (հողի շուկայական արժեքի| |
| նպատակը |որոշման և օտարման, հողի գրավադրման | |
| |մեխանիզմների), հողի շուկայի և հողի գրավի | |
| |գործունեության արդյունավետ մեխանիզմների | |
| |գործարկումը, ժամանակակից տեխնոլոգիաների վրա | |
| |հիմնված բնակչության, պետական և տեղական | |
| |ինքնակառավարման մարմինների արդյունավետ | |
| |համագործակցությունը, անշարժ գույքի | |
| |գրանցման մեխանիզմների ծախսատարության | |
| |նվազեցումը, հիփոթեքային վարկավորման | |
| |հասանելիությունը և հիփոթեքի շուկայի | |
| |զարգացումը: | |
|____________|________________________________________________|___________|
|Ակնկալվող |1. Ունենալ առավել բաց, թափանցիկ, մատչելի գործող | |
|արդյունքները|համակարգ | |
| |________________________________________________|___________|
| |2. Արդյունավետ համագործակցություն պետական և | |
| |տեղական ինքնակառավարման մարմինների միջև | |
| |________________________________________________|___________|
| |3. Իրազեկ և տեղեկացված բնակչություն | |
|____________|________________________________________________|___________|
|Միջոցառում- |1. «Կադաստրի տեղեկագիր» ամսագրի պատրաստում և |Տեխնիկական |
|ները |հրատարակում: Տեղեկագրում զետեղվում են անշարժ |բնութագիրը |
| |գույքի ոլորտին առնչվող օրենսդրական ակտեր, | |
| |հաշվետվություններ, հոդվածներ, շուկայական | |
| |վերլուծություններ, համակարգի գործունեության | |
| |վերաբերյալ կարևոր տեղեկություններ: | |
| |________________________________________________| |
| |2. Օրաթերթի ներդիրի պատրաստում, տպագրում, որը | |
| |կանդրադառնա կադաստրի տարածքային | |
| |ստորաբաժանումների գործունեությանը: | |
| |________________________________________________| |
| |3. Բացատրական բնույթի տեսահոլովակների | |
| |ցուցադրում, որը կանդրադառնա ՀՀ կառավարությանն | |
| |առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի | |
| |2006 թ. ընթացիկ և ծրագրային աշխատանքներին, | |
| |միջազգային համագործակցության արդյունքներին և | |
| |ձեռքբերումներին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին: | |
| |________________________________________________| |
| |4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի | |
| |կադաստրի պետական կոմիտեի տարածքային | |
| |ստորաբաժանումներում իրականացվող գործառույթների | |
| |թափանցիկության ապահովման և առկա թերությունների | |
| |հայտնաբերման համար գործող ընթացակարգերի | |
| |մոնիթորինգի իրականացում | |
._________________________________________________________________________.
1. Ծրագրի ընդհանուր նպատակը
1998-2005 թթ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարությամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, պետական հաշվառման, կադաստրային գնահատման, քարտեզագրման, գեոդեզիայի, գնահատման, հողաշինարարության ոլորտներում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ: Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման բնագավառում շարունակվել են առաջին պետական գրանցման աշխատանքները, որի արդյունքում սեփականատերերին և օգտագործողներին անվճար տրամադրվել է շուրջ մեկ մլն սեփականության իրավունքի գրանցման վկայական: Զանգվածային լրատվության միջոցներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուների պարբերական ելույթներն ու պարզաբանումները նպատակաուղղված են լուսաբանելու կոմիտեի կողմից իրականացվող հիմնական գործառույթները, բարձրացնելու սեփականատերերի և օգտագործողների` ընթացիկ և ծրագրային աշխատանքների վերաբերյալ իրազեկման մակարդակը, առավել մատչելի, պարզ և թափանցիկ դարձնելու կոմիտեի գործունեությունը: Հանրապետական մամուլում պարբերաբար տպագրվել են հանրապետության անշարժ գույքի շուկայի վերլուծությունները (ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան), հրատարակվել է «Կադաստրի տեղեկագիր» ամսագիրը, գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ինտերնետային էջը: Դրական արդյունքներ ունեցան բնակչության իրազեկմանն ուղղված առաջին պետական գրանցման աշխատանքների թափանցիկությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հանրապետական մամուլում տպագրված հոդվածներն ու հաղորդումները: 2005 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պատվիրեց բացատրական բնույթի ուղեցույցներ (գույքահարկ վճարողի ուղեցույց): ՈՒղեցույցի գլխավոր նպատակը գույքահարկի հաշվարկման մեխանիզմներն առավել պարզ և մատչելի ներկայացնելն է: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության ապահովման և առկա թերությունների հայտնաբերման համար իրականացվեց գործող ընթացակարգերի մոնիթորինգ: Շարունակականությունն ապահովելու նպատակով նմանատիպ աշխատանքներ են իրականացվելու նաև հետագա տարիներին:
2. Ծրագրի իրականացման նպատակը
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կարևորագույն խնդիրներից են իրականացվող աշխատանքների թափանցիկության և մատչելիության ապահովումը, բաց և հրապարակային աշխատանքը, ինչպես նաև բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների իրազեկումը, տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև այնպիսի հարցերի լուծումներ գտնելուն, ինչպիսիք են հողի շուկայի կայացման համար բոլոր անհրաժեշտ նախադրյալների զարգացումը (հողի շուկայական արժեքի որոշման և օտարման, հողի գրավադրման մեխանիզմների), հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմների գործարկումը, ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ համագործակցությունը, անշարժ գույքի գրանցման մեխանիզմների ծախսատարության նվազեցումը, հիփոթեքային վարկավորման հասանելիությունը և հիփոթեքի շուկայի զարգացումը:
3. Ծրագրի իրականացման միջոցառումները
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2006 թվականին իրականացվող ընթացիկ և ծրագրային աշխատանքների վերաբերյալ բնակչությանն իրազեկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պատվիրում է`
1. «Կադաստրի տեղեկագիր» ամսագրի պատրաստում և հրատարակում (2006 թվականին` 12 համար):
2. Օրաթերթի ներդիրի պատրաստում և տպագրում: Ներդիրը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները` իրականացվող գործառույթների թափանցիկության ապահովման համար (2006 թվականին` 12 ներդիր):
3. Բացատրական բնույթի տեսահոլովակների հեռարձակում: Տեսահոլովակներն ամփոփ կներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ընթացիկ և ծրագրային աշխատանքները, միջազգային համագործակցության արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում իրականացվող գործառույթների թափանցիկության ապահովման և առկա թերությունների հայտնաբերման համար գործող ընթացակարգերի մոնիթորինգի իրականացում:
4. Ֆինանսավորումը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005-2007 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով (ՄԺԾԾ) նախատեսել է տարեկան 8 մլն դրամ, որը կօգտագործվի նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով:
«Կադաստրի տեղեկագիր» ամսագրի և օրաթերթի ներդիրի պատրաստման ու տպագրման ֆինանսական հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով նախորդ տարիներին իրականացված նմանատիպ մրցույթների արդյունքում ձևավորված գները:
Օրաթերթի ներդիրի պատրաստման և տպագրման համար մեկ միավոր քառ. սմ ոչ ավելի, քան 200 դրամ, ընդամենը` 3.000.000 դրամ:
«Կադաստրի տեղեկագիր» ամսագիրը տպագրվելու է 200 օրինակից, պատրաստում և տպագրում` ընդամենը 2.000.000 դրամ, որից 1000000 դրամով նախատեսվում է իրականացնել «Կադաստրի տեղեկագիր» ամսագրի տպագրման նախապատրաստման աշխատանքները:
Տեսահոլովակների ցուցադրման աշխատանքներ իրականացնելու համար մեկ րոպեի հեռարձակման արժեքը` 31.000 դրամ, ընդամենը` 2.000.000 դրամ:
Գործող ընթացակարգերի մոնիթորինգի աշխատանքներն իրականացնելու համար տրամադրել 1000000 դրամ:
5. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
Այս աշխատանքների իրականացումից հետո ակնկալվում է ունենալ առավել բաց, թափանցիկ և մատչելի գործող համակարգ, արդյունավետ համագործակցություն պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև, որի արդյունքում կունենանք ավելի իրազեկ և տեղեկացված սեփականատերեր ու օգտագործողներ:
Ծրագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ամրագրված այնպիսի հարցերի լուծմանը, ինչպիսիք են հողի շուկայի կայացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալների զարգացումը (հողի շուկայական արժեքի որոշման և օտարման, հողի գրավադրման մեխանիզմների), հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմների գործարկումը, անշարժ գույքի գրանցման մեխանիզմների ծախսատարության նվազեցումը և հիփոթեքային վարկավորման հասանելիությունը և հիփոթեքի շուկայի զարգացումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԾՐԱԳԻՐ
«Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ վարչատարածքային միավորների
սահմանների նկարագրություն և վարչատարածքային նոր բաժանման
կազմակերպում ու իրականացում»
.____________________________________________________.
| Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը |
|____________________________________________________|
| խումբը | ենթախումբը | ծրագիրը |
|______________________|______________|______________|
| 08 | 05 | 15 |
|______________________|______________|______________|
|Բնակարանային կոմունալ |Այլ ծախսեր | |
|տնտեսություն | | |
.____________________________________________________.
ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԲԵՐ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀՈՂԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Ծրագրի հիմնավորումը
Հայաստանի Հանրապետության 2974.3 հազ. հեկտար տարածքից ներկայումս համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվում է 1169.2 հազ. հեկտար տարածք (ներառյալ Սևանա լճի զբաղեցրած տարածքը): Սրանից հետևում է, որ հանրապետության տարածքի 39.3 տոկոսում տեղական ինքնակառավարում չի իրականացվում, ուստի, անհրաժեշտություն է առաջանում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերն ընդգրկել համայնքների վարչական սահմաններում: Դրանք հիմնականում գյուղատնտեսական նշանակության, անտառային հողեր և հատուկ պահպանվող տարածքներ են: Ընդ որում, նշված տարածքներին սահմանակից են հանրապետության 916 քաղաքային և գյուղական համայնքներից 465-ը (համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի մասին տվյալները 2005 թվականի ծրագրի տվյալների համեմատ որոշ փոփոխություններ են կրել` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2243-Ն որոշմամբ ի գիտություն ընդունված տվյալները): Անհրաժեշտ է նաև ճշգրտել արգելոցների, ազգային պարկերի և անտառների սահմանները: Նշված հողերի տեղաբաշխումն ըստ մարզերի ներկայացվում է:
2. Ծրագրի նպատակը
Հիմնական նպատակը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղական ինքնակառավարման իրականացումն է, որը նույն օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն պետք է ապահովվի մինչև 2007 թվականը: Արդյունքում կհստակեցվեն և կտարանջատվեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները` ձևավորելով հողային ռեսուրսների կառավարման ավելի արդյունավետ համակարգ:
Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հնարավորություն կտա ոչ միայն արդյունավետ կազմակերպելու առկա հողային ֆոնդի կառավարումը, այլ նաև զգալիորեն ավելացնելու տեղական բյուջեի եկամուտները` հողերի վարձավճարի, հողի հարկի և գույքահարկի, ինչպես նաև հողերի օտարումից գոյացած միջոցների հաշվին:
3. Ծրագրի իրականացման միջոցառումները
Նախատեսվում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` պետական սեփականություն հանդիսացող` տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու աշխատանքներն իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում:
Աշխատանքների իրականացման համար հիմք են հանդիսանում`
ա) համայնքների ճշգրտված վարչական սահմանների համապատասխան մասշտաբի հատակագծերը և դրանց նկարագրությունը.
բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների` համապատասխան մասշտաբի տեղագրական և կադաստրային քարտեզները.
գ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` պետական սեփականություն հանդիսացող` տարբեր կատեգորիաների հողերի համապատասխան թեմատիկ քարտեզները (եթե այդպիսիք կան):
Աշխատանքները կատարվում են հետևյալ երկու հիմնական մասերով`
I մաս` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու տարբերակների մշակում:
Աշխատանքի ընթացքում կարող են ներկայացվել նաև համայնքների միավորման կամ խոշորացման վերաբերյալ առաջարկություններ` անհրաժեշտ հիմնավորումներով:
Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաշխման տարբերակները պետք է մշակվեն համայնքների տվյալների և բազմաթիվ գործոնների համադրմամբ` հաշվի առնելով`
ա) համայնքների տեղաբաշխման առանձնահատկությունները,
բ) համայնքի բնակչության թիվը,
գ) բնակավայրերի հեռավորությունը բաշխվող հողատարածքներից և գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման հնարավորությունները,
դ) համայնքի բնակչության գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղվածությունը և հնարավոր զարգացման ուղիները,
ե) բաշխվող հողերի ոռոգման և ջրարբիացման հնարավորությունները,
զ) բաշխվող հողերի հետ կապված լեռնաշղթաների, ջրային ավազանների, բնակլիմայական առանձնահատկությունների և այլ գործոնների ուսումնասիրությունները,
է) համայնքում առկա հողային ֆոնդի կազմը և դրանց արդյունավետ օգտագործումը,
ը) համայնքում մեկ շնչին ընկնող գյուղատնտեսական տարբեր հողատեսքերը,
թ) մարզերի սահմանները:
Հողերի բաշխումն իրականացնելիս, ելնելով նրանից, որ դրանք հիմնականում գյուղատնտեսական նշանակություն ունեն, նպատակահարմար է խոշոր քաղաքային համայնքներին լրացուցիչ հողային ռեսուրսներ չտրամադրել` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են կառուցապատման համար նախատեսված կամ անհրաժեշտ հողեր: Եթե քաղաքային համայնքները սահմանակից են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, ապա այդ հողերը պետք է բաժանել գյուղական համայնքների միջև:
I մասի աշխատանքները ներառում են`
1-ին փուլ` նախապատրաստական աշխատանքներ
ա) քարտեզագրական նյութերի հավաքագրում, ուսումնասիրում, պատճենահանում.
բ) իրավական փաստաթղթերի (պետական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, հողային հաշվեկշիռների, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների վերաբերյալ) վերհանում, ուսումնասիրում,
գ) վիճակագրական տվյալների ձեռքբերում, ուսումնասիրում.
2-րդ փուլ` տարբերակների մշակում
ա) ձեռք բերված նյութերի և տվյալների հիման վրա գոյություն ունեցող վիճակի վերլուծություն,
բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու և դրա հետ կապված` համայնքների վարչական սահմանների փոփոխման սկզբունքների ու հայեցակարգի մշակում,
գ) մշակված սկզբունքները և հայեցակարգը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:
II մաս` հաստատված հայեցակարգի համաձայն համայնքների վարչական սահմանների փոփոխում, նկարագրում:
II մասի աշխատանքները ներառում են`
1-ին փուլ` նախապատրաստական աշխատանքներ
ա) հաստատված հայեցակարգին համապատասխան` հողերի նախնական սահմանագծում,
բ) նախնական սահմանագծի տեղադրում Հայաստանի Հանրապետության մարզերի 1:50000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա.
2-րդ փուլ` դաշտային աշխատանքներ
ա) նախնական սահմանագծի տեղազննում և համեմատում տեղանքի հետ,
բ) սահմանագծի ճշգրտում, հանգուցային և շրջադարձային կետերի ժամանակավոր նշահարում, համապատասխան գործիքային չափագրումներ,
գ) համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող տարածքների տարանջատում` ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների:
3-րդ փուլ` սահմանագծի նկարագրում
ա) համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքների սահմանագծերի տեքստային նկարագրության կազմում,
բ) սահմանների հանգուցային և բնորոշ կետերի կոորդինատների ժողովածուի պատրաստում,
գ) սահմանների տեղադրումը Հայաստանի Հանրապետության մարզերի 1:100000 մասշտաբի կադաստրային քարտեզների վրա:
Աշխատանքների հանձնումը
Պատվիրատուին հանձնվում են`
ա) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից վարչական սահմաններում ընդգրկվող հողերի 1:10000 մասշտաբի կադաստրային քարտեզը և էլեկտրոնային կրիչը,
բ) յուրաքանչյուր սահմանակից համայնքի հետ ընդհանուր սահմանագծի գծագիրը,
գ) սահմանագծի շրջադարձային և բնորոշ կետերի կոորդինատների ժողովածուն,
դ) համայնքի վարչական սահմաններում լրացուցիչ ընդգրկվող հողերի հաշվեկշիռը` ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության իրավունքի սուբյեկտների.
ե) մարզերի 1:100000 մասշտաբի հատակագծերը` համայնքների սահմանների նշադրմամբ:
Աշխատանքները հանձնվում են` համաձայն սահմանված փուլերի կատարողականի`
II մաս. 1-ին փուլ` 35 տոկոս,
2-րդ փուլ` 45 տոկոս,
3-րդ փուլ` 20 տոկոս:
Ծրագրի իրականացումն սկսվել է 2005 թվականին և ավարտվելու է 2007 թվականին: Նախատեսվում է 2006 թվականին իրականացնել ծրագրի II մասի աշխատանքները Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Լոռու, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում և Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում:
4. Ծրագրի իրականացման ֆինանսական ապահովումը
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանման կազմակերպման, վարչատարածքային միավորների սահմանների նկարագրման աշխատանքների ֆինանսական ապահովման նախահաշվի հիմքում դրված են 1000 հեկտարի համար կատարվող աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերը:
1000 հեկտարի համար առաջադրանքով նախատեսված աշխատանքների ծավալը կկատարվի 5-6 մասնագետից կազմված խմբերի միջոցով: Նշված աշխատանքների իրականացման ծախսերը 1000 հեկտարի համար կկազմեն 336.2 հազ. դրամ:
2006 թվականի համար նախատեսված աշխատանքների իրականացման ծախսերը կկազմեն 175.2 մլն դրամ:
5. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`
ա) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղական ինքնակառավարման ապահովում,
բ) հողային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում` տարանջատելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները (ներկայումս մարզպետները և համայնքի ղեկավարներն իրականացնում են նույն գործառույթները` կախված գույքի գտնվելու վայրից),
գ) համայնքային բյուջեների մուտքերի լրացուցիչ աղբյուրներ` հողի հարկի և վարձավճարների տեսքով:
Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս
գտնվող հողատարածությունների առկայության մասին, ըստ մարզերի
(հեկտարներով)
.____________________________________.
| |Մարզերի անվանումը | Տարածքը /հա/|
|___|__________________|_____________|
|1 | 2 | 3 |
|___|__________________|_____________|
|1. |Արագածոտն |67898 |
|___|__________________|_____________|
|2. |Արարատ |92407 |
|___|__________________|_____________|
|3. |Արմավիր |3598 |
|___|__________________|_____________|
|4. |Գեղարքունիք |277777 |
|___|__________________|_____________|
|5. |Լոռի |150992 |
|___|__________________|_____________|
|6. |Կոտայք |60476 |
|___|__________________|_____________|
|7. |Շիրակ |46051 |
|___|__________________|_____________|
|8. |Սյունիք |184577 |
|___|__________________|_____________|
|9. |Վայոց ձոր |66222 |
|___|__________________|_____________|
|10.|Տավուշ |170285 |
|___|__________________|_____________|
| |Ընդամենը Հայաստանի|1120283 |
| |Հանրապետությունում| |
.____________________________________.