Սեղմել Esc փակելու համար:
«ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0974.190706

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» հուլիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հուլիսի 2006 թվականի N 974-Ն

 

«ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՈՒՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության (Հայաստանի Հանրապետությունը միացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N Ն-323-2 որոշմամբ) 12-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածով սահմանված` Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում լիազորված ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը:

(1-ին կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը`

ա) հաստատում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի համապատասխանությունը «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի պահանջներին,

բ) հավաստում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծի իրականացման մասնակիցների կողմից իրենց մասնակցության կամավորությունը,

գ) ապահովում է Հայաստանում Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի մասին տեղեկատվության մատչելիությունը,

դ) անցկացնում է քննարկումներ հավանական ներդրողների հետ և մշակում ռազմավարական ուղղությունները Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման համար,

ե) ապահովում է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային գործընթացներին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունը,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը համապատասխան շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) եռամսյա ժամկետում հաստատել Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծային փաստաթղթերը ներկայացնելու կարգը,

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ բանակցել միջազգային կազմակերպությունների և (կամ) դոնորների հետ` լիազորված ազգային մարմնին տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.07.2006
N 974-Ն
Որոշում