040.0563.051297
,ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«5» դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 563
Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի գրողների միության անդամ, ականավոր բանաստեղծ, հրապարակախոս, Հայկական ՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Կարապետի Հովհաննիսյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` ըստ ներկայացված փաստացի ծախսերի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 5-ից: