Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ...

 

08.03.2024 -

 

040.1098.100806

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հուլիսի 2006 թվականի N 1098-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.10.09 թիվ 1176-Ն, 07.03.2024 թիվ 321-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ճշտել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մասնավորեցումից ստացված գումարների մեծությունը` ըստ համայնքների, և սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 15.10.09 թիվ 1176-Ն, 07.03.2024 թիվ 321-Ն որոշումներ)

(նախաբանը փոփ. 07.03.2024 թիվ 321-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հուլիսի 27-ի

N 1098-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

(վերնագիրը փոփ. 07.03.2024 թիվ 321-Ն որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի` 30 տոկոս կազմող ֆինանսական միջոցների տնօրինման գործընթացը:

(1-ին կետը փոփ. 15.10.09 թիվ 1176-Ն, 07.03.2024 թիվ 321-Ն որոշումներ)

2. Սույն կարգի 1-ին կետում նշված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվում կապիտալ ծախսերի ծրագրերի (այսուհետ` ծրագիր) տեսքով, որոնց իրականացմամբ մասամբ կամ ամբողջապես լուծվում են համայնքի բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրները:

3. Ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող ծրագրերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած մարզային, տարածաշրջանային զարգացման և այլ ծրագրերից, իսկ նախահաշիվները պետք է կազմվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ շինարարության համար սահմանված նորմատիվների շրջանակներում: Նույն գումարի սահմաններում քննարկման համար մշակվում են 2 կամ ավելի ծրագրեր` տվյալ համայնքի համար առավել արդյունավետն ընտրելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` կոմիտե) մասնավորեցումից ստացված գումարների փոխանցման մասին տեղեկատվությունը 10-օրյա ժամկետում տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև համապատասխան համայնքին:

(4-րդ կետը փոփ. 07.03.2024 թիվ 321-Ն որոշում)

5. Առաջարկել`

1) Երևանի քաղաքապետին` կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում Երևանի ավագանու նիստի քննարկմանը ներկայացնել ծրագիրը և այն հաստատվելու օրվանից 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին.

2) համայնքի ղեկավարին` կոմիտեի կողմից տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ավագանու նիստի քննարկմանը ներկայացնել ծրագիրը և այն հաստատվելու օրվանից 10-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան մարզպետին:

(5-րդ կետը փոփ. 15.10.09 թիվ 1176-Ն, 07.03.2024 թիվ 321-Ն որոշումներ)

6. Մարզպետը 5-օրյա ժամկետում ստուգում է ծրագրի (ծրագրերի) համապատասխանությունը սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթներին և ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

(6-րդ կետը փոփ. 07.03.2024 թիվ 321-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, քննարկելով ներկայացված ծրագրի (ծրագրերի) համապատասխանությունը սույն կարգի պահանջներին, 10-օրյա ժամկետում այն (դրանք) ներկայացնում է շահագրգիռ մարմինների քննարկմանը, այնուհետև` ստացված առաջարկությունները ամփոփելուց հետո, սահմանված կարգով, այն (դրանք) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

(7-րդ կետը փոփ. 15.10.09 թիվ 1176-Ն, 07.03.2024 թիվ 321-Ն որոշումներ)

8. Ծրագրերի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

(8-րդ կետը փոփ. 15.10.09 թիվ 1176-Ն, 07.03.2024 թիվ 321-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.07.2006
N 1098-Ն
Որոշում