Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-Ը ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-Ը ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ...

 

 

040.0566.051297

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«5» դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 566

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի ապրիլի 10-ին պարենային արտադրության ընդլայնման ծրագրի իրականացման վերաբերյալ փոխանակված նոտային (այսուհետև` նոտա) համապատասխան` օգնության կարգով Հայաստանի Հանրապետության տրամադրված պարարտանյութերի օգտագործման ու դրանց իրացումից գոյացող միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է`

 

1. Սահմանել, որ`

ա) նոտային համապատասխան` Հայաստանի Հանրապետությանը տրամադրված 14666 տոննա պարարտանյութն ամբողջությամբ հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայբերրիությունհոլդինգ» պետական ձեռնարկությանը` աճուրդային կարգով իրացնելու համար.

բ) պարարտանյութի մեկ տոննայի համար աճուրդային վաճառքի մեկնարկային նվազագույն գինը կազմում է 135 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` աճուրդի կայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած դրամի փոխարժեքին համապատասխան.

գ) պարարտանյութի աճուրդային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով.

դ) աճուրդային վաճառքի իրականացման գործում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայբերրիությունհոլդինգ» պետական ձեռնարկության մատուցած ծառայությունների դիմաց նրան է հատկացվում աճուրդով վաճառված պարարտանյութի արժեքի 0,5 տոկոսը.

ե) նոտային համապատասխան` Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարարտանյութի իրացումից գոյացող միջոցները, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված, ինչպես նաև պարարտանյութի մինչաճուրդային պահպանության համար հատկացվող միջոցների, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ հաշվին` նոտայով նախատեսված ծրագրերը ֆինանսավորելու համար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայբերրիությունհոլդինգ» պետական ձեռնարկության հետ կնքել պայմանագիր նոտային համապատասխան` Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարարտանյութը պահպանելու և դրա աճուրդային վաճառքն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 5-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.1997
N 566
Որոշում