Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ...

 

 

040.1068.080806

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» օգոստոսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2006 թվականի N 1068-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների և «Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ», «Պատանեկան կարգի մարզիկ» մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրությունները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հուլիսի 20-ի

N 1068-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ

 

._______________________________________________________________________.

|     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ       | ._______.Հայաստանի Հանրապետության|

| ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ  | |       |   միջազգային կարգի     |

|        ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ              | |       | սպորտի վարպետի կոչումը |

|                                    | |       |       շնորհվել է       |

| ________________________________   | ._______. ______________________ |

|        ՎԿԱՅԱԿԱՆ Nօ. ____           |           ______________________ |

| ________________________________   |       Հայաստանի Հանրապետության   |

| շնորհվել է Հայաստանի Հանրապետության| սպորտի և  երիտասարդության հարցերի|

|միջազգային կարգի սպորտի վարպետի     |    նախարարի 201  թ.___ _______ -ի|

|կոչում                              |             N ____ հրամանով      |

|                                    |                                  |

|Նախարար`                            |   Տրված է 201  թ. _______ -ին:   |

._______________________________________________________________________.

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - կրծքանշանների ձևերը չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» կրծքանշանը պատրաստված է 29.55 մմ երկարությամբ և 19.14 մմ լայնությամբ արծաթափայլ մետաղից և ունի ուղղանկյունաձև տեսք, որի վերևի աջ անկյունը կորաձև է, իսկ ներքևի ձախ անկյունն ունի ալիքաձև տեսք: Կրծքանշանի վերևի մասում` կենտրոնական հատվածում, Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Զինանշանից ներքև` 4 տողով, ուռուցիկ գրված են «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» բառերը (ի դեպ` «ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» բառերը` ավելի մեծ տառաչափով): Կրծքանշանի ներքևի ձախ հատվածում Հայաստանի Հանրապետության ծածանվող, էմալապատ եռագույն դրոշն է: Կրծքանշանի դարձերեսին տեղադրված է մետաղյա պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ

 

._______________________________________________________________________.

|     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ       | ._______.Հայաստանի Հանրապետության|

| ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ  | |       | սպորտի վարպետի կոչումը |

|        ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ              | |       |       շնորհվել է       |

|                                    | |       |                        |

| ________________________________   | ._______. ______________________ |

|        ՎԿԱՅԱԿԱՆ Nօ. ____           |           ______________________ |

| ________________________________   |       Հայաստանի Հանրապետության   |

| շնորհվել է Հայաստանի Հանրապետության| սպորտի և  երիտասարդության հարցերի|

|      սպորտի վարպետի կոչում         |    նախարարի 201  թ.___ _______ -ի|

|                                    |           թիվ ____ հրամանով      |

|                                    |                                  |

|Նախարար`                            |   Տրված է 201  թ. _______ -ին:   |

._______________________________________________________________________.

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - կրծքանշանների ձևերը չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» կրծքանշանը պատրաստված է 27 մմ երկարությամբ և 25 մմ լայնությամբ արծաթափայլ մետաղից և ունի ուղղանկյունաձև վահանի տեսք: Կրծքանշանի վերևի մասում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը, որից ներքև` արծաթագույն շրջանակով եզերված կարմիր սկավառակի վրա, տեղադրված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի աջ և ձախ հատվածներում Հայաստանի Հանրապետության ծածանվող, էմալապատ եռագույն դրոշն է: Զինանշանից ներքև` երկու տողով, ուռուցիկ գրված են «ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» բառերը: Կրծքանշանի դարձերեսին տեղադրված է մետաղյա պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՐԶԻԿ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ

 

.______________________________________________________________________.

|                                  |     (ՀՀ զինանշանի պատկերը)        |

|                                  |                                   |

.______________________________________________________________________.

 

.______________________________________________________________________.

|    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ      |                 Հայաստանի        |

| ________________________________  |           Հանրապետության առաջին  |

|        ՎԿԱՅԱԿԱՆ Nօ. ____          |            կարգի մարզիկի կարգը   |

|                                   |                 շնորհվել է       |

|         Հայկ Ավագյանին            | ._________.                      |

|                                   | |         |  Հայաստանի ծանրամարտի|

|շնորհվել է Հայաստանի Հանրապետության| |         | ֆեդերացիայի          |

|    Առաջին կարգի մարզիկի կարգ:     | |         | նախագահության 20     |

|                                   | |         | թվականի ______ -ին   |

|                                   | ._________. Nօ. ___ որոշումով:   |

|                                   |                                  |

|                                   |                                  |

|                                   |                                  |

|                                   |                                  |

| Ֆեդերացիայի նախագահ`              | Տրված է 20  թ. _______ -ին:      |

.______________________________________________________________________.

                Մ 1:1                               Մ 2:1

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - կրծքանշանների ձևերը չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ» կրծքանշանը պատրաստված է 30 մմ երկարությամբ և 20 մմ լայնությամբ գալվանապատ բիսմութ մետաղից: Կրծքանշանի վերևի մասում` 7 միլիմետրանոց հարթ մակերեսի վրա, ուռուցիկ ոսկեզօծ տառերով գրված են «ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳ» բառերը: Դրանից ներքև Հայաստանի Հանրապետության դրոշի արծնապատ պատկերն է` մարզիկին խորհրդանշող վազորդի պատկերմամբ:

Կրծքանշանի ստորին կիսաշրջանաձև եզրը պատված է ոսկեզօծ դափնու տերևներով:

 

«ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՐԶԻԿ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԵՐԸ

 

.______________________________________________________________________.

|                                  |     (ՀՀ զինանշանի պատկերը)        |

|                                  |                                   |

.______________________________________________________________________.

 

.______________________________________________________________________.

|    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ     |           Պատանեկան կարգի մարզիկի |

| ________________________________ | ._________.  կարգը շնորհվել է     |

|        ՎԿԱՅԱԿԱՆ Nօ. ____         | |         |                       |

|                                  | |         |                       |

|                                  | |         | Երևանի  քաղաքապետարանի|

|          Հայկ Ավագյանին          | |         | համալիր մարզադպրոցի   |

|                                  | ._________. տնօրենի 20  թվականի   |

|            շնորհվել է            |             _____ -ի Nօ. ___      |

|  Պատանեկան կարգի մարզիկի կարգ:   |             հրամանով:             |

|                                  |                                   |

|                                  |                                   |

| Մարզադպրոցի տնօրեն`              | Տրված է 20  թ. _______ -ին:       |

.______________________________________________________________________.

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - կրծքանշանների ձևերը չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Պատանեկան կարգի մարզիկի» կրծքանշանը պատրաստված է 30 մմ երկարությամբ և 20 մմ լայնությամբ գալվանապատ բիսմութ մետաղից: Կրծքանշանի վերևի մասում` 7 միլիմետրանոց հարթ մակերեսի վրա, ուռուցիկ ոսկեզօծ տառերով գրված են «ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳ» բառերը: Դրանից ներքև` արծնապատ կապույտ ֆոնի վրա, մարզիկին խորհրդանշող վազորդի պատկերն է:

Կրծքանշանի ստորին կիսաշրջանաձև եզրը պատված է ոսկեզօծ դափնու տերևներով:

 

(հավելվածը խմբ. 01.06.18 թիվ 615-Ն, 23.08.18 թիվ 946-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.2006
N 1068-Ն
Որոշում