040.0568.051297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 568
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ 1993 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից 1993 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված Ինստիտուցիոնալ բարեփոխումների վարկի միջոցների տրամադրման ժամկետն ավարտվելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1997 թվականի դեկտեմբերի 1-ից դադարեցնել Ինստիտուցիոնալ բարեփոխումների վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված վարկի միջոցներից մնացած գումարի օգտագործումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սահմանված կարգով իրականացնել վարկի միջոցների տրամադրման դադարեցման գործընթացը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 8-ից: