Սեղմել Esc փակելու համար:
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1180.240806

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» օգոստոսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հուլիսի 2006 թվականի N 1180-Ն

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 105-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել`

ա) թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով ներկայացվող գրանցման թերթիկի ձևը,

բ) ռեեստրի վարման գրքի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հուլիսի 13-ի

N 1180-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) վայրերի ռեեստրի (այսուհետ` ռեեստր) վարման հետ կապված հարաբերությունները:

2. Ռեեստրի վարման հիմնական նպատակը թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառումը և նկարագրումն է:

3. Ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` սույն կարգի համաձայն:

4. Ռեեստրում գրանցման ենթակա են`

ա) թափոնների վնասազերծման և ոչնչացման շահագործվող օբյեկտները,

բ) 25 քառ. մ ավելի տեղադրման մակերեսով և (կամ) 50 խոր. մ ավելի տեղադրվող թափոնների ծավալով թափոնների տեղադրման շահագործվող օբյեկտները,

գ) թափոնների թաղման օբյեկտները, որոնց շահագործումն ավարտվել է, սակայն խախտված տարածքի վերականգնում չի իրականացվել և հողամասն այլ անձի չի փոխանցվել:

i

5. Ռեեստրի վարման նպատակով սույն կարգի 4-րդ կետով սահմանված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև 2007 թվականի մարտի 1-ը, իսկ նոր օբյեկտների համար` շահագործումն սկսելուց հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում գրանցման թերթիկ` սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ձևին համապատասխան:

Գրանցման թերթիկը ներկայացվում է կամ թղթային տարբերակով, կամ էլեկտրոնային տարբերակով` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին:

Ռեեստրում գրանցված օբյեկտները (այսուհետ` օբյեկտներ) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում փոփոխված գրանցման թերթիկ, եթե հաշվետու տարում կատարվել են փոփոխություններ:

(5-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1043-Ն, 29.01.16 թիվ 66-Ն որոշումներ)

 

II. ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Գրանցման թերթիկը ներառում է հետևյալ տեղեկությունները`

ա) իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և օբյեկտների անվանումները, գտնվելու վայրերը,

բ) օբյեկտի մասին ընդհանուր տեղեկությունները (հողամասի նկատմամբ իրավունքի հիմքը, հողամասի մակերեսը, տեղանքը, բնապահպանական օբյեկտների առկայությունը),

գ) օբյեկտը շահագործման հանձնելու տարեթիվը,

դ) օբյեկտի հզորությունը (տ/տարի), թափոնների պահեստավորման սխեման` թափոնների տեղադրման օբյեկտների համար,

ե) թափոնների վնասազերծման կամ ոչնչացման դեպքում` տեխնոլոգիայի համառոտ նկարագիրը, հզորությունը (տ/տարի, տ/օր), տեխնոլոգիական սարքավորման տեսակը, շահագործման գործելակարգը (ռեժիմը),

զ) տեղադրվող կամ վնասազերծվող թափոնների բնութագիրը (անվանումը, ծածկագիրը, ագրեգատային վիճակը, վտանգավորության դասը, ծավալը` տ/տարի),

է) թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգի տվյալները (աղբավայրերից արտանետումների, արտահոսքերի և հողերի աղտոտվածության մասին),

ը) սանիտարական պահպանության գոտու բնութագիրը (սանիտարապահպանական գոտու լայնությունը` արտահայտված մետրով),

թ) մոտակա բնակավայրերից, ջրամատակարարման, ջրահոսքերի և ջրավազանների աղբյուրներից օբյեկտի ունեցած հեռավորության, սանիտարական պահպանության գոտու չափերի և դիտարկման հորատանցքերի դիրքի մասին:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 29.01.16 թիվ 66-Ն որոշում)

 

i

III. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

i

8. Ռեեստրի վարման նպատակով կազմվում է ռեեստրի վարման գիրք, որում գրանցվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և օբյեկտների անվանումները, գրանցման թերթիկը ներկայացնելու ամսաթիվը, համապատասխան փաստաթղթերի անվանումները, օբյեկտին տրվող ռեեստրային համարը և օբյեկտի կողմից ներկայացված գրանցման թերթիկի պահման գործի համարը:

(8-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 66-Ն որոշում)

i

9. Լիազոր մարմինն ուսումնասիրում է օբյեկտի կողմից սույն կարգի 6-րդ կետի հիման վրա ներկայացված տեղեկատվության ամբողջականությունն ու հավաստիությունը և, թերություններ չհայտնաբերելու դեպքում, գրանցում է պետական ռեեստրի վարման գրքում` ռեեստրային համարի ամրագրմամբ:

Օբյեկտները ռեեստրում գրանցված են համարվում դրանց ռեեստրային համար տալու օրվանից:

Ռեեստրում գրանցման մասին լիազոր մարմինը պատշաճ ձևով տեղյակ է պահում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին` նշելով օբյեկտի անվանումը, ռեեստրի գրանցման համարը և ամսաթիվը:

(9-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 66-Ն որոշում)

i

10. Օբյեկտները ռեեստրում գրանցվում են գրանցման թերթիկն ու դրան կից փաստաթղթերը ներկայացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Ներկայացված փաստաթղթերը լիակազմ չլինելու կամ անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը գրանցման թերթիկը, լիազոր մարմին մուտք լինելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով վերադարձնում է լրամշակման:

Կրկնակի ներկայացված գրանցման թերթիկի հիման վրա օբյեկտները ռեեստրում գրանցվում են սույն կարգով հաստատված ընթացակարգով:

(10-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 66-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.07.2006
N 1180-Ն
Որոշում