Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱ ...

 

 

040.0560.101297

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«10» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 560

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

 

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահին 1997 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 10..00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

ա) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացում`

էներգետիկ խարտիայի պայմանագիրը (17 դեկտեմբերի 1994 թվական, Լիսաբոն).

էներգետիկ խարտիային առընթեր էներգետիկ արդյունավետության և էկոլոգիական հարակից ասպեկտների արձանագրությունը (17 դեկտեմբերի 1994 թվական, Լիսաբոն):

բ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

գ) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

դ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ե) «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

զ) «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

է) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ը) «Տեղական տուրքերի և վճարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

թ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժ) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության քրեական, քրեական դատավարության օրենսգրքերում և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժա) «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժբ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժգ) «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժդ) «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժե) «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժզ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժէ) «Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժը) «Բնակչությանը ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի մատակարարման գործունեություն իրականացնող ձեռնարկություններին գազի իրացումը և բնակչությանը ջեռուցման նպատակով ջերմային էներգիայի մատակարարումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժթ) «Հայաստանի Հանրապետությունում գործունեության որոշ տեսակների համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարներ սահմանելու մասին օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը.

ի) «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 1997 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների սահմանման վերաբերյալ օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը (երկրորդ ընթերցում).

իա) «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

իբ) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

իգ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.1997
N 560
Որոշում