Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆ ...

 

 

040.0573.111297

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 573

 

i

ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 301 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված անձանց չթույլատրվող աշխատանքների ցանկը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 573 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց  Ա  Ն  Կ

 

մարդու իմունային անբավարարության վիրուսով

վարակված անձանց չթույլատրվող

աշխատանքների

 

Փոխպատվաստում (տրանսպլանտացիա)

Արյան փոխներարկում

Արյունատարրալուծում (հեմոդիալիզ)

Անզգայացում և վերակենդանացում

Ընդհանուր վիրաբուժություն

Սիրտ-անոթային և թոքային վիրաբուժություն

Քիթ-կոկորդ-ականջի վիրաբուժություն

Նյարդավիրաբուժություն

Մանկաբարձություն և գինեկոլոգիա

Այրվածքաբուժություն

Ակնաբուժություն

Ատամնաբուժություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.1997
N 573
Որոշում