040.0582.151297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 582
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների պատրաստման պատվիրատու համարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սահմանված կարգով պատվիրատուին հատկացնել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների պատրաստման համար նախատեսված գումարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 15-ից: