041.0582.151297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 582
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Երևանի քաղաքապետի առաջարկությունը համաձայնեցված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ, և Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի` Տերյան 66 հասցեում գտնվող մասնաշենքը հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում`
ա) ավարտել նշված մասնաշենքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները.
բ) ճշտել նշված մասնաշենքի տակ գտնվող ու սպասարկման համար անհրաժեշտ հարակից հողամասի սահմանները և կատարել համապատասխան ձևակերպում: