041.0595.161297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 1996 թվականի թիվ 595
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
1998 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մշակման և ապահովման նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մշակման գլխավոր կատարողի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության վրա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի համառոտ բովանդակությունը` նշելով ենթածրագրերը և դրանք իրականացնողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը`
ա) երկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ու մարզպետների (Երևանի քաղաքապետի) հետ համատեղ հաստատել տեխնիկական առաջադրանքները և դրանց հիման վրա կնքել պայմանագրեր համապատասխան ենթածրագրերի մշակման վերաբերյալ.
բ) մինչև 1998 թվականի նոյեմբերի 1-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիրը` նախապես համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ու մարզպետների (Երևանի քաղաքապետի) հետ: