Սեղմել Esc փակելու համար:
1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 10-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑ ...

 

 

030.0857.161297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 10-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցը նշելու նպատակով, որոշում  ե մ.

 

1. Ստեղծել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

ԱՎՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ  - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր

(համաձայնությամբ)

 

ԴԱԼԼԱՔՅԱՆ ՎԻԿՏՈՐ - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր

(համաձայնությամբ)

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր

(համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Արագածոտնի մարզպետ

Երևանի քաղաքապետ

Լոռու մարզպետ

Շիրակի մարզպետ

Տավուշի մարզպետ

Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):

(կազմը փոփ. 30.04.98 թիվ ՆՀ-36 հրամանագիր)

2. Պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել նշված ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման ֆինանսավորումը:

4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

16 դեկտեմբերի 1997 թ.

ՆՀ-857

 

 

pin
ՀՀ Նախագահ
16.12.1997
N ՆՀ-857
Հրամանագիր