Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

050.0313.181197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 1997 թվականի թիվ 313

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության 21-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի կանոնակարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1997թ. նոյեմբերի 18-ի թիվ 313 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

I. Հիմնական դրույթներ

 

1. Կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի գործունեությունը կանոնակարգվում

է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքով, սույն կանոնակարգով և վերստուգումների

իրականացման ընդունված սկզբունքներով:

2. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը կենտրոնական բանկի հատուկ

կառուցվածքային ստորաբաժանում է, որի աշխատանքները կառավարչական

վերահսկողության ընդհանուր համակարգի անբաժանելի մասն են կազմում և

կոչված են նպաստելու կենտրոնական բանկի քաղաքականության հիմնական

սկզբունքների և նպատակների իրագործմանը:

3. Վերստուգիչ խմբի հիմնական խնդիրն է բանկային ռիսկերի

ուսումնասիրումը, որոնց ենթարկվում է կենտրոնական բանկը,

վերահսկողության համապատասխան միջոցների առաջադրումը և

վերահսկողության համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովումը:

4. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը բաղկացած է հինգ անդամից`

ներառյալ գլխավոր վերստուգիչը: Գլխավոր վերստուգիչին և վերստուգիչ

խմբի անդամներին կենտրոնական բանկի նախագահի առաջարկով նշանակում և

ազատում է կենտրոնական բանկի խորհուրդը:

5. Վերստուգիչ խմբի անդամ կարող են դառնալ բարձրագույն կրթությամբ այն

անձինք, որոնք ունեն կենտրոնական բանկում աշխատանքային

գործունեության առնվազն կես տարվա փորձ:

6. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը հաշվետու է Կենտրոնական բանկի

i

նախագահին և խորհրդին: Վերստուգիչ խումբը պարտավոր է բացահայտված

խախտման կամ թերացման յուրաքանչյուր փաստի մասին տեղեկացնել Կենտրոնական

բանկի նախագահին և Կենտրոնական բանկի խորհրդին:

(6-րդ կետը խմբ. 21.12.99 թիվ 211 որոշում)

7. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբն իր գործունեության ընթացքում

առաջնորդվում է կենտրոնական բանկի խորհրդի հաստատած աշխատանքային

ծրագրով:

 

II. Վերստուգիչ խմբի գործունեության հիմնական

սկզբունքները և խնդիրները

 

8. Կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի նպատակն է կենտրոնական բանկի

ֆինանսական գործունեության ուսումնասիրման և վերլուծության հիման

վրա այդ գործունեության անկախ գնահատումը, աջակցումը հաշվապահական

հաշվառման և հաշվետվությունների ճիշտ կազմակերպմանն ու կազմմանը,

ինչպես նաև ֆինանսական տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ

իրականացված ուսումնասիրությունների արդյունքների ներկայացումը

կենտրոնական բանկի նախագահին և կենտրոնական բանկի խորհրդին:

9. Վերստուգիչ խմբի անդամները անկախ են կենտրոնական բանկի այլ

կառուցվածքային ստորաբաժանումներից: Անկախությունն ապահովվում է

կենտրոնական բանկում վերստուգիչ խմբի հատուկ կարգավիճակով և

վերստուգիչ խմբի անդամների անկողմնակալությամբ:

10. Վերստուգման աշխատանքները կենտրոնական բանկի ստորաբաժանումներում

գործող ներքին վերահսկողության համակարգի մաս չեն կազմում:

Վերստուգիչ խմբի կողմից պարբերաբար իրականացվող ստուգումները չեն

փոխարինում տվյալ ստորաբաժանման պատասխանատու աշխատակցի կողմից

մշտապես իրականացվող ընթացիկ ստուգումներին:

11. Վերստուգման աշխատանքները ստորաբաժանումներում իրականացվում են

օբյեկտիվ և անկողմնակալ` միաժամանակ պահպանելով ստուգվող

ստորաբաժանման ներքին գործելակարգը:

12. Վերստուգիչը պարտավոր է հայտնել ցանկացած անձնական շահագրգռվածության

մասին, ինչը կարող է խանգարել նրան տվյալ օղակում վերստուգում

իրականացնելիս:

13. Վերստուգիչը պատասխանատու է իր պարտականությունների պատշաճ կատարման

համար: Վերստուգման աշխատանքներում պարտավոր է ցուցաբերել

շրջահայացություն և գաղտնապահություն, ապահովել ստորաբաժանումներից

ստացված փաստաթղթերի պահպանումը և վերադարձը:

14. Վերստուգիչ խումբն անմիջական պատասխանատվություն չի կրում

ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների և

գործառնությունների համար: Խմբի կողմից արված դիտողությունները

հրահանգներ չեն և չեն նվազեցնում ստորաբաժանումների ղեկավարների

պատասխանատվությունը կատարված աշխատանքների նկատմամբ:

 

III. Վերստուգիչ խմբի գործելակարգը և փոխհարաբերությունները

կենտրոնական բանկի ստորաբաժանումների հետ

 

15. Կենտրոնական բանկի գործունեության վերստուգումն իրենից ներկայացնում

է բանկի հաշվապահական և ֆինանսական հաշվետվության անկախ

փորձազննում և վերլուծություն` այդ հաշվետվության

արժանահավատությունը և լիարժեքությունը որոշելու նպատակով:

Վերստուգիչը ուսումնասիրում է բանկի հաշվապահական հաշվառման և

ստորաբաժանումներում իրականացվող վերահսկողության վիճակը, դրանց

համապատասխանությունը սահմանված կարգին և կանոններին, հաշվապահական

հաշվառման և հաշվետվությունների արժանահավատությունը և տալիս

դրանց գնահատականը:

16. Վերստուգիչ խումբը վերստուգում է Կենտրոնական բանկի ծախսերի

i

նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականներն` ըստ

եռամսյակների, եռամսյակային հաշվեկշիռը, եռամսյակային հաշվետվությունը,

պետական պահուստների վիճակի վերաբերյալ տեղեկանքն` ըստ եռամսյակների,

տարեկան հաշվետվությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունը, բյուջեի

հոդվածների ցանկացած փոփոխություն և վավերացնում դրանք` տալով

համապատասխան եզրակացություններ: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից

հաստատման ենթակա` սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը համապատասխան

ստորաբաժանման կողմից վերստուգիչ խմբին են տրամադրվում 16.1 կետում

նշված ժամկետներում: 16.1. Սույն կետով նախատեսված փաստաթղթերը վերստուգիչ խմբին են

տրամադրվում հետևյալ ժամկետներում.

- ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականներն

ըստ եռամսյակների` եռամսյակի ավարտից հետո 10 օրացուցային օրվա

ընթացքում:

- եռամսյակային հաշվեկշիռը` եռամսյակի ավարտից հետո 10 օրացուցային

օրվա ընթացքում:

- պետական պահուստների վիճակի վերաբերյալ տեղեկանքը` Կենտրոնական բանկի

տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչության

հատուկ բաժնին տրամադրելուց 7 օրացուցային օր առաջ:

- տարեկան հաշվետվությունը` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը:

- եռամսյակային հաշվետվության և բյուջեի հոդվածների ցանկացած

փոփոխության վերաբերյալ վերստուգիչ խումբը Կենտրոնական բանկի վարչության

կամ խորհրդի նիստում տալիս է համապատասխան գրավոր եզրակացություն: 16.2. Կենտրոնական բանի նախագահի կամ խորհրդի կողմից տրված

հանձնարարականների հիման վրա Վերստուգիչ խումբը տալիս է

եզրակացություններ նաև այլ հարցերի կամ փաստաթղթերի վերաբերյալ, որոնց

կատարման ժամկետներն ամրագրվում են տվյալ հանձնարարականում: Ընդ որում,

Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմի

արձանագրային բաժինը տարեկան կտրվածքով տրված հանձնարարականների

վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդին ներկայացնում է տեղեկանք:

(16-րդ կետը խմբ. 21.12.99 թիվ 211 որոշում)

17. Վերստուգիչ խումբն իրավասու է.

- ինքնուրույն որոշել վերստուգման աշխատանքի ձևերը և մեթոդները`

կենտրոնական բանկի վարած քաղաքականությանը, ծրագրերին, գործող

օրենսդրությանը, նորմատիվ ակտերի պահանջներին, ինչպես նաև

կենտրոնական բանկի նախագահի և կենտրոնական բանկի խորհրդի

առաջադրանքներին համապատասխան,

- գնահատել կենտրոնական բանկի կառավարման մարմիններին տրամադրվող և

նրանց կողմից որոշումներ ընդունելու համար հիմք հանդիսացող

տեղեկատվության որակը, ինչպես նաև տեղեկատվության վերլուծության

ժամանակ կիրառված մեթոդի օգտակարությունը,

- վերլուծել կենտրոնական բանկի ֆինանսատնտեսական գործունեությունը,

գնահատել գործող կառավարման, ֆինանսական հսկողության համակարգերի

որակը և ներկայացնել առաջարկություններ դրանց բարելավման

ուղղությամբ,

- ներկայացնել առաջարկություններ և ցուցումներ հայտնաբերված

թերությունների վերացման ուղղությամբ, իրականացնել դրանց կատարման

վերահսկողություն,

- ամբողջ ծավալով ստուգել ֆինանսական գործունեությանը վերաբերող

փաստաթղթատարությունը, կենտրոնական բանկի ակտիվների պահպանումը, իսկ

անհրաժեշտության դեպքում` վավերացնել ակտիվների գոյությունը,

- մուտք գործել ստուգվող ստորաբաժանման տարածք, ինչպես նաև այլ

տարածքներ, որտեղ պահպանվում են փաստաթղթեր (արխիվ), կանխիկ դրամ և

այլ արժեքներ (դրամապահոց), տվյալների համակարգչային մշակումներ

(համակարգչային դահլիճ) և մեքենայական կրիչներ` նյութապատասխանատու

անձանց, ստորաբաժանման ղեկավարի կամ նրա հանձնարարությամբ, այլ

աշխատակցի պարտադիր ուղեկցությամբ,

- ինքնուրույն կամ ստուգվող ստորաբաժանման աշխատակիցների օգնությամբ

կատարել ստացված փաստաթղթերի, այդ թվում` տեղային և ինքնավար

համակարգչային ցանցերում պահվող ֆայլերի ու ցանկացած այլ

գրությունների կրկնօրինակում, ինչպես նաև դրանց ապագաղտնագրում,

- կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների խնդրանքով

կազմակերպել հատուկ փորձաքննություններ և հետազոտություններ,

- ուսումնասիրել կենտրոնական բանկի ստորաբաժանումների կողմից

նախահաշվով նախատեսված միջոցների տնօրինման արդյունավետությունը,

- գնահատել կենտրոնական բանկի և առանձին կառուցվածքային

ստորաբաժանումների ներքին կառավարման համակարգի, աշխատակիցների

պարտավորությունների և աշխատանքի տարանջատման արդյունավետությունը,

- օգնություն ցուցաբերել կենտրոնական բանկի կառուցվածքային

ստորաբաժանումների աշխատակիցներին` նրանց պարտականությունների

որակյալ և արդյունավետ կատարման նպատակով,

- կառուցվածքային ստորաբաժանումներից ստանալ բացատրություններ

առաջացած հարցերի վերաբերյալ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ

են վերստուգման աշխատանքների իրագործման համար,

- տալ ժամանակավոր ցուցումներ (մինչև կենտրոնական բանկի նախագահի կամ

խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունումը) այն

գործողությունների արգելման համար, որոնց իրականացումը կհանգեցնի

գործող օրենսդրության, նորմատիվային դաշտի, մասնագիտական

գործունեության և էթիկայի սկզբունքների խախտման, կենտրոնական բանկի

կողմից առավելագույն ռիսկերի ստանձման,

- գրավոր հարցման միջոցով երրորդ անձանցից ստանալ անհրաժեշտ

տեղեկություններ,

- անհրաժեշտության դեպքում կենտրոնական բանկի նախագահի թույլտվությամբ

վերստուգման աշխատանքներում ներգրավել բանկի այլ կառուցվածքային

ստորաբաժանումների մասնագետների,

- գնահատել համակարգչային համակարգում ծրագրային ապահովումը և

տվյալների պահպանությունը:

18. Կենտրոնական բանկի ստորաբաժանումների աշխատակիցները պարտավոր են

համագործակցել վերստուգիչ խմբի անդամների հետ` վերջիններիս կողմից

իրենց գործառույթների իրականացման ընթացքում:

19. Ստուգման ընթացքում վերստուգիչը պարտավոր է կազմել աշխատանքային

փաստաթղթեր, որոնք իր կողմից կատարվող աշխատանքների ծավալը և որակը

հաստատող հիմնական փաստաթղթերն են և կազմվում են կամայական ձևով:

Դրանք պետք է պարունակեն ստուգվող ստորաբաժանման մասին անհրաժեշտ

տեղեկատվություն և կատարվող աշխատանքների հակիրճ նկարագրություն:

Մասնավորապես, անհրաժեշտ է նշել ստուգում անցկացնելու մեթոդը

(համատարած կամ ընտրանքային), ստուգվող փաստաթղթերի ծավալը,

սկզբնական և այլ փաստաթղթերի ցանկը, որոնք չեն ներկայացվել

ստուգման, ինչպես նաև գործող օրենսդրությանը չհամապատասխանող

հայտնաբերված այլ փաստեր, վերստուգիչի կարծիքը հայտնաբերված

թերությունների վերացման ուղիների վերաբերյալ և այլ խորհուրդներ`

ստուգվող ստորաբաժանման գործունեության բարելավման մասին: Բացի այդ,

աշխատանքային փաստաթղթերում պետք է արտացոլվեն ստորաբաժանման ներքին

վերահսկողական համակարգի նկարագրությունը (այդ համակարգի դրական և

բացասական կողմերի ընդգրկմամբ), վերստուգման ծրագիրը և նախորդ

ժամանակաշրջանի վերստուգման աշխատանքների արդյունքները:

Աշխատանքային փաստաթղթերը կարող են իրականում ապացուցել, որ

վերստուգումը լավ է ծրագրված, հավաքված տեղեկությունները

արժանահավատ են, և ներկայացված զեկուցագիրը ճշտորեն արտացոլում է

իրականացված ստուգման արդյունքները:

Աշխատանքային փաստաթղթերի գրառումների հիման վրա կազմվում է

վերստուգման զեկուցագիր, որը պետք է հստակորեն նկարագրի վերստուգման

աշխատանքների նպատակը, ուսումնասիրությունների խորությունը,

իրականացված միջոցառումները, արված բոլոր եզրակացություններն ու

առաջարկությունները:

20. Վերստուգման զեկուցագիրը ներկայացվում է ստուգվող ստորաբաժանման

քննարկմանը: Ստորաբաժանման ղեկավարը զեկուցագրում նշված

դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ երեք օրվա

ընթացքում գրավոր ներկայացնում է իր դիրքորոշումը:

21. Կենտրոնական բանկի աշխատակիցները, որոնց հայտնի են դարձել

գործառնությունների (գործարքների) իրականացման օրենսդրական,

նորմատիվային և այլ խախտումներ, ինչպես նաև կենտրոնական բանկին

վնաս հասցնելու փաստեր, այդ մասին հայտնում են իրենց անմիջական

ղեկավարին և վերստուգիչ խմբին:

22. Կենտրոնական բանկի աշխատակիցները պարտավոր են վերստուգիչ խմբին

հայտնել իրենց անձնական շահագրգռվածության մասին, որ նրանք կարող են

ունենալ ցանկացած գործառնության (գործարքի) իրականացման դեպքում:

23. Վերստուգիչ խմբի անդամները սերտորեն համագործակցում են արտաքին

վերստուգում իրականացնող աուդիտորական կազմակերպության հետ,

աջակցություն ցուցաբերում նրա աշխատանքներին` դրանով իսկ նպաստելով

արտաքին աուդիտի իրականացման ծախսերի կրճատմանը:

Վերստուգիչ խումբը վերահսկում է արտաքին աուդիտորների

դիտողությունների և առաջարկությունների համաձայն իրականացվող

միջոցառումների կատարումը:

 

IY. Վերստուգիչ խմբի կողմից իրականացվող վերստուգումների

ձևերը և եղանակները

 

24. Վերստուգիչ խմբի կողմից հիմնականում իրականացվում են երեք տիպի`

ֆինանսական, գործառնական և իրավական ակտերին համապատասխանության

վերստուգումներ:

 

25. Ֆինանսական վերստուգման ընթացքում ուսումնասիրվում են ֆինանսական

հաշվետվությունը, հաշվառման տվյալները և դրանց հետ կապված

գործառնությունները օրենքների պահանջների, գործող կանոնակարգերի և

նորմատիվների, հաշվապահական հաշվառման ընդունված սկզբունքների

պահպանման տեսանկյունից:

Վերստուգիչի հաշվետվությունը կազմվում է ներքոհիշյալ

սկզբունքների համաձայն.

- հաշվետվության մեջ նշվում է ֆինանսական հաշվետվության

համապատասխանությունը հաշվապահական հաշվառման ընդունված

սկզբունքներին,

- հաշվետվության մեջ տրվում է վերոհիշյալ սկզբունքների կիրառման

համեմատությունը հաշվետու և նախորդ ժամանակաշրջաններում,

- ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը

համարվում է բավարար, եթե վերստուգիչի հաշվետվությունում չկան

նշումներ այդ մասին,

- հաշվետվությունը պարունակում է ֆինանսական հաշվետվությունների մասին

ընդհանուր եզրակացություն կամ հայտարարություն այն մասին, որ

այդպիսի եզրակացություն հնարավոր չէ ներկայացնել` նշելով դրա

պատճառները:

26. Գործառնական վերստուգման ընթացքում իրականացվում է որոշակի

ստորաբաժանման գործունեության վերլուծություն: Գործառնական

վերստուգումը ներառում է նաև կենտրոնական բանկի հաշվառման

համակարգի ուսումնասիրությունը, վերջինիս արդյունավետության և

հուսալիության գնահատումը, համակարգի կատարելագործման վերաբերյալ

առաջարկությունների ներկայացումը:

Գործառնական վերստուգման ընթացքում ուշադրության կենտրոնում են

ստորաբաժանման նպատակները, խնդիրները, քաղաքականությունը,

կազմակերպական կառուցվածքը, գործառույթները և նախահաշվով

նախատեսված միջոցների տնօրինման արդյունավետությունը:

27. Իրավական ակտերին համապատասխանության վերստուգման նպատակն է

ստուգվող ստորաբաժանման կողմից օրենքների, հաստատված կարգերի,

կանոնների և նորմատիվների պահպանման ուսումնասիրումը:

28. Վերստուգման աշխատանքների ընթացքում օգտագործվում են տարբեր

եղանակներ, այդ թվում` գործառնությունների մանրամասն

ուսումնասիրում, վերլուծական, հսկողական և այլն:

29. Գործառնությունների մանրամասն ուսումնասիրումը հիմնվում է

փաստաթղթային ստուգման վրա: Այս դեպքում օգտագործվում են ֆորմալ,

տրամաբանական և թվաբանական եղանակները: Ֆորմալ ստուգման միջոցով

հայտնաբերվում են փաստաթղթերի ռեկվիզիտների ներկայացման

ամբողջությունը և ձևակերպման ճշտությունը, պատասխանատու անձանց

ստորագրությունների առկայությունը: Ֆորմալ ստուգման

անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ թերի կամ ոչ ճիշտ

լրացված փաստաթուղթը կորցնում է իր իրավաբանական ուժը:

Տրամաբանական ստուգումը հնարավորություն է տալիս պարզել, թե

այս կամ այն գործառնությունը արդյոք տեղի է ունեցել նշված ծավալով,

թե ոչ: Տրամաբանական ստուգումը թույլ է տալիս հայտնաբերել տեղ գտած

հավելագրումները:

Թվաբանական ստուգման նպատակն է հայտնաբերել վերլուծական և

համադրական հաշվառման տարբերությունները ամփոփ մեմորիալ օրդերների

դուրսգրման ժամանակ: Թվաբանական ստուգումը զուգակցվում է

տրամաբանական ստուգման հետ:

Փաստաթղթային ստուգման ընթացքում աշխատանքի որևէ բնագավառում

կարող է անցկացվել համատարած ստուգում, հիմնականում այնտեղ, որտեղ

առկա են հաճախակի ուղղումների դեպքեր: Առանձին դեպքերում կարող է

օգտագործվել հանդիպակաց ստուգման մեթոդը, երբ համեմատվում են տարբեր

փաստաթղթերի տվյալները, որոնք վերաբերում են միատեսակ

գործառնությունների: Օգտագործվում է նաև գործառնությունների

ժամանակագրական ստուգման եղանակը:

Ակտիվների պահպանման` դրամարկղի, արժեթղթերի և փաստաթղթերի

ստուգման ընթացքում օգտագործվում է ֆիզիկական ստուգման մեթոդը: Այդ

նպատակով արժեքների առկայությունը համեմատվում է հաշվառման

տվյալների հետ: Վերստուգիչը չի սահմանափակվում արժեթղթերի

քանակական հաշվարկով և դրանց արժեքների որոշմամբ: Ստուգվում է նաև

դրանց հուսալիությունը եկամտաբերության և ժամկետների տեսանկյունից:

30. Ստուգման վերլուծական եղանակը ներառում է հաճախորդներին նամակների

ուղարկումը, նրանց կողմից ստացված վարկերի գումարների, հաշիվներում

միջոցների մնացորդների հաստատման նպատակով գործառնությունների

ծավալների, ակտիվների, շահույթի, եկամուտների և այլ ցուցանիշների

տեմպերի փոփոխության ուսումնասիրումը:

Հսկողական եղանակը ներառում է բանկում գործող ներքին

վերահսկողության համակարգը: Ներքին վերահսկողության տարրերն են`

կատարողների պարտավորությունների և պատասխանատվության բաշխումը`

ըստ բանկային գործառնությունների տեսակների, պաշտոնական հրահանգների

առկայությունը և իրականացվող գործառնությունների կանոնակարգումը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
18.11.1997
N 313
Որոշում