Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒ ...

 

 

041.0604.221297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 1997թ թիվ 604

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրատնտեսական համակարգում 1998 թվականին իրականացվելիք բարեփոխումների քաղաքականության իրականացումն ապահովելու նպատակով`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ջրատնտեսական համակարգի բարեփոխումների ծրագրի մշակման և իրականացման միջոցառումների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ջրատնտեսական համակարգի բարեփոխումների ծրագրի մշակման և իրականացման միջոցառումների կատարման պարտականությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վրա:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1997 թ.

դեկտեմբերի 22-ի թիվ 604

որոշմամբ

 

Ց  Ա  Ն  Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._______________________________________________________________________.

|թիվ |Միջոցառման անվանումը  |  Պատասխանատու կատարողը  | Կատարման ժամկետը|

|ը/կ |                      |                         |                 |

|____|______________________|_________________________|_________________|

| 1  |         2            |            3            |        4        |

|____|______________________|_________________________|_________________|

| 1. |ՀՀ ջրատնտեսական համա- |  ՀՀ գյուղատնտեսության   |  30.12.1997թ.   |

|    |կարգի բարեփոխումների  |  նախարարություն         |                 |

|    |ծրագիրը ՀՀ կառավարու- |                         |                 |

|    |թյան քննարկմանը       |                         |                 |

|    |ներկայացնելը          |                         |                 |

|____|______________________|_________________________|_________________|

| 2. |Համայնքներում ջրօգտա- |ՀՀ գյուղատնտեսության նա- |  15.02.1998թ.   |

|    |գործողների սպառողական |խարարություն, ՀՀ արդարա- |                 |

|    |ընկերությունների (ՋՍԸ)|դատության նախարարություն,|                 |

|    |ջրօգտագործողների միու-|ՀՀ վիճակագրության, պետա- |                 |

|    |թյունների (ՋՕՄ) և  այլ|կան ռեգիստրի և  վերլու-  |                 |

|    |ընկերությունների ստեղ-|ծության վարչություն, ՀՀ  |                 |

|    |ծում` ըստ ժամանակացան-|տարածքային կառավարման    |                 |

|    |կի                    |նախարար, ՀՀ մարզպետներ,  |                 |

|    |                      |Երևանի  քաղաքապետ        |                 |

|____|______________________|_________________________|_________________|

| 3. |Ոռոգման ջրի տրման և   |ՀՀ գյուղատնտեսության նա- |  20.12.1998թ.   |

|    |ստացման կետերում ջրա- |խարարություն, ՀՀ տարած-  |                 |

|    |չափական դիտակետերի վե-|քային կառավարման նախարար |                 |

|    |րանորոգում և  կառու-  |ՀՀ մարզպետներ, Երևանի    |                 |

|    |ցում` ըստ ժամանակացան-|քաղաքապետ                |                 |

|    |կի                    |                         |                 |

|____|______________________|_________________________|_________________|

| 4. |Ջրամատակարար ձեռնար-  |ՀՀ գյուղատնտեսության նա- |  20.12.1998թ.   |

|    |կությունների կողմից`  |խարարություն, ՀՀ տարածքա-|                 |

|    |ջրի տրման կետերում    |յին կառավարման նախարար,  |                 |

|    |ջրօգտագործողներին մա- |ՀՀ ֆինանսների և  էկոնոմի-|                 |

|    |տակարարված ոռոգման ջրի|կայի նախարարություն,     |                 |

|    |տրման-ստացման կարգի   |ՀՀ մարզպետներ, Երևանի    |                 |

|    |(կարգը, օրագիր, ամսա- |քաղաքապետ                |                 |

|    |կան ամփոփ ակտի ձևեր   |                         |                 |

|    |և  ջրաչափման իրականաց-|                         |                 |

|    |ման կարգը) մշակում`   |                         |                 |

|____|______________________|_________________________|_________________|

| 5. |Ոռոգման ջրի տարբերակ- |ՀՀ գյուղատնտեսության նա- |  25.02.1998թ.   |

|    |ված սակագների սահման- |խարարություն, ՀՀ ֆինանսնե|                 |

|    |ման մեթոդիկայի մշակում|րի և  էկոնոմիկայի նախարա-|                 |

|    |և  միասնական ռեսուրսա-|րություն, ՀՀ տարածքային  |                 |

|    |վճարի սահմանում` տա-  |կառավարման նախարար, ՀՀ   |                 |

|    |րածքային քաղաքականու- |բնապահպանության նախարարու|                 |

|    |թյան իրականացմամբ`    |թյուն, ՀՀ մարզպետներ     |                 |

|____|______________________|_________________________|_________________|

| 6. |Ջրամատակարար-ջըրօգտա- |ՀՀ գյուղատնտեսության նա- |  01.03.1998թ.   |

|    |գործող փոխհարաբերու-  |խարարություն, ՀՀ տարածքա-|                 |

|    |թյունները կանոնակարգող|յին կառավարման նախարար,  |                 |

|    |տիպային պայմանագրի մշա|ՀՀ ֆինանսների և  էկոնոմի-|                 |

|    |կում (ոռոգման ջրի     |կայի նախարարություն,     |                 |

|    |տրման-ստացման պայմանա-|ՀՀ մարզպետներ, Երևանի    |                 |

|    |գիրը, ոռոգման ջրի մա- |քաղաքապետ                |                 |

|    |տակարարման ժամանակա-  |                         |                 |

|    |ցանկը                 |                         |                 |

|____|______________________|_________________________|_________________|

| 7. |Ներհամայնքային ջրատնտե|ՀՀ գյուղատնտեսության նա- |  01.03.1998թ.   |

|    |սական համակարգերի տեխ-|խարարություն, ՀՀ տարածքա-|                 |

|    |նիկական շահագործման   |յին կառավարման նախարար,  |                 |

|    |ժամանակավոր կանոնների |ՀՀ մարզպետներ, Երևանի    |                 |

|    |մշակում               |քաղաքապետ                |                 |

|____|______________________|_________________________|_________________|

| 8. |Հատուկ ջրօգտագործման  |ՀՀ գյուղատնտեսության նա- |  01.03.1998թ.   |

|    |թույլտվության ձևակերպ |խարարություն, ՀՀ արդարա- |                 |

|    |ման և  հաստատման կարգի|դատության նախարարություն,|                 |

|    |մշակում               |ՀՀ բնապահպանության նախա- |                 |

|    |                      |րարություն               |                 |

|____|______________________|_________________________|_________________|

| 9. |Ջրօգտագործողների կող- |ՀՀ գյուղատնտեսության նա- |  05.03.1998թ.   |

|    |մից ջրառի, ստացված    |խարարություն, ՀՀ տարածքա-|                 |

|    |ոռոգման ջրի հաշվառման,|յին կառավարման նախարար,  |                 |

|    |հողօգտագործողների     |ՀՀ ֆինանսների և  էկոնոմի-|                 |

|    |միջև  ոռոգման ջրի բաշ-|կայի նախարարություն,     |                 |

|    |խման, հաշվապահական    |ՀՀ մարզպետներ, Երևանի    |                 |

|    |ձևակերպման,  ոռոգման  |քաղաքապետ                |                 |

|    |ջրի վարձի գանձման և   |                         |                 |

|    |գումարների տնօրինման  |                         |                 |

|    |կարգի մշակում         |                         |                 |

|____|______________________|_________________________|_________________|

| 10.|ՀՀ ոռոգելի հողատարած- |ՀՀ գյուղատնտեսության նա- |  10.03.1998թ.   |

|    |քների հաշվառում       |խարարություն, ՀՀ մարզպետ-|                 |

|    |(ճշգրտում)            |ներ, Երևանի  քաղաքապետ   |                 |

|____|______________________|_________________________|_________________|

| 11.|Համաշխարհային բանկի   |ՀՀ գյուղատնտեսության նա- |  15.03.1998թ.   |

|    |վարկի հաշվին ֆինանսա- |խարարություն, ՀՀ տարածքա-|                 |

|    |վորվող ՀՀ ջրատնտեսական|յին կառավարման նախարար,  |                 |

|    |համակարգի վերականգնման|ՀՀ կառավարության աշխատա- |                 |

|    |ծրագրի իրականացման    |կազմի ղեկավար, օպերատիվ  |                 |

|    |ուղղությունների վերա- |հարցերի նախարար, ՀՀ ֆի-  |                 |

|    |նայում (աշխատանքների  |նանսների և  էկոնոմիկայի  |                 |

|    |կատարման առաջնայնու-  |նախարարություն,          |                 |

|    |թյան հիմնավորում)     |ՀՀ մարզպետներ            |                 |

._______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.12.1997
N 604
Որոշում