041.0612.301297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 1997 թ. թիվ 612
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԱՎ-ԱՖՐԻԿՅԱՆ «ՋԵՅ ՍԻ ԱՅ» ԵՎ «ԴԵ ՄԻՆԵՐԵ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու հարավ-աֆրիկյան «Ջեյ Սի Այ» և «Դե Միներե» («JCI» և «Des Minerais») ընկերությունների միջև 1997 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` «Ջեյ Սի Այ» և «Դե Միներե» ընկերություններին տրամադրել Սյունիքի մարզի օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ անհրաժեշտ երկրաբանահետախուզական և արտադրատնտեսական տեղեկություններ` իրենց գծագրաքարտեզագրական նյութերով, իսկ պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները փոխանցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նշված հուշագրի դրույթների իրականացման գործում: