Սեղմել Esc փակելու համար:
«ԻՆՅՈՒՐԿՈԼԵԳԻԱՅԻ» ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՆՅՈՒՐԿՈԼԵԳԻԱՅԻ» ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 1992թ. թիվ 312

 

«ԻՆՅՈՒՐԿՈԼԵԳԻԱՅԻ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել նախկին ԽՍՀՄ արդարադատության նախարարության «Ինյուրկոլեգիայի» Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը և նրա գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հաշվեկշռին:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` նախկին ԽՍՀՄ արդարադատության նախարարության «Ինյուրկոլեգիայի» Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության գույքի և զբաղեցրած տարածության հիման վրա, իր իրավասության սահմաններում, կազմակերպել արտասահմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանության աշխատանքները:

3. Հանձնարարել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեին` նախկին ԽՍՀՄ արդարադատության նախարարության «Ինյուրկոլեգիայի» Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության կողմից զբաղեցրած տարածությունը սահմանված կարգով, վարձակալական հիմունքներով տրամադրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1965 թվականի հունիսի 4-ի «Հայկական ՍՍՌ-ում «Ինյուրկոլեգիայի» ներկայացուցչություն բացելու մասին» թիվ-239 որոշումը :

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.1992
N 312
Որոշում